Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՎԱԽԸ․․․

 

 

­Շատ են մեր մեղ­քե­րը, թե քիչ, միայն ԱՍՏՎԱԾ կա­րող է հաշ­վել: Դ­րան­ցից ո­րոնք են վճռո­րոշ  մեր կյան­քում, դա էլ դժվար է հաս­կա­նալ այս խա­ռը, փնթի ժա­մա­նակ­նե­րում: ­Բայց մեր մեղ­քե­րից մե­կի հա­մար է, որ շատ եմ ու­զում ա­ղո­թել մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ: ­Դա վախն է: ­Մե­զա­նից հե­ռաց­րո՛ւ վա­խը, ՏԵՐՍ: ­Վախն է, որ ա­մե­նու­րեք սո­ղոս­կել է և ­հատ­կա­պես այն­տեղ, որ­տեղ ճշմար­տութ­յան հոտն է ա­ռել: Ճշ­մար­տա­խոս­նե­րը վա­խե­ցել են, որ կնե­ղաց­նեն ի­րենց սի­րե­լիին, ի­րենց վստահ­ված ան­ձին, ի­րեն­ցից այն մե­կին, ում վրա դրել են ազ­գի հոգ­սե­րը:  ­Վա­խե­ցել ենք, երբ մեզ լսել են, վա­խե­ցել ենք, երբ չեն լսել: ­Վախն է նաև ամ­բար­տա­վան­նե­րին ա­ռաջ մղող ու­ժը: Ն­րանք վա­խե­նում են ճշմար­տութ­յու­նից և ­փոր­ձում են ա­մե­նու­րեք ի ցույց դնել ճշմար­տութ­յու­նը, ո­րը շատ դա­ժան է:

­Մինչ­դեռ պետք է ճշմար­տութ­յու­նը խո­հե­մա­բար թաքց­նել այն­տեղ, որ­տեղ նրան վտանգ է սպառ­նում և­ ի ցույց դնել, երբ նրա առջև մաքր­ված են բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը:

­Վախն է հի­մա թա­գա­վո­րում մե­զա­նում: ­Պարտ­վել ենք, բայց ո՞վ է մեզ­նից պա­հան­ջում ի լուր աշ­խար­հի հայ­տա­րա­րել, պատ­մել, թե ին­չո՞ւ, ինչ­պե՞ս, որ­տե՞ղ ենք պարտ­վել: ­Կար­ծես թե ար­դեն ա­վար­տել ենք մեր բո­լոր պա­տե­րազմ­նե­րը և­ այլևս կորց­նե­լու ո­չինչ չու­նենք: ­Թող թշնա­մին էլ, բո­լորն էլ ի­մա­նան մեր բո­լոր թու­լութ­յուն­նե­րը: Ի՞նչ տար­բե­րութ­յուն: ­Մինչև այժմ թշնա­մու կո­րուստ­նե­րի մա­սին աշ­խար­հը չգի­տի: ­Բայց չէ՞ որ ա­մեն օր տան­կեր, ինք­նա­թիռ­ներ, ԱԹՍ-ներ էր, որ ոչն­չաց­նում էինք, հա­ղոր­դում էինք թշնա­մու տված զո­հե­րի քա­նա­կը: ­Պարտ­վե­լուց հե­տո ա­ռա­վել քան գաղտ­նա­պահ պետք է լի­նեինք, ե­թե ու­զում ենք, որ այ­սու­հետև չպարտ­վենք: ­Մենք ոչ թե մեզ ենք ներ­կա­յաց­նում մեր թու­լութ­յուն­նե­րը, թույլ կե­տե­րը, մեր դա­վա­ճան­նե­րին, այլ նախ և­ ա­ռաջ՝ թշնա­մուն: Աշ­խար­հին պատ­մում ենք, թե ինչ պետք է ա­նենք, որ ու­ժե­ղա­նա մեր երկ­րի ռազ­մա­կան մե­քե­նան: Իսկ այդ ըն­թաց­քում մեր թշնա­մին, ծաղ­րը շուր­թե­րին, ինքն է ու­ժե­ղա­նում և­ ո­րո­շում մեր փո­խա­րեն: Այս­քան բաց­բե­րան ա՞զգ: Եվ ո՞ւմ ենք ու­զում զար­մաց­նել մեր ճշմար­տա­խո­սութ­յամբ: Այս պո­ռո­տա­խոս ճշմար­տա­խո­սութ­յունն այ­սօր սան­ձե­լու ոչ մի լծակ չկա: ­Մեր պե­տանվ­տան­գութ­յու­նը դեռ խո­րը նին­ջի մեջ է: ­Վա­խը նրան էլ է պա­տել. քնե­լը, ա­մեն ին­չից ան­տեղ­յակ լի­նե­լը փրկութ­յուն է նրա հա­մար՝ «քա­նի դեռ չի ե­կել իս­կա­կան վախ­ճա­նը, դեռ կա­րե­լի է ապ­րել» սկզբուն­քով:

­Մե­կը մյու­սի ետ­ևից նա­խա­րար­ներ են փոխ­վում: Ոչ ոք չգի­տի, թե նո­րե­րը հնե­րից ին­չո՛վ են ա­ռա­վել: ­Հա­զիվ ա­զատ­վե­ցինք ԿԳՄՍ նա­խա­րա­րից, բայց չգի­տենք, թե այս մե­կը ին­չո՞վ է նա­խընտ­րե­լի նա­խոր­դից: Եվ ին­չո՞ւ է շա­րու­նակ­վե­լու այս չորս հույժ կար­ևոր նա­խա­րա­րութ­յուն­նե­րի՝ նույն կաթ­սա­յում եփ­վե­լու և­ այդ­պես էլ հում մնա­լու գոր­ծըն­թա­ցը: ­Խո­սում ենք գի­տութ­յան կար­ևո­րութ­յան մա­սին, բայց ուշ­քի չենք գա­լիս, որ սպորտն ու գի­տութ­յու­նը միմ­յանց ե­թե ոչ տրա­մագ­ծո­րեն հա­կա­դիր, ա­պա գո­նե միմ­յան­ցից շատ հե­ռու աս­պա­րեզ­ներ են:  Այս չոր­սից յու­րա­քանչ­յուրն իր լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի, նվիր­յալ­նե­րի,  քուր­մե­րի կա­րիքն ու­նի:

­Վա­խե­նում ենք սխալ­վե­լուց ու ա­վե­լի ենք սխալ­վում: Ո՞ւր են նոր, հա­մար­ձակ քայ­լե­րը: ­Վա­խե­նում ենք լա­վա­գույն մաս­նա­գետ­ներ ո­րո­նե­լուց, վա­խե­նում ենք նաև գտնե­լուց, վա­խե­նում ենք կորց­նե­լուց: Իսկ ոչն­չից չվա­խե­ցող­նե­րը վա­խե­նում են բո­լոր բնա­գա­վառ­նե­րում հան­կարծ ի­րեն­ցից լա­վե­րին տես­նե­լուց: Այդ ե՞րբ է ե­ղել, որ մի­ջա­կութ­յուն­նե­րը հան­դուր­ժեն ու­ժեղ­նե­րին: Այդ­պես էր մինչև պա­տե­րազ­մը: ­Բո­լոր աս­պա­րեզ­նե­րը գեր­բեռն­ված էին մի­ջա­կութ­յուն­նե­րով, ո­րոնք զբաղ­ված էին նվիր­յալ­նե­րին հե­ռու վա­նե­լով:  ­Մինչ­դեռ հե­ղա­փո­խութ­յու­նից հե­տո պետք է իշ­խա­նութ­յու­նը նվիր­յալ­նե­րին պատ­կա­ներ: Ն­րանց, ում հա­մար նշա­նա­կութ­յուն չու­նե­նա­յին աշ­խա­տա­վար­ձի, պարգ­ևավ­ճա­րի, անձ­նա­կան բա­րե­կե­ցութ­յան խնդիր­նե­րը: ­Հի­մա մեզ նվիր­յալ­նե­րի հա­սա­րա­կութ­յուն է պետք: Որ ար­ժա­նի լի­նենք մեր նվիր­յալ զին­վոր­նե­րի ու զին­վո­րա­կան­նե­րի գոր­ծած սխրան­քին: ­Մի­ջա­կութ­յուն­նե­րը չպետք է տեղ ու­նե­նան ղե­կա­վար պաշ­տոն­նե­րում, քա­նի որ նրանք միշտ վա­խե­նա­լու են ի­րա­կան ար­ժեք­նե­րից:

­Վա­խե­նում ենք դա­վա­ճան­նե­րից: ­Յու­րա­քանչ­յու­րի մեջ դա­վա­ճան ո­րո­նե­լը նույն­պես քա­ղա­քա­կա­նութ­յուն է: ­Մարդ­կանց, ա­ռանց այն էլ բա­զում կո­րուստ­նե­րի ցա­վի մեջ շփոթ, սոս­կա­հար հա­սա­րա­կութ­յան մեջ ա­վե­լի մեծ շփո­թութ­յուն ա­ռա­ջաց­նե­լու ա­մե­նա­լավ ձևե­րից մե­կը…. ­Սա էլ է դա­վա­ճան, նա էլ է դա­վա­ճան, սա լրտես է, նա գոր­ծա­կալ է… Այս կերպ մենք չենք կա­րող լսել ա­ռողջ տրա­մա­բա­նութ­յան ձայ­նը, ե­թե նույ­նիսկ այն հզոր թմբուկ­նե­րով ու շե­փոր­նե­րով անց­նի մեր փո­ղո­ցով:

­Բայց նաև ի­րո­ղութ­յուն է, որ մեր այս շփոթ, սոս­կա­հար հա­սա­րա­կութ­յան մեջ կան մար­դիկ, ո­րոնք չեն վա­խե­նում ա­պա­գա­յից… Ու նրանց թի­վը քիչ չէ:  Ն­րանց, ում հա­մար լա­վա­տե­սութ­յու­նը նոր հո­րի­զոն է, ի­րա­տե­սութ­յու­նը՝ ա­ռա­գաստ, գոր­ծու­նեութ­յու­նը՝ խա­րիսխ:

­Հե­ռաց­րո՛ւ մե­զա­նից վա­խը, ՏԵՐՍ, հասց­րո՛ւ մեզ բաղ­ձա­լի հանգր­վա­նին, որ­տեղ մենք նո­րից միաս­նա­կան կլի­նենք, չենք հո­շո­տի մեկ­մե­կու, կլի­նենք ճշմա­րի­տի ա­ռա­քե­լութ­յամբ ճշմա­րիտ ազգ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։