«Հաղթանակն է, հաղթանակն է
մեր ուղին,
Ուրիշ անուն, ուրիշ երդում մենք
չունենք…»:
Ի վերուստ հայիս պատվարն է եղել թուրք ու ազերի բաշիբոզուկներից մեր սրբազան հայրենի Հայաստանը պաշտպանելը: Դարեր ի վեր Բաբելոնն ու Ասորեստանն են եղել մեր ախոյանները, հիմա փոշի է իրենց տեղերը: Ասել է մեծ պոետը… Հերթը ազերիներինը չէ՞ արդյոք հիմա…
Ամենադաժանը 1915-ին Թուրքիայի կողմից հայերիս ցեղասպանության ծրագիրն էր: Միայն Աստված գիտի, գուցե այնժամ այսքան համախմբված ու զինված չէի՞նք եղել, ինչպես այս կռվում: Բայց «թուրքի ձեռագիրը» նույնն է. նրանց հարկավոր է Հայաստանն առանց հայերի: Իսկ այս կռվում, հաստատ համոզված ենք, պատմության անիվը շուռ է գալու ի վնաս թուրքերի: Թող ազերիները իրենց ականջներին օղ անեն, որ պատերազմը չդադարեցնելու դեպքում Ադրբեջանն է մնալու առանց ազերիների: Թուրքը մոռանում է, որ երկրագնդի վրա այժմ մի ուրիշ Հայաստան է, մի ուրիշ Արցախ է ու մի ուրիշ միացյալ «Հայկյան հայրենիք», որն անսասան է, ինչպես Սասնա բերդ ու ամրոց, իսկ հայոց սահմանին մի ուրիշ հայ զինվոր է, երդվյալ Դավիթ է Սասնա, Դավիթ Բեկ է ու Մոնթե: Հավատ ունենք, որ այսու մեր արի հայ զինվորը թույլ չի տալու երբեք թուրքն իր գարշ ոտքը մեր սրբազան հողի վրա դնի:
– Պաշտելի՛ իմ սահմանապահ հայորդի, իմացած լինես, դու այսօր միայնակ չես, քո կողքին է աշխարհի տասը միլիոն հայությունը, որ այս օրհասական օրերին համախմբված ու բռունցքված է: Քանզի մեր համախմբվածության մեջ է մեր հաղթանակի գրավականը: Հաղթելու ենք, քանզի մեր կռիվը մեր սուրբ հայրենին պաշտպանելն է, մեր կռիվը արդարության համար է: Աստված մեզ հետ է, մեր օգնական պահապանն է: Շուտով, շատ շուտով է լինելու մեր հաղթանակը: Քո գլխից այսու մի մազ անգամ չի պակասելու, իմ արծվասի՛րտ հայ զինվոր:
