Սա­թե­նիկ ՄԿՐՏՉՅԱՆ

1

1. Ար­դեն քա­նի՜ տա­րի, ես՝ մար­դու և ­քա­ղա­քա­ցու իր ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նութ­յուն­նե­րը լավ ի­մա­ցողս, հու­սով ու հա­վա­տով և­ եր­բեմն (իսկ այդ «եր­բեմն-ը երբեմն հոծ գիծ է դառ­նում») ատամ­ներս կոտ­րե­լու աս­տի­ճան սեղ­մե­լով՝ սպա­սում եմ ան­կախ երկ­րիս ու ժո­ղովր­դիս վաղ­վա իրա­կան բա­րօ­րութ­յա­նը և ն­րա հա­վեր­ժա­կան եր­թում՝ իր փա­ռա­վոր անց­յա­լի վեր­հառ­նու­մին, ո­րոնց, ՄԵՆՔ, ան­կեղծ ա­սած՝ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻ՛Ց:
Ու­ղիղ ե­րեք հա­զար տա­րի… Ո՛չ, ե­րեք հա­զար ե­րեք հար­յուր տա­րի ա­ռաջ մեր երկ­րում արթ­նա­ցում էր. հո­գու, ո­գու, մտքի ու սրտի արթ­նա­ցում, երբ եր­կու տա­րին նոր լրա­ցած աղջ­նա­կը՝ հոր գրկից, պի­տի բո­լո­րի հետ ու բո­լո­րի նման՝ փոք­րիկ բռունց­քը թա­փա­հա­րե­լով գո­ռար. «­Ղա-րա-բաղ», իսկ նրա մեկ տա­րե­կան եղ­բայ­րի­կը՝ մոր գրկից, կրկնե­լով քույ­րի­կի շար­ժում­նե­րը, հա­գներ­գեր. «­Բախ-բախ-բախ», և ­քույ­րի­կը՝ բո­լո­րի հետ ու բո­լո­րի նման գո­ռար. «Միա-ցո՜ւմ», ու եղ­բայ­րի­կը դարձ­յալ հա­գներ­գեր՝ «­Ցում-ցում-ցում»… ­Մե՞կ քույ­րիկ ու մե՞կ եղ­բայ­րիկ… ­Կամ՝ մե՞կ քա­ղաք ու մե՞կ բնա­կա­վայր. մի ամ­բողջ եր­կի՛ր: Ու ե­թե մեկն ա­սի, թե դա ըն­դա­մե­նը ե­րե­սու­նե­րեք տա­րի ա­ռաջ էր, կսխալ­վի չա­րա­չար, քան­զի մեկ սրտի մեջ տե­ղա­վոր­վող այս տա­րած­քում ապ­րե­լու հա­մար պետք է կա­րո­ղա­նալ մեկ օր­վա մեջ տե­ղա­վո­րել մի ամ­բողջ հար­յու­րամ­յակ…
Եվ ու­րեմն. այս­պես սկսված արթ­նա­ցում, ո­րին պի­տի հետ­ևեին…
­Չա­սե՛մ: ­Վե­րելք­ներն ու վայ­րէջք­նե­րը՝ ըն­թա­ցող ժա­մանա­կի մեջ ձեռք ձեռ­քի տված, կրիա­յի քայլ­քով, բայց և­ ա­րա­գաց­ված այս շար­ժան­կա­րում պի­տի այս հա­մառ ժո­ղովր­դին, որ… չէր ցան­կա­նում մա­հա­նալ, բարձ­րաց­նեին ա­ղե­տի զո­հա­սե­ղա­նին, և­ ո­րը չմա­հա­ցա՛վ՝ ջգրո՛ւ, որ կա­րո­ղա­նար ոչ միայն ոտ­քի կանգ­նել, այլև նո­րից ու նո­րից ստեղ­ծեր. եր­կիր՝ թեև ար­նա­ծոր, բայց՝ ԱՆԿԱԽ, կյանք՝ ցա­վոտ, բայց՝ ՎԵՀ, երկ­րից փախ­չող, բայց՝ վերս­տին վե­րա­դար­ձող ՄԻ ՏԵՍԱԿ. հան­կարծ ու վեր­ջին օ­րը դրսե­րում չմնա՜…
Եվ ու­րեմն. այս­պես սկսված արթ­նա­ցում, ո­րին պի­տի հետ­ևեր հա­զար ու մի չա­րահ­նա՜ր…

2. ­Բայց… ­Բայց. լա­վով ու վա­տով, բա­րիով ու չա­րով, մա­քու­րով ու նեն­գով, խար­դա­վանք­նե­րով ու անս­պառ պար­զութ­յամբ՝ մտքի՛ն, հո­գո՛ւն ու սրտի՛ն դա­դար չտվող տվայ­տանք­նե­րով ու նաև՝ մար­դա­սի­րութ­յամբ լե­ցուն, ար­վես­տի և գ­րա­կա­նութ­յան բո­լոր տե­սակ­նե­րին անս­պառ նյութ տվող (ոչ միայն մեր և­ ոչ միայն մե­րայ­նա­կան) ժա­մա­նակ­ներ՝ միայն պար­զիր ա­փերդ և վերց­րու հո­գուդ մո­տիկը և ­դիր թղթին, կտա­վին, քա­րին, դաշ­նա­մու­րին. ա­ռաջ­վա­նը չէ՜՝ ո՛չ գրաքն­նութ­յուն, ո՛չ ար­գելք, ո՛չ մե­ղադ­րանք. գրիր, ստեղ­ծիր՝ որ­քան սիրտդ ու­զի, ինչ ու­զի և­ ինչ­պես ու­զի՝ ոչ մե­կը ձեռքդ չի բռնի, միայն թե… ­Միայն թե, խնդրում եմ, պե­տութ­յա­նը… հոգ­սա­շա՜տ մեր պե­տութ­յա­նը չդի­մես գիրքդ… գրքե՜րդ տպե­լու խնդրան­քով. գրե՞լ ես, ու­րեմն՝ բա­րի ե­ղիր ինքդ էլ տպիր ու… ու նվի­րի՛ր ըն­կեր­նե­րիդ:
ԲԱՐԻ Ե՛ՐԹ ՔԵԶ՝ ՄԵՐ ԱՆԿԱԽ ԵՐԿՐՈՒՄ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.