ՎԱՐՈՒՆԳԻ ՁԱՅՆԻ, ԳԵՇՈՒՀԻՆԵՐԻ ՈՒ ՌՈՔՖՈՐ ՏԱՏԻԻ ՄԱՍԻՆ / ԱՐԾՈՒԻ

ԱՐԾՈՒԻ

Ես չա­փից ա­վե­լի էի խղճով։
­Քա­նի որ խղճում էի ա­մեն­քին ու ա­մեն ինչ։
Խղ­ճալն ու­ներ իր տար­բե­րակ­նե­րը՝ ափ­սո­սել, ցա­վել, կա­րեկ­ցել, տխրել…
Ե­թե նկա­տե­ցիք, խո­սում եմ անց­յալ ժա­մա­նա­կով։ Ա­յո՛, ո­րով­հետև կյան­քը ստի­պեց թար­գել ա­մե­նախղ­ճութ­յունս, ո­րի մա­սին էլ ու­զում եմ պատ­մել։ ­Բայց նախ՝ նա­խա­պատ­մութ­յունս։
Իմ շռայլ ա­մե­նախղ­ճա­հա­րութ­յու­նը սկսվեց վաղ ման­կութ­յանս տա­րի­նե­րին, երբ հայտ­նա­գոր­ծե­ցի «մեր փոքր եղ­բայր­նե­րի»՝ կեն­դա­նի­նե­րի աշ­խար­հը։ Ու ան­դարձ խղճա­ցի մար­դու ձեռ­քը կրակն ըն­կած այդ մեղք ու ան­պաշտ­պան ա­րա­րած­նե­րին… Ուս­տիև կյան­քում երկ­րորդ ան­գամ ոտք չդրի կրկես ու գա­զա­նա­նոց։ Իսկ իմ չմսա­կե­րութ­յան վե­րա­բեր­յալ ոչ մի ինք­նա­տիպ բան չեմ ա­սի, բա­ցի այն բա­նից, որ մեր­ժե­լով մեր­ժում եմ եղ­բայ­րա­կե­րութ­յու­նը։ ­Բայց ես չէի ու­տում նաև կաթ­նե­ղեն, քա­նի որ կեն­դա­նին կա­թը ստեղ­ծում է իր ձա­գե­րի, ոչ թե մեզ հա­մար, չէի ու­տում մեղր, քա­նի որ մե­ղուն դա պատ­րաս­տում է իր, ոչ թե մեզ հա­մար, չէի ու­տում ձու, քա­նի որ հա­մա­րում էի նա­խա­կեն­դա­նի…
­Մի ժա­մա­նակ քիչ մնաց նաև բու­սե­ղեն չու­տեի, երբ կար­դա­ցի, որ ուլտ­րա­ձայն ար­ձա­նագ­րող գոր­ծի­քով հա­ջո­ղեց­րել են «որ­սալ» թփի վրա­յի վա­րուն­գի ձայ­նը, ո­րը, պարզ­վում է, նման է ձո­ղի­կով բա­ժա­կի տա­կի հե­ղու­կը ներս քա­շե­լու ծպպո­ցին։ Եվ այդ ձայ­նը նշա­նա­կում է՝ խմել եմ ու­զում… ­Փաս­տո­րեն, միրգ-բան­ջա­րե­ղենն էլ հո­գի ու լե­զու ու­նեն, ե­թե ի­րենց ցան­կութ­յունն են ար­տա­հայ­տում, թե­կուզ մեզ ան­հա­սա­նե­լի ձայ­նով։ Իսկ ու­րեմն բույ­սի հյութն էլ նրա ար­յունն է, ո­րը հո­սում է քա­ղե­լիս, հե­տո՞ ինչ, որ կար­միր չէ… ու­րեմն բու­սա­կան սնունդն էլ է մար­դը վերց­նում բռնի կեր­պով։ Մ­նում է միայն ու­տել ծա­ռից ըն­կած ու չո­րա­ցած մրգե­րը, այ­սինքն՝ մրգի դիակ­նե­րը…
Ե­րեք օր ո­չինչ չու­տե­լուց հե­տո իմ ա­ռող­ջա­կա­նով մտա­հոգ հա­րա­զատ­ներս չգի­տես որ­տե­ղից պե­ղե­ցին ու մոտս բե­րե­ցին մի սննդա­հո­գե­բա­նի (պարզ­վում է, կա նաև այդ­պի­սի մաս­նա­գի­տութ­յուն), ո­րը մի բա­րի՜, նի­հա՜ր պա­պիկ էր։ ­Նա, ի տար­բե­րութ­յուն խաշ-խո­րո­վա­ծը երկր­պա­գող մեր հայ­րե­նա­կից­նե­րի, ան­նոր­մալ չհա­մա­րեց իմ մսա­մեր­ժութ­յու­նը, սա­կայն ջրեց բույ­սեր քա­ղե­լը բռնի հա­մա­րե­լու վե­րա­բեր­յալ տե­սութ­յունս…
– Իսկ վա­րուն­գի ձա՞յ­նը,- շշն­ջա­ցի ես սո­վա­հար ձայ­նով։
– ­Նախ, դա հար­յուր տո­կո­սով ա­պա­ցուց­ված չի… ­Բայց այն օ­րը, երբ ինքդ ան­ձամբ լսես այդ ձայ­նը, ինձ լուր կտաս, որ ես էլ չու­տեմ,-   ծի­ծա­ղեց սննդա­հո­գե­բան պա­պի­կը։
­Վա­ղուց է, ինչ վա­րունգ ու­տե­լիս այլևս չեմ մտա­ծում նրա ծպպո­ցան­ման ձայ­նի մա­սին։ Ա­վե­լին, այդ նույն բա­րի, նի­հար պա­պիկն ինձ հա­մո­զեց, որ կաթ­նե­ղեն ու մեղր ու­տե­լով ի­րա­կա­նում ոչ մե­կի բա­ժի­նը չենք խլում, իսկ բո­լոր ձվե­րին չէ, որ վի­ճակ­ված է հա­վա­նալ կամ աք­լո­րա­նալ…
Այն­պես որ, ես հի­մա ըն­դա­մե­նը շար­քա­յին չմսա­կեր եմ… ­Լավ էր, որ բու­սա­կան ու մա­սամբ նաև՝ կեն­դա­նա­կան աշ­խար­հի հան­դեպ ա­վե­լորդ խղճա­հա­րութ­յունս շուտ ան­ցավ, բայց մարդ­կանց ա­ջու­ձախ խղճա­լու «սո­վո­րութ­յունս» դեռ եր­կար ինձ հե­տապն­դեց…
­Մեղքս գա­լիս էր ողջ մարդ­կութ­յու­նը, որ այս­քան ան­կուշտ է, որ այս­քան կար­ճա­միտ է, որ այս­քան իբր զար­գա­ցել է, բայց ի­րա­կա­նում զար­գաց­րել է ի­րար ոչն­չաց­նե­լու մե­թոդ­նե­րը, որ այն­քան կախ­ված է իր ստեղ­ծած քա­ղա­քակր­թութ­յան ձևե­րից, ա­սենք, է­լեկտ­րա­կա­նութ­յու­նից, որ դրա բա­ցա­կա­յութ­յան դեպ­քում խու­ճա­պա­հար է լի­նում… ու թվում է, որ ե­կավ աշ­խար­հի վեր­ջը։ ­Մինչ­դեռ ոչ վաղ անց­յա­լում մար­դիկ ա­ռանց այդ է­լեկտ­րա­կա­նութ­յան էլ ապ­րում էին, չէ՞…
Ես խղճում էի Եվ­րո­պա­յին ու եվ­րո­պա­ցի­նե­րին, որ ստեղ­ծած լի­նե­լով կար­ծես թե ա­մե­նաօ­րի­նա­կե­լի քա­ղա­քակր­թութ­յու­նը, իր իսկ սահ­մա­նած դե­մոկ­րա­տիա­յի ձեռ­քը կրակն ըն­կած՝ բռնել է ինք­նաոչն­չաց­ման ու­ղին ու ողջ աշ­խար­հից իր ծոցն է լցնում մի­լիո­նա­վոր ի­րեն մեր­ժող­նե­րի։ Խղ­ճում էի Ա­սիա­յին ու ա­սիա­ցի­նե­րին, ո­րի կա­նայք մեծ մա­սամբ դեռ ա­նա­զա­տութ­յան ու տղա­մարդ­կանց ձեռ­քին տա­ռա­պում են, ու ո­րի մի զգա­լի մա­սը դեռ մնում է կեղ­տի ու թշվա­ռութ­յան մեջ։ Խղ­ճում էի Հ­յու­սի­սա­յին ու ­Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­նե­րին ու հյու­սիս-ու հա­րա­վա­մե­րի­կա­ցի­նե­րին, ո­րոնց մեծ մա­սը կար­ծում է, թե ի­րենց ան­պատ­մութ­յուն ու անմ­շա­կույթ երկր­ներն են աշ­խար­հի պոր­տը, մինչ­դեռ ի­րա­կա­նում շատ ա­ռում­նե­րով մնում են ա­նա­պատ։ ­Դե չա­սենք, թե որ­քան էի խղճում Աֆ­րի­կա­յին ու աֆ­րի­կա­ցի­նե­րին, գժվում էի՝ լսե­լով ԶԼՄ-նե­րի ա­ղա­ղակն այն­տեղ տի­րող ա­նար­դա­րութ­յան, կո­ռուպ­ցիա­յի ու աղ­քա­տութ­յան մա­սին, իսկ սիրտս քրքրվում էր՝ տես­նե­լով սո­վալ­լուկ աֆ­րի­կա­ցի բա­լիկ­նե­րի լու­սան­կար­նե­րը, ան­զո­րութ­յու­նից ու­զում էի ար­մունկ­ներս կրծմրծել։ Խղճում էի Ավստ­րա­լիա­յին ու ավստ­րա­լա­ցի­նե­րին, որ­տեղ պար­բե­րա­բար հրդեհ­ներ են տե­ղի ու­նե­նում ու կեն­գու­րու­ներ են զոհ­վում, խղճում էի Օվ­կիա­նա­յին, ո­րի բնա­կիչ­նե­րի կյան­քի տևո­ղութ­յու­նը կարճ է, ու որ ի­րենք հնա­րա­վո­րութ­յուն չու­նեն ճամ­փոր­դե­լու ու տես­նե­լու երկ­րագն­դի՝ վե­րոնշ­յալ խղճա­հա­րութ­յան ար­ժա­նի վայ­րե­րը…
­Բայց չգի­տեի, խղճա՞լ, թե՞ չխղճալ Ան­տարկ­տի­դա­յին… ճիշ­տը կլի­նի՝ խղճալ, քա­նի որ մար­դիկ ար­դեն սկսել են կա­մաց-կա­մաց ապ­րել այն­տեղ, ին­չը նշա­նա­կում է, որ կսկսեն այդ մայր­ցա­մա­քի հերն էլ ա­նի­ծել…
­Մի խոս­քով, ես էն «կոշտն» էի, ո­րը նստած՝ քա­րի դարդն էր ա­նում… ­Բայց այն պա­հին, երբ այս միտքն ու­նե­ցա, «քա­րի» դար­դը քա­շե­լու սո­վո­րութ­յունս կա­մաց-կա­մաց սկսեց նա­հան­ջել: Երբ մի քիչ էլ հա­սու­նա­ցա (իբր), հաս­կա­ցա, որ բո­լո­րին խղճա­լու փո­խա­րեն ա­վե­լի ճիշտ կլի­նի օգ­տա­կար լի­նել նրանց։ ­Բայց դե, ա­վաղ, ես հա­րուստ չեմ, իս­կի մեր փո­ղոց­նե­րում ինձ­նից փող խնդրող ա­մեն մի մու­րաց­կա­նի չեմ կա­րո­ղա­նում բա­վա­րա­րել, ուր մնաց՝ հա­մաշ­խար­հա­յին աղ­քա­տութ­յան հար­ցե­րը լու­ծեմ։ Հ­լա մի շուրջդ նա­յի, քո սե­փա­կան «կոշ­տե­րի» դար­դին փոր­ձիր դար­ման լի­նել, թե չէ ­Հա­յաս­տա­նումդ նստած Աֆ­րի­կա­յի կամ Հնդս­տա­նի աղ­քատ­նե­րի հա­մար դարդ ա­նե­լով՝ նրանց հաս­տատ ոչ մի օ­գուտ չես տա…
Իմ խղճա­հա­րութ­յունն ա­վե­լի ար­մա­տա­կան ու ա­ռար­կա­յա­կան էր այն ծա­նոթ-ան­ծա­նոթ­նե­րի հան­դեպ, ո­րոնց տես­նում էի ա­մեն օր…
Ե­թե ե­րե­խա­ներ էի տես­նում, մտա­ծում էի, որ ի­րենց կյան­քի ա­նո­ղոք պայ­քար է սպաս­վում, որ, տես­նես, էս խեղ­ճե­րին ի՞նչ ա­պա­գա է սպաս­վում մեր այս դա­ժան, այ­լա­սեր­ված, է­կո­լո­գիա­պես փչա­ցած երկ­րագն­դում… Ե­թե ե­րի­տա­սարդ­ներ էի տես­նում, մտա­ծում էի, որ մեղք են, քա­նի որ ան­խելք են, շու­տով կան­հե­տա­նա ի­րենց ակն­թարթ-ջա­հե­լութ­յունն, ու նրանք կկքեն կյան­քի լծի տակ… ­Դե, իսկ ե­թե տա­րեց­ներ էի տես­նում՝ պարզ է, թե ին­չե­րի հա­մար էի նրանց բուռն կեր­պով խղճում… Խղ­ճում էի գեշ աղ­ջիկ­նե­րին, քա­նի որ նրանց ոչ ոք չի սի­րա­հար­վի, ու երևի ողջ կյան­քում չի­մա­նան՝ ինչ է ֆի­զի­կա­կան սե­րը։ Իսկ գե­ղե­ցիկ աղ­ջիկ­նե­րին խղճում էի, որ տղա­մար­դիկ հա­ճախ նրանց լուրջ չեն ըն­դու­նում ու նրան­ցից միայն մի բան են ու­զում։ ­Գեշ տղա­նե­րին խղճում էի գե­շութ­յան հա­մար, իսկ սի­րուն­նե­րին՝ որ սի­րու­նութ­յու­նը հա­ճախ ի­րենց միակ ա­ռա­վե­լութ­յունն է…
Ու քա­նի որ բնութ­յունն ինձ ստեղ­ծել էր ոչ միայն խղճով, այլև տես­քով, ո­րո­շե­ցի գո­նե հնա­րա­վո­րութ­յանս սահ­ման­նե­րում օգ­տա­կար լի­նել գո­նե գե­շո աղ­ջիկ­նե­րին։ Այն ժա­մա­նակ դեռ չէր նկա­րա­հան­վել «­Սեքս՝ խղճա­հա­րութ­յու­նից» լա­տի­նա­մե­րիկ­յան ֆիլ­մը, բայց ես փաս­տո­րեն այդ հե­րո­սու­հու պես էի վար­վում՝ ան­մո­ռաց պա­հեր պարգ­ևե­լով ծա­նոթ ու հա­զիվ ծա­նոթ գե­շու­հի­նե­րի։ Ի­հար­կե, այն աս­տի­ճան էլ ան­խելք չէի, որ չհաս­կա­նա­յի, որ իմ շռայլ հո­գուց ու մարմ­նից օգտ­վող­նե­րը կա­րող են պա­հան­ջել կա­պի լրջա­ցում, ուս­տիև նախ­քան նրանց օգ­տա­կար լի­նե­լը ա­մե­նայն խստութ­յամբ պայ­ման էի դնում, որ խոսք չի լի­նե­լու հե­տա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին։ ­Հիմ­նա­կա­նում 35-45 տա­րե­կան այդ կա­նայք, ո­րոնք էլ հույս չու­նեին ըն­տա­նիք կազ­մե­լու, ձեռք­նե­րը թափ էին տա­լիս նա­խա­պա­շա­րում­նե­րի ու հան­րութ­յան վրա ու իմ շնոր­հիվ հե­տա­գա կյան­քի հա­մար իս­կա­պես ու­նե­նում էին հի­շար­ժան մեկ կամ ա­ռա­վե­լա­գույ­նը՝ եր­կու օր։ ­Դա չէր կա­րող իր բա­ցա­սա­կան հետ­ևանք­նե­րը չու­նե­նալ. ես սկսե­ցի պար­զա­պես այլևս չնկա­տել գե­ղե­ցիկ աղ­ջիկ­նե­րին, այլ մեր մուլ­տիպ­լի­կա­տոր­նե­րի նման մոտս մի յու­րա­հա­տուկ հա­կում սկսվեց գե­շո­յութ­յան հան­դեպ…
­Մի ան­գամ կար­դա­ցի, որ ռու­սա­կան մի քա­ղա­քում ա­մուս­նա­ցած մի տղա­մարդ հիմ­նել է «­Ման­կիկ» ա­նու­նով կոո­պե­րա­տիվ և­ ըն­տա­նի­քը պա­հում է՝ ե­րե­խա ու­նե­նալ ցան­կա­ցող կա­նանց ո­րո­շա­կի վճա­րով մայ­րաց­նե­լով՝ նա­խա­պես պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով, որ գոր­ծը հա­ջո­ղութ­յամբ պսակ­վե­լուց հե­տո ի­րե­նից այլևս ոչ մի պարտք ու պա­հանջ չպի­տի ու­նե­նան։ ­Խա­ռը ժա­մա­նակ­ներ էին, մեզ մոտ էլ մե­կը մյու­սի ետ­ևից կոո­պե­րա­տիվ­ներ էին բաց­վում, ու ես մտա­ծե­ցի, թե նույն գոր­ծը չսկսե՞մ. մեկ է, ա­նում եմ ա­ռանց դրա­մի։ ­Բայց հե­տո մտա­ծե­ցի, որ մեր հա­սա­րա­կութ­յունն, ա­մեն դեպ­քում, ու­րիշ է, որ մեզ մոտ ճիշ­տը ա­մեն ինչ թա­քուն ա­նելն է, հե­տո էլ հի­շե­ցի այն պատ­մութ­յու­նը, թե ինչ­պես մի ան­գամ մի գե­ղե­ցիկ կին մի հան­ճա­րեղ ֆի­զի­կո­սի ա­ռա­ջար­կել է նրան զա­վակ պարգևել, ո­րը, ըստ կնոջ, «կլի­նի ինձ նման գե­ղե­ցիկ և ­ձեզ նման խե­լա­ցի», ո­րին ի պա­տաս­խան ֆի­զի­կոսն ա­սել է. «Իսկ ե­թե լի­նի ինձ նման տգեղ և ­ձեզ նման հի­մա՞ր»։ ­Նույնն էլ՝ ես, բա որ այդ ե­րե­խա­նե­րը լի­նեն ի­րենց մայ­րե­րի պես գե­շո ու ինձ նման ան­խե՞լք։ ­Բա խե­լոք մար­դը ա­մեն­քին ու ա­մեն ինչ կխղճա՞… Ինչ­ևէ, միշտ մեր­ժե­ցի ո­րոշ գե­շու­հի­նե­րի՝ ի­րենց միայ­նակ մայր դարձ­նե­լու ա­ռա­ջարկ­նե­րը։ Իսկ ե­թե տա­րի­ներ անց ճա­կա­տա­գի­րը սի­րա­հա­րեց­նի տար­բեր մայ­րե­րից ծնված իմ որ­դուն ու իմ դստե՞­րը, ինչ ան­հար­մար բան կստաց­վի…
­Գե­շու­հի­նե­րին խղճա­լով նրանց եր­ջան­կաց­նե­լու պրակ­տի­կաս դա­դա­րեց, երբ ծա­նո­թա­ցա մի գե­ղեց­կու­հու հետ, ո­րը, զար­մա­նա­լով իր հան­դեպ իմ ու­նե­ցած ան­տար­բե­րութ­յան վրա, ո­րո­շեց ա­մեն գնով ինձ նվա­ճել։ Ես դի­մադ­րե­ցի՝ են­թա­գի­տակ­ցո­րեն եր­ևի չու­զե­լով մեկ գե­ղեց­կու­հու պատ­ճա­ռով զրկվել շատ գե­շու­հի­նե­րից, բայց ի­րա­կա­նում գոհ եմ, որ նա ի վեր­ջո հա­սավ իր ու­զա­ծին, քա­նի որ այլևս ուժ ու ե­ռանդ չկար գե­շու­հի­նե­րին գործ­նա­կա­նում խղճա­լու…
Այս հարցն էլ այս­պես լուծ­վեց։ Մ­նաց հաղ­թա­հա­րեմ իմ բուռն խղճա­հա­րութ­յու­նը տա­րեց սե­րունդ­նե­րի, սո­ցիա­լա­պես խեղ­ճե­րի, «հայ-հա­յը գնա­ցած, վայ-վա­յը մնա­ցած­նե­րի», «մի ո­տը գե­րեզ­մա­նում» գտնվող­նե­րի հան­դեպ, ին­չը տե­ղի ու­նե­ցավ մի դիպ­վա­ծի շնոր­հիվ…
Մ­թե­րա­յին խա­նու­թում կանգ­նած եմ վա­ճա­ռա­սե­ղա­նի մոտ։ Գ­նե­լիքս խեղ­ճուկ­րակ ձուն է՝ նա­խա­ճա­շի փրկի­չը։ Դ­րանց գնե­րը մե­ծա­նում են ըստ ի­րենց չափ­սե­րի։ Ընտ­րում եմ ա­մե­նա­փոք­րը, դե՛հ, ա­մե­նաէ­ժա­նը…
Ոտ­քե­րը հա­զիվ քարշ տա­լով՝ վա­ճա­ռա­սե­ղա­նին մո­տե­ցավ մոխ­րա­գույն շա­լի մեջ փա­թաթ­ված, սմքած, կնճռա­պատ մի տա­տի։ ­Սիրտս հա­ճո­յա­կա­տար կեր­պով սկսեց չա­փա­վոր մղկտալ. «­Վայ, տա­տի, տա­տի, էդ ինչ­քա՞ն թո­շակ ես ստա­նում, ի՞նչ պի­տի առ­նես, որ ստա­մոքսդ բան հաս­կա­նա… հի­մի էս ձուն որ առ­նեմ, տա­նեմ, բա բկիս չի կանգ­նի՞… վեր­ջին ան­գամ ե՞րբ ես ձվա­ծեղ կե­րել, տա­տի… նոր­մալ երկր­նե­րում քո տա­րի­քի կա­նայք կյանքն են վա­յե­լում, երկ­րեեր­կիր են ճամ­փոր­դում, շամ­պայն են խմում… իսկ դու մի կերպ գո­յութ­յունդ ես քարշ տա­լիս… քեզ ինչ­քա՞ն մնաց ապ­րե­լու… ով գի­տի՝ սիրտդ ի՛նչ ա ու­զում, բայց ստիպ­ված ես ի՛նչ առ­նել… բա մե­ծա­հա­րուստ չլի­նեի՞, մինչև կյան­քիդ վեր­ջը քեզ մի թմբլիկ գու­մա­րով ա­պա­հո­վեի… վայ, տա­տի, տա­տի…»։
­Դե, տա­տիին թմբլիկ գու­մար չէի կա­րող տալ, բայց հերթս զի­ջել կա­րող էի։ ­Նա գլխով ա­րեց՝ ի նշան շնոր­հա­կա­լութ­յան ու իր նվա­ղած ձայ­նով վա­ճա­ռո­ղու­հուն ա­սաց.
– ­Կես կի­լո ռոք­ֆոր պա­նիր տուր… կես կի­լո՝ կապ­չոն­նի պա­նիր… կես կի­լո էլ՝ խին­կա­լի պա­նիր…
Ես հան­կար­ծա­կիի ե­կա։ ­Տա­տի՞…
– ­Խին­կա­լի պա­նի­րը ո՞րն ա, տա­տի՛,- ինձ ուշ­քի բե­րե­լու հա­մար՝ հարց­րի։
– ­Չես կե­րե՞լ… տվա­րո­գով ու պո­պո­քով պա­նիր ա, շատ հա­մով ա… չնա­յած ես սա­ղից շատ ռոք­ֆորն եմ սի­րում,-   ա­սաց տա­տին, վերց­րեց է­լի­տար պա­նիր­նե­րի իր ա­սոր­տին ու գնաց։
Իսկ ես մտա­ծում էի, թե վեր­ջին ան­գամ նա երբ է ձու կե­րել…
Այդ էր ու այդ։ Էլ ոչ մե­կի կյան­քում չեմ խղճում։ Ո՛չ մե­կի։ ­Դարձ­րել եմ սկզբունք։ Ինչ­քան էլ որ գի­տակ­ցում եմ, որ բո­լո­րը ­Ռոք­ֆոր տա­տի չեն…
Իսկ նրան՝ ­Ռոք­ֆոր տա­տիին, հա­ճախ տես­նում եմ խո­զա­պուխտ, ձի­թապ­տուղ ու նման բա­ներ գնե­լիս ու մտո­վի շնոր­հա­կա­լութ­յուն եմ հայտ­նում ինձ տված դա­սի հա­մար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։