ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՍՏՎԱՐԱԾԱՎԱԼ ԳԻՐՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԴԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ / Աե­լի­տա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

00-00131320
Գ­րա­կա­նա­գետ­նե­րի ու գրող­նե­րի սե­ղա­նին է դրված գրա­կա­նա­գի­տա­կան բնույ­թի ծա­վա­լուն մե­նագ­րութ­յուն (739 էջ)՝ նվիր­ված ար­դիա­կան ու կար­ևոր խնդրի՝ մե­րօր­յա հայ պոե­զիա­յի գե­ղար­վես­տա­կան հա­մա­կար­գին։ Գր­քի եր­ևան գա­լը սպաս­ված էր, ո­րով­հետև նրա հե­ղի­նա­կը՝ ­Սու­րեն Աբ­րա­համ­յա­նը, ար­դեն եր­կար տա­րի­ներ ծա­վա­լուն հոդ­ված­ներ էր տպագ­րում հատ­կա­պես ­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան զար­կե­րա­կը դար­ձած «Գ­րա­կան թեր­թում»։
­Սա, փաս­տո­րեն, ար­դի հայ քնա­րեր­գութ­յան պոե­տի­կա­յի հիմ­նադ­րույթ­նե­րի սահ­ման­ներն ու ի­րո­ղութ­յուն­նե­րը բա­ցա­հայ­տող հե­տա­զո­տութ­յուն է։ ­Շուրջ վեր­ջին կես դա­րի քնա­րեր­գութ­յու­նը ներ­կա­յաց­նող հե­ղի­նակ­նե­րի մի մա­սը ստեղ­ծա­գոր­ծա­կան մեկ­նար­կը սկսել են խորհր­դա­յին տա­րի­նե­րին ու գրա­կան աս­պա­րե­զում շա­րու­նա­կում են ա­րա­րել նոր օ­րե­րում և դժվա­րին ժա­մա­նակ­նե­րում։
­Գիր­քը բաղ­կա­ցած է վեց գլուխ­նե­րից և ­բազ­մա­թիվ են­թագ­լուխ­նե­րից։ Գ­րաքննա­դա­տի նպա­տակն է ա­ռան­ձին բա­նաս­տեղծ­նե­րի գրա­կան վաս­տա­կի քննութ­յու­նը տա­նել դե­պի նոր ժա­մա­նա­կաշր­ջա­նի հայ գրա­կա­նութ­յան մի­տում­նե­րը։
Ա­ռա­ջա­դիր խնդի­րը բարդ է, բազ­մա­հե­ղի­նակ, բազ­մապ­րոբ­լեմ, աշ­խա­տա­տար և­ ընդ­հան­րաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յան ճշգրտութ­յուն պա­հան­ջող։ Չ­մո­ռա­նանք, որ քննա­դա­տի դա­տին դրված են ոչ բո­լո­րո­վին նման բա­նաս­տեղծ­ներ և­ ոչ նույն աշ­խար­հա­յացք, ոճ, նա­խա­սի­րութ­յուն­ներ ու­նե­ցող։
­Հայ բա­նաս­տեղ­ծա­կան միտ­քը հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յուն ու­նի։ ­Բա­վա­կան է հի­շել, որ Ոս­կե­դա­րի՝ 5-րդ դա­րի հայ գրա­կա­նութ­յան հա­մար բա­ցա­ռիկ հե­ղի­նա­կութ­յուն էր ­Հո­մե­րոսն իր եր­կու հան­ճա­րեղ գոր­ծե­րով՝ «Ի­լիա­կա­նով» և «Ո­դի­սա­կա­նով»։ ­Բո­լո­րո­վին զար­մա­նա­լի չէ, որ մեր օ­րե­րի հի­րա­վի հզոր տա­ղանդ ու­նե­ցող ­Ռազ­միկ ­Դա­վո­յա­նը իր ստեղ­ծա­գոր­ծութ­յան հա­սուն շրջա­նում հե­տա­դարձ հա­յաց­քով խո­րա­մուխ ե­ղավ հայ հին մի­ֆե­րի աշ­խար­հը՝ ազ­գի ծա­գում­նա­բա­նութ­յան խո­րա­խոր­հուրդ ա­ռեղծ­ված­նե­րում պար­զե­լու մե­րօր­յա ճա­կա­տա­գի­րը։
Ի­րա­վա­ցիո­րեն Ս. Աբ­րա­համ­յա­նը ­Ռազ­միկ ­Դա­վո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը նվի­րել է իր հե­տա­զո­տութ­յան ողջ երկ­րորդ գլու­խը՝ «­Ռազ­միկ ­Դա­վո­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան ժա­ռան­գութ­յու­նը» խո­րագ­րով (էջ 142-236)։
Աբ­րա­համ­յա­նի գրքի ա­ռա­ջին հատ­վա­ծը կոչ­վում է «­Նոր ի­րա­կա­նութ­յուն և ­նոր գրա­կա­նութ­յուն», ու նրա­նում հե­ղի­նա­կը մատ­նա­ցույց է ա­նում այն մեկ­նա­կե­տե­րը, ո­րոնց հի­ման վրա պետք է կա­ռու­ցեր իր ողջ հե­տա­զո­տութ­յու­նը։ Դ­րանք հայ բա­նաս­տեղծ­նե­րի հան­րա­հայտ հոդ­ված­ներն են՝ նո­րի ո­րոն­ման ու կա­տար­յա­լին հաս­նե­լու ու­ղի­նե­րի մատ­նա­ն­շու­մով։ Այդ բա­նաս­տեղծ­ներն են՝ ­Պա­րույր Ս­ևակ, ­Հեն­րիկ Է­դո­յան, ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յան։ Ն­րանց հետ միա­սին՝ գրա­կա­նա­գետ, գրաքն­նա­դատ, ֆրան­սիա­կան հին ու նոր մտքի հրա­շա­լի գի­տակ Ա­լեք­սանդր ­Թոփչ­յան։
Գր­քի հե­ղի­նա­կի հա­մար ­Պա­րույր Ս­ևա­կը ի­րա­վա­ցիո­րեն նո­րե­րի ու նոր ի­րա­կա­նութ­յան հետ է, ո­րով­հետև մե­նագ­րութ­յան մեջ ե­ղած շատ բա­նաս­տեղծ­նե­րի պոե­զիան գա­լիս է ու սնվել է ­Պա­րույր Ս­ևա­կից՝ ընդու­նեն ո­մանք այդ, թե՝ ոչ։
­Պա­րույր Ս­ևա­կի քա­ղա­քա­ցիա­կան, ազ­գա­յին, սի­րո, մար­դա­բա­նա­կան խնդիր­նե­րին նվիր­ված գոր­ծե­րը կա­րող են հա­մար­վել հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան նվա­ճում, ե­թե նա լի­ներ ա­ռա­վել հզոր պե­տութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ։
­Մե­նագ­րութ­յան վեր­ջում դրված է օգ­տա­գործ­ված գրա­կա­նութ­յան ցան­կը, ո­րում պոե­տի­կա­յի խնդիր­նե­րին վե­րա­բե­րող օ­տա­րազ­գի բազ­մա­թիվ հե­ղի­նակ­ներ կան՝ ռու­սե­րե­նով, գեր­մա­նե­րե­նով կամ նրանց եր­կե­րի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յուն­նե­րով։
Ի՞նչ է փնտրում զար­գա­ցած պոե­զիա հաս­կա­ցող մար­դը գրա­կա­նութ­յան մեջ։ ­Պարզ է՝ ի­րա­կան կյան­քում ի­րեն հե­տաքրք­րող հար­ցե­րի, հույ­զե­րի պա­տաս­խան­նե­րը, նաև ան­պայ­մա­նո­րեն գե­ղար­վես­տի պատ­ճա­ռած հա­ճույ­քը։ Կ­յան­քի խոր ճա­նա­չո­ղութ­յուն ու ար­վես­տի կա­տա­րե­լութ­յուն ու­նե­ցող պոե­զիան կա­րող է իր խո­հե­րով հա­մա­կել մար­դուն՝ պատ­ճա­ռե­լով հոգ­ևոր հիաց­ման ու բա­վա­րար­ման ան­մո­ռաց պա­հեր։ Արդ­յոք այ­դօ­րի­նակ խնդիր­նե­րը հա­մա­հո՞ւնչ են վեր­ջին հի­սուն տա­րի­նե­րի հայ բա­նաս­տեղ­ծա­կան մտքին։ Ա­հա այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը տրվում են գրքի տար­բեր հատ­ված­նե­րում՝ ա­ռան­ձին բա­նաս­տեղծ­նե­րի քնա­րեր­գութ­յան վեր­լու­ծա­կան­նե­րում։
Իր վեր­լու­ծա­կան­նե­րում Աբ­րա­համ­յա­նը հետ­ևորդն է ա­կա­դե­մի­կոս ­Սեր­գեյ ­Սա­րին­յա­նի գրա­կա­նա­գի­տա­կան մտքի մեջ ե­ղած փի­լի­սո­փա­յա­կան մո­տե­ցում­նե­րի, թե՛ բո­վան­դա­կա­յին և ­թե՛ ո­ճի ա­ռու­մով։ ­Սա բնավ չի նսե­մաց­նում նրա կա­տա­րա­ծը, այլ ընդ­հա­կա­ռա­կը, շեշ­տում է նրա ընտ­րած ճշգրիտ նա­խա­սի­րութ­յու­նը, ո­րով լու­ծում է ար­դի հայ պոե­զիա­յի գե­ղար­վես­տա­կան հա­մա­կար­գի խնդի­րը։
­Մե­տա­ֆի­զի­կան, նո­մի­նա­լիզ­մը ար­դեն առ­կա էին Գ­րի­գոր ­Նա­րե­կա­ցու «­Մա­տեան ող­բեր­գու­թեան» եր­կում։ ­Հա­մոզ­ված կա­րե­լի է պնդել, որ Աբ­րա­համ­յա­նի մե­նա­­գրութ­յան մեջ ներ­կա­յաց­ված բո­լոր բա­նաս­տեղծ­նե­րը ծա­նոթ են և­ ոչ մեկ ան­գամ են կար­դա­ցել «­Նա­րե­կը»՝ ե­թե ոչ քննա­կան բնա­գի­րը, ա­պա Մկր­տիչ ­Խե­րան­յա­նի կամ ­Վազ­գեն ­Գաբ­րիել­յա­նի թարգ­մա­նութ­յուն­նե­րը։
Ա­րիս­տո­տե­լի «­Պոե­տի­կան» բնավ էլ չի հնա­ցել, որ­քան էլ տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցը մար­դուն հե­ռաց­րել է ան­տիկ աշ­խար­հի մե­ծա­գույն մտա­ծող­նե­րից մե­կի՝ ժա­մա­նա­կի տեխ­նի­կա­կան նախ­նա­կա­նութ­յու­նից։ ­Մար­դը նույնն է իր էութ­յամբ, ինչ­պես հա­վաս­տում է վեր­ժա­մա­նակ­յա «­Ժո­ղո­վո­ղը»։ Ա­րիս­տո­տելն իր «­Պոե­տի­կա­յում» ա­սում է, թե «կյան­քի ճա­նա­չո­ղութ­յու­նը հա­ճե­լի գործ է ոչ միայն փի­լի­սո­փա­նե­րի, այլև հա­վա­սա­րա­պես բո­լոր մարդ­կանց հա­մար» (տե՛ս Аристотель, Сочинения в четырех томах, т. 4, Москва, 1984, с. 649)։ Կ­յան­քի ճա­նա­չո­ղութ­յու­նը գե­ղար­վես­տա­կան խոս­քի հրաշ­քով մար­դուն ըն­ծա­յում է հենց պոե­զիան, և­ այն եր­բեք չի կա­րող վե­րա­նալ, ան­հե­տա­նալ, քա­նի դեռ երկ­րագն­դի վրա ապ­րում է մարդ­կութ­յու­նը։
Աբ­րա­համ­յանն անդ­րա­դարձ ու­նի նաև «­Պոե­զիա­յի մա­հը», «­Բա­նաս­տեղ­ծութ­յան ան­հե­տաց­ման տե­սութ­յուն» դրույթ­նե­րին։ Ա­ռա­վել քան պրակ­տի­ցիզմ պա­հան­ջող XXI դա­րում, երբ շատ ըն­դու­նակ մար­դիկ այլևս չեն ընտ­րում գրա­կա­նա­գի­տութ­յունն ու լեզ­վա­բա­նութ­յու­նը որ­պես մաս­նա­գի­տութ­յուն­ներ, այլ ո­րո­նում են ա­ռա­վել շա­հե­կան բնա­գա­վառ­ներ, կա­րող են մտա­ծել, թե պոե­զիան, ո­րը գրա­կա­նա­գի­տութ­յունն ու լեզ­վա­բա­նութ­յու­նը սնող աղբ­յուր է, կա­րող է մեռ­նել։ Դ­րա պա­տաս­խա­նը տա­լիս է ­Ռո­նան ­Մըք­դո­նալ­դի՝ ­Լոն­դո­նում և Ն­յու ­Յոր­քում 2007-ին լույս տե­սած, «Քն­նա­դա­տութ­յան մա­հը» (Ronan Mcdonald, The Death of the Critic, London-NewYork, 2007, 160 p.) մե­րօր­յա մե­ծար­ժեք աշ­խա­տութ­յու­նը, ո­րում Ա­րիս­տո­տե­լից մինչև ­Թո­մաս Է­լիոթ, մինչև Անդր­յու ­Բե­նետ, ­Ռո­լան ­Բարտ ա­պա­ցուց­վում ու հաս­տատ­վում է գի­տա­կան, ան­կողմ­նա­կալ, ա­ռա­ջա­դեմ գրաքն­նա­դա­տութ­յան ար­ժեքն ու կար­ևո­րութ­յու­նը։
Աբ­րա­համ­յա­նի մե­նագ­րութ­յան մեջ ա­մե­նա­ծա­վա­լուն հատ­վածն ի­րա­վա­ցիո­րեն հատ­կաց­ված է ­Ռազ­միկ ­Դա­վո­յա­նի պոե­զիա­յին՝ ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծո­ւից մինչև վեր­ջին գոր­ծե­րը։ Գր­քի այս հատ­վա­ծը, ի­րա­վամբ, կա­րե­լի է հա­մա­րել մե­նագ­րութ­յուն մե­նագ­րութ­յան մեջ։ ­Դա­վո­յա­նի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն տպագր­վել է, երբ նա ու­սա­նող էր։ Գր­քում ներ­կա­յաց­ված բա­նաս­տեղծ­նե­րից եր­կու­սը՝ ­Ռազ­միկ ­Դա­վո­յանն ու Ար­մեն ­Մար­տի­րոս­յա­նը, իմ հա­մա­կուր­սե­ցի­ներն են ե­ղել։ ­Գու­ցե նաև այս ա­ռու­մով իմ մեջ ցան­կութ­յուն ա­ռա­ջա­ցավ գրա­խո­սել այս գիր­քը, այն էլ ջեր­մո­րեն։ ­Մի­ֆը, ա­ռաս­պե­լը ­Դա­վո­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հում, հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին, իշ­խող բնույթ ու­նի։ ­Դա հաս­կա­նա­լի է այն ա­ռու­մով, որ ­Հին աշ­խար­հի ա­մե­նա­մեծ մի­ֆը, ո­րը գե­ղար­վես­տի լեզ­վով ան­մա­հաց­րեց ­Հո­մե­րո­սը, առ այ­սօր չի հնա­ցել։ Այդ մի­ֆի հի­ման վրա Շ­լի­մա­նը գտավ Տ­րո­յան, հե­տո էլ՝ ­Հու­նաս­տա­նում Ա­գա­մեմ­նո­նի ձմե­ռա­յին պա­լա­տը, դրա­նից մեկ կի­լո­մետր հե­ռա­վո­րութ­յան վրա գտնվող Ա­գա­մեմ­նո­նի ոս­կե դի­մա­կը, ո­րից կար­ծես Ա­գա­մեմ­նո­նը ծա­կող հա­յաց­քով նա­յեց հնա­գե­տին։
­Վեր­լուծ­ված են ­Դա­վո­յա­նի բո­լոր ժո­ղո­վա­ծու­նե­րը, բեր­վում են դրան­ցից ըն­տիր հատ­ված­ներ։ Ի­րա­վա­ցիո­րեն Աբ­րա­համ­յա­նը գրում է, թե 1969-ին ­Դա­վո­յա­նի հրա­տա­րա­կած «­Ռեք­վիեմ» պոե­մը ոչ միայն ­Դա­վո­յա­նի, այլև առ­հա­սա­րակ նո­րա­գույն շրջա­նի հայ գրա­կա­նութ­յան գլուխ­գոր­ծոց­նե­րից մեկն է (էջ 156)։
­Հա­մընդ­հա­նուր մարդ­կա­յին ող­բեր­գութ­յու­նը, ո­րը եր­բեմն-եր­բեմն դառ­նում է ազ­գա­յին ու տե­ղայ­նաց­վում, ցնցող ձևով է պատ­կեր­ված հետև­յալ տո­ղե­րում.
­Ցավ-դիակ­ներ ա­ռած ու­սին,//Գլ­խի վերև մե­ռած լու­սին,//Ոտ­քե­րի մեջ աշ­խար­հը սին,//Իր մե­ղա­պարտ կյան­քի կե­սին//­Մեխ­վեց կյան­քի կո­կորդն ա­հով.-//Չ­գի­տեմ ե՜րբ, չեմ հի­շում ո՜վ… (էջ 163)։
­Շատ ճիշտ է նկա­տել Աբ­րա­համ­յա­նը, թե ­Դա­վիթ ­Հով­հան­նե­սի պոե­զիա­յի վրա բա­րե­րար ազ­դե­ցութ­յուն է թո­ղել Ե­ղի­շե ­Չա­րեն­ցը։ ­Դա­վիթ ­Հով­հան­նե­սին նվիր­ված է եր­րորդ գլխի ա­ռան­ձին հատ­ված (էջ 351-395), որ­տեղ քննվում են նրա ժո­ղո­վա­ծու­նե­րը և հատ­կա­պես «­Հա­վեր­ժա­կան հա­յը» ըն­տիր քերթ­ված­քը։
Ընդ­հան­րա­պես դի­պուկ ու բնու­թագ­րա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րով գրքում պատ­կեր­ված են ­Հեն­րիկ Է­դո­յա­նի, Ար­տեմ ­Հա­րութ­յուն­յա­նի, Ա­շոտ Ավ­դալ­յա­նի, Հ­րաչ­յա ­Սա­րու­խա­նի, ­Վար­դան ­Հա­կոբ­յա­նի և այ­լոց քերթ­վածք­նե­րը։
­Տե­ղին է մեջ­բեր­վում ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նի «­Սա իմ եր­կիրն է…» սկսված­քով հրաշք քերթ­ված­քը, ո­րը գյուտ-հա­մե­մա­տութ­յուն­նե­րով ներ­կա­յաց­նում է աշ­խար­հի քար­տե­զի վրա ար­ցուն­քի կա­թի­լի նման փոքր ­Հա­յաս­տա­նը, որն ընդ­միշտ տե­ղա­վոր­վել է բա­նաս­տեղ­ծի սրտում։
Աբ­րա­համ­յա­նը հիա­ցա­կան տո­ղեր է ձո­նել Ար­մեն ­Մար­տի­րոս­յա­նի հատ­կա­պես «Թռ­չուն­ներ» շար­քի բնան­կա­րի գե­ղար­վես­տա­կան կա­տա­րե­լութ­յա­նը։ ­Խո­րի­մաստ ձևով է մեկ­նա­բան­ված 1997-ին լույս տե­սած, տպագ­րա­կան շատ հա­մեստ տես­քով, սա­կայն խո­րունկ բո­վան­դա­կութ­յամբ ստրուկ­տո­ւալ միաս­նութ­յուն ու­նե­ցող շա­րակ­նո­ցը, ո­րը ներ­քին զար­գաց­ման հու­նով հղաց­վել է իբրև պոեմ՝ գրված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով (էջ 620)։
­Դան­թե, ­Նա­րե­կա­ցի, ­Չա­րենց, Էլ­յո­ւար, հայ միջ­նա­դար, Ֆ­րի­կի հոգ­ևոր բան­քեր, ­Ներ­սես Շ­նոր­հա­լի՝ XX դա­րա­վեր­ջի մար­դու հո­գե­կան հույ­զե­րի չմո­ռաց­վող պատ­կեր­նե­րով հան­դես են ե­կել հայ ե­կե­ղե­ցու հոգ­ևոր ա­մե­նա­սիր­ված եր­գի՝ շա­րակ­նո­ցի հո­գե­հա­րա­զա­տութ­յամբ՝ ներ­կա­յաց­նե­լով Ար­մեն ­Մար­տի­րոս­յա­նի ա­սե­լի­քը։
«Գ­րա­կան մա­նի­ֆեստն իբրև հա­կա­մա­նի­ֆեստ» խո­րագ­րի տակ հայտն­վում է տղա­մարդ բա­նաս­տեղծ­նե­րից ա­ռանձ­նա­ցած ­Հաս­միկ ­Սի­մոն­յա­նը, ով իր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով փոր­ձում է ազ­դա­րա­րել իր պոե­զիա­յի նո­րա­րա­րա­կան բնույ­թը. «Ա­հա և ­մա­նի­ֆես­տը, որ Հ. ­Սի­մոն­յա­նի հա­մար պոե­զիա­յի ո­րոն­ման ու­ղին է ստույգ» (էջ 714)։
Ի­մաս­տուն մեկ­նա­բա­նութ­յուն ենք տես­նում մե­նագ­րութ­յու­նը եզ­րա­փա­կող «Խ­ռո­վա­րար այ­լա­գի­րը» հատ­վա­ծում, ո­րը նվիր­ված է 2020-ին հրա­տա­րակ­ված ­Դա­վիթ Մ­շե­ցու «Այ­լագ­րութ­յուն» ժո­ղո­վա­ծո­ւին։ ­Բա­նաս­տեղծն իր խոս­քի ան­սանձ ու­ժով թվում է, թե ա­պոե­տիկ սկիզբ է ազ­դա­րա­րում և հա­մար­ձակ ներ­կա­յաց­նում է իր ա­սե­լիքն ու ձաղ­կում նաև քա­ղա­քա­կան ու­ժե­րի խոս­քի ու գոր­ծի հա­կա­սութ­յու­նը.
Եվ նրանք, որ ե­կան խոս­տու­մով՝
Ար­ևի, երկն­քի և բա­րու,
­Շատ չան­ցած՝ ար­դեն իսկ կոստ­յու­մով
­Գո­ղա­ցան հա­տի­կը գա­րու (էջ 723)։
­Ծա­վա­լուն ու բազ­մա­շերտ այս մե­նագ­րութ­յան մեջ կա­րող էին լի­նել մի շարք կեն­դա­նի բա­նաս­տեղծ­ներ ևս, ո­րոնք ու­նեն ան­պայ­մա­նո­րեն բարձ­րար­վեստ գոր­ծեր։ ­Կար­ծում ենք, հե­տա­գա­յում գիր­քը կու­նե­նա իր երկ­րորդ հա­տո­րը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։