ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

 

­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան անդամ­ներ՝ ՀԳՄ քար­տու­ղար, գրա­կա­նա­գետ ­Պետ­րոս ­Դե­միրճ­յա­նը, ար­ձա­կա­գիր­ներ Ա­լիս ­Հով­հան­նիս­յա­նը, Գ­րի­գոր ­Ջա­նիկ­յա­նը, գրող-հրա­պա­րա­կա­գիր, Ար­ցախ­յան գո­յա­մար­տի վե­տե­րան-ա­զա­տա­մար­տիկ ­Հո­վիկ ­Վար­դում­յա­նը օ­րերս այ­ցե­լե­ցին ՀՀ ՊՆ Վ. ­Սարգս­յա­նի ան­վան ռազ­մա­կան հա­մալ­սա­րա­նում տե­ղա­վոր­ված վի­րա­վոր մար­տիկ­նե­րին, ծա­նո­թա­ցան նրանց կե­ցութ­յան և խ­նամ­քի պայ­ման­նե­րին, տղա­նե­րի տրա­մա­դրութ­յուն­նե­րին։ Գ­րող­նե­րը խո­սե­ցին պատ­մա­կան, ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին հայ ժո­ղովր­դի միաս­նա­կա­նութ­յան, թշնա­մու դեմ վճռա­կա­նո­րեն կանգ­նե­լու և ­հաղ­թե­լու կամ­քի մա­սին, ո­րի փայ­լուն դրսևո­րում­նե­րից է նաև այ­սօր­վա ար­ցախ­յան կե­նաց-մա­հու գո­տե­մար­տը։ ­Կա­յա­ցած ան­կեղծ զրույց­նե­րի ըն­թաց­քում գրող­ներն ա­վե­լի քան հա­մոզ­վե­ցին մեր ժո­ղովր­դի նոր սերն­դի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ո­գե­կան ու­ժի, տոկու­նութ­յան մեջ, ո­րով նրանք պատ­րաս­տա­կամ են՝ չնա­յած բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րին ու փոր­ձութ­յուն­նե­րին, մինչև վերջ կանգ­նե­լու հայ­րե­նի հո­ղի, իրենց ծնող­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի պաշտ­պա­նութ­յան դիր­քե­րում։
­Հան­դիպ­ման վեր­ջում տղա­նե­րը գրող­նե­րին հա­վաս­տիաց­րին, որ սպա­սում են շու­տա­փույթ ա­պա­քի­նու­մից հե­տո վե­րա­դառ­նա­լու ի­րենց զո­րա­մա­սեր՝ վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի կերտ­մա­նը լիար­ժեք մաս­նակ­ցութ­յու­նը շա­րու­նա­կե­լու հա­մար։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։