Արյունարբու թուրքն այսօր արար աշխարհին նորից ցույց է տալիս իր գազանային, վայրի կենդանու (թող ներեն վայրի գազաններն ու մյուս կենդանիները) բնազդային, ներեցե՛ք արտահայտությանս, դեմքը, տմարդի՜, ոճրագո՜րծ, քսո՜ւ, որովայնապա՜շտ, նախամարդկայի՜ն դեմքը, որ ի սկզբանե թշնամի է եղել քաղաքակրթությանն ու մարդասիրությանը:
Թումանյանական բնորոշումով՝ «բերանն արնոտ մարդակերը էն անբան» հազար դարում հազիվ է իբր «բարձրացել» մարդասպանության մակարդակը, և դեռ իսկապես «հեռո՜ւ է մինչև մարդը իր ճամփան»:
Անարդար կլիներ ասել, թե հայերիս ցեղասպանությունից հարյուր և ավելի տարիներ հետո էլ քարայրուղեղ թուրքը չի բարեկրթվել, ընդհակառակը, շա՜տ է «զարգացել» ու 1921 թ. թուրք – բոլշևիկյան բարեկամության ստոր պայմանագրերի հիշողությամբ ու պատմական ախորժակով դարձել մարդկության ու քաղաքակրթության համար առավել վտանգավոր թշնամի: Մարտադաշտում հայ զինվորից պարտվող այս «հավիտենական հիվանդը», իր անզորությունից ամոթահար, կատաղի ջղաձգությամբ, միջազգայնորեն արգելված զենքերով խաղաղ բնակչության, ծերերի ու երեխաների, դպրոցների, մանկապարտեզների ու ծննդատների վրա է հարձակվում, հրթիռահրետանային ուղիղ նշանառությամբ քանդում է ճարտարապետական գլուխգործոց պատմական հոգևոր կառույցներ, մշակութային կենտրոններ, քաղաքացիական բնակելի շենքեր ավերում՝ Արցախը հայաթափելու ոճրամիտ ծրագրով, որ հղացվել է Համիդ – Էնվեր – Թալեաթ – Քեմալ քառյակի արժանավոր հաջորդ Էրդողան – Ալիև երկյակի չորնալիք գանգերում: Ա՛յս է հայության ու քաղաքակրթության թշնամի թուրք-ազերի-վարձկան ահաբեկչական գրոհային խմբերի՝ մինչև Չինաստան ձգվող Մեծ Թուրանի ծավալապաշտական զառանցանքով մտագարների իրական վարքագիծը, որ դրսևորվում է Արցախի և Հայաստանի, համաշխարհային քաղաքակրթության դեմ՝ համավարակի ու մյուս մութ ուժերի հետ դաշնակցելով:
11-րդ դարում այս տարածաշրջան հայտնված թուրքի էության բացահայտումը պատմագիտության ու գեղարվեստի միջոցներով՝ նորություն չէ: Դեռ միջնադարից նա այնքան էր վատահամբավ, որ նույնիսկ անգլիական հանճարի՝ Շեքսպիրի կերպավորած՝ ստոր բամբասկոտության բարձրագույն գեղարվեստական մարմնավորումներից մեկը՝ 1570 թ. դեպքեր պատկերող «Օթելլո» ողբերգության հանրահայտ Յագոն՝ դարե՜ր ի վեր հասարակ անվան վերածված, ամոթ էր համարում թուրք լինելը: Հանցանքի մեջ բռնված այդ սրիկան չքմեղանում էր՝ Դեզդեմոնայի առաջ երդվելով. «Անազնի՜վ լինեմ, թո՜ւրք լինեմ՝ թե խաբեմ»: 20-րդ դարասկզբին Սիամանթոն թուրք խուժանին անվանում էր ոչ թե «աշխատապաշտ քաղքցիներ», այլ «մարդկության ցեց ու տականք», որ կերել է մեր հացը և «մեր իսկ դարբնած սուրերը մեր կուրծքին ուղղել»: Յոթ դարի «զարգացման» արդյունքն այն է, որ նա հիմա՝ 21-րդ դարում, անօգնական զառամյալ ծերունիների ու հաշմանդամ հիվանդների է խողխողելով սպանում և զոհված զինվորների դիերը խոշտանգելով՝ հրճվում:
Հայ գրականության մեջ թուրքի էությունը բնորոշող հեղինակները շատ են՝ միջնադարից սկսած մինչև Աբովյան ու Րաֆֆի, Թումանյան ու Իսահակյան, Սիամանթո, Վարուժան ու Ռուբեն Սևակ, Չարենց, Շիրազ ու Պարույր Սևակ, մինչև մերօրյա գրողներ:
Հայության նոր սերունդների կրթության ու դաստիարակության առաքելությունը ստանձնած ՀՀ պետական կառույցները, նրանց հանձնարարությամբ գործող հայոց պատմության ու գրականության չափորոշիչներ մշակող խրախուսված ու ոգևորված խմբերը թող գոնե հիմա՝ ճակատագրական այս վճռորոշ փուլում, աչքներն ու ականջները լայն բացեն, հասկանան ազգային դաստիարակության, հայրենիքի արժևորման, մեր պետականության զորեղացման ու հայ հավաքականության միասնականության խստագույն անհրաժեշտությունը: Հիմնականում 18-20 տարեկան, հայոց հին, նոր ու նորագույն պատմության, հայ գրականության հայրենապաշտ ոգով, նախնիների սխրանքներով ու անձնազոհ հայրենասիրությամբ դաստիարակված հայ սերունդն է այսօր ռազմադաշտում ջարդում գիշատիչ թշնամու ատամներն ու արյունոտ մռութը: Այդ դաստիարակության նվազեցումը պարզապես կունենա անդառնալի կործանարար հետևանքներ:
Վերջին տարիներին մեզ հաջողվել է հրատարակել Հովհ. Շիրազի անտիպ ձեռագրերի մի մասը, որտեղ զգալի տեղ ունեն հայ-թուրք հարաբերությունը պատկերող գործեր, որոնք, սուտ ինտերնացիոնալիզմի՝ այժմ մոռացված «Եղբայր դարձան Հայաստան, Ադրբեջան» կեղծ քարոզչության պայմաններում՝ խորհրդային գլավլիտը պարզապես արգելել ու թաքցրել էր ժողովրդից: Այնինչ «Հայոց դանթեականը» ողբամռունչ դատաստանամատյանի հեղինակը ժամանակին գեղարվեստական հզոր ընդհանրացումով ստեղծել է հայ-թուրքական և համաշխարհի հարաբերությունների միշտ արդիական, գերխիտ ու ընդգրկուն պատկերը.
Թուրքն հայի արնից ձեռքերը հանում՝
Աստծու արցունքի մեջ է լվանում,
Սրբում սրբիչով ազգերի տված,
Սրբիչ լռությամբ նրանց անաստված…
…Ով լի՜րբ լռություն… Ու լռում են, տե՛ս՝
Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
Արևելքն՝ ինչպես ծուխն իր ղեյլանի,
Արևմուտքն՝ ինչպես պոռնիկն անսահման…
Այնինչ, ո՜վ աշխարհ, թե քո լրբենի
Այս չորս բերանով գոռայիր մի հեղ՝
Պատյան կքաշվեր թուրը սուլթանի,
Չէր հորդի դժոխքն այսքան խելահեղ,
Մի բուռ չէր մնա ծովից՝ ազգը մեր…
Ով ժա՛նտ մարդկություն, դահիճ լռություն,
Հրեշ օձաքիստ, քա՜ծ դու անտարբեր,
Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ ողջ մի ա՛զգ էր գլխատվում անտեր…
Ու մահիկի պես նայում էիր վար՝
Թե ո՜նց են ճոճում մեզ կախաղանին,
Նայում էր աշխարհն, ասես հիանում՝
Թե ո՜նց էր անզույգ մի ազգ չքանում:
Ու միշտ զարմանալի էր թվում, թե ինչպե՛ս է քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ 20-րդ դարասկզբին կատարվել Հայոց ցեղասպանությունը: Այսօր, իհարկե, էլ չենք զարմանում. եղել է այնպես, ինչպես սեպտեմբերի 27-ին ու հաջորդող 40 օրերին: Բայց հիմա մարդկությունը որոշ չափով ճանաչում է թուրքին, թեև վերջինը ցավալիորեն դեռևս ունի իր հանցակից պաշտպաններն ու հովանավորները, հայտնի ու թաքուն աջակիցները: Այսօր ունենք նախահարձակ ագրեսորին ջախջախող հայկական բանակ, Սփյուռքի ողջ հայությունն է մեզ թև ու թիկունք, աշխարհի առաջադեմ ուժերը, որոնց հուժկու բողոքները, ցավոք, դեռևս չեն վերածվում ոճրագործի ձեռքը բռնող գործոնի:
Վերջին տարիներին լույս են տեսել ոչ միայն Հովհ. Շիրազի՝ 1977 թ. կազմած «Հատընտիրը» (2012), մեծածավալ «Անի» (2011), «Թոնդրակեցիները» (2014) պատմափիլիսոփայական պոեմները, «Հուշարձան հայրիկիս» (2017) բանաստեղծություններով հյուսված պոեմը, այլև «Անտիպ էջեր» խորագրով արդեն հրատարակվել են երեք հատորներ, գիրք Ա՝ 2018, գիրք Բ՝ 2019, գիրք Գ՝ 2020 թ.՝ օրերս:
Սահմանափակ է այս գրքերի տպաքանակը, ոչ բոլորին հասանելի, ուստի՝ հերոսական ու ողբերգական այս օրերին, երբ Թուրքիա – Ադրբեջան – Իսրայել – Աֆղանստան – Պակիստան – միջինարևելյան հազարավոր ահաբեկիչ վարձու մարդասպան գրոհայինների խմբեր լծաշարը, Էրդողանի ու Ալիևի ցինիկ հոխորտանքներով, ցեղասպանական հեռահար նկրտումներով, գերժամանակակից ռազմատեխնիկայով Արցախի ու Հայաստանի, հայության ու համաշխարհային քաղաքակրթության դեմ սանձազերծել է ահաբեկչական լայնածավալ ռազմական գործողություն, որ վերածվել է հայության Հայրենական պատերազմի, հարմար գտանք Հովհ. Շիրազի հիշյալ երեք գրքերից ընթերցողին ներկայացնել ընդամենը մեկական բանաստեղծություն: Խաբուսիկ ու խախուտ հումանիտար զինադադարն իր բնավորության ու վարքագծի համաձայն մշտապես խախտել ու խախտում է խարդախ ու դրուժան թշնամին ու ձեռնարկում նոր հարձակումներ: Սա եղեռնագործ թուրքի ձեռագիրն է և, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է ոչ միայն մեզ համար: Հարկադրված եմ հիշեցնել, որ կայսրություններ են կործանվել թուրք-թաթարական վտանգի դեմ իրենց պաշտպանական վահան Հայաստանը թուլացնելու պատճառով: Այսօր նույն իրավիճակն է ստեղծվել ողջ քաղաքակիրթ մարդկության համար. արդեն վարձկան գրոհայինները թափանցել են Դաղստան ու Չեչնիա. վաղը ո՞ւր կհասնեն…
Գերլարված այս պահերին գեղարվեստական ընդմիջում էլ է անհրաժեշտ, և թող ընթերցողն ինքը արժևորի հերոսության, ազնվության, մարդկային վեհության գովքն ու տմարդության, ստորության շիրազյան դատապարտումը: Ընթերցողն ազատ կարող է առաջին քերթվածում անցյալի դահիճների փոքրատառով անունները փոխարինել ժամանակակիցներով, երկրորդում՝ զգալ ու ճանաչել հայոց բնoրրանի պաշտպանության համար սրբազան մարտի ելած, ինքնազոհաբերվող ու հերոսացող հայ զինվորի անընկճելի ոգին, երրորդում մեր ազգային սրբություններից մեկի՝ Անդրանիկ զորավարի օրինակելի կյանքի ու գործի գեղարվեստական պատկերն է՝ վեհանձն այդ ասպետի անմահ սխրանքների և հայոց պատմական ճակատագրի որոշ դրվագների միահյուսումներով: Այսօրվա հաղթող հայ զինվորի մեջ նրա ու մյուս հերոսների ոգին է և միլիոնավոր նահատակների պատգամը:
Հիշե՛նք բանաստեղծի՝ «Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի» կարգախոսը, ընթերցենք նրա նորահայտ քերթվածները՝ մրմնջալով՝ Փա՜ռք ու Հաղթանա՜կ հայ զինվորին:
ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԸ
Յոթը շներ ունեմ (ավա՜ղ, մեր հին տներին…),
Ամեն մի օր ես ծեծում եմ իմ այդ շներին:
Մի շանս անունն ալփասլան է, մեկինը՝ ջեմալ,
Մի շանս անունը համիդ է, մեկինը՝ քեմալ,
Մի շանս անունը թալեաթ է, մեկինը՝ էնվեր,
Մի շանս անունն աթաթուրք է, մեկինը՝ շովեր,
Մի շանս անունը սուլթան է, մյուսինը՝ ցար,-
Միշտ ծեծում եմ իմ շներին ՝ խղճով իմ արդար:
Երբ ծեծելը մոռանում եմ՝ իմ սիրտն է ցավում,
Երբ ծեծում եմ, թվում է, թե մեղքերն են քավում,
Երբ ծեծում եմ քացով, քարով, երբ ոռնում եմ խեղճ՝
Նոր է սիրտս հանգստանում, ժպտում սրտիս մեջ:
Հաց եմ տալիս, որ չսատկեն, որ ծեծեմ անդուլ,
Քանզի նրանք էին երեկ մեր տունը քանդում,
Ծով արտիցս հազիվ թողին մի բուռն արնաքամ՝
Հազար ու մի շուն կա այսպես՝ ո՞ր մեկին հաց տամ…
1964 թ., Երևան, ձմեռ
Գիրք Ա, էջ 196
* * *
Կանգնած են լեռներս հայոց քաջածին՝
Նախահայրերիս արձաններն անմահ,
Ես ինչո՞ւ կանգնեմ, դո՛ւրս քաշեք իմ ձին,
Կռվող իմ քաջե՛ր, գալի՜ս եմ ահա:
Կանգնած են հայոց անտառներս հին՝
Նախահայրերիս արձաններն անմահ,
Ես ինչո՞ւ կանգնեմ, թամբեցե՛ք իմ ձին,
Ընկնո՜ղ իմ քաջեր, գալի՜ս եմ ահա:
Քեզ համար ես ի՜նչ արյուն եմ թափել,
Որ պատվանդանվես ինձ որձաքարյա,
Այս ո՞վ է, Մասի՛ս, քո ճամփեն կապել,-
Ձիս էլ կհանե աչքերը նրա,
Որ հայ լեռներս ձեր ոգեկանչով
Սուրբ կայծակներից հայ սրեր կոփեն,
Որ անտառներս՝ մայրական շնչով՝
Իմ ու ձեր շիրմին հավերժ սոսափեն…
Գիրք Բ, էջ 151
ԳՈՎՔ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
Հազար Փարանազներ ճոճող
կախաղանի սիրտը խրված,
Հայոց եղեռնն աշխարհ բերող
հազար խանի սիրտը խրված,
Հազար մահվան միջով անցած՝
վերածնված՝ Հիսուսի պես,
Անդրանիկը հայոց թուրն էր՝
յաթաղանի սիրտը խրված;
Աղբյուր Սերոբն ասաց՝
սա՛ է իմ նժույգին, ինձ արժանի,
Այս պատանին աստվածատուր՝
իմ գեղարդն է քառաժանի,
Ինձնից հետո նա՛ կհանե վերջին
աչքն էլ թուրք խուժանի,-
Անդրանիկը՝ հույսի գարուն՝ Հայաստանի սիրտը խրված:
Բարդուղիմեոս վանքի կռվից մինչ Դիլմանի կռիվը մեծ,
Աղթամարա ահեղ կռվից մինչև Վանի կռիվը մեծ,
Մարիցա գետ, Մարմարա ծով ու Բալկանի կռիվը մեծ՝
Անդրանիկը՝ թուր-կայծակ էր՝ թուրք դաժանի սիրտը խրված:
Էն սպիտակ ձիավորը ձյունի նման մաքուր էր միշտ,
Մի կաթիլ էլ մեղք չգործած մարդ էր՝ թեպետ մերկ թուր է միշտ,
Եղեռնահայ հազարներին մահից փրկող աղբյուր էր միշտ,
Նարեկացու բուրվառ թուրն էր՝ թուր՝ Ղուրանի սիրտը խրված:
Անդրանիկին հանդիպելիս հուր գնդակն էր ճամփեն ծռում,
Անունն անգամ՝ թե որ լսեր՝ թուրք բանակն էր ճամփեն ծռում,
Ինչպես ելնող արևի դեմ՝ սև լուսնակն էր ճամփեն ծռում,
Անդրանիկը՝ Սասնա Դավիթ՝ սև սուլթանի սիրտը խրված:
– Ո՞ւմ ազգին եք եղեռնելու՝ մռնչում էր , ո՛վ անիրավ,
Հայը հավ չէ… թե՞ չես հիշում Ավարայրը, դաշտը Ձիրավ,
Ուր Վարդանի մի բուռ Տղմուտն հազար քեզ պես ծովի կերավ,-
Անդրանիկը՝ մի նոր Վարդան ողջ Թուրանի սիրտը խրված:
Ով թաղում էր Անդրանիկին՝ իր անունն էլ թաղվեց անհետ,
Շիրազն ասաց՝ եղեռնապուրծ հայոց ազգը փրկվեց հավետ,
Անդրանիկին օտար հողից տուն կբերենք Մասիսի հետ,-
Անդրանիկը՝ մի նոր Մասիս՝ վաղն հայ ազգին ճակատագրված:
Գիրք Գ, էջ 120-121
Իր սանձազերծած պատերազմում միավորյալ թշնամու ո՛չ մի նպատակ չի իրագործվել ու չի՛ իրագործվի: Վստա՛հ լինենք, որ այս ոգով հաղթելու ենք… ո՛չ միայն ռազմադաշտում: Ունենալու ենք փլատակներից ու մոխիրներից վերածնված բարեկարգ, նոր ու հզոր միասնական հայրենիք:
Փա՜ռք մեր հերոսական ու հաղթող ժողովրդին ու նրա անպարտելի բանակին, խոնարհում սրբազան կռվում բոլոր ընկածներին ու նրանց հարազատներին: