Մեր հայրենիքում պատերազմ է, աննախադեպ արյունալի, աննախադեպ հերոսական դրվագներով լի, ուժերի և սպառազինության աննախադեպ անհավասար պայմաններում մղվող, հայրենիքը փրկելու Հայրենական պատերազմ: Կրկին մեկտեղվել են քոչվորական, արյունարբու ցեղերի հետնորդները, որոնք իրենց 1000-ամյա ավարառությամբ կենվոր դարձան ու թեև պետական կառույցներ ունեցան, թեև խառնածին սերունդներ տվեցին՝ վայելչատես տասնյակ ժողովուրդների կանանց ու երեխաներին խաչասերելով իրենց մարդատյաց արյանն ու արդյունքում ֆիզիկապես այլ տեսքի եկան, միևնույն է, նրանց դահճային էությունն ու նկրտումները մնացին նույնը՝ չարիք դառնալով արևելյան կիսագնդի առաջավոր երկրների ու ժողովուրդների համար:
Առիթ ծառայեցնելով Արցախյան հակամարտությունը՝ նրանք մեկտեղվել են իրագործելու իրենց 140 տարվա երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը, որի ճանապարհի միակ խոչընդոտը, ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ հայ ժողովուրդն է՝ իր հնամյա ոստանով ու նորօրյա պետականությամբ:
Արդեն իսկ աշխարհն է խոստովանում, որ հայերը մեն-մենակ կռվում են ՆԱՏՕ-ի հզորագույն բանակներից մեկի, ազերի խաժամուժի ու համաշխարհային ահաբեկչական հզորագույն կենտրոնների դեմ: Արդեն իսկ պարզից էլ պարզ է, որ Արցախը, Աստված մի արասցե, կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի էպիկենտրոն, քանզի այստեղ են համընկնում և հակադրվում Հայաստանից հարյուրապատիկ մեծ ու հզոր Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Թուրքիայի, միջինասիական ու արաբական երկրների շահերը: Բոլորն այդ մասին գիտեն ու վտանգը գիտակցում են: Գիտեն և… կոչերից բացի, որևէ կոնկրետ, գործուն միջամտություն չկա՝ արյունահեղությունը կանգնեցնելու, պայթյունավտանգ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թերևս հզորները զգուշանում են, որ իրենց կամ մյուսի գործնական միջամտությունը հակընդդեմ է լինելու մյուսների շահին և կարող է դառնալ երրորդ համաշխարհայինի պատճա՞ռ… Թերևս: Բայց այդ զգուշավոր պահվածքը, անտարբերության հասնող այդ սպասողականությունն ու Թուրքիայի անթաքույց ռազմատենչ, շարունակական ձեռնարկումները անդառնալի կորուստների պատճառ են դառնում մեզ՝ հայերիս համար, հյուծելով, քայքայելով, ոչնչացնելով ազգի և պետության կենսունակությունը, որը կարող է հումանիտար աղետից ժողովրդագրական մեծ աղետի վերածվել՝ անգամ եթե մի ինչ-որ գալիք փուլում խաղաղություն հաստատվի:
Եվ, ինչպես միշտ, մենք մեն-մենակ ենք մեր դարավոր թշնամու դեմ: Մեզ հույսեր չպետք է ներշնչի քաղաքակրթության մեծ նվաճումներ ունեցող 21-րդ դարում ապրելու հանգամանքը: Մոլորակի քաղաքակրթության նվաճումներն, ի վերջո, հիմնականում և արմատապես գիտատեխնիկական ասպարեզում են, բայց ոչ երբեք կատարյալ հումանիստական, ազգային ինքնությունների պաշտպանման ու մշակույթների պահպանման, զարգացման ծիրում: Հզորների կողմից շահը միշտ էլ գերակայվել է, և նրանք, ովքեր ծայրահեղ մի վայրկյանի ձեռք կմեկնեն մեզ՝ դարձյալ իրենց շահի համար է լինելու: Ուրեմն հույսներս մենք ենք ու մեր անպարտ ոգին, որ ամեն ժամ ու վայրկյանի գերմարդկային հնարավորությունների հերոսական էջեր է արձանագրում մեր զինվորների անձնազոհության օրինակներով, հայրենիքի և Սփյուռքի բարոյական ու նյութական միասնականությամբ:
Որ այս պայքարում անպարտելի ենք լինելու, կասկած չի հարուցում: Արդեն իսկ թշնամին պարտված է իր բլիցկրիգի ձախողմամբ: Տառապանքով ենք հաղթելու, մեծ, անդառնալի կորուստներով ենք հաղթելու, վերջնականապես ենք ապացուցելու, որ հայերիս բնաջնջելու քոչվորների փափագը, դարասկզբի ահավոր իրողություններով հանդերձ, այդուամենայնիվ, անկարելի է, սին է, զառանցանք, որովհետև պատմության բեմից հեռանում են այն ազգերը, ովքեր հաշտվում են մահի ու իրենց պարտության հետ: Հարյուրամյակներ շարունակ հայ ժողովուրդը անհաշտ է եղել այդ ինքնակործան մտայնության հետ, ավելին, մշտապես երազել է վերականգնել իր ազգային պետականությունը, վերստեղծել իր երկրի երբեմնի հզորությունը:
Այդ տեսլականներից առաջինն արդեն իսկ իրողություն է՝ ունենք ազգային, ինքնիշխան պետականություն: Երկրորդը՝ հզոր և բարեկեցիկ երկիր ունենալը, ժամանակ, սերունդների համերաշխ տքնանք, տնտեսական հմուտ գործավարություն, ներքին և արտաքին քաղաքականության մեջ անսխալ գործունեություն է պահանջում: Խաղաղութուն է պահանջում, և մենք կպարտադրենք այդ խաղաղությունը՝ մեր հաղթանակով:
Միաժամանակ պատերազմը ցույց տվեց ոմանց ու որոշ իրողությունների իրական դեմքն ու դիմակը, որոնց մասին մենք կարծես թե անտեղյակ չէինք, բայց…
Ուստի, պատերազմի վեր հանած դեմք ու դիմակի դասերը մեզ հուշում են, որ այսօր և վաղը և այսուհետ՝
մեր առաջնահերթ մտահոգությունը պետք է լինի բանակի հզորացումն ու ճկուն դիվանագիտություն ունենալը,
պատերազմի վերքերը բուժելուն, երկրի տնտեսական ու ռազմական հզորացման, արտաքին քաղաքականության մեջ ճկուն դիվանագիտություն ունենալուն ուղղված մեր ամեն մի քայլը պետք է լինի խորապես կշռադատված և արդարացված,
վերջ պետք է տալ ներքին քաղաքական գզվռտուքին՝ ստեղծելով դիմադիր ու ընդդիմադիր քաղաքական ուժերի առողջ մրցակցության մթնոլորտ ու մշակույթ,
հայրենիքի դավաճաններին, ներքին թշնամուն բացահայտելու կարևորագույն գործը պետք է իրականացնեն ազգային անվտանգության մարմինները՝ առանց քաղաքական որևէ ուժի ազդեցության ենթարկվելու, նույնպես՝ քողարկված կամ բացահայտ քաղաքական պատվերներ չպետք է սողոսկեն թալանչիների, կոռուպցիա արմատավորած վայ-գործիչների բացահայտման, քրեական հետապնդման ու դատավարության գործընթացներում,
վերացնել է պետք սորոսականության ներթափանցման ու ներգործության բոլոր սողանցքները՝ ապահովագրելով ազգային դարավոր բուն արժեքների պահպանման ու զարգացման բնականոն ընթացքը,
մշակույթի և արվեստի ազգային արժեքների պահպանման ու զարգացման գործը պետք է դառնա պետական կարևորագույն ներքին ռազմավարություններից մեկը, քանզի աշխարհի հզորները, մեզ հետ գործընկերանալուց առաջ, իրենց շահը, անկեղծ լինենք, հաշվարկում են նկատի ունենալով միմիայն մեր երկրի աշխարհագրական դիրքը, իսկ իրենց հեռահար նպատակները զգեստավորում են հայ ժողորդի համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ավանդն ու բարձրարվեստ մշակույթը գնահատելու հումանիստությամբ:
Սրանք են այսօրվա դասերը, որոնք է՛լ ավելի տեսանելի դարձրեց պատերազմը՝ մեր հայացքներն ուղղելով նաև անցյալում թույլ տրված սխալների ու բացթողումների վրա: Սթափվել է պետք: Հայ ժողովրդի ապրելու և հարատևելու գոյապայքարն այս պատերազմի հետ չի ավարտվելու: Հզոր տերությունների աշխարհակալական նկրտումները, շահերի բախումները, աշխարհի քարտեզը վերաձևելու ծրագրերը և մեր երկրի աշխարհագրական դիրքը պարտադրում են մեզ այդ զգոնությունը, և ամեն անգամ հիշեցնելու են, որ կանգնած ենք գոյապայքարի դիվանագիտական կամ ռազմական նժարի վրա:
Մեր զավակները նրա համար չեն արյուն հեղում, որ չգիտակցենք պահի լրջությունն ու ժամանակի հրամայականը: