Սամ­վել Մու­րադ­յա­ն

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է գրականագետ
Սամ­վել Մու­րադ­յա­նին
ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

Լ­րա­ցավ գրա­կա­նա­գետ, բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի եր­կա­րամ­յա դա­սա­խոս, ա­կադ. Հր. ­Թամ­րազ­յա­նի ան­վան հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան ամ­բիո­նի վա­րիչ, ՀՀ գի­տութ­յան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ­Սամ­վել ­Պարգ­ևի ­Մու­րադ­յա­նի ծննդյան 75-ամ­յա­կը։
­Նա հայ հան­րութ­յան շրջա­նում նշա­նա­վոր ու փնտրված ա­նուն է, ծան­րակ­շիռ գիտ­նա­կան, որն ան­ցել է կյան­քի հե­տաքր­քիր ու ար­գա­սա­վոր ճա­նա­պարհ։
Ծն­վել է ՀԽՍՀ Աշ­տա­րա­կի շրջա­նի Աղձք գյու­ղում, ­Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մից վի­րա­վոր վե­րա­դար­ձած ման­կա­վար­ժի ըն­տա­նի­քում։ ­Նախ­նա­կան կրթութ­յուն է ստա­ցել հայ­րե­նի գյու­ղի միջ­նա­կարգ դպրո­ցում, ա­պա ըն­դուն­վել Եր­ևա­նի է­լեկտ­րո­նա­յին հաշ­վիչ մե­քե­նա­նե­րի տեխ­նի­կու­մը և այն ա­վար­տել մա­թե­մա­տի­կոս-ծրագ­րա­վո­րո­ղի մաս­նա­գի­տութ­յամբ։ ­Սա­կայն հայ գրա­կանութ­յան հան­դեպ բա­ցա­ռիկ սե­րը նրան 1964 թ. բե­րում է Եր­ևա­նի հա­մալ­սա­րան, ո­րի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը «­Հա­յոց լե­զու և գ­րա­կա­նություն» մաս­նա­գի­տութ­յամբ ա­վար­տում է 1969-ին։ ­Մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման այս շրջա­դար­ձի մեջ վճռա­կան դեր են խա­ղում ոչ միայն անձ­նա­կան նա­խա­սի­րութ­յուն­նե­րը, այլև 60-ա­կան­նե­րի ազ­գա­յին զար­թոն­քի մթնո­լոր­տը, ­Մես­րոպ ­Մաշ­տո­ցի ծննդյան 1600, ­Սա­յաթ-­Նո­վա­յի ծննդյան 250, ­Հովհ. ­Թու­ման­յա­նի ծննդյան 100-ամ­յակ­նե­րի շքեղ տո­նա­կա­տա­րութ­յուն­նե­րը, հա­մալ­սա­րա­նա­կան սի­րե­լի դա­սա­խոս­ներ Մ. Մկր­յա­նը, Հր. ­Թամ­րազ­յա­նը, Էդ. Ջր­բաշ­յա­նը, Էդ. Ա­ղա­յա­նը, Գ. ­Ջա­հուկ­յա­նը։ Եր­ևան­յան գրա­կան-մշա­կու­թա­յին կյան­քին ան­մի­ջա­կան շփու­մը և ­մա­նա­վանդ ­Հովհ. ­Շի­րա­զի ու Պ. Ս­ևա­կի հետ անձ­նա­կան մտեր­մութ­յու­նը նրան վերջ­նա­կա­նա­պես կա­պե­ցին հայ գրա­կա­նութ­յանն ու մշա­կույ­թին։ 1969-72 թթ. նա հա­մալ­սա­րա­նի հա­յա­գի­տա­կան կենտ­րո­նի աշ­խա­տա­կից էր, Հր. Ա­ճառ­յա­նի «­Հա­յե­րեն ար­մա­տա­կան բա­ռա­րա­նի», Հ. ­Մա­նանդ­յա­նի և Գ. ­Տեր-Մկրտչ­յա­նի աշ­խա­տութ­յուն­նե­րը տպագ­րութ­յան պատ­րաս­տող­նե­րից մե­կը։ 1972 թ. նա դառ­նում է «­Բան­բեր Եր­ևա­նի հա­մալ­սա­րա­նի» հա­յա­գի­տա­կան հան­դե­սի պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար և ­մինչև 1985 թ. հրա­տա­րա­կում 45 հա­մար։ Այս ըն­թաց­քում էլ դրսևոր­վե­ցին նրա գի­տա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րը նա­խա­սի­րած հե­ղի­նակ­նե­րի հան­դեպ։
­Թեկ­նա­ծո­ւա­կան ա­տե­նա­խո­սութ­յան թե­ման ա­կա­նա­վոր գրա­կա­նա­գետ-քննա­դատ ­Հա­րութ­յուն ­Սուր­խաթ­յանն էր, ո­րի՝ 1910-30 թթ. գոր­ծու­նեութ­յու­նը նպաս­տել է մեր գրա­կան մթնո­լոր­տի ա­ռող­ջաց­մա­նը, հայ-ռուս գրա­կան կա­պե­րին, հին հու­նա­կան գրա­կա­նութ­յան, ­Հո­մե­րո­սի, ­Շեքս­պի­րի, ­Տոլս­տո­յի, ­Դոս­տոևս­կու, Բ­լո­կի, ինչ­պես և ­Թու­ման­յա­նի, ­Սիա­ման­թո­յի, ­Տեր­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մեկ­նա­բա­նութ­յա­նը և ­մա­նա­վանդ ­Չա­րեն­ցի, ­Բա­կուն­ցի ու մյուս տա­ղան­դա­վոր գրող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յա­նը թե­րուս պրո­լետգ­րող­նե­րի և ­ձախ քննա­դա­տութ­յան վտան­գա­վոր հար­ձա­կում­նե­րից։ Արդ­յուն­քը 1984 թ. հրա­պա­րա­կա­յին հա­ջող պաշտ­պա­նութ­յունն էր և 1988 թ. «­Հա­րութ­յուն ­Սուր­խաթ­յան» մե­նագ­րութ­յան հրա­տա­րա­կու­մը։
ԵՊՀ նա­խա­պատ­րաս­տա­կան ֆա­կուլ­տե­տում տա­րի­նե­րով հա­յոց լե­զու և գ­րա­կա­նութ­յուն դա­սա­վան­դած Ս. ­Մու­րադ­յա­նը 1984-ից դա­սա­խո­սա­կան աշ­խա­տան­քի է ան­ցել հայ գրա­կա­նութ­յան ամ­բիո­նում։ ­Նոր շրջա­նի հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան հետ միա­սին նրան վստահ­վե­ցին «Գ­րա­կան ուղ­ղութ­յուն­նե­րը և ­հո­սանք­նե­րը 19-րդ ­դա­րի հայ գրա­կա­նութ­յան մեջ», «Ազ­գա­յին ճա­կա­տա­գի­րը և ­հայ պոե­զիան», «­Հայ պոե­մի ար­վես­տը» (վերջին եր­կու­սը մա­գիստ­րա­տու­րա­յում) դա­սըն­թաց­նե­րը, 19-րդ ­դա­րա­վեր­ջի և 20-րդ դա­րասկզ­բի բա­նաս­տեղծ­նե­րով հա­րուստ շրջա­նի (­Թու­ման­յան, Ի­սա­հակ­յան, ­Տեր­յան, ­Սիա­ման­թո, ­Մե­ծա­րենց, ­Վա­րու­ժան, Ռ. Ս­ևակ և­ ու­րիշ­ներ) դա­սա­վան­դու­մը։
Ե­րու­սա­ղե­մի հա­յոց պատ­րիար­քա­րա­նի հրա­վե­րով Ս. ­Մու­րադ­յա­նը 1992-94 թթ. հայ գրա­կա­նութ­յուն և ­Նոր Կ­տա­կա­րան է դա­սա­վան­դել ­Ժա­ռան­գա­վո­րաց վար­ժա­րա­նում և Ըն­ծա­յա­րա­նում։ ­Հիմ­նա­կա­նում այս­տե­ղի Գ­յուլ­բենկ­յան մա­տե­նա­դա­րա­նում է նա կա­տա­րել և 1994 թ. ա­վար­տե­լով իր հետ բե­րել «Եր­վանդ Օտ­յան. կյան­քը և ս­տեղ­ծա­գոր­ծութ­յու­նը» դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սութ­յու­նը, ո­րը նոր հա­յաց­քով մշակ­ված գի­տա­կան ծան­րակ­շիռ խոսք է հայ մեծ եր­գի­ծա­բա­նի մա­սին։ «Եր­վանդ Օտ­յան» մե­նագ­րութ­յու­նը լույս տե­սավ 1996-ին, իսկ նրա լրամ­շակ­ված տար­բե­րա­կը՝ 2012-ին։
Իր բազ­մա­թիվ մե­նագ­րութ­յուն­նե­րում և ­գի­տա­կան շուրջ 120 հոդ­ված­նե­րում նա լայն ու ընդգր­կուն հա­յաց­քով է դի­տար­կել հայ գրա­կա­նութ­յան տա­րաբ­նույթ խնդիր­նե­րը։ Ն­րա տե­սա­դաշ­տում են ե­ղել 5-21-րդ դդ. մեր գրա­կա­նութ­յան գրե­թե բո­լոր ակ­նա­ռու եր­ևույթ­նե­րը՝ ­Խո­րե­նա­ցին ու ­Բու­զան­դը, Ե­ղի­շեն ու ­Փար­պե­ցին, ­Նա­րե­կա­ցին ու ­Սա­յաթ-­Նո­վան, Ա­բով­յանն ու Ա­լի­շա­նը, ­Նալ­բանդ­յանն ու ­Պատ­կան­յա­նը, ­Պե­շիկ­թաշլ­յանն ու ­Դուր­յա­նը, ­Շա­հա­զիզն ու ­Ջի­վա­նին, ­Պա­րոն­յանն ու Օտ­յա­նը, ­Րաֆ­ֆին ու ­Մու­րա­ցա­նը, ­Թու­ման­յանն ու Ի­սա­հակ­յա­նը, ­Նար-­Դոսն ու Լ. ­Շան­թը, ­Սիա­ման­թոն ու ­Վա­րու­ժա­նը, ­Տեր­յանն ու ­Չա­րեն­ցը, Դ. ­Դե­միրճ­յանն ու Ստ. ­Զոր­յա­նը, ­Բա­կուն­ցը և Հր. ­Մաթ­ևոս­յա­նը, նո­րա­գույն բա­նաս­տեղծ­ներն ու ար­ձա­կա­գիր­նե­րը։
Նշ­ված հե­ղի­նակ­նե­րին նվիր­ված ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի զգա­լի մասն ամ­փոփ­ված է «Գ­րա­կան հանգր­վան­ներ» գրքի Ա (Եր., 2003), Բ (Եր., 2007) և Գ (Եր., 2010) հա­տոր­նե­րում (տպագ­րութ­յան պատ­րաստ է Դ հա­տո­րը)։ Դ­րանք մեծ պա­հան­ջարկ ու­նեն ու­սա­նո­ղութ­յան շջա­նում և վա­ղուց սպառ­վել են։
Պ­րոֆ. Ս ­Մու­րադ­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յունն է ե­րեք հա­տո­րով «­Հայ նոր գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան» բու­հա­կան դա­սագր­քի ստեղ­ծու­մը։ Ն­րա հե­ղի­նա­կած Ա հա­տո­րը քննարկ­վել և­ որ­պես ու­սում­նա­կան ձեռ­նարկ ե­րաշ­խա­վոր­վել է տպագ­րութ­յան և լույս կտես­նի շու­տով։
Պ­րոֆ Ս. ­Մու­րադ­յա­նը մեծ ջան­քեր է ներդ­րել ­Հովհ. ­Շի­րա­զի ստեղ­ծա­գոր­ծություն­նե­րի ու­սում­նա­սիր­ման, նրա ձե­ռագ­րե­րի հրա­տա­րակ­ման բնա­գա­վա­ռում։ Ն­րա «­Հով­հան­նես ­Շի­րազ. ­Բա­նաս­տեղ­ծը, մար­դը» երկ­հա­տոր մե­նագ­րութ­յու­նը (գիրք Ա, Եր., 2012, գիրք Բ, Եր., 2015) ար­ժա­նա­ցել է ՀԳՄ 2016 թ. «­Նի­կոլ Աղ­բալ­յան» գրա­կան մրցա­նա­կին։ Ն­րա խմբագ­րութ­յամբ, ա­ռա­ջա­բա­նով ու ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րով ար­դեն լույս են տե­սել ­Հովհ. ­Շի­րա­զի «Ա­նի» (2011), «­Թոնդ­րա­կե­ցի­նե­րը» (2014) պատ­մա­փի­լի­սո­փա­յա­կան մե­ծա­ծա­վալ պոեմ­նե­րը, «­Հա­տըն­տիր» (2012), «­Հու­շար­ձան հայ­րի­կիս» (2017) բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով հյուս­ված պոե­մը, «Ան­տիպ է­ջեր» շար­քի ե­րեք գրքե­րը (Ա, 2018, Բ, 2019, Գ, 2020, տպագրութ­յան պատ­րաստ է ևս­ եր­կու գիրք), այժմ չորս սկզբնաղբ­յուր­նե­րի հա­մադ­րութ­յամբ հրա­տա­րա­կութ­յան է պատրաս­տում ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը պատ­կե­րող «­Հա­յոց դան­թեա­կա­նը» դա­տաս­տա­նա­մատ­յան-պոե­մի ամ­բող­ջա­կան տար­բե­րա­կը՝ վե­րա­կանգ­նե­լով խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում ար­ված գլավ­լի­տի և խմ­բա­գիր­նե­րի կրճա­տած մա­սե­րը։
­Նա այ­սօր էլ մայր բու­հի հայ բա­նա­սի­րութ­յան ֆա­կուլ­տե­տի գոր­ծող եր­ևե­լի դա­սա­խոս­նե­րից է, ո­րին սի­րով են ունկնդ­րում ու­սա­նող­նե­րը։ ­Հան­րա­գի­տա­րա­նա­յին ի­մա­ցութ­յուն­նե­րով օժտ­ված այս գիտ­նա­կա­նը հմտո­րեն է ղե­կա­վա­րում ի­րեն ար­դեն եր­կու տաս­նամ­յակ վստահ­ված ամ­բիո­նը, որ­տեղ տի­րում է գի­տա­կան լրջմիտ մթնո­լորտ։
­Նա անմ­նա­ցորդ ե­ռան­դով մաս­նակ­ցում է հան­րա­պե­տութ­յան գի­տա­կան ու գրա­կան-մշա­կու­թա­յին, մի­ջազ­գա­յին ու հան­րա­պե­տա­կան գի­տա­ժո­ղով­նե­րի, դա­սա­խո­սութ­յուն­նե­րով հան­դես է ե­կել ոչ միայն ­Հա­յաս­տա­նի ռա­դիո­յով ու հե­ռուս­տա­տե­սութ­յամբ, այլև Ե­րու­սա­ղե­մում, ­Բեյ­րու­թում, ­Հա­լե­պում, ­Թեհ­րա­նում ու Ս­պա­հա­նում, Թ­բի­լի­սիում, ԱՄՆ-ում և­ այ­լուր։ ­Սերտ է նրա հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը ԵՊՀ ար­տա­հա­մալ­սա­րա­նա­կան կրթութ­յան բաժ­նի հետ, ո­րի ծրագ­րով դա­սա­խո­սել է Եր­ևա­նի և ՀՀ հե­ռա­վոր մար­զե­րի դպրոց­նե­րում։ 11 տա­րի ե­ղել է ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի և 7 տա­րի ­Շու­շիում ա­մե­րի­կա­հայ բա­րե­րար­նե­րի կազ­մա­կեր­պած հա­մա­հայ­կա­կան աս­մուն­քի փա­ռա­տո­նե­րի գնա­հա­տող հանձ­նախմ­բե­րի կազ­մում։ ՀՀ ԲՈԿ-ի՝ ԵՊՀ-ում գոր­ծող բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տո­րի գի­տա­կան աս­տի­ճան շնոր­հող մաս­նա­գի­տա­կան խորհր­դի նա­խա­գա­հի տե­ղա­կալն է, ՀՀ ԳԱԱ «­Պատ­մա­բա­նա­սի­րա­կան հան­դե­սի», «­Վէմ» հա­մա­հայ­կա­կան հան­դե­սի, ԵՊՀ և ՀՊՄՀ հա­յա­գի­տա­կան հան­դես­նե­րի խմբագ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ է, տա­րի­ներ շա­րու­նակ ե­ղել է ՀՀ ­Նա­խա­գա­հի պե­տա­կան մրցա­նակ շնոր­հող հանձ­նախմ­բի ան­դամ, ԵՊՀ 2009 և 2019 թթ. ե­ղել է ԵՊՀ 90 և 100-ամ­յակ­նե­րի առ­թիվ հրա­տա­րակ­ված «­Կեն­սագ­րա­կան հան­րա­գի­տա­րա­նի» խմբագ­րա­կան խորհր­դի կազ­մում, ԵՊՀ գի­տա­կան խորհր­դի և ­հայ բա­նա­սի­րութ­յան ֆա­կուլ­տե­տի գի­տա­կան խոր­հուրդ­նե­րի ան­դամ է, Խ. Ա­բով­յա­նի, ­Հովհ. ­Թու­ման­յա­նի, ՀՀ Ազ­գա­յին գրա­դա­րա­նի գի­տա­կան խոր­հուրդ­նե­րի ան­դամ։
­Թեհ­րա­նում և Ս­պա­հա­նում վա­րել է Ի­րա­նի հայ­կա­կան դպրոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­նե­րը։
ՀԳՄ ան­դամ է 2011 թվա­կա­նից, ե­ռան­դով մաս­նակ­ցում է նրա մի­ջո­ցա­ռում­նե­րին։ ­Պարգ­ևատր­վել է գե­րա­տես­չա­կան բազ­մա­թիվ մե­դալ­նե­րով ու պատ­վոգ­րե­րով, այդ թվում՝ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­վոգ­րով և «­Պատ­վո մե­դա­լով», ՀԳՄ «Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար» մե­դա­լով, ՀՀ վար­չա­պե­տի, ԿԳ նա­խա­րա­րութ­յան ոս­կե հու­շա­մե­դալն­ե­րով, ԵՊՀ Ոս­կե մե­դա­լով, ար­ժա­նա­ցել է ՀՀ գի­տութ­յան վաս­տա­կա­վոր գործ­չի պատ­վա­վոր կոչ­ման։
Սր­տանց շնոր­հա­վո­րում ենք վաս­տա­կա­շատ ու ի­մաստ­նա­ցած գիտ­նա­կա­նին ծննդյան 75-ամ­յա­կի առ­թիվ և ­ցան­կա­նում քա­ջա­ռող­ջութ­յուն, գի­տակր­թա­կան բե­ղուն գոր­ծու­նեութ­յուն ու սրտի եր­ջան­կութ­յուն…

Ալբերտ ՄԱԿԱՐՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։