ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ՀԵՏ է, ԹԵԵՎ… / ­Լի­լիթ ԱՆՏՈՆՅԱՆ

 

­Ցե­ղաս­պան ­Թուր­քիան ի վեր­ջո հա­նեց ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կիրթ պե­տութ­յան սպի­տակ ձեռ­նոց­նե­րը՝ ցու­ցադ­րե­լով հար­յու­րամ­յակ ի վեր թաքց­րած մա­գիլ­նե­րը, ո­րոնց տակ հայ­կա­կան ար­յու­նը դեռևս չէր չո­րա­ցել: Չ­նա­յած դժվար չէր նրան նույ­նա­կա­նաց­նե­լը՝ ել­նե­լով եր­կար պո­չից, ո­րը ոչ մի տեղ թաքց­նե­լու բան չէր: ­Քա­ղա­քա­կիրթ աշ­խարհն այլևս ճա­նա­չեց նրա դեմքն ու ինք­նութ­յու­նը: ­Գե­րա­կա զգաց­մուն­քը, ո­րը ­Թուր­քիան ունի, ի ցույց աշ­խար­հի ներ­կա­յաց­նելն է, թե ի զո­րու է ոչն­չաց­նե­լու դա­րա­վոր թշնա­մուն, ո­րին ա­տում է, ինչ­պես իր նախ­նին՝ ա­րա­բա­կան ա­նա­պատ­նե­րի քոչ­վոր­նե­րի ա­ռաջ­նոր­դը, հույ­նե­րին՝ ­Կոս­տանդ­նու­պո­լի­սը գրա­վե­լուց ա­ռաջ: ­Սա­կայն խա­ղա­քար­տե­րը խա­բե­ցին նրան, և Ադր­բե­ջա­նը, թե­կուզև հա­րա­զատ հո­գե­զա­վակ, Ար­ցախ աշ­խար­հում բնա­վոր­վել չկա­րո­ղա­ցավ: ­Չի էլ կա­րո­ղա­նա­լու եր­բեք, ո­րով­հետև, նախ, հա­յոց լեռ­նե­րում նա ա­նե­լիք չու­նի, և, երկ­րորդ, այն­տեղ ապ­րում են ի­րա­կան տե­րե­րը. ­Հայ­կա­կան բնաշ­խար­հը ­Բա­բե­լո­նի աշ­տա­րա­կա­շի­նութ­յան ժա­մա­նակ­նե­րից այս­կողմ հա­յե­րինն է, և­ այս­տեղ որ­ևէ գաղտ­նիք չկա: Ս­րանք պար­զա­պես խոս­քեր չեն, քա­նի որ հայ ժո­ղովր­դի պատմութ­յու­նը, գե­նե­տի­կան, մշա­կույթն ան­հաղ­թա­հա­րե­լի քա­ղա­քակր­թա­կան հիմ­նա­վո­րում­ներ են, որ­պես­զի նրան հար­գեն հյու­սի­սից հա­րավ և արև­մուտ­քից ար­ևելք: ­Բա­ցի այդ՝ մահ­վան սար­սա­փը նրան եր­բեք ետ չի պա­հել գո­յա­պայ­քա­րից և ­չի պա­հե­լու, քա­նի դեռ Ա­րա­րա­տը կա: Ա­ռա­ջա­դեմ աշ­խար­հը դա լավ գի­տակ­ցում է: Աս­վածն են վկա­յում նաև բազ­մա­թիվ նա­մակ­նե­րը, ո­րոնք ստա­նում ենք տար­բեր հո­րի­զոն­նե­րից՝ որ­պես օր­հա­սա­կան տա­րա­ժա­մի քա­ջա­լե­րում: ­Բայց մենք վռնդում ենք թուրք հրո­սակ­նե­րին, իսկ նրանք ո­խա­կալ ներ­խու­ժում են: Ուս­տի՝ այլևս պետք է հետ­ևութ­յուն­ներ ա­նել՝ ժամ ա­ռաջ օ­րի­նա­կա­նաց­նե­լով Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տութ­յան ճա­նա­չու­մը:
Մ­յուս կող­մից՝ որ­քան շատ են թանկ կո­րուստ­նե­րը, և ­կորս­տի ցա­վը՝ որ­քան ա­նա­մո­քե­լի: Օ­րեր ա­ռաջ Ե­ռաբ­լու­րում հու­ղար­կա­վո­րե­ցին մեր անզու­գա­կան հա­յոր­դի­նե­րից մե­կին՝ Ալ­բերտ ­Հով­հան­նիս­յա­նին: ­Նա Ս­լա­վո­նա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող էր: ­Հայ գրա­կա­նութ­յան դա­սե­րին կար­դում էր մեր ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գոր­ծե­րը, խո­սում ան­կա­խութ­յան կար­ևո­րութ­յու­նից: Տ­ղան խո­հեմ, ներ­սույզ հա­յաց­քով հաս­տա­տում էր աս­վա­ծը, ­Կո­մի­տաս լսում: ­Մեր ըն­կե­րը, սա­կայն, հի­մա հուշ է, տե­ղը լսա­րա­նում՝ թա­փուր: Եվ էլ չեք տես­նե­լու Ալ­բեր­տի շիկ­նած այ­տը՝ հա­մա­կուր­սե­ցի գե­ղեց­կու­հուն հան­դի­ման…
Ես ու­զում եմ գո­ռալ, որ ա­տում եմ այս ստոր պա­տե­րազ­մը և ­պա­հան­ջում եմ այն հրահ­րող­նե­րի «նյուրն­բերգ­յան» վեր­ջա­բա­նը:
­Համ­բե­րութ­յուն քեզ, հա՛յ ժո­ղո­վուրդ, աշ­խար­հը քեզ հետ է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։