Այս պատերազմը վաղուց էր սպասվում, օդի մեջ սավառնում էր տագնապի ալիքներով: Այն երբեմն դիպուկահարի կրակոցից զինվորի հեղվող արյան մորմոքով էր հիշեցնում, հայտնում իր գոյությունը, երբեմն՝ թուրք-ազերիների ամբարտավան հայտարարություններով և, ի հեճուկս մեր տարած հաղթանակների, տարիներ ի վեր լուծում պահանջող և չստացած «արցախյան հարցով»: Այս պատերազմը չէր կարող չլինել, որովհետև գիշատիչ թուրքը քայլ առ քայլ թաքուն թե՝ ոչ այնքան, Մեծ Թուրանի ծրագիրն է փորձում կյանքի կոչել և իր ուղեղում վաղուց է «իր գույներով ներկել» ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը: Այս պատերազմը կար, աշխարհ էր եկել դեռ շատ ավելի վաղ, քան երբ մի ստորագրությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին: Աշխարհ էր եկել, և ընդամենը ամեն պահանջվող պահի տեր կանգնել էր պետք: Եվ ահա պահը եկել է… Ու օրերն ասես ժամանակից դուրս են՝ ակնթարթներն անգամ շատ տարիներից ավելի լի ու կարևոր, դրանք այնքան թանկ արժեն՝ հերոս տղաների ջանք ու լարում… կյանքեր… Դրանք պայթող արկերի պես շիկացած են՝ մի ողջ ժողովրդի բռունցքի պես սեղմված սրտերի տրոփից, մեկմեկու ու Հայոց հողի հետ մեկ հոգի ու մարմին դառնալու կամքից, համազգային աղոթքի՝ տիեզերքով մեկ ճիչ դարձած մրմունջից: Եվ լարում, սպասում, անքնություն, հույս, աղոթք, ոգևորություն, արցունք, գլխացավ, տագնապ, հրճվանք իրար միախառն են:
Այո՛, պատերազմը կար և իր ավարտն էր պահանջում: Մենք պարտավոր ենք այդ վերջակետն ի վերջո դնել և ուրիշի Հող-հայրենիում նախճիրներ սփռելով տեղավորված քոչվորներին իրենց ով լինելը հիշեցնել: Լատինական մի ասույթ կա. «Եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»: Մենք պատրաստ ենք մեր արդեն տարած հաղթանակների ոգով, մեր Հզոր բանակի նվիրյալներով, մեր հայրենի հողին տեր կանգնելու պատրաստակամությամբ և անկասկա՛ծ հաղթելու ենք: Աստված պահապան բոլորիս…