ԹԱՏԵՐԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ / Սոկ­րատ ԽԱՆՅԱՆ

­tatron kazm 2020.cdrՍոկ­րատ ԽԱՆՅԱՆ
­Բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր

Հ­րա­պա­րա­կի վրա է թա­տե­րա­գետ, լրագ­րող, ԼՂՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ­Կա­րի­նե Ա­լա­վերդ­յա­նի «Ս­տե­փա­նա­կեր­տի Վ. ­Փա­փազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տա­րեգ­րութ­յու­նը 1932-2019 թթ.» ու­սում­նա­սի­րութ­յու­նը:
Անժխ­տե­լի ճշմար­տութ­յուն է, որ մշա­կույթն իր բազ­մա­շերտ ու բազ­մաբ­նույթ փի­լի­սո­փա­յութ­յամբ ստեղ­ծում են աստ­վա­ծաշ­նորհ գոր­ծիչ­նե­րը, իսկ նույն այդ մշա­կույ­թի պատ­մութ­յու­նը սե­րունդ­նե­րին են ա­ռա­քում դարձ­յալ աստ­վա­ծաշ­նորհ մշա­կու­թա­բան­նե­րը: Այդ­պես է ա­րար­վել հա­մաշ­խար­հա­յին բազ­մա­լե­զու մշա­կույթն ու մշա­կու­թա­բա­նութ­յու­նը, մարդ­կութ­յա­նը մղե­լով դե­պի քա­ղա­քակր­թութ­յան լու­սա­վոր ա­փե­րը: ­Հա­մա­մարդ­կա­յին նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող այդ մշա­կույ­թի չխամ­րող ծիա­ծա­նի ե­րանգ­նե­րի ծփան­քում իր ազ­գա­յին ծիրն ու­նի նաև հայ ժո­ղո­վուր­դը` սկսած մե­հե­նա­կան մշա­կույ­թից մինչև մաշ­տոց­յան գրե­րի գյու­տը և­ ա­պա հետ­մաշ­տոց­յան դա­րե­րի գրա­կա­նութ­յունն ու ար­վես­տը` ի­րենց ե­կե­ղե­ցա­կան-քա­ղա­քա­կան մա­քառ­ման բո­վան­դա­կութ­յամբ, բազ­մա­զան ժան­րե­րով ու գե­ղար­վես­տա­կան բարձր չա­փա­նիշ­նե­րով: Ու հպար­տութ­յան ա­մե­նանր­բին ու ո­գեշն­չող զգա­ցու­մով կա­րող ենք բարձ­րա­ձայ­նել, որ հա­զա­րամ­յակ­նե­րի ու­ղի ան­ցած մեր մշա­կույ­թի ազ­գաբ­նույթ եր­ևույթ­նե­րից մե­կը ­Հա­յոց թատ­րոնն է, ո­րը հիմ­նադր­վել է մ.թ.ա. 53 թվա­կա­նին ու ա­հեղ ժա­մա­նակ­նե­րի հար­ված­նե­րը հաղ­թա­հա­րե­լով՝ հա­սել մեր օ­րե­րին:
Ու կրկին ազ­գա­յին հպար­տութ­յամբ և­ ար­ժա­նա­պատ­վութ­յամբ կա­րող ենք ի լուր աշ­խար­հի հայ­տա­րա­րել, որ մե­րօր­յա հայ­կա­կան թատ­րոնն իր բե­մե­րից ներ­կա­յաց­նում է ոչ միայն ազ­գա­յին դրա­մա­տուր­գիա­յի, այլև հու­նահ­ռո­մեա­կան ան­տիկ ող­բեր­գակ­նե­րի դա­սա­կան նմուշ­ներն ու շեքս­պիր­յան հա­վեր­ժա­խոս ու արծ­վաթև ող­բեր­գութ­յուն­ներն ու կա­տա­կեր­գութ­յուն­նե­րը:
Ու ե­րիցս հպար­տա­նա­լու ի­րա­վուն­քով մենք` ար­ցախ­ցի­ներս, կա­րող ենք մեր ձայ­նը բարձ­րաց­նել ­Հա­յոց թա­տե­րար­վես­տում, ա­ռանձ­նա­պես 20-րդ ­դա­րում, մեր թատ­րո­նի նկա­տե­լի ներդ­րում­նե­րի մա­սին:
­Սա­կայն կա և ­մի ընդգ­ծե­լի ճշմար­տութ­յուն, որ յու­րա­քանչ­յուր թատ­րոն պետք է ու­նե­նա իր թա­տե­րա­գետ-տա­րե­գի­րը, որ­պես­զի սե­րունդ­նե­րին հանձ­նի մշա­կու­թա­յին այդ օ­ջա­խի ա­րած-դրած ա­վան­դույթն ու մշտա­թարմ դա­սը: Ու ե­րախ­տա­գի­տութ­յան սրտա­բուխ զգա­ցու­մով կա­րող ենք հնչեց­նել ման­կա­վարժ, գրող, դրա­մա­տուրգ, թա­տե­րա­գետ, թարգ­մա­նիչ, մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր աշ­խա­տող Ի­սա­հակ ­Սեր­գե­յի Ա­լա­վերդ­յա­նի ա­նու­նը, մի գոր­ծիչ, ո­րի գրա­կան-գե­ղար­վես­տա­կան բարձ­րար­ժեք եր­կե­րի մոտ մի քա­նի հա­տոր­ներ են կազ­մում մեր թատ­րո­նի ան­ցած ու­ղու, նրա բե­մադ­րութ­յուն­նե­րի, ա­կա­նա­վոր դե­րա­սան­նե­րի ժո­ղովր­դա­նվեր գոր­ծու­նեութ­յան մա­սին գրած թատերա­խո­սութ­յուն­նե­րը, ո­րոնց թի­վը հաս­նում է 200-ի, հե­ղի­նակ է «Ս­տե­փա­նա­կեր­տի Մ. ­Գոր­կու ան­վան հայ­կա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն-50», «­Գուրգեն ­Հա­րութ­յուն­յան», «­Մար­գո ­Բա­լա­սան­յան», «­Բե­նիկ Օվչ­յան» թա­տե­րա­կան մե­նագ­րութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև ան­վա­նի դե­րա­սան­նե­րի մա­սին հե­ղի­նա­կած տասն­յակ բուկ­լետ­նե­րի:
Եր­կա­րամ­յա ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեութ­յա­նը զու­գըն­թաց Ի­սա­հակ Ա­լա­վերդ­յա­նը, 1968-1990 թթ. վա­րե­լով Ս­տե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գրա­կան մա­սի վա­րի­չի պաշ­տո­նը, ի­րա­վամբ դար­ձել է մեր թատ­րո­նի բազ­մա­վաս­տակ տա­րե­գի­րը, գրե­լով նաև 7 պիես, ո­րոն­ցից ե­րե­քը` «Սի­րո ճա­նա­պար­հը» (1954), «­Հո­ղի լե­զուն» (1958) և «Ա՜խ, սեր» (1969), բե­մադր­վել են Ս­տե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում` ար­ժա­նա­նա­լով խստա­պա­հանջ հան­դի­սա­տե­սի ջերմ ըն­դու­նե­լութ­յա­նը:
­Ժո­ղո­վուրդն ի­մաս­տուն է: Իր կեն­սա­փի­լի­սո­փա­յութ­յու­նից ել­նե­լով ընդ­հան­րաց­րել է. «Պ­տու­ղը ծա­ռից հե­ռու չի ընկ­նում»: Այս ա­սաց­վածքն իսկ և­ իսկ վե­րա­բե­րում է Ի­սա­հակ Ա­լա­վերդ­յա­նին ու նրա դստե­րը` թա­տե­րա­գետ, լրագ­րող, ԼՂՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ­Կա­րի­նե Ա­լա­վերդ­յա­նին:
­Մաս­նա­գի­տութ­յամբ բա­նա­սեր ­Կա­րի­նեն բուհն ա­վար­տե­լուց հե­տո վա­րել է լրագ­րո­ղա­կան, կու­սակ­ցա­կան, հրա­տա­րակ­չա­կան մի շարք պաշ­տոն­ներ, իսկ 1999-ից աշ­խա­տում է Ս­տե­փա­նա­կեր­տի Վ. ­Փա­փազ­յա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում որ­պես գրա­կան-գե­ղար­վես­տա­կան մա­սի վա­րիչ: Ա­սել է թե` Աստ­ծո օրհ­նան­քով նա շա­րու­նա­կել է իր հոր շնոր­հա­կալ գոր­ծը` որ­պես թա­տե­րա­գետ: Եվ ընդգ­ծենք, որ այդ պաշ­տո­նը ­Կա­րի­նեի հա­մար ոչ թե բա­նա­վոր խոս­քի հրա­մա­յա­կան էր, այլ հոր ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րի ար­յու­նակ­ցա­կան ժա­ռան­գութ­յուն` ա­րա­րե­լու ծա­րա­վով: 1999 թ. սկսած՝ ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել «­Լեո­նիդ ­Հա­րութ­յուն­յան» (2000 թ.), «Ի­սա­հակ Ա­լա­վերդ­յան» (2001 թ.), «Ս­տե­փա­նա­կեր­տի Վ. ­Փա­փազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն-70» (2003 թ.), «Հայ բե­մի մե­ծա­համ­բավ վար­պետ­նե­րը և Ս­տե­փա­նա­կեր­տի Վ. ­Փա­փազ­յա­նի ան­վան թատ­րո­նը» (2003 թ.), «­Բե­մար­վես­տի մեր վար­պետ­նե­րը» (2007 թ. Ա և 2009 թ. Բ հա­տոր­ներ), «Եր­կու լու­սա­վոր աստղ» (2015 թ.), «­Թա­տե­րա­կան սևե­ռում­ներ… Մ­տեր­միկ անդ­րա­դարձ­ներ» (2016 թ.), «Արե­գա ­Պետ­րոս­յան» (2016 թ.) գրքե­րը, ինչ­պես նաև տասն­յակ բուկ­լետ­ներ վաս­տա­կա­շատ ար­վես­տա­գետ­նե­րի մա­սին: Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի, ար­վես­տի և մ­շա­կույ­թի տար­բեր բնա­գա­վառ­նե­րի երախ­տա­վոր­նե­րի մա­սին գրած ու տպագ­րած հոդ­ված­նե­րի, ակ­նարկ­նե­րի թի­վը հաս­նում է 170-ի:
Եվ, ա­հա, գա­լիք սե­րունդ­նե­րին է հանձ­նում սույն ու­սում­նա­սի­րութ­յու­նը` «Ստե­փա­նա­կեր­տի Վ. ­Փա­փազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տա­րեգ­րութ­յու­նը. 1932-2019 թթ.» խո­րագ­րով:
Շ­տա­պենք նշել, որ նման ստվա­րա­ծա­վալ ու բազ­մա­բո­վան­դակ աշ­խա­տութ­յու­նը միայն կա­րող է ստեղ­ծել թա­տե­րա­գետ­նե­րի մի ամ­բողջ կո­լեկ­տիվ: ­Սիրտ շո­յող գո­հու­նա­կութ­յամբ կա­րող ենք բարձ­րա­ձայ­նել, որ նման դժվա­րին ու պատ­վա­բեր գոր­ծը, ա­յո՛, ի զո­րու է ի­րա­կա­նաց­նել ­Կա­րի­նեն` մաս­նա­գի­տա­կան խո­րա­թա­փանց գի­տե­լիք­նե­րի, նպա­տա­կա­մե­տութ­յան, պա­տաս­խա­նատ­վութ­յան, իր կա­տա­րած գոր­ծի անհ­րա­ժեշ­տութ­յան լու­սա­վոր զգա­ցու­մի շնոր­հիվ:
Կ. Ա­լա­վերդ­յա­նը, հի­րա­վի, կա­տա­րել է մի այն­պի­սի գործ, ո­րը հա­վա­սար է ստեղ­ծա­գոր­ծա­կան խի­զա­խութ­յան: ­Պա­տումն սկսե­լով Ս­տե­փա­նա­կեր­տի դրա­մա­տի­կա­կա­նի հիմ­նադր­ման տա­րեթ­վից` 1932 թ., ժա­մա­նա­կագ­րա­կան ան­խա­թար հեր­թա­կա­նութ­յամբ ներ­կա­յաց­նում է թատ­րո­նի ծնունդն ու կա­յա­ցու­մը, նրա բե­մադ­րած դրա­մա­տի­կա­կան եր­կե­րը, յու­րա­քանչ­յուր թա­տե­րաշր­ջա­նի խա­ղա­ցան­կը, ներ­կա­յա­ցում­նե­րի դե­րա­կա­տար­նե­րին, բո­լոր բե­մադ­րութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ տպագր­ված գրա­խո­սութ­յուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րին, ա­ռանձ­նա­պես մա­տե­նա­գի­տութ­յուն­նե­րը: ­Կար­ևո­րը` այդ բո­լոր փաս­տե­րը նա ար­ձա­նագ­րել է ել­նե­լով ար­խի­վա­յին նյու­թե­րից, հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի տրված հրա­մա­նագ­րե­րից:
Ըն­թեր­ցե­լով տա­րե­գիր­քը, մտքի աչ­քե­րով ու հո­գու ջեր­մութ­յամբ ա­սես տես­նում ես այն հա­րուստ ու ժո­ղովր­դան­վեր ու­ղին, որ ան­ցել է մեր թատ­րո­նը 1930-ա­կան թթ., ­Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, հետ­պա­տե­րազմ­յան դժվա­րին ժա­մա­նա­կաշր­ջա­նում, ստեղ­ծա­գոր­ծա­կան վե­րել­քի տա­րի­նե­րին` 1958-1987 թթ., փո­թորկ­ված Ար­ցախ­յան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան գո­յա­մար­տի ըն­թաց­քում, հետ­պա­տե­րազմ­յան մա­քառում­նե­րի տա­րի­նե­րին և, վեր­ջա­պես, 21-րդ ­դա­րի նոր ժա­մա­նակ­նե­րի մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու տա­րի­նե­րին:
1910-ա­կան թվա­կան­նե­րին ­Մեծ ­Լո­ռե­ցին, խո­սե­լով ­Թիֆ­լի­սի հայ­կա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի մա­սին, ընդգ­ծել է, որ թատ­րոն ա­սե­լով ա­ռա­ջին հեր­թին պետք է նկա­տի առ­նենք նրա ան­վա­նի դե­րա­սան­նե­րին: ­Հե­ղի­նա­կը, եր­ևի ել­նե­լով այս մար­գա­րեա­կան խոր­հուր­դից, հան­րա­գի­տա­րա­նա­յին հա­մա­ռոտ տե­ղե­կութ­յուն­ներ է ներ­կա­յաց­նում մեր թատ­րո­նի տար­բեր պարգև­նե­րի ար­ժա­նա­ցած նշա­նա­վոր ար­վես­տա­գետ­նե­րի, մե­րօր­յա նվիր­յալ­նե­րի ու վաս­տա­կա­շատ դե­րա­սան­նե­րի մա­սին: Գր­քում տե­ղադր­ված է նաև ահ­ռե­լի աշ­խա­տան­քի արդ­յունք հան­դի­սա­ցող մեր թատ­րո­նի բե­մադ­րութ­յուն­նե­րի տա­րեգ­րութ­յու­նը` 1932-2019 թթ., իսկ ա­ռան­ձին ներ­դիր­նե­րով զե­տեղ­ված լու­սան­կար­նե­րը լա­վա­գույնս են լու­սա­բա­նում հի­շար­ժան ներ­կա­յա­ցում­նե­րը:
«Ս­տե­փա­նա­կեր­տի Վ. ­Փա­փազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տա­րեգ­րութ­յու­նը 1932-2019 թթ.» աշ­խա­տութ­յու­նը գա­լիք սե­րունդ­ներին ըն­ծա­յած մի ու­սում­նա­սի­րութ­յուն է, ո­րով կա­րող է հպար­տա­նալ յու­րա­քանչ­յուր ա­կա­նա­վոր թա­տե­րա­գետ: Այն միա­ժա­մա­նակ հա­վեր­ժաթև մի նվեր է, ո­րով ­Կա­րի­նե Ա­լա­վերդ­յա­նը ներ­կա­յա­նում է մեր թատ­րո­նի 90-ամ­յա­կին, ո­րը կնշվի 2022 թվա­կա­նին:
Սր­տանց շնոր­հա­վո­րե­լով ան­խոնջ հե­ղի­նա­կին բարձ­րար­ժեք գրքի ա­ռի­թով՝ մաղ­թում ենք նոր նվա­ճում­ներ` հա­նուն ազ­գա­յին մշա­կույ­թի լիար­յուն ու­սում­նա­սի­րութ­յան ու զար­գաց­ման:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։