ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՓՈՔՐԻ՛Կ ԱՐՑԱԽՑԻ / ­Դիա­նա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

­Լե­զուս ա­տամ­նե­րիս ա­րան­քում սեղ­մե­լով, կո­կոր­դիս կանգ­նած գուղ­ձը կուլ տա­լու վճռա­կա­նութ­յամբ՝ ար­դեն յոթ օր է սիրտս թրթռում է Ար­ցախ աշ­խար­հից հաս­նող ձայ­նե­րը լսե­լիս. մեր քաջ զին­վոր­նե­րի հաղ­թա­կան զար­կե­րը, հե­րոս մայ­րե­րի զուսպ հոր­դոր­նե­րը, ­Հա­յաս­տա­նից Ար­ցա­խի ա­ռաջ­նա­գիծ շտա­պող կա­մա­վոր­նե­րի միա­հա­մուռ եր­գու­պա­րի թնդյու­նը, սի­րա­հար­ված աղջ­նա­կի լուռ ա­ղոթ­քը, որ­դե­կո­րույս հոր խուլ մռնչյու­նը, մոր ան­ձայն հեծկլ­տո­ցը, ցա­վից ա­տամ­նե­րը կրճտաց­նող եղ­բոր վրեժխնդ­րութ­յան եր­դու­մը, Եր­ևա­նում ա­պաս­տան գտած ար­ցախ­ցի ման­չու­կի հա­վա­տը. «­Պա­պաս թոր­քին հըղ­թե­լո­ւա, որ ես քի­նիմ Ս­տե­փա­նա­կերտ»։ Ես էլ եմ հա­վա­տում մեր ար­դար գոր­ծի հաղ­թա­նա­կին, ա­նո՛ւշ տղա, հա­վա­տում եմ, որ հայն ան­պարտ է, երբ մի բռունցք է դառ­նում՝ դա­րա­վոր թշնա­մու գլխին բամ­փե­լու և­ իր ա­զատ հայ­րե­նի­քում հա­վեր­ժո­րեն ապ­րե­լու ան­սա­սան կամ­քով։ ­Հա­վա­տում եմ, որ դու և ­քո սե­րուն­դը ու ե­կող բո­լոր սե­րունդ­ներն ար­ժա­նի եք լի­նե­լու ձեր հե­րոս հայ­րե­րի խի­զա­խու­մով, նվի­րու­մով և­ ար­յան գնով նվա­ճած հաղ­թա­նա­կին։ ­Հա­վա­տում եմ, որ դեռ նոր և­ արևա­վառ լու­սա­բաց­ներ ենք ապ­րե­լու՝ ոտ­քի կանգ­նեց­նե­լու մեր ար­յու­նա­քամ լի­նող եր­կի­րը, շե­նաց­նե­լու մեր դա­տարկ­ված գյու­ղե­րը, ապ­րեց­նե­լու մեր լքված բնա­կա­վայ­րե­րը, ծաղ­կեց­նե­լու մեր տրոր­ված ու վի­րա­վոր հո­ղը, հնչեց­նե­լու մեր հաղ­թա­նա­կի շե­փո­րը, հառ­նե­լու և ­վերս­տին ապ­րե­լու մեր նախ­նյաց երկ­րում, բար­գա­վա­ճե­լու և ­հա­րատ­ևե­լու՝ ա­ռանց թշնա­մի­նե­րի և ­պա­տե­րազմ­նե­րի, խա­ղաղ գո­յակ­ցութ­յան մեջ հա­մե­րաշ­խո­րեն շնչող Եր­կիր մո­լո­րա­կում։
­Սա իմ ե­րա­զանքն է, փոք­րի՛կ ար­ցախ­ցի։ Ես ա­նուղ­ղե­լի լա­վա­տես եմ։ Ես հա­վա­տում եմ քեզ, փոք­րի՛կ ար­ցախ­ցի. հա­վա­տում եմ քո ե­րա­զան­քին, մտքին, քա­ջութ­յա­նը, քո ա­մուր կամ­քին, քո ­Բաղ­րամ­յան ա­պու­պա­պին, քո քա­ջա­րի զին­վոր հայ­րի­կին, հա­վա­տում եմ, որ Ս­տե­փա­նա­կերտ վե­րա­դառ­նա­լու քո ման­կա­կան ան­մեղ թո­թո­վան­քը ուղ­ղա­ձիգ վեր է ել­նե­լու ու հաս­նե­լու Ա­մե­նա­կա­րո­ղի ա­կան­ջին։ ­Դու ար­դեն գի­տես, թե ինչ է Ս­տե­փա­նա­կեր­տը քեզ հա­մար, դու գի­տես, թե ին­չու ես ու­զում վե­րա­դառ­նալ Ս­տե­փա­նա­կերտ։ ­Քիչ մնաց, շու­տով տեղ կհաս­նես։ Ես հա­վա­տում եմ քեզ, փոք­րի՛կ ար­ցախ­ցի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։