­Գե­ղան­կա­րիչ ­Վա­հան Ա­վագ­յա­նի աշ­խար­հը / Հով­հան­նես ԱՅՎԱԶՅԱՆ

 

Վահան ԱվագյանԱյս ա­նու­նը ծա­նոթ է թերևս միայն հայ հա­սա­րա­կութ­յան այն խա­վին, հիմ­նա­կա­նում՝ նկա­րիչ­նե­րին, ով­քեր առնչ­վում են այ­սօր­վա գե­ղան­կա­րի ռու­սա­կան շու­կա­յի հետ, որ­տեղ ժա­մա­նա­կա­կից գրա­ֆի­կա­յի ո­լոր­տում ­Վա­հան Ա­վագ­յա­նը մեծ հա­մա­րում ու­նի: Իսկ մեր ըն­թերցող­նե­րին ա­սենք, որ նա բա­նաս­տեղծ ­Վար­դան ­Վա­նա­տու­րի (Ա­վագ­յան) և ­ման­կա­վարժ ­Մա­նուշ Ա­վագ­յա­նի որ­դին է, ո­րը հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով 1990-ից ապ­րում և ս­տեղ­ծա­գոր­ծում է ­Մոսկ­վա­յում:
­Վա­հա­նը ծնվել է 1960-ի հոկ­տեմ­բե­րի 7-ին, Եր­ևա­նում: Դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին հա­ճա­խել է ­Պիո­ներ­պա­լա­տի գե­ղար­վես­տա­կան խմբակ, հրա­պուր­վել ­Լեո­նար­դո դա ­Վին­չիի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով և­ ան­տիկ ­Հու­նաս­տա­նի ար­վես­տով: 1970-ա­կան թվա­կան­նե­րին հա­ճա­խել է ­Ման­կա­կան գե­ղա­գի­տա­կան կենտ­րոն, ա­պա ա­վար­տել ­Փա­նոս ­Թեր­լե­մեզ­յա­նի ան­վան գե­ղար­վես­տա­կան ու­սում­նա­րա­նը, 1985-ին՝ նաև ­Գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տը և ­նույն տա­րում ու­նե­ցել ա­ռա­ջին ցու­ցա­հան­դե­սը՝ Եր­ևա­նի նկար­չի տա­նը: ­Նա հրա­պուր­վել է նաև գրքի ձևա­վո­րու­մով և­ ա­վե­լի քան 20 գիրք ձևա­վո­րել: Դ­րանց թվում է ­Հովհ. ­Թու­ման­յա­նի «­Սուտ­լիկ որս­կա­նը» հե­քիա­թը, ո­րը 1979-ին բա­նաս­տեղ­ծի ծննդյան 110-ամ­յա­կի առ­թիվ տպագր­վել է Եր­ևա­նում, ներ­կա­յաց­վել ­Մոսկ­վա­յի գրքի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սում և տ­պագր­վել նաև օ­տար լե­զու­նե­րով (անգ­լե­րեն, գեր­մա­նե­րեն, ֆրան­սե­րեն և­ այլն):
­Վա­հա­նի նկար­չա­կան տա­ղանդն ա­ռա­ջի­նը նկա­տել ու բարձր է գնա­հա­տել Ն­կա­րիչ­նե­րի միութ­յան այն օ­րե­րի նա­խա­գահ, ճա­նաչ­ված նկա­րիչ ­Սու­րեն ­Սա­ֆար­յա­նը:
­Գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տը բե­մա­դրող-նկար­չի մաս­նա­գի­տութ­յամբ ա­վար­տե­լուց հե­տո ­Վա­հանն աշ­խա­տել է Եր­ևա­նի խա­մա­ճիկ­նե­րի թատ­րո­նում և ­ներ­կա­յա­ցում­ներ բե­մադ­րել, շա­րու­նա­կել է ձևա­վո­րել ման­կա­կան գրքեր, բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի, նաև պար­սիկ բա­նաս­տեղծ­նե­րի ժո­ղո­վա­ծու­ներ:
Իմ ձեռ­քին է ­Վա­հան Ա­վագ­յա­նի՝ հրա­տա­րա­կութ­յան պատ­րաստ­վող ալ­բո­մի թվա­յին տար­բե­րա­կը, ո­րը գրա­ֆի­կա­կան գոր­ծե­րի մի իս­կա­կան գան­ձա­րան է: Այն բաց­վում է եր­կու ճա­նաչ­ված ար­վես­տա­գետ­նե­րի մուտ­քի խոս­քով. ա­ռա­ջի­նը հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի խո­շոր պատ­մա­բան Ի­գոր ­Նաու­մո­վիչ ­Գո­լոմշ­տո­կինն է (1929–2017)՝ վեր­նագր­ված «­Վա­հան Ա­վագ­յա­նի գրա­ֆի­կան», մյու­սը՝ ­Մոսկ­վա­յի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր ­Վա­լե­րի ­Ժու­կո­վի­նը (ծն. 1941)՝ «­Մարդ­կա­յին կրքե­րի ռո­ման­տի­կա­կան է­պո­սը» վեր­նագ­րով:
Ան­կեղծ ա­սած, հազ­վա­դեպ է լի­նում, երբ այ­լազ­գի ար­վես­տա­գետ­ներն այն­քան բարձր են գնա­հա­տում հայ գե­ղան­կար­չի գոր­ծե­րը, այն­քան բազ­մա­կող­մա­նիո­րեն վեր հա­նում նրա ար­վես­տի խոր­քա­յին շեր­տերն ու հիա­ցա­կան խոս­քեր ա­սում նրա ար­վես­տի մա­սին, որ ա­կա­մա շոյ­վում է մար­դու ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը:
­Գո­լոմշ­տոկն իր խոս­քը սկսել է այս­պես. Վ. Ա­վագ­յա­նի նկար­նե­րից մե­կը կոչ­վում է «Ե­րեք դեմք». այն կազմ­ված է դա­սա­կան հու­նա­կան կի­սա­դե­մից, նրա հետ­ևից բարձ­րա­ցող ակն­հայ­տո­րեն ար­ևել­յան տի­պի կա­նա­ցի դեմ­քից և ­մեկ այլ՝ ար­դեն եվ­րո­պա­ցու կի­սա­դե­մից: Դ­րանք կար­ծես հենց Ա­վագ­յա­նի գրա­ֆի­կա­յի ե­րեք դեմ­քերն են, ո­րոնք ար­տա­հայ­տում են ե­րեք մշա­կու­թա­յին ա­վան­դույթ­ներ՝ ­Հին Ար­ևել­քի, հե­լե­նիզ­մի ու մո­դեռ­նիզ­մի: Դ­րանք դրսևոր­վե­լով տար­բեր փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րով՝ մե՛րթ բա­ցա­հայ­տում են նրա ազ­գա­յին բնու­թա­գի­րը, մե՛րթ միա­խառն­վում յու­րա­տե­սակ սին­թե­զի մեջ: Այս­տեղ ան­տիկ ­Հու­նաս­տա­նը միահ­յուս­վում է Ա­սո­րես­տա­նի ու ­Բա­բե­լո­նի հետ, Ար­ևել­քը հան­դի­պում է Արև­մուտ­քին, և­ այդ ա­մե­նը, միա­ձուլ­վե­լով նկար­չի ան­հա­տա­կան գոր­ծե­լաո­ճին, վե­րած­վում է այն­պի­սի դեպ­քի, ո­րը հա­ճախ չի հան­դի­պում ժա­մա­նա­կակից ար­վես­տում: Այն ա­վան­դույթ­նե­րը, ո­րոնց հետ­ևում է Ա­վագ­յա­նը, օ­տար չեն: ­Հայ գե­ղար­վես­տա­կան մշակույ­թը հե­ռա­վոր անց­յալ ու­նի՝ հաս­նում է մինչև Ու­րար­տու, Ա­սո­րես­տան, ա­վե­լի ուշ՝ ­Հու­նաս­տան, Բ­յու­զան­դիա, նաև Ե­գիպ­տոս և ­վեր­ջա­պես՝ եվ­րո­պա­կան մո­դեռ­նիզմ: Այդ ա­մենն իր հետքն է թո­ղել ժո­ղովր­դա­կան գի­տակ­ցութ­յան մեջ, ար­մա­տա­վոր­վել ինչ-որ տեղ՝ գե­նե­րում, կո­լեկ­տիվ են­թա­գի­տակ­ցութ­յան մեջ և­ է­լի ինչ-որ տեղ: ­Պատ­մա­կան ժա­ռան­գութ­յու­նը մութ բան է: «Հան­դի­պում» և «­Հա­կա­մար­տութ­յուն» նկար­նե­րում մեր դի­մաց ակն­հայ­տո­րեն ար­ևել­յան դի­ցա­բա­նութ­յան գոր­ծող ան­ձինք են՝ աստ­ված­ներ կամ թա­գա­վոր­ներ՝ գա­զան­նե­րի գլուխ­նե­րով: ­Միայն թե սո­վո­րա­բար ա­սո­րա­բա­բե­լա­կան ռե­լիեֆ­նե­րին (մա­կեր­ևույ­թա­պատ­կեր­նե­րին) բնո­րոշ դե­պի ներս խո­րա­ցող թա­քուն լար­վա­ծութ­յունն այս­տեղ լից­քա­թափ­վում է ֆի­գուր­նե­րի դրա­մա­տի­կա­կան բա­խում­նե­րով:
Ն­րա գոր­ծե­րի մյուս աղբ­յու­րը ­Հին ­Հու­նաս­տա­նի դի­ցա­բա­նութ­յունն է. այն­տե­ղից են վերց­րած Ա­վագ­յա­նի բազ­մա­թիվ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի սյու­ժե­նե­րը:
­Կեն­տավ­րոս­նե­րը, հա­վեր­ժա­հար­սե­րը, ա­մա­զո­նու­հի­նե­րը, սա­տիր­նե­րը (այ­ծա­մար­դիկ) նրա մի գոր­ծից անց­նում են մյու­սը: ­Հե­րակ­լեսն իջ­նում է մեռ­յալ­նե­րի թա­գա­վո­րութ­յուն, Ա­թե­նա­սը վի­ճում է ­Մար­սի հետ: ­Բայց, ինչ­պես և­ ար­ևել­յան սյու­ժե­նե­րում, դա ո­ճա­վո­րում չէ, ա­սենք՝ հու­նա­կան ամ­ֆո­րա­նե­րի և­ ա­սո­րա­կան ռե­լիեֆ­նե­րի հայտ­նի պատ­կեր­նե­րի նմա­նութ­յամբ: Այս­տեղ ա­մե­նից ա­ռաջ գրա­վում է ազ­գա­յին մշա­կույթ­նե­րի հենց ո­գու մարմ­նա­ցու­մը գրա­ֆի­կա­յի մի­ջոց­նե­րով, որն ար­մա­տա­ցած է նրանց դի­ցա­բա­նութ­յան մեջ:
­Դա­րաշր­ջան­նե­րի այս շեր­տա­վոր­ման մեջ է ներ­խու­ժում XX դա­րը՝ իր մո­դեռ­նիզ­մի գե­ղա­գի­տութ­յամբ, գի­տակ­ցութ­յան մաս­նատ­վա­ծութ­յամբ, շար­ժու­նութ­յամբ ու հեգ­նան­քով: Եվ մի շարք նկար­նե­րում ձևը կար­ծես պայ­թում է ներ­սից: Դր­վագ­վում ու տրոհ­վում է մա­սե­րի և ­սին­թեզ­վում նոր կեր­պա­րում: ­Նույ­նիսկ ա­ռաս­պելն է այս­տեղ են­թարկ­վում հրա­շա­լի կեր­պա­րա­նա­փո­խութ­յան: Վ­հատ ­Սի­զի­փո­սը նստած է իր քա­րին, և ­նույն քա­րին տե­ղա­վոր­վել է քնա­րա­հար Օր­փեո­սը: ­Պայ­քա­րում հյուծ­ված ­Մար­սը դժվա­րութ­յամբ տա­նում է ­Վե­նե­րա­յի մերկ մար­մի­նը, վի­ճում են ­Հին ­Բա­բե­լո­նի և Ե­գիպ­տո­սի աստ­վա­ծութ­յուն­նե­րը, մյուս նկար­նե­րի անձ­նա­վո­րում­նե­րում մարդ­կա­յինն օր­գա­նա­պես վե­րած­վում է գա­զա­նա­յի­նի կամ մատ­նում է իր մեր­ձա­վո­րութ­յու­նը բու­սա­կան աշ­խար­հին:
Ն­կար­նե­րի շարքն ա­վարտ­վում է «­Նոր Աստ­վա­ծութ­յուն»-ով. այն ինչ-որ խո­րա­նար­դաձև, մե­քե­նա­յա­տիպ, անկ­յու­նա­վոր բան է, ո­րը ձո­ղե­րի վրա տա­նում են ան­դեմ մարդ­կա­յին ֆի­գուր­նե­րը: Ո՞ւր: Որ­պես­զի այն բարձ­րաց­նեն մեր դա­րի պատ­վան­դա­նին հին աստ­ված­նե­րի փո­խա­րեն:
Ար­վես­տա­բան ­Վա­լե­րի ­Ժու­կո­վը կար­ևո­րում է հատ­կա­պես նկար­չի սիմ­վո­լիկ (խորհր­դան­շա­կան) մտա­ծո­ղութ­յու­նը: Ըստ նրա՝ աշ­խա­տանք­նե­րում ներ­կա­յաց­ված է ոչ թե ի­րա­կան կեր­պա­րի պատ­կե­րը, այլ սիմ­վո­լը (խորհր­դա­նի­շը), ո­րո­շա­կի հո­գե­վի­ճա­կի խորհր­դան­շա­նը: ­Միայն այդ տե­սա­կե­տից կա­րե­լի է գտնել նրանց իրա­կան ըն­կա­լու­մը: Այդ դեպ­քում նկա­րի ընդ­հան­րաց­ման ու­ժը բա­ցում է զգա­ցո­ղութ­յան ռո­ման­տի­կան, մարդ­կա­յին ո­գու ու­ժը: Ն­կար­նե­րը դառ­նում են մե­դի­տա­ցիա­յի նշան­ներ, ո­րոնք, հե­ռաց­նե­լով ողջ ան­կար­ևո­րը, բա­ցա­հայ­տում են նրա խոր­քե­րը: Ա­վագ­յա­նի գոր­ծե­րը հու­զում, ցնցում են դի­տո­ղի զգաց­մունք­նե­րը, գրում է ար­վես­տա­բան ­Ժու­կո­վը: Ն­րան­ցում ուժ ու կիրք կա, վա­ղուց ան­ցած նախ­նա­դար­յան ժա­մա­նակ­նե­րի ավե­րիչ բնազդ­ներ: Ն­րա աշ­խա­տանք­նե­րի գաղտ­նի­քը կան­խա­տես­վա­ծի և ­կա­մա­յա­կա­նի, սպա­սե­լիի և ­պա­տա­հա­կա­նի հա­վա­սա­րակշ­ռութ­յունն է:
Դ­րանք գրե­թե միշտ ֆի­գու­րա­տիվ (փո­խա­բե­րա­կան) գոր­ծեր են, հե­ռու լու­սան­կար­չութ­յու­նից, բայց ա­ռար­կա­յա­կան ճա­նա­չե­լիութ­յունն ա­նա­ռար­կե­լի է: Ծն­վող զգա­ցում­նե­րի ու­ժը Ա­վագ­յա­նի յու­րա­քանչ­յուր աշ­խա­տանք դարձ­նում է ինք­նա­բավ և­ ա­վար­տուն: Ըն­դա­մե­նը՝ մի քա­նի թե­մա­ներ, և ս­յու­ժե­նե­րի ու ձևե­րի ինչ­պի­սի բազ­մա­զա­նութ­յուն:
Ա­վագ­յանն ինչ-որ բա­նով հի­շեց­նում է ռուս խո­շոր նկա­րիչ ­Վա­սի­լի ­Կան­դինս­կուն, շա­րու­նա­կում է ար­վես­տա­գե­տը: Ի­հար­կե, խոս­քը գու­նապ­նա­կի մա­սին չէ, ոչ էլ նրբութ­յան, բայց ան­սո­վո­րը (հե­քիա­թա­յի­նը) նրանց հա­մար ընդ­հա­նուր է: ­Բայց ե­թե ­Կան­դինս­կու գոր­ծե­րում հե­քիա­թա­յի­նը ռու­սար­ևել­յան է, ա­պա Ա­վագ­յա­նի կտավ­նե­րում այն մարդ­կա­յին քա­ղա­քակր­թութ­յան հնա­գույն դի­ցա­բա­նութ­յունն է: Ն­րա մար­տա­կան սյու­ժե­նե­րում ցնցում է ի­րա­դար­ձութ­յան դի­նա­մի­կան: Դ­րանք գրա­ֆի­կա­յով ար­տա­հայտ­ված խա­չատր­յա­նա­կան «Սպար­տա­կի» ակն­թարթ­ներ են՝ նույն հաս­տա­տա­կա­մութ­յու­նը, նույն լար­վա­ծութ­յու­նը, նույն ձգտու­մը, նույն դրա­մա­տիզ­մը: ­Կեն­տավ­րոս­ներ, մի­նո­տավ­րոս­ներ, ա­մա­զո­նու­հի­ներ, գլա­դիա­տո­րա­կան մրցահ­րա­պա­րակ­նե­րի ան­վախ զին­վոր­ներ, ա­ռաս­պե­լա­կան հե­րոս­ներ՝ այդ ա­մե­նում խտաց­ված դրա­մա՝ անց­յալ ժա­մա­նակ­նե­րի զենք ու զրա­հով:
Ն­րա սի­րած մյուս թե­ման մար­դու մարմ­նի գե­ղեց­կութ­յունն է: Այն մեկ­նա­բա­նում է որ­պես բնութ­յան բարձ­րա­գույն, կա­տար­յալ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն: Ըն­դա­մե­նը մի քա­նի շտրիխ­նե­րով, մի քա­նի գծե­րով և­ ընդգծ­ված կո­պիտ, կար­ծես պա­տա­հա­կան տո­նա­վոր­մամբ ստեղ­ծում է բա­ցար­ձակ ֆի­զի­կա­կան, բնու­թագ­րա­կան կեր­պար, ծա­վա­լում տիե­զե­րա­կան մասշ­տա­բի զգա­ցո­ղութ­յուն­նե­րի ի­րա­դար­ձութ­յուն: Այս նկար­չի հա­մար ի­րա­կա­նութ­յու­նը զուտ ա­ռիթ է դի­տո­ղի հետ դրա­մա­տի­կա­կան, կրքոտ հան­դիպ­ման հա­մար, եզ­րա­փա­կում է ար­վես­տա­գե­տը:
Ա­վագ­յա­նը 1985-ին ան­դա­մագր­վել է Ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րի միութ­յա­նը, 1995-ին նրա գոր­ծե­րը ցու­ցադր­վել են ­Մոսկ­վա­յի նկա­րիչ­նե­րի կենտ­րո­նա­կան տա­նը, 1996–2001-ին՝ շվեյ­ցա­րա­կան «­Մար­տին» ար­վես­տի ցու­ցաս­րա­հում, որ­տեղ 2001-ին նա ու­նե­ցել է նաև ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես: 2002-ին դար­ձել է ­Մի­ջազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան ֆոն­դի ան­դամ, հա­ճախ ցու­ցադր­վել ­Մոսկ­վա­յի ­Մա­նե­ժում ու Ն­կա­րիչ­նե­րի կենտ­րո­նա­կան տա­նը: 2010-ին որմ­նան­կար­նե­րով ձևա­վո­րել է ­Հայ­կա­կան մշա­կույ­թի կենտ­րո­նը ­Մոսկ­վա­յի ­Կա­պոտն­յա շրջա­նում, 2011-ին պատ­կե­րա­զար­դել Ա­ֆա­նաս­ևի ռու­սա­կան հե­քիաթ­նե­րը, 2012-ին ստեղ­ծել է ­Մի­խա­յիլ ­Բուլ­գա­կո­վի «Վար­պե­տը և ­Մար­գա­րի­տան» վե­պի պատ­կե­րա­զար­դում­նե­րի շարք:
­Վա­հան Ա­վագ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի զգա­լի մա­սը գտնվում է Ա­մե­րի­կա­յում, ­Գեր­մա­նիա­յում, Շ­վե­դիա­յում, Ավստ­րիա­յում և ­Ռու­սաս­տա­նում՝ հիմ­նա­կա­նում մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րում:
Դժ­վար է ա­սել, թե ­Վա­հա­նի ճա­կա­տա­գիրն ինչ­պես կդա­սա­վոր­վեր, ե­թե մնար ու ստեղ­ծա­գոր­ծեր Եր­ևա­նում և­ այս­տեղ ստեղ­ծեր իր գույնն ու ձե­ռա­գի­րը: ­Սա­կայն, ինչ­պես տես­նում եք, այդ­պես չե­ղավ, և ­գու­ցե մեծ աշ­խար­հի մեծ ճա­նա­պարհ փնտրե­լու նպա­տա­կով տե­ղա­փոխ­վեց ­Մոսկ­վա, ին­չը, ըստ էութ­յան, ի­րա­կա­նա­ցել է: Այ­դու­հան­դերձ, իմ լավ բա­րե­կա­մին ու­զում եմ հի­շեց­նել, որ հայ­րե­նի հո­ղի ուժն ա­վե­լի քան զո­րա­վոր է և­ ան­կաս­կա­ծե­լիո­րեն կա­րող է դառ­նալ նոր նվա­ճում­նե­րի ան­սպառ աղբ­յուր:
­Թերևս ե­կել է տուն­դար­ձի ժա­մա­նա­կը:

Հով­հան­նես ԱՅՎԱԶՅԱՆ
­Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նի
գլխա­վոր խմբա­գիր-տնօ­րեն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։