Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / ԵՐՐՈՐԴ ԶԱՐԿԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս օ­րե­րին Ար­ցա­խի և ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին սան­ձա­զերծ­ված ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մը ա­ռա­վել քան եր­բեք հա­մո­զիչ է դարձ­նում ազ­գա­յին պատ­մութ­յան, հա­վա­տի ու մշակույ­թի ի­մա­ցութ­յան բա­ցա­ռիկ նշա­նա­կութ­յու­նը ներ­կա­յի ու ա­պա­գա­յի կեն­սա­կան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար։ Իսկ այդ պատ­մութ­յու­նը մեզ հղում է մի քա­նի կար­ևո­րա­գույն դաս ու պատ­գամ… Դ­րան­ցից ա­ռա­ջի­նը մեր ան­մահ է­պո­սի գլխա­վոր հե­րո­սի՝ ­Սա­սուն­ցի ­Դավ­թի գոր­ծո­ղութ­յուն­նե­րից բխող եր­րորդ զար­կի տե­սութ­յունն է։ Մս­րա ­Մե­լի­քի դեմ ճա­կա­տագ­րա­կան մե­նա­մար­տում, տե­ղի տա­լով նրա մոր ու քրոջ թա­խան­ձանք­նե­րին, ­Դա­վի­թը նրանց է բաշ­խում ­Թուր-­Կե­ծա­կիի եր­կու զար­կե­րը։ ­Պա­հի թուլութ­յո՞ւն է… Ա­մեն­ևի՛ն։ ­Գաղտ­նի­քը ­Դավ­թի եր­րորդ զար­կի զո­րութ­յան մեջ է։ ­Դա­վի­թը գի­տի իր վեր­ջին զար­կի մա­հա­ցու ու­ժը.
­Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
– Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին…
Եվ ա­պա՝ դեռևս 5-րդ ­դա­րում, երբ թվում է՝ ըն­դա­մե­նը մեկ դար ա­ռաջ ըն­դուն­ված քրիս­տո­նեա­կան ուս­մուն­քը չա­րին չհա­կա­ռակ­վե­լու, խո­նար­հութ­յան և ­հա­մընդ­հա­նուր ներ­ման իր գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, հա­կա­սութ­յան մեջ էր մտնե­լու հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին նպա­տակ­նե­րի ու ձգտում­նե­րի հետ, հա­յոց ոս­կե­դա­րի պատ­մա­գիր­ներն ու ի­մաս­տա­սեր­նե­րը զար­մա­նա­լիո­րեն նուրբ ու խո­րա­թա­փանց մո­տե­ցում էին հան­դես բե­րում նաև այդ հար­ցում։ ­Շատ բնո­րոշ է, մաս­նա­վո­րա­պես, Եզ­նիկ ­Կող­բա­ցու օ­րի­նա­կը, որն իր «Եղծ ա­ղան­դոց» աշ­խա­տութ­յան մեջ, դա­վա­նե­լով Աստ­ծո կող­մից մար­դուն տրված ա­զա­տա­կա­նութ­յան գա­ղա­փա­րը, չա­րի և ­բա­րու հա­կադ­րութ­յան կրո­նա­կան հիմ­նադ­րույթն օգ­տա­գոր­ծում է իր եր­կի­րը ներ­խու­ժած թշնա­մուն զեն­քով դի­մագ­րա­վե­լու մար­դու և ­ժո­ղովր­դի ա­զատ կամ­քի ար­դա­րա­ցիութ­յու­նը հիմ­նա­վո­րե­լու հա­մար.
«Եվ կամ երբ ա­վա­զա­կա­խում­բը ար­շա­վում է եր­կի­րը՝ մարդ­կանց կո­ղոպ­տե­լու և ­կո­տո­րե­լու հա­մար, թող զորք չհա­վա­քեն ու ի­րար ետ­ևից գնդեր չկազ­մեն՝ երկ­րից ա­վա­զակ­նե­րին դուրս քշե­լու հա­մար. այլ թող պատ­ճա­ռա­բա­նեն, թե «երկ­րի ճա­կա­տա­գիրն է ա­վա­զա­կից կո­տոր­վել, մենք ին­չո՞ւ պի­տի դեմ գնանք ճա­կա­տա­գրին»։ ­Բայց զոր­քեր գու­մա­րե­լով և­ երկ­րից թշնա­մուն դուրս վռնդե­լով՝ ցույց են տա­լիս, որ կո­տո­րած­նե­րը ճա­կա­տագ­րի ինչ-որ սահ­մա­նու­մով չեն տե­ղի ու­նե­նում, այլ՝ ա­վա­զա­կի բռնութ­յամբ, ո­րը գա­լով ան­հա­գա­բար կո­տո­րում է ժո­ղովր­դին, զրկում ու­նեց­ված­քից»։
Այդ­պես դա­րե­րի մեջ տո­կա­ցել ու շա­րու­նա­կել ենք մեր ճա­նա­պար­հը և ­չենք տրտնջա­ցել մեզ հա­սած բա­զում աղետ­նե­րից ու փոր­ձութ­յուն­նե­րից։ Ու չենք տրտնջա­լու այ­սու­հետ ևս՝ քան­զի դե­պի նոր դար, նոր հա­զա­րամ­յակ մեր եր­թը տե­սա­նե­լի է մեզ մեր ռազ­մի դրոշ­նե­րի փայ­լով, մեր վե­հանձն հո­գու աչ­քե­րով և ­մեր ա­վե­լի քան 1700-ամ­յա քրիս­տո­նեա­կան հա­վա­տի լույ­սով։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։