Ինչ էլ ասելու լինենք, մեկ է, համոզված ենք, որ աշխարհը` երկրագունդն ինքն էլ մի կենդանի մարմին է, իր կենսառիթմերով առաջնորդվող գործուն օրգանիզմ: Այն ներքին ու արտաքին գոյաբանական կանոններով պահպանում է իր գոյությունն ու հարատևում: Որքա՛ն նման ենք միմյանց, աշխա՛րհ ջան, դու և մենք՝ հայերս: Երկիր մոլորակի վրա ամեն ինչ, ամեն երևույթ փոխկապակցված է, և աշխարհի գոյաբանության, բնական էվոլյուցիայի ցանկացած խախտում կամ արհեստական խոչընդոտ, բնական գործընթացի անհարկի միջամտություն կարող է առաջ բերել անհավանական շեղումներ՝ թե՛ դրական և թե՛ բացասական իմաստով: Կարող են ծայր առնել երկրաշարժեր, ջրհեղեղներ, տարածքների անապատացում, կենդանական աշխարհի որոշ տարատեսակների անհետացում և նմանատիպ այլ կատակլիզմներ… Որքա՛ն նման ենք միմյանց, աշխա՛րհ ջան: Արհավիրքի պահին մենք էլ ազգովի փոթորկվում ենք, միաբանվում, կենտրոնացնում մեր ողջ ներուժն ու, եթե պետք է, հանց փոթորիկ պայթում ոսոխի գլխին: Միաբանվում ենք և փորձում մեր միասնությամբ հաղթահարել ծառացած դժվարությունները, հաղթել ոսոխին: Աշխարհի արտաքին գոյաբանական կանոնների պահպանությունն ու դրանց հսկողությունը, որպես բանական էակ, վերապահված է մարդ արարածին… Սակայն աշխարհն այսօր տառապում է ծանր հիվանդությամբ, և այդ հիվանդությունը կարելի է ախտորոշել մեն-մի բառով` ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Իսկ ո՞ւմ և ինչի՞ հանդեպ է այդ անտարբերությունը: Առաջին հերթին՝ հենց իր, իր վաղվա օրվա: Իսկ ավելի որոշակի՝ անտարբերությունը հանիրավի մեզ պարտադրված պատերազմի հանդեպ է, մարդկային ցավի, ռմբակոծվող շեների ու քաղաքների ավերման, իրենց տներում, իրենց հողի վրա մեռնող հայ մայրերի, մանուկների ու ծերերի, նրանց ճակատագրի հանդեպ է: Մենք՝ հայերս, ազատատենչ ժողովուրդ ենք, որ դարերով ապրում է Աստծո կողմից շնորհված և արյան գնով պահպանած իր հայրենիքում: Հաճախ աշխարհը, աշխարհում ապրող մարդ արարածն անտարբեր է իրենում ծայր առնող հակասությունների ու մարդկային բախումների հանդեպ: Անտարբեր է մարդատյացության ու վրեժխնդրության, մարդկային արյունահեղ պատերազմների, մարդկային կյանքերի, կորուստների ու մահվան հանդեպ: Վաղուց արդեն՝ հազարավոր տարիներ, աշխարհն իր մեջ կրում ու հանդուրժում է նաև մարդակերպ արյունարբու մի ցեղատեսակի, որի գոյության նպատակը ոչ թե ստեղծարար կյանքով ապրելն է, այլ ուրիշից խլելն ու սեփականելն է, իր լեզուն, իր մշակույթն ունեցող մարդկանց ոչնչացնելը, նրանց տանն ու երկրին տիրանալը… Այդ ցեղատեսակը շարունակ հակված է խաթարել աշխարհի արտաքին գոյաբանական առանցքային հատկանիշները և պատրաստ է իր ճանապարհին վնասել ամեն ինչ և ամենքին, ուժի և բռնության միջոցով տեր դառնալ հնագույն ազգերի ու պետությունների նյութական ու հոգևոր-մշակութային արժեքներին, ընդլայնել իր բազմացման տարածքային սահմանները, տեղահանել բնիկներին, ունեզրկել և վերացնել: Այսօր գիշատիչ այդ տեսակը, միաբանվելով իր` արշավանքների ճանապարհին թողած թափթփուկ ցեղակիցների հետ, կրկին հարձակվել է դարերով իր սրբավայր երկրում ապրող մեզ` հայերիս վրա: Զարմանալին այն է, որ այս գիշատիչ ցեղը աշխարհում դեռ համախոհներ, պաշտպաններ ու աջակիցներ ունի: Այն էլ այն դեպքում, երբ նրանցից շատերն իրենք էլ դարեր շարունակ տառապել են նմանների լծի տակ: Այո՛, աշխարհն իրոք հիվանդ է անտարբերությամբ: Գիշատիչը արտաքուստ որքան էլ նման է բանական մարդուն, իրականում արյունարբու և արյունռուշտ մի գազան է: Յուրաքանչյուրն անմիջապես կարող է կռահել, որ խոսքը թուրքի` մեր ոխերիմ թշնամու մասին է: Այդ ցեղատեսակի բնորոշ հատկանիշներն են նենգությունը, դավադիր լինելը, մարդկային արյան ծարավը և տարածապաշտությունը: Հիվանդ աշխարհը տառապել ու դեռ տառապում է նաև այդ գիշատիչ ցեղի պատճառած անբուժելի վերքերից՝ արյունահեղություններից, ջարդերից, կոտորածներից, ի վերջո, ցեղասպանությունից… Աշխարհը հաճախ այդ ցեղի, դրա գործած վայրագությունների հանդեպ անտարբեր է գտնվել կամ եղել է չափազանց հանդուրժող: Գուցե պետությունների շահերն են ստիպել դրանց չանտեսել և լինել հանդուրժող: Ո՞վ իմանա: Կամ գուցե որոշ տերությունների թվացել է, թե ինչպես գայլն է բնության մեջ սանիտարի դեր կատարում, այդ ցեղին էլ կարելի է հանդուրժել և անհրաժեշտաբար օգտագործել իրենց հեռու գնացող նպատակների իրականացման համար: Ո՞վ գիտե: Սակայն աշխարհը մոռանում է, որ սոված գայլը դադարում է տարբերել առողջին՝ հիվանդից, խելոքին՝ անխելքից և պատրաստ է հոշոտել ճանկն ընկածին… Այդ գիշատիչ ցեղախումբը դարեր շարունակ մեր տարածաշրջանում անարգել իրականացրել է երեք հիմնական գործառույթ, այն է՝ բնիկների էթնիկ զտումներ կամ ուծացում՝ ջարդերի, ցեղասպանությունների միջոցով և նորանոր տարածքների բռնազավթում: Չկա՛ հին կամ նոր թուրք: Թուրքը մնում է թուրք: Եվ սա է, որ աշխարհն այդպես էլ դեռ չի ըմբռնել: Եվ սա է այսօր աշխարհի հիվանդության` ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, բուն պատճառը: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած այս մեկամսյա դաժան պատերազմի հանդեպ դեռ չկան պետությունների կողմից ներկայացված մարդասիրական որոշումներ, իրավարար վճիռներ, չեն հնչում դատապարտող հստակ քաղաքական մոտեցումներ և չեն կիրառվում սաստող սանկցիաներ: Միայն Սփյուռքում մեր ազգակիցներն են, որ զօրուգիշեր իրենց ցույցերով ու միտինգներով փորձում են խախտել այդ լռությունը և լսելի դարձնել մեր արդար պահանջը: Այսօր թուրքը ազերու բերանով դարձյալ հոխորտում է, պահանջում դատարկել Արցախը: Այսինքն՝ հարյուր տարի անց սրանք նոր ցեղասպանություն են ձեռնարկել: Բայց թուրքը լավ գիտի, որ այդ լեզվով հայի, արցախցու հետ այլևս խոսել չի կարելի, որ հայն այլևս երբեք չի հանդուրժելու բռնություն: Հայն ապավինում է հայոց հաղթական բանակին և իր հերոս մարտիկներին: Նրանք ինքնապաշտպանական մտածված ու նպատակասլաց մարտերով կարողանում են կասեցնել ու ետ շպրտել թշնամուն՝ դառնալով բազում սխրագործությունների հեղինակ… Անհոգ եղիր, աշխա՛րհ, քեզ էլ կբուժենք ու կստիպենք թոթափվել անտարբերությունից:
…Առավոտյան, կեսքուն-կեսարթուն, երբ պառկած մտմտում էի, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանն այսօր ի՛նչ պիտի ասի ճակատի դեպքերից, հանկարծ բակի կողմից լսելի եղան հայոց ռազմի երգերի որոտընդոստ մեղեդիներ: Մտքովս անցավ՝ «Մի՞թե հաղթել ենք»: Կիսամերկ՝ ինձ նետեցի պատշգամբ: Սպիտակ մեքենայի թափքին, հայոց եռագույնը ծածանելով, բազմաթիվ մեքենաների ուղեկցությամբ դիմացի բազմաբնակարան շենքի բակ էր մտնում հայոց աննկուն բանակի հաղթական զինվորներից մեկը… Նա մարտական առաջադրանքը կատարել ու կարճ ժամանակով վերադարձել էր տուն: Ի՜նչ ոգևորություն էր, ի՜նչ ցնծություն, հպարտություն, գրկախառնություններ, կարոտի համբույրներ…
Ա՜խ, երբ պիտի ձեր սուրը փառքով դնեք պատյան, հայո՛ց քաջեր:
Միևնույն է, հաղթելո՛ւ ենք: