Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյան

 

Ա­վե­տիք Ի­սա­հակ­յան. «Չմ­շակ­ված շատ սյու­ժե­ներ կան, գրիր, մշա­կիր: ­Մեր մա­նուկ­նե­րին պետք է ծա­նո­թաց­նել ժո­ղովր­դի գան­ձե­րին»:

­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յան. «­Լավն է իր պար­զութ­յամբ, բնա­կա­նութ­յամբ ու ան­մի­ջա­կա­նութ­յամբ «­Քար­տա­շի սե­րը» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը։ Անձ­նա­կա­նի և ­հա­սա­րա­կա­կա­նի օր­գա­նա­կան ձուլ­ման գե­ղե­ցիկ օ­րի­նակ»:

­Վախ­թանգ Ա­նան­յան. «Չ­գի­տեմ ին­չու, երբ կար­դում եմ ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի հա­մով-հո­տով գրած բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, կա­րո­տում եմ իմ ան­ցած-գնա­ցած ման­կութ­յա­նը, մեր ծաղ­կոտ սա­րե­րը, ամ­պե­րի մեջ ծվա­րած լեռ­ներն ու քա­րոտ կա­ծան­նե­րը: ­Մարդ­կանց մա­սին է գրում ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը, քա­ջութ­յան, անձն­վի­րութ­յան, ազն­վութ­յան, ըն­կե­րա­սի­րութ­յան և­ այլ բարձր հատ­կա­նիշ­նե­րի մա­սին, բայց, իմ կար­ծի­քով, այդ ա­մե­նի մեջ ­Լոռ­վա բնութ­յունն իր մասն ու­նի, այն չքնաղ եր­կի­րը, ուր ա­ճել և ձ­ևա­վոր­վել է այ­սօր­վա շնոր­հա­լի բա­նաս­տեղ­ծը»:

­Սիլ­վա ­Կա­պու­տիկ­յան. «Իմ աչ­քի ա­ռաջ դու հա­սու­նա­ցար, դար­ձար մա­նուկ­նե­րի ա­մե­նափնտր­ված բա­նաս­տեղ­ծը: Ի­զուր չէ, որ դու մեծն ­Թու­ման­յա­նի հո­ղից ես ծնվել: ­Քո բնա­վո­րութ­յան ու բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի մեջ զգում եմ թու­ման­յա­նա­կան պար­զութ­յունն ու ան­մի­ջա­կա­նութ­յու­նը: ­Դու հայ ման­կաշ­խար­հի սիր­ված բա­նաս­տեղծն ես, մեր գրա­կա­նութ­յան ան­խոնջ ու ան­կեղծ նվիր­յա­լը»:

­Հա­մո ­Սահ­յան.  «­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը 7-ից 70 տա­րե­կան ըն­թեր­ցող­նե­րի տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղծն է»։

Է­դո­ւար­դաս ­Մե­ժե­լայ­տիս.  «Ինձ հա­մար հե­տաքր­քիր էր ծա­նո­թա­նալ մի սքան­չե­լի մար­դու և ­բա­նաս­տեղ­ծի՝ ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի հետ, կար­դալ նրա ման­կա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, զրու­ցել ման­կա­կան գրա­կա­նութ­յան խնդիր­նե­րի շուրջ: Իմ կար­ծի­քով, այդ­պի­սին պետք է լի­նի ման­կա­կան գրո­ղը, հայ­րա­կան բա­րութ­յամբ, լա­վա­տե­սութ­յամբ հա­մակ­ված և ­կեն­սա­սի­րութ­յամբ լի: ­Կոր­նեյ ­Չու­կովս­կուց ու նրա բժիշկ Այ­բո­լի­տից ինչ-որ բան եմ զգում իմ գոր­ծըն­կեր ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի մեջ: ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի ման­կա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներն իս­կա­կան վար­պե­տի գոր­ծեր են»:

­Խա­չիկ ­Դաշ­տենց.  «­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը մեր ա­մե­նաշ­նոր­հա­լի գրող­նե­րից է: ­Նա աչ­քի է ընկ­նում իր բարձր բա­րո­յա­կա­նութ­յամբ ու վար­քով, օ­րի­նա­կե­լի ըն­տա­նի­քով»:

­Ռու­բեն ­Զար­յան.  «Ե­թե մե­կը փոքր-ինչ ճա­նա­չում է ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նին, ան­պայ­ման կա­սի, որ նրա գրչի տա­կից դուրս ե­կած ա­մեն մի տող ազն­վա­գույն զգա­ցում­նե­րի հա­րա­զատ ար­ձա­գանքն է լի­նե­լու: Իսկ ով չի ճա­նա­չում անձ­նա­պես, բայց նրա չա­փա­ծո գոր­ծե­րի ու­շա­դիր ըն­թեր­ցողն է, ա­ռանց կաս­կա­ծե­լու կա­սի, որ դրանց հե­ղի­նա­կը շատ բա­րի սիրտ ու­նի»:

­Գե­ղամ ­Սար­յան.  «­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը հա­ճույ­քով են կար­դում ե­րե­խա­նե­րը: Ն­րա ման­կա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը սի­րում են ոչ միայն հայ, այլև մյուս ժո­ղո­վուրդ­նե­րի ե­րե­խա­նե­րը»:

 

 

 

ՄԱՆԿԱՆ ՀՈԳՈՎ 90-ԱՄՅԱ ՊԱՊԻԿԸ

 

­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը նշում է 90-ամ­յա պատ­կա­ռե­լի հո­բել­յա­նը։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ երբ քրոջս որ­դին վա­զում էր ման­կա­պար­տեզ, շուր­թին նրա բա­նաս­տեղ­ծութ­յունն էր «Երկն­քից ե­րեք խնձոր ըն­կավ» գրքից, ո­րը շա­հել էր «­Տար­վա լա­վա­գույն գիրք» մրցա­նա­կը՝ 1972 թվա­կա­նին։

­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի լա­վա­գույն բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը զար­դա­րում են դա­սագր­քե­րը, մա­նուկ­նե­րը հեշ­տո­րեն ան­գիր են ա­նում այդ հա­մով-հո­տով ո­տա­նա­վոր­նե­րը։ Ն­րա հետ այ­ցե­լել ենք բազ­մա­թիվ դպրոց­ներ և­ անց­կաց­րել «­Ման­կա­կան գրա­կա­նութ­յան շա­բաթ­ներ»։ Ա­մե­նու­րեք գրո­ղին ըն­դու­նել են մեծ ոգ­ևո­րութ­յամբ, իսկ նրա բա­րի ժպիտն ու ա­ռինք­նող խոս­քե­րը ար­ձա­գան­քել են նրանց սրտե­րում։

«­Ծի­ծեռ­նակ» ամ­սագ­րի է­ջե­րը արժ­ևո­րում են բա­նաս­տեղ­ծի կա­ռու­ցիկ հա­յե­րե­նով գրված ո­տա­նա­վոր­նե­րը։ ­Մենք միա­սին հրա­տա­րա­կել ենք մի քա­նի ժո­ղո­վա­ծու, ո­րոն­ցից ու­զում եմ ա­ռանձ­նաց­նել «­Ծաղ­կա­մա­նի գաղտ­նի­քը» պիես­նե­րի ժո­ղո­վա­ծուն, իր յու­րօ­րի­նակ դրա­մա­տի­կա­կան գոր­ծե­րով։ ­Վեր­ջին ժո­ղո­վա­ծուն, որ հրա­տա­րա­կել է «­Ծի­ծեռ­նակ» հրա­տա­րակ­չութ­յու­նը, «­Մեկ ման­կիկ եմ, մեկ պա­պիկ եմ» գիրքն է, որ­տեղ ամ­փոփ­ված են գրո­ղի վեր­ջին տա­րի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը։

Ինձ հա­րա­զատ են նաև ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի քնա­րա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը։ Իսկ գա­րու­նը ինձ հա­մար գա­լիս է, երբ ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը ձնծա­ղիկ­նե­րի ա­ռա­ջին փնջե­րը ձեռ­քին մտնում  է «­Ծի­ծեռ­նակ» ամ­սագ­րի խմբագ­րութ­յու­նը։

­Խոսքս ա­վար­տեմ ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի նրբին տո­ղե­րով.

­Բա­նաս­տեղծ­նե­րը չեն ծե­րա­նում,

Ն­րանք ապ­րում են ա­մե­նու­րեք,

­Մե՛կ ծնվող ման­կան հետ ման­կա­նում,

­Մե՛կ սի­րող շրթին դառ­նում սի­րերգ…

Ա­նուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՍԱԿԱԿԻՑԸ

 

­Հա­յոց ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան ոչ շատ ըն­դար­ձակ դաշ­տում իր պայ­ծառ տեղն է հաս­տա­տել, ծա­ղիկ­ներ ու բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ տնկել, այլ բույ­սեր ու պատմ­վածք­ներ ա­ճեց­րել և ­ծա­ռե­րի ու հե­քիաթ­նե­րի շի­վեր է բազ­մաց­րել մեր 90-ամ­յա ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը։

Ն­րա տա­րի­քի թվից ա­վե­լի գրքե­րը տա­րած­վել են ու հա­սել բազ­մազգ ըն­թեր­ցող­նե­րի, մա­նուկ սրտե­րի։

­Ջերմ ա­լիք­նե­րը պա­րու­րում են ու ձգում խոս­քի մո­գա­կան աշ­խար­հը, և ­շատ ե­րե­խա­ներ, հա­մոզ­ված եմ, նրա գրվածք­նե­րի ներ­գոր­ծութ­յամբ են կապ­վել ըն­թեր­ցա­նութ­յա­նը։

­Դա­սագր­քե­րից ու ան­թո­լո­գիա­նե­րից ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նի զվարթ նկարն է նա­յում մա­նուկ­նե­րին, նա­յում է գրա­դա­րան­նե­րի պա­տե­րից ու ազ­դագ­րե­րից և ­հա­մո­զում նրանց, որ  գիրքն ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն է դե­պի ե­րա­զան­քի դղյա­կը և ­բարձր նպա­տա­կը։

­Բազ­մա­թիվ եր­գե­րի տեքս­տե­րի հե­ղի­նա­կը նույն­քան ե­րաժշ­տա­կան բա­րի ել­ևէջ­ներ, թու­ման­յա­նա­կան, ­Լոռ­վա ե­զեր­քի ժպիտ է հղում։

­Մի ան­գամ մեր ման­կա­գիր­նե­րից մե­կի հո­բել­յա­նին ա­սա­ցի՝ մա­նուկ­նե­րի հա­մար գրե­լը եր­կար ապ­րե­լու դե­ղա­տոմս է։ Վ­կա՝ ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը։ ­Նոր գրքե­րով ու նոր եր­գե­րով ու­րա­խաց­նես, սի­րե­լի՛ ա­վագ ըն­կեր ու մա­նուկ­նե­րի հա­սա­կա­կից։

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

 

 

­Լի­պա­րիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Շ­նոր­հա­վոր ծնունդդ, ­Սու­րե՛ն

­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը 90 տա­րե­կան է: Ն­րա ա­նու­նը վա­ղուց է ծա­նոթ ու սի­րե­լի հայ ըն­թեր­ցող­նե­րի լայն շրջան­նե­րին: ­Սու­րեն ­Մու­րադ­յանն այն ե­զա­կի գրող­նե­րից է, ով իր ստեղ­ծա­գոր­ծա­կան ողջ ե­ռանդն ու կա­րո­ղութ­յուն­նե­րը նվի­րել է ման­կա­կան գրա­կա­նութ­յան զար­գաց­ման գոր­ծին:

­Բարդ ու հե­տաքր­քիր է մա­նուկ­նե­րի աշ­խար­հը: Այդ աշ­խար­հը մտնե­լու, ճա­նա­չե­լու, ման­կան հո­գուն ու սրտին մոտ ու հա­րա­զատ գոր­ծեր ստեղ­ծե­լու շնոր­հը տրված է յու­րա­հա­տուկ տա­ղան­դի տեր մարդ­կանց, ո­րոնց թվին է պատ­կա­նում նաև ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը: ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը հե­ղի­նակ է 130-ից ա­վե­լի ժո­ղո­վա­ծու­նե­րի, ո­րոնց մեջ ամ­փոփ­ված են ան­վա­նի բա­նաս­տեղ­ծի՝ մա­նուկ­նե­րին ու պա­տա­նի­նե­րին հաս­ցեագր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներն ու պոեմ­նե­րը, լե­գենդ­ներն ու ա­ռակ­նե­րը, պատմ­վածք­ներն ու պիես­նե­րը: Ա­յո՛, սի­րե­լի հո­բել­յա­րը բազ­մա­ժանր գրող է: ­Հի­շենք նրա «­Ծաղ­կա­մա­նի գաղտ­նի­քը» պիե­սը, որ բե­մադր­վել է Եր­ևա­նի տիկ­նի­կա­յին թատ­րո­նում՝ ար­ժա­նա­նա­լով ե­րե­խա­նե­րի ջերմ ըն­դու­նե­լութ­յա­նը:

Ն­շենք նաև, որ ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը այն հե­ղի­նակ­նե­րից է, ում գոր­ծե­րը լույս են տե­սել նախ­կին ­Խորհր­դա­յին ­Միութ­յան գրե­թե բո­լոր հան­րա­պե­տութ­յուն­նե­րի լե­զու­նե­րով: ­Մոսկ­վա­յում ռու­սե­րեն տպագր­վել են «­Փոս­տա­տա­րի եր­գը», «­Նա­պաս­տա­կի մուշ­տա­կը», «Հ­նա­րա­միտ Ար­տոն», ուկ­րաի­նե­րեն՝ «Եղ­բայ­րութ­յան ծաղ­կա­նո­ցը» (­Կիև), բե­լա­ռու­սե­րեն՝ «­Չորս արև» (­Մինսկ), տա­ջի­կե­րեն՝ «­Փոս­տա­տա­րի եր­գը» (­Դու­շան­բե) ժո­ղո­վա­ծու­նե­րը:

­Սու­րեն ­Մու­րադ­յա­նը միշտ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է ՀԳՄ կազ­մա­կեր­պած գրա­կան-հա­սա­րա­կա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին, գրա­կան մա­մու­լում հա­ճա­խա­կի հան­դես ե­կել բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րով, հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րով: Այժմ, երբ լրա­ցել է մեր հրա­շա­լի ըն­կե­րոջ, մեր ան­վա­նի բա­նաս­տեղ­ծի 90-ամ­յա­կը, ես վեր­հի­շում եմ նրա ան­ցած եր­կա­րամ­յա ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հը՝ ման­կութ­յան այն հրա­շա­լի մո­լո­րա­կը, որ­տեղ ապ­րել է նա, հա­ղոր­դակց­վել մա­նուկ­նե­րի լու­սա­վոր ե­րազ­նե­րին, ո­րոնք ո­գեշն­չել են նրան ստեղ­ծա­գոր­ծե­լու, միշտ մնա­լու ե­րի­տա­սար­դա­կան ավ­յու­նով լի, բա­րի ու ժպտե­րես:

Ու­զում եմ խոսքս ա­վար­տել իմ ա­վագ ըն­կե­րո­ջը, բա­րե­կա­մին՝ ­Սու­րեն ­Մու­րադ­յա­նին նվիր­ված բա­նաս­տեղ­ծութ­յամբ, որ կրում է  «Ն­րանց սի­րով»  խո­րա­գի­րը:

­Պոետն ես դու մա­նուկ­նե­րի

և ­հայ­րե­նի ­Լո­ռու,

ճա­նա­պար­հը հե­ռու­նե­րից

քեզ տա­րավ շատ հե­ռու…

 

Երգն ու սե­րը քեզ ու­ղե­կից՝

եր­կար ճամ­փա ան­ցար,

հա­զա­րա­վոր հո­գի­նե­րի

բա­րե­կա­մը դար­ձար:

 

­Պարզ ու զու­լալ քո եր­գե­րով,

խոր­հուրդ­նե­րով վճիտ

շրջե­ցիր դու բյուր շե­ներ,

մտար պա­լատ, խրճիթ,

 

Որ բո­լո­րի ցավն ի­մա­նաս,

խնդութ­յու­նը կի­սես,

նրանց սի­րով հա­վեր­ժա­նաս,

նրանց հետ միշտ ապ­րես…

Ա­մուր ա­ռող­ջութ­յուն քեզ, սի­րե­լի՛ գրչեղ­բայր, և ­նոր գրքեր…

 

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԲԱՑԻԿ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՓԱՌԱՎՈՐ

90-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ԻՆՆՍՈՒՆԱՄՅԱ․․․ ՄԱՆՈՒԿԸ

­Թան­կա­գի՛ն ­Սու­րեն ­Մու­րադ­յան, տաս­նամ­յակ­նե­րի մեր ա­նեղծ բա­րե­կա­մութ­յան,  քո ան­ձի և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան բե­ղուն ճա­նա­պար­հի հան­դեպ խո­նար­հու­մով՝ այս բա­ցի­կով ինձ թույլ եմ տա­լիս քեզ դի­մել մտեր­մա­բար՝ ա­ռանց ա­պա­վի­նե­լու քա­ղա­քա­վա­րութ­յան գրված ու չգրված կա­նոն­նե­րին։ ­Հի­շո՞ւմ ես, երբ ծնվել էր քո 70-րդ «զա­վա­կը», քեզ բնո­րոշ հու­մո­րով կա­տա­կե­ցիր․ «Գր­քե­րիս թիվն ու ապ­րած տա­րի­ներս հա­վա­սար­վե­ցին, այս­պես թե գնա, ինձ­նից ա­ռաջ կանց­նեն»։ Ան­ցա՛ն։ ­Հի­մա, երբ հա­տում ես ինն­սու­նի սահ­մա­նը, քո գրքե­րի մեծ ըն­տա­նիքն ար­դեն ե­զա­կի հո­բել­յան է տո­նում՝ շուրջ 120, ընդ­հան­րա­պես բա­ցա­ռիկ եր­ևույթ  մեր բազ­մա­դար­յա գրա­կա­նութ­յան պա­րա­գա­յում։ Այն­պես որ, «տա­րի­ներ, ո՞ւր եք սլա­նում, մի քիչ կա­մաց գնա­ցեք» քո հոր­դո­րը Աստ­վածն ունկնդ­րեց, իսկ ա­հա ի­րար հա­ջոր­դող նո­րա­ծին գրքերդ ա­ռաջ ան­ցան ու, տե՛ս, ե­կան-ան­ցան ապ­րած տա­րի­նե­րիդ էլ շատ ու շատ այն կողմ։ Ե­զա­կի գրող­նե­րի է, ա­յո՛, հա­ջող­վել, նման «սխրանք»։ ­Քեզ հա­ջող­վեց, սի­րե­լի՛ բա­րե­կամ, և կրկ­նա­կի հո­բել­յա­նի ա­ռի­թով չկա­րո­ղա­ցա ան­տար­բեր մնալ և շ­նոր­հա­վո­րան­քի ու գնա­հա­տան­քի խոսք չա­սել այս բա­ցի­կով։

Այդ ե՞րբ էր, այն հե­ռա­վոր 1953-ին, ծնվեց քո ա­ռա­ջին գիր­քը՝ «Ա­ռա­ջին եր­գը» խորհր­դան­շա­կան  խո­րագ­րով՝ հաս­ցեագր­ված մա­նուկ­նե­րին։ ­Ճա­կա­տագ­րա­կան ընտ­րութ­յուն, որ հե­տո քեզ հա­մար դար­ձավ կյան­քի գործ, ա­ռա­քե­լութ­յուն, սրտի ու հո­գու ան­սահ­ման նվի­րում ե­րե­խա­նե­րի բա­րի ու լու­սա­վոր աշ­խար­հին, ո­րի հա­վա­տա­վոր բնա­կիչն ես ար­դեն քա­նի տաս­նամ­յակ։ Եվ այդ ըն­թաց­քում ծնվել են հրա­շա­լի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի, չա­փա­ծո ու ար­ձակ հե­քիաթ­նե­րի, պիես­նե­րի, հա­նե­լուկ­նե­րի, այլ ժան­րե­րի ման­կա­կան գրքեր, ո­րոնց զգա­լի մա­սը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ նաև թարգ­ման­վել է ռու­սե­րեն, ուկ­րաի­նե­րեն, բե­լա­ռու­սե­րեն, տա­ջի­կե­րեն, վրա­ցե­րեն և­ ու­րիշ լե­զու­նե­րով՝ ճա­նա­չում ու եր­ևե­լի ման­կագ­րի փառք բե­րե­լով օ­տար ըն­թեր­ցող­նե­րի շրջա­նում։ ­Մարդ­կա­յին մնա­յուն ար­ժեք­նե­րի, հայ­րե­նի ե­զեր­քի, մայ­րե­նի լեզ­վի, բնաշ­խար­հի հան­դեպ ան­սահ­ման սի­րո, ար­ժա­նա­պատ­վութ­յան, աշ­խա­տա­սի­րութ­յան, բա­րութ­յան, լավ գոր­ծե­րով կյան­քում կա­նաչ հետ­քեր թող­նե­լու և հ­րա­շա­լի այլ դա­սեր են քո ման­կաշ­խար­հում ունկնդ­րել ըն­թեր­ցո­ղա­կան սե­րունդ­նե­րը։ ­Դու ու­սուց­չի հետ Աստ­ծո ա­մեն օր դա­սա­րան ես մտել ոչ միայն քո գրքե­րով, այլև դպրո­ցա­կան դա­սագր­քե­րում սփռված ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով, բե­մե­րից ե­րե­խա­նե­րի շուր­թե­րով հնչող պարզ ու մատ­չե­լի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով, բե­մադր­ված պիես­նե­րով, քո տեքս­տե­րով ծնված բա­զում եր­գե­րով, նաև տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ դպրոց­նե­րում, նա­խակր­թա­րան­նե­րում, գրա­դա­րան­նե­րում ե­րե­խան­նե­րի հետ ու­նե­ցած մշտա­կան հան­դի­պում­ներն էլ  յու­րօ­րի­նակ դա­սեր են ե­ղել նրանց հա­մար։ Ու թեև դու տա­րա­ժանր բազ­մա­թիվ գրքեր ես գրել նաև մե­ծե­րի հա­մար, բայց քո գրքե­րի պատ­կա­ռե­լի մա­սը հաս­ցեագր­ված է մա­նուկ­նե­րին, և ­բո­լոր ժա­մա­նակ­նե­րում քեզ ա­ռա­ջին հեր­թին ման­կա­գիր են հա­մա­րել, և­ ինքդ էլ հպար­տութ­յամբ ու սի­րով ես կրել, քո խոս­տո­վա­նութ­յամբ, ‹‹գրո­ղի հա­մար ա­մե­նա­բարձր այդ կո­չու­մը››։ ­Դու, թան­կա­գի՛ն բա­րե­կամ, հայ ման­կա­կան գրա­կա­նութ­յան նո­րօր­յա հրա­շա­լի այ­գե­պանն ես և ­քո ա­ճեց­րած «այ­գու» բեր­քը տա­րի­ներ շա­րու­նակ շռայ­լո­րեն բա­ժա­նել ես ե­րե­խա­նե­րին «Այ­գուս բա­րիք­ներն ա­նուշ ա­րեք, երգն, աշ­խա­տան­քը, հո­ղը սի­րեք» բա­րի մաղ­թանք­նե­րով, այս­քա­նից հե­տո էլ դեռ ե­րա­զել «հրաշ­քով կա­խարդ դառ­նալ», հրե­ղեն ձի հեծ­նել, «­Գա­վա­զա­նի մի հար­վա­ծով այս աշ­խար­հից վե­րաց­նել ա­մեն չա­րիք, ա­րա­րել միայն երգ ու բա­րիք․․․»։

Շ­նոր­հա­վո­րե­լով քեզ փա­ռա­վոր հո­բել­յա­նի առ­թիվ՝ այս փոք­րիկ բա­ցիկն ու­զում եմ ա­վար­տել քո մա­նուկ ու պա­տա­նի ըն­թեր­ցող­նե­րի հան­դեպ ան­սահ­ման սի­րո ու նվի­րու­մի հու­զիչ տո­ղե­րով՝  հյուս­ված  «Մր­գա­քաղ» ժո­ղո­վա­ծո­ւում․

­Գա­րուն­ներս ա­շուն դար­ձան՝

­Զուգ­ված ոս­կե տեր­ևով,

­Տա­րի­ներս թռան-ան­ցան

Կ­ռունկ­նե­րի թևե­րով։

­Դուք իմ կյան­քի եր­կար ճամ­փին

Ե­ղաք եր­գիս աղբ­յուր թանկ,

Ես՝ նա­վա­րար, իսկ դուք ա­փին

­Լույ­սի փա­րոս, կան­չող զանգ։

­Ձեզ­նով եմ ես հա­վերժ ջա­հել,

­Ձեզ հա­մար եմ ապ­րել ես,

Տխ­րութ­յու­նը ինձ եմ պա­հել,

Խն­դութ­յունս տվել ձեզ։

Ան­բա­ժան են իմ ծի­ծա­ղը

Եվ լու­սա­րար իմ եր­գը,

Իմ ճոխ այ­գում մրգա­քաղ է,

­Ձերն է, ձերն է ողջ բեր­քը։

 

 

­Ջերմ մաղ­թանք­նե­րով և 100-ամ­յա­կիդ սպա­սու­մով՝

Լ­յուդ­վիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։