ՍԱ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է / ­Նո­նա ՊՈՂՈՍՅԱՆ

­
Սեպ­տեմ­բե­րի 27-ի ա­ռա­վոտ­յան Ար­ցա­խում սկսված լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը սպաս­ված էին ու չսպաս­ված… Ս­պաս­ված էին, քա­նի որ եր­կու տա­րի շա­րու­նակ Ադր­բե­ջա­նի մո­լա­գար ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վարութ­յունն ու ան­ձամբ Ա­լի­ևը, ոգ­ևոր­վե­լով ի­րենց հա­վա­տա­րիմ դաշ­նակ­ցի` ­Թուր­քիա­յի հոր­դոր­նե­րից, փո­խել էին ի­րենց հռե­տո­րութ­յունն ու ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան մու­ղա­մա­յին զա­ռան­ցանք­նե­րով լցրել էին ամ­բողջ տա­րա­ծա­շրջանն ու այս հա­կա­մար­տութ­յան լուծ­ման բո­լոր քիչ թե շատ շա­հագր­գիռ կող­մե­րի ա­կանջ­նե­րը… Չսպաս­ված, քա­նի որ կար­ծում եմ՝ գո­նե հի­մա պի­տի հաս­կա­նա­յին, որ չար­ժե ար­կա­ծախնդ­րութ­յան գնալ ու մսա­ղա­ցի բե­րա­նը տալ սե­փա­կան ժո­ղովր­դին ու եր­կի­րը (թե­պետ այ­սօր նրանց զոր­քում քիչ չեն ա­րաբ ու թուրք վարձ­կան­ներ ու տար­բեր ազ­գութ­յուն­նե­րի ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­ներ), քա­նի որ վա­ղուց ի­րենց ա­մո­թի ու խայ­տա­ռա­կութ­յան «պա­հուս­տում» ու­նեին այն դա­ռը դա­սե­րը, ո­րոնք ստա­ցել էին հայ­կա­կան կող­մից տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում` 1994-ին, 2016-ի ապ­րի­լին և, ի վեր­ջո, այս տար­վա հու­լի­սին: Ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան տան­դե­մը ու ­Թուր­քիա­յի` ամ­բողջ աշ­խար­հին նե­տած ան­բա­րո մար­տա­հրա­վեր­նե­րի ձգվող շա­րա­նին ի հա­կակ­շիռ ա­ռա­ջա­դեմ մարդ­կութ­յան ան­կա­րո­ղութ­յան չա­փը լրջո­րեն գնա­հա­տե­լով՝ Էր­դո­ղանն ու Ա­լի­ևը կար­ծե­ցին, թե ե­կել է ժա­մը…
­Բայց, ո՛չ, պա­րո­նա՛յք մար­դաս­պան­ներ. ի վեր­ջո հաս­կա­ցեք, որ այդ ժա­մը մեզ հա­մար է ե­կել, ա­յո՛, մե՛զ հա­մար: ­Հա­յե­րի՛ս հա­մար: Այն այ­սօր Սր­բա­զան պա­տե­րազմ է դար­ձել աշ­խար­հի բո­լոր անկ­յուն­նե­րում ապ­րող ողջ հա­յութ­յան հա­մար ու վեր­ջինն` այն բո­լո­րից, որ­տեղ տար­բեր մեծ ու փոքր խա­ղա­ցող­ներ` բա­րի քե­ռու կեց­ված­քով, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան, թե՞ չու­զե­ցին լու­ծում տալ այս հա­կա­մար­տութ­յանն ու 26 և­ ա­վե­լի տա­րի­ներ ա­նա­վարտ պա­տե­րազ­մը թո­ղե­ցին մեր վզից կախ ըն­կած, որ այն փո­խան­ցենք սերն­դից սե­րունդ…
­Հար­յուր տա­րի անց ցե­ղա­սպա­նութ­յուն է նո­րից իմ երկ­րում, ու մենք չենք ակն­կա­լում ոչ մե­կի օգ­նութ­յունն ու ա­ռա­վել ևս­ ար­դեն գար­շանք ա­ռա­ջաց­նող ան­դեմ կո­չերն ու հոր­դոր­նե­րը:
­Սա մե՛ր պա­տե­րազմն է` ազա­տութ­յան, ան­կա­խութ­յան, սե­փա­կան ­Հայ­րե­նի­քում ապ­րե­լու ու ա­րա­րե­լու մարդ­կա­յին ա­մե­նա­պարզ ի­րա­վուն­քի հա­մար մղվող մեր կռի­վը: Ու մենք ենք դառ­նա­լու ՀԱՂԹԱՆԱԿԻ տե­րը` թույլ չտա­լով եր­բեք, որ այն մեզ «մա­տուց­վի» իբրև գթասր­տութ­յուն… ­Հաղ­թե­լո՛ւ ենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։