ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Էս աշ­խար­հը մար­դա­կե­րի աշ­խարհ է, զա­վա՛կս, չա­փա­զանց բա­րի լի­նել՝ կնշա­նա­կի հանձն­վել։
Չ­պի­տի հանձն­վես, զա­վակս, ծա­ղի­կը, որ ծա­ղիկ է, խո­տը, որ խոտ է, է­լի պաշտ­պա­նութ­յուն ու­նի, դառ­նութ­յուն ու­նի, փուշ ու­նի։
Էս կյան­քում ոչ մե­կը ոչ մե­կի լավ ապ­րե­լը չի ու­զում, հա՛, էտ սուտ է, էտ հե­քիաթ է, որ ա­սում են՝ բա­րե­գործ ենք, օգ­նում ենք, տա­լիս ենք… Չէ մի չէ, էտ ա­նում են, որ դու միշտ կա­րի­քի մեջ լի­նես, որ ի­րենց են­թա­կա­յութ­յան տակ մնաս…
Տան­ջան­քը մար­դու հա­մար է, զա­վակս, սկզբում տանջ­վում են վեր­ջի հա­մար։ Քո մեջ կա տան­ջան­քին դի­մա­կա­յե­լու ըն­դու­նա­կութ­յուն ու որ­քան ու­ժեղ է «ես»-ը, այն­քան ու­ժեղ է «մենք»-ը։
Քոնն ու­րի­շին չտա՛ս։ Ինչ­քան տվե­ցիր՝ տա­նե­լու են, ինչ­քան տա­րան՝ խփե­լու են, ինչ­քան խփե­ցին՝ ու­ժե­ղա­նա­լու են, ու­ժե­ղա­ցան՝ քա­մահ­րե­լու են…
Այսօր ՎԱՐՊԵՏԻ ծննդյան օրն է

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։