ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՆԱ ՉԻ ԴՐԺԵԼ

Հայ ման­կագ­րութ­յան այ­գում մի ան­վա­նա­կիր կաղ­նի «պա­կա­սեց»՝ Սու­րեն Մու­րադ­յան։ Ա­նուն, ում պա­րա­գա­յում կյան­քից հե­ռա­նալն իս­կա­պես ան­հա­վա­տա­լի է։ Չէ՞ որ ըն­դա­մե­նը մեկ ա­միս ա­ռաջ հու­սո ու հա­վա­տի լու­սա­վոր զգա­ցում­նե­րով շնոր­հա­վո­րե­ցինք ծննդյան փա­ռա­վոր 90-ամ­յա­կը, և հե­ռա­խո­սա­փո­ղից էլ հնչեց հու­մո­րից ան­բա­ժան իր խոս­քը. «Շ­նոր­հա­կալ եմ, կհան­դի­պենք 100-ամ­յա­կին»։ Եվ հի­մա անս­պա­սե­լի ին­չո՞ւ դրժեց իր խոս­տումն ու… գնաց մեր ման­կագ­րութ­յան հրա­շա­լի այ­գե­պա­նը, ում հար­յու­րից ա­վե­լի բազ­մա­ժանր գրքե­րը քա­նի՜ սերն­դի բա­րի ու­ղե­կից­ներն են ե­ղել, գրքեր՝ հյուս­ված զվարթ, ո­գե­ղեն տա­րեր­քով՝ լի­նի պարզ ու զու­լալ բա­նաս­տեղ­ծութ­յուն թե հան­րա­մատ­չե­լի պիես, հե­քիաթ թե ի­մաս­տա­խոս հա­նե­լուկ, է­լի քա­նի ժան­րե­րի մի ամ­բողջ հա­մաս­տե­ղութ­յուն։
Իմ թան­կա­գին բա­րե­կա­մը ման­կա­գրութ­յան աշ­խարհ մտավ 1953-ին ծնված «Ա­ռա­ջին երգ»-ով, իր հան­ճա­րեղ հայ­րե­նակ­ցի՝ Հով­հան­նես Թու­ման­յա­նի աստ­վա­ծա­յին օրհ­նան­քով կնքվե­լով ման­կա­գիր, վեհ կո­չում, ո­րին նա հա­վա­տա­րիմ մնաց ողջ կյան­քում, թեև ստեղ­ծա­գոր­ծա­կան շուրջ յո­թա­նա­սու­նամ­յա ճա­նա­պար­հին տասն­յակ բազ­մա­ժանր գրքեր էլ մե­ծա­կան հաս­ցեագ­րում ու­նեին։ Ու հի­մա ին­չո՞ւ է ինձ թվում, թե մեր ման­կագ­րա­կան ըն­տա­նի­քի նա­հա­պե­տը բո­լո­րո­վին էլ կյան­քից չի հե­ռա­ցել, շա­րու­նա­կե­լու է ապ­րել ըն­թեր­ցո­ղա­կան սե­րունդ­նե­րի հի­շո­ղութ­յան մեջ՝ իր հրա­շա­լի գրքե­րով, դպրո­ցա­կան բե­մա­հար­թակ­նե­րից հնչող եր­գե­րով, դա­սագր­քե­րի է­ջե­րից ե­րե­խա­նե­րի հետ «խո­սող» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով, պա­տա­նի հան­դի­սա­տե­սի թատ­րոն­նե­րի ներ­կա­յաց­րած իր պիես­նե­րով…
Եվ, ու­րեմն, բա­րի ու լու­սա­վոր մար­դու, ան­վա­նի գրող, եր­ևե­լի ման­կա­գիր Սու­րեն Մու­րադ­յա­նի ա­նունն ու գոր­ծը հա­վեր­ժո­րեն գրանց­վում է հայ ման­կա­կան գրա­կա­նութ­յան տա­րեգ­րա­մատ­յա­նում։ Եվ, ու­րեմն, իր խոս­տու­մը նա չի դրժել. ըն­թեր­ցո­ղա­կան գա­լիք սե­րունդ­նե­րը նրա հետ կհան­դի­պեն ոչ միայն հար­յու­րամ­յա­կին, այլև նրա երկ­նա­յին կյան­քի հե­տա­գա բո­լոր տա­րե­դարձ­նե­րի­ն։

Լ­յուդ­վիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։