Պատ­մութ­յան սկիզբն ու շա­րու­նա­կութ­յու­նը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

…Եվ նրանց ոտ­նա­հետ­քե­րով սկսվում է պատ­մութ­յու­նը:
Այս նա­խա­դա­սութ­յու­նը հա­զար ան­գամ հա­զար մար­դու մա­սին հա­զար տա­րում կա­րող էր գրվել: Այս նա­խա­դա­սութ­յան տեր կա­րող էին լի­նել ոչ միայն ան­հատ­նե­րը: Այս նա­խա­դա­սութ­յա­նը թի­կունք էր պետք՝ ժո­ղո­վուրդ էր պետք, որ պատ­մութ­յա­նը տեր է ու այդ պատ­մութ­յան տակ այլևս չի ճկռե­լու, ճկվե­լու ու ճոճ­վե­լու: Այս նա­խա­դա­սութ­յու­նը չի գրվել նաև այլ պատ­ճա­ռով՝ գրող չի եղել: ­Գի­տակ­ցութ­յուն չի ե­ղել, որ պատ­մութ­յու­նը պի­տի ի­մաս­տա­վոր­վի, որ պատ­մութ­յան դի­մաց ու պատ­մութ­յան հա­մար կա պա­տաս­խա­նատ­վութ­յուն, որ պատ­մութ­յու­նը քո, իմ, նրա կյան­քի շա­րադ­րան­քը չէ: ­Գի­տակ­ցութ­յուն չի ե­ղել, որ պատ­մութ­յունն ու­նե­նում է ոտ­նա­հետ­քեր: Ու մենք հե­ռա­ցել ենք մեզ­նից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կեր­պա­րից, մեզ հագց­րել են ի­րենց կեր­պա­րը, որ ապ­րենք ի­րենց հա­ճո ու հար­մար կյան­քով: Ե­ղել է: Եվ ե­ղել է, որ մեր ձեռ­քով բա­ցել ենք մեր ա­նա­ռիկ ամ­րոց­նե­րի դար­պաս­նե­րը ու մեր սի­րե­լի թշնա­մուն ա­սել ենք՝ ա­րի, քոնն է, ա­րի ու կեր մեզ, մեր բա­րի­քը, վա­ռիր մեր տու­նը, մենք քեզ ար­ժա­նի ենք: ­Թե ինչ-որ խե­լառ էլ հան­կարծ ո­րո­շել է դի­մադ­րել, մեր ձեռ­քով հերն ա­նի­ծել ենք:
Ու հի­մա՝ ­Մեղ­րին: Աշ­խար­հագ­րա­կան տա­րածք չէ ­Մեղ­րին, հայ­րե­նի­քի մի բուռ հող չէ: ­Մեղ­րին քո տան դուռն է, հայ: ­Մեղ­րին քո հա­ցի մա­յան է: Եվ երբ դու ­Մեղ­րին տա­լիս ես օ­տա­րին, քո տան դու­ռը փա­կում ես քո վրա: Չ­գի­տեմ՝ ներ­սից, չգի­տեմ՝ դրսից, ու բա­նա­լին կա­խում ես կրծքիցդ: ­Քա­նի բա­նա­լի կար կախ­ված 1915 թվից: ­Քա­նի­սը կո­րավ: ­Քա­նի­սը մնաց: Իսկ դռնե­րը՝ բաց… ­Տա­նը հայ չկա: ­Թուրք-մուրք չգի­տեմ, պա­տե­րազմ-մա­տե­րազմ չգի­տեմ՝ հա­մաշ­խար­հա­յին-մա­մաշ­խար­հա­յին՝ ար­դա­րա­ցում հնա­րե­ցինք, թի­կուն­քում պահ­վե­ցինք, որ չխոս­տո­վա­նենք՝ 1915 թ. ա­ռաջ ու հե­տո ու հի­մա տեր չէինք, չե­ղանք, տեր չենք դառ­նում մեր տա­նը: ­Մենք վա­խե­նում ենք մեր ու­ժից: ­Մեզ վար­ժեց­րել են ու­րի­շի ու­ժին: ­Մենք ըն­տիր-ըն­տիր հպա­տակ ենք, մենք խե­լոք-խե­լոք կա­տա­րող ենք, մենք հայտ­նա­գոր­ծութ­յուն ենք ու­րի­շի ձեռ­քի տակ: ­Հայ մարդ, հի­մա ու­րի­շը դու ես: ­Քո ու­րի­շը դու ես: Ու ո­չինչ, որ սկզբից, հին սո­վո­րույ­թի, վա­խի, անվս­տա­հութ­յան, չգի­տեմ էլ ին­չի պատ­ճա­ռով դու քո մեջ քեզ թշնա­մի ես ո­րո­նում, գտնում ու ու­րա­խա­նում, որ մե­ղա­վոր կա: Ո­չինչ, բայց թող դա ա­րագ անց­նի: ­Դու դրան մի՛ հա­վա­տա. դու ճա­նա­պարհ ու­նես, դու տուն ու­նես, դու որ­դի ու­նես: ­Մի՛ հա­վա­տա, թե քո թշնա­մին քեզ­նից ու­ժեղ է: Թշ­նա­մուդ ու­ժե­ղաց­նո­ղը քո վախն է, քո ցավն է, քո հի­մա­րութ­յունն է:
Ու հի­մա՝ ­Մեղ­րին: Ա­սել, ա­սում եմ՝ ­Մեղ­րին ա­վե­լի կար­ևոր է, քան ցան­կա­ցած տա­րածք՝ նույ­նիսկ ­Ղա­րա­բա­ղը: ­Մեղ­րին իր քար ու քռա­յով այս եր­կի­րը դարձ­նում է աշ­խար­հի հզոր­նե­րին իր դու­ռը բե­րող: Եվ այ­սօր տալ ­Մեղ­րին, թե­կուզ դի­մա­ցը ծո­վի ճա­նա­պարհ ստա­նալ՝ սուտ է: ­Մեծ, հա­մաշ­խար­հա­յին սուտ: ­Նախ՝ չեն տա, հա­զար ու մի ձև ­կա չտա­լու: ­Ղա­րա­բա­ղը ա­պա­ցույց, որ հո­ղը գրի­չով չեն վերց­նում: ­Չեն տա: Ե­թե տան, ա­վե­լի վատ: Ո­րով­հետև ի­րենք շատ են, ի­րենք այ­սօր մեզ­նից ու­ժեղ են: Տ­վե­ցին, գա­լու են ու մեզ ու­տեն: Ի­րենց թվով: Ի­րենց տնտե­սութ­յամբ: Ի­րենց փո­ղով: Ի­րենց խել­քով: Ի­րենց շա­հով:
Ես չեմ վա­խե­նում: Ես ոչ մե­կից չեմ վա­խե­նում:
Ես զգու­շաց­նում եմ՝ պատ­մութ­յու­նը նաև ա­վարտ­վում է ոտ­նա­հետ­քե­րով: ­Մեր ոտ­նա­հետ­քե­րով մեր պատ­մութ­յու­նը չպի­տի ա­վարտ­վի: Ե­թե տաք ­Մեղ­րին, ձեր ար­յա­նը խառ­նում եք այն բեն­զի­նը, ո­րը չի թու­նա­վո­րե­լու, պայ­թեց­նե­լու ձեր գան­գը: Ես զգու­շաց­նում եմ՝ ­Մեղ­րին մի օր պայ­թե­լու է հենց Եր­ևա­նի կենտ­րո­նում:
Եվ նրանց ոտ­նա­հետ­քե­րով պատ­մութ­յու­նը մեռ­նում է:
­Դա­րե­րի մե­ռած պատ­մութ­յու­նը թափ տվեք ձեր հո­գուց, մի՛ մե­ռեք ձեր տան մեջ: ­Ձեր հո­գու մե­ռել­նե­րին թա­ղեք: Էս եր­կի­րը ձե­րը չէ, դուք գա­լիս-անց­նում եք, ձե­րը էս երկ­րի սիր­տը պա­հելն է: ­Սիր­տը: Ես ձեզ չեմ հաս­կա­նում: Ես ձեզ­նից վա­խե­նում եմ, դուք կգնաք ու ձեր զա­վակ­նե­րի վզից կկա­խեք ­Մեղ­րիի ձեր տան բա­նա­լի­նե­րը, լաց կլի­նեք, կե­նաց կխմեք ու կսատ­կեք կա­րո­տից, բայց զենք չեք վերց­նի: Ես ձեզ­նից վա­խե­նում եմ, դուք մե­ռո­նին թույն կխառ­նեք…
1999 թ. հոկ­տեմ­բեր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։