ՄՈԼԵԳՆՈՂ ԳԵՆ / ­Հա­կոբ ՀԱՐՈԻԹՅՈՒՆ

Բո­լոր խրա­մատ­նե­րը տա­նում են դե­պի հաղ­թա­նակ

­Հա­մա­ճա­րա­կի ու պա­տե­րազ­մի սև ­մա­գիլ­նե­րի մեջ է հայտն­վել ­Հա­յաս­տան աշ­խար­հը: Ի­րադ­րութ­յուն, որ ­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նի խոս­քե­րով ա­սած՝ «Ետ­ևը՝ սո՛ւր, ա­ռա­ջը՝ ջուր» է, սա­կայն այս ան­գամ չկա գաղ­թե­լու «Ան­ցե՛ք» սար­սափազ­դու հրա­մա­նը, այլ կա ա­մեն հա­յի ներ­սից բխող ո­գե­ղեն ղո­ղանջ՝ «Հաղթե՛լ»:
­Հա­յոց լի­նե­լութ­յան ինք­նա­պաշտ­պա­նա­կան գե­նը նո­րից բո­լո­րին միա­կամ է դարձ­րել ու կենտ­րո­նաց­րել ­Հայ­րե­նի Ար­ցախ ճա­կա­տում, որ­տեղ գի­տակց­վում է ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նը՝ մեր ազ­գա­յին գո­յութ­յան լի­նել ու չլի­նե­լը:
­Կամ­քի, տո­կու­նութ­յան, սխրան­քի ժա­մա­նակ­ներ են. ա­մեն մեկս իր բա­ժին կյան­քով մա­հը պի­տի հաղ­թի, քա­նի որ մեր նախ­նի­նե­րի ար­ժա­նա­վոր ժա­ռանգ­ներն ենք, և ­մեզ է վստահ­ված ազ­գի շա­րու­նա­կա­կա­նութ­յունն ար­ժա­նա­պատ­վո­րեն պահ­պա­նե­լու նվի­րա­կան գոր­ծը:
100 տա­րի ա­ռաջ ­Ղա­զար պապս կա­մա­վո­րագր­վել էր ­Հա­յոց ա­զա­տա­գ­րա­կան պայ­քա­րին՝ ըմբռ­նե­լով՝ «միայն զեն­քով կա հա­յի փրկութ­յուն»: Այ­սօր որ­դիս է կա­մա­վո­րագր­վել Ար­ցախ­յան հայ­րե­նա­կա­նին, ո­րով­հետև գի­տակ­ցում է՝ իր բազ­կի ու մտքի ուժն է ծնում, որ­քան որ զար­մա­նա­լի է, 21-րդ ­դա­րում հայ ազ­գի ապ­րե­լու ի­րա­վուն­քը և­ ընդ­հան­րա­պես նրա հա­րատ­ևութ­յու­նը: ­Մա­հա­պարտ պա­պիս մար­տա­կան ո­գին որ­դուս հա­նել է մար­տի, իսկ ե­րեք տա­րե­կան թոռ­նի­կիս ա­մեն օր զին­վո­րա­կան քայլ­քով կրկնել է տա­լիս՝ «­Հաղ­թե­լո՛ւ ենք, հաղ­թե­լո՛ւ ենք, հաղ­թե­լո՛ւ ենք»:
Այ­սօր յու­րա­քանչ­յուր նա­հա­տա­կի, յու­րա­քանչ­յուր մարտն­չող զին­վո­րի, յու­րա­քանչ­յուր թի­կուն­քա­կա­նի ազն­վա­կան կա­պույտ ար­յամբ է գրվում ազ­գիս վի­պա­կան տա­րեգ­րութ­յու­նը: Ու ճիշտ ժա­մա­նակն է մե­ղան­չած զա­վակ­նե­րին ա­պաշ­խա­րե­լու հա­մար: Եվ այս պա­հին բնավ կար­ևոր չէ՝ աշ­խարհն իր մեղ­քե­րը կա­պաշ­խա­րի՞, թե՞ ոչ, քան­զի մեր պատ­մութ­յամբ ար­դեն սեր­տել ենք, որ նա ու­ժեղ­նե­րին է հար­գում, իսկ թույ­լե­րին լոկ խղճում ու լա­վա­գույն դեպ­քում՝ իր ա­վել­ցու­կը ո­ղոր­մում, ու­րեմն ա­վե­լի ա­մուր լի­նենք ու առ­նա­կան:
­Հե­րո­սութ­յան ժա­մա­նակ­ներ են, ու ես հպար­տո­րեն լսում եմ ազ­գիս հա­մախմբ­ված հզոր ձայ­նը՝ հաղ­թե­լո՛ւ ենք: Ա­յո՛, ա­յո՛, հո­գու ա­նա­սե­լի դո­ղով լսում եմ ազ­գիս ա կա­պել­լան.
Թ­ևե­րը խա­չիդ գրիչն ու սուրն են,
­Բե­կա­նող շան­թեր, խո­յան­քը` ո­գի,
Որ ու­ղի է սուրբ ա­րար­չա­գոր­ծի…
…ու մեկ էլ նո­րից սրտեր թնդաց­նող՝ հաղ­թե­լո՛ւ ենք, քա­նի որ զին­վորդ բո­ցե­րի վրա քայ­լող է և պաշտ­պանն է ­Հա­յոց հա­վեր­ժող գո­յի:
Ինչ խոսք, ժա­մա­նակ­նե­րը ո­գե­ղեն են ու մար­տա­կո­չի, իսկ հաղ­թա­նա­կի ճա­նա­պար­հը՝ դյու­ցազ­նա­կան ու է­պի­կա­կան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։