Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋ

 

­Պա­տե­րազ­մի հա­րա­բե­րա­կան դա­դա­րից հե­տո ան­ցել է 22 օր, և­ առ­նվազն զար­մանք է հա­րու­ցում, որ մեր Ազ­գա­յին ժո­ղո­վը չի քննար­կում նա­խա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կը, ետ­պա­տե­րազմ­յան ի­րա­վի­ճա­կը, մինչ­դեռ բազ­մա­թիվ հար­ցեր կան, ո­րոնք ժո­ղո­վուրդն ու­զում է պար­զել, ի­մա­նալ։
­Վար­չա­պե­տի տար­բեր խոս­քե­րից, ու­ղերձ­նե­րից հե­տո նոր հար­ցեր են ա­ռա­ջա­նում, ո­րոնք բարձ­րաց­նում են ՀՀ և ԱՀ նախ­կին նա­խա­գահ­նե­րը, վար­չա­պետ­նե­րը և­ այլ պաշ­տոն­յա­ներ: ­Կար­ծում եմ, որ ե­թե հոկ­տեմ­բե­րի 19-ի անվ­տան­գութ­յան խորհր­դի նիս­տում հրա­վիր­վել էին նախ­կին պաշ­տոն­յա­ներ և քն­նարկ­վել էր պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քի հար­ցը, ա­պա նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո շեշ­տա­կի պա­հանջ պետք է լի­ներ՝ հրա­վի­րելու և քն­նար­կելու ի՞նչ ե­ղավ, ին­չո՞ւ ե­ղավ հար­ցե­րը:
­Վար­չա­պե­տի յու­րա­քանչ­յուր ու­ղեր­ձից հե­տո, ո­րը նախ­կին նա­խա­գահ­նե­րը հա­մա­րում են սուտ, իսկ վար­չա­պե­տը՝ ճիշտ, այդ ստի-ճշտի ա­րան­քում խար­խա­փում է ժո­ղո­վուր­դը։ ­Ժո­ղո­վուրդն ու­զում է ի­մա­նալ ճշմար­տութ­յու­նը… Այդ իսկ պատ­ճա­ռով Ազ­գա­յին ժո­ղո­վը հրա­տապ պետք է ար­տա­կարգ նիստ գու­մա­րի, հրա­վի­րե­լով բո­լոր ներ­կա և ­նախ­կին պաշ­տոն­յա­նե­րին, ով­քեր առնչ­վել են ­Ղա­րա­բաղ­յան հար­ցի հետ, ինչ­պես նաև խորհր­դա­րա­նա­կան և­ ար­տա­խորհր­դա­րա­նա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին հան­դես են գա­լիս տա­րաբ­նույթ ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րով: ­Հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից ևս ­ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ներ­կա պի­տի լի­նեն, և լր­ջա­գույնս պետք է քննարկ­վի պա­տե­րազ­մին նա­խոր­դած ժա­մա­նա­կը, պա­տե­րազ­մի ըն­թաց­քը, ետ­պա­տե­րազմ­յան այս ժա­մա­նա­կը։ Եվ քննարկ­ման եզ­րա­կա­ցութ­յա­նը տեղ­յակ լի­նի հան­րութ­յու­նը՝ գոր­ծե­լո՞ւ է Ազ­գա­յին ժո­ղո­վը, թե՞ ոչ, կմնա՞ վար­չա­պե­տը, թե՞ ոչ:
Այս հար­ցե­րը Ազ­գա­յին ժո­ղո­վի հրա­տապ քննար­կե­լիք հար­ցերն են, ո­րոնց հան­գու­ցա­լուծ­ման շու­տա­փույթ պա­հանջ կա:
­Հա­նուն մեր ժո­ղովր­դի ա­պա­գա­յի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։