ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ՄԱԴՈՆՆԱ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Երբ փոքր էի, մո­տա­վո­րա­պես 10-11 տա­րե­կան, լսե­լով ­Սիքս­տին­յան ­Մա­դոն­նա, կար­ծում էի ­Սիքս­տին­յա­նը ­Մա­դոն­նա­յի ազ­գա­նունն է, և ­նա հա­յու­հի է։
Ե­րե­խան գրկած ման­կա­մարդ կինն այն­քան մայ­րա­կան էր նա­յում՝ փա­ղա­քուշ մտա­հո­գութ­յամբ, որ մտքումս նմա­նեց­նում էի մորս, որն ա­մեն օր հետ­ևում էր ինձ և զս­պում իմ ֆուտ­բո­լա­յին գժութ­յու­նը, ծառ բարձ­րա­նա­լու մո­լուց­քը, ­Սա­րի թա­ղի գա­ջա­գույն բլուր­նե­րից թռչե­լու խի­զախ անմ­տութ­յու­նը և ­շատ այլ ման­կա­պա­տա­նե­կան (հի­մա ա­վագ տա­րի­քիս մար­դուն բա­վա­կա­նին ան­հե­թեթ թվա­ցող) խե­լա­ռութ­յուն­ներ, ո­րոնք շատ էլ սո­վո­րա­կան էին թվում ինձ և ­պար­տա­դիր, քան­զի կար­դում էի պատ­մա­կան վե­պեր ու հե­րո­սա­կան ա­րարք­նե­րի մղում էի զգում։
Չ­գի­տեի, որ մայրս, ինձ­նից ա­ռաջ չորս տա­րե­կան տղա է կորց­րել, և­ իմ ան­կա­ռա­վա­րե­լի վար­քը նրան ստի­պում է խրա­տե­լով, վեր­ջա­պես մեկ-մեկ ծե­ծե­լով փոր­ձել ինձ ետ պա­հել հան­կարծ հաշ­ման­դամ դառ­նա­լու, մեռ­նե­լու վտանգ­նե­րից։ Երբ տես­նում էր ո­չինչ չի օգ­նում, նստում ու լաց էր լի­նում։ Ա­պա քրթ կտրում էր լա­ցը (նա շատ ա­մուր կամք ու­ներ և փխ­րուն սիրտ) ու հա­մո­զիչ ա­սում.
– Ա՛յ տղա, դու սրտի ա­րատ ու­նես, տեղդ տի­տիկ ա­րա։
Ա­հա այս մայ­րա­կան ար­ցունք­նե­րի մի­ջով էի նա­յում…
­Չէ՛, ճիշտ չէ, այդ ժա­մա­նակ չէի պատ­կե­րաց­նում, որ նկա­րիչ­նե­րը Աստ­վա­ծա­մայր ու մա­նուկ ­Հի­սուս պատ­կե­րե­լիս հա­ճախ Ք­րիս­տո­սի խա­չե­լութ­յան տան­ջանք­նե­րի թանձր ար­տա­հայտ­չա­կա­նութ­յունն էին գե­րա­դա­սում և՛ Աստ­վա­ծա­մոր տխրա­գին հա­յաց­քում, և՛ մա­նուկ ­Հի­սու­սի աչ­քե­րում։
Այս տո­ղը գրե­լիս ըն­կավ ակ­նո­ցիս ձախ կող­մի ա­պա­կին, գրիչս թո­ղե­ցի և, զայ­րա­նա­լու փո­խա­րեն, մտքովս ան­ցավ՝ գու­ցե սա կապ ու­նի գրված­քը ժա­մա­նա­կա­վոր ընդ­հա­տե­լու և ­վերս­տին ծա­նո­թա­նա­լու «­Սիքս­տին­յան ­Մա­դոն­նա» խորհր­դա­վոր նկա­րի բազ­մա­շեր­տութ­յա­նը։ Ա­մեն դիպ­ված, իմ կար­ծի­քով, ունի և՛ դրա­կան, և՛ բա­ցա­սա­կան ազ­դե­ցություն, սա­կայն միշտ հնա­րա­վոր է ոչ մեծ դժվա­րութ­յամբ բա­ցա­սա­կա­նի մեջ գտնել դրա­կան ակ­նար­կը, որն ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ հու­շում են են­թա­գի­տակ­ցութ­յունդ և ­քեզ­նից դուրս գեր­բնա­կան կամ պարզ բնա­կան ու­ժե­րը։ ­Ներս ու դուրսն այս մի­ջա­կայ­քում ներ­դաշ­նակ­վում են և ­գոր­ծում միաց­յալ։
Ակ­նո­ցի ա­պա­կին եր­րորդ ան­գամ է ընկ­նում, և ­սա այն­քան էլ մո­գա­կան գաղտ­նիք չի պա­րու­նա­կում, պար­զա­պես պի­տի դի­մել վար­պե­տի, իսկ ծու­լութ­յու­նը հաղ­թա­հա­րել թե­լե­րով ակ­նո­ցի ա­պա­կին ու շրջա­նա­կը ձգե­լու ինք­նա­գոր­ծու­նեութ­յամբ, պարզ մի­ջոց է ստեղ­ծա­գոր­ծե­լու պա­հին, այս­քա­նը, ոչ մի գաղտ­նիք։ Է­լի ան­ցա ար­հես­տա­վոր­չութ­յան, և­ ակ­նո­ցը ևս ­մի քա­նի օր կծա­ռա­յի նվաս­տիս։
Եր­կար տա­րի­ներ տար­բեր ալ­բոմ­նե­րում դի­տել եմ նկա­րը և­ ոչ մի ան­գամ չեմ տար­բե­րել կաթ­նա­թույր ֆո­նը շնչա­վո­րող, հա­զիվ նշմա­րե­լի մարդ­կա­յին կեր­պար­նե­րը, նրանց շուր­թե­րը բամ­բաս­կոտ շշնջում են, աչ­քե­րը պղտոր նա­յում Աստ­վա­ծա­մորն ու ­Ման­կա­նը։ 1988 թվա­կա­նի գար­նա­նը Դ­րեզ­դե­նում էի, փոր­ձե­ցի գնալ ու տես­նել իմ սի­րե­լի նկա­րը, սա­կայն թան­գա­րա­նը նո­րոգ­վում էր ու փակ էր։ ­Տա­րի­ներ անց նկար­չի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից տե­սել եմ ­Վա­տի­կա­նի պատ­կե­րաս­րա­հում։
­Հայտ­նի է, որ ­Մա­դոն­նա­յի նա­խա­տիպը ­Ռա­ֆա­յե­լի սի­րու­հին է ե­ղել, ­Ֆոր­նա­րի­նան, ո­րը եր­բեմն դա­վա­ճա­նել է նրան, այս­պես է գրվում, ճիշտ է, չեմ հա­վա­տում, քան­զի նման ե­րի­տա­սարդին, ո­րին Հ­ռո­մում ար­դեն ան­վա­նում էին divino Pittore (աստ­վա­ծա­յին նկա­րիչ), դա­վա­ճա­նե­լը ար­վես­տա­սեր­նե­րիս համար ան­նե­րե­լի է։ Եվ մեր դեմ­քերն էլ ա­վե­լա­նում են կաթ­նա­թույր, կաս­կա­ծա­միտ, պղտոր ֆո­նի պատ­կե­րա­շա­րում։ Ո՞վ կմո­ռա­նա, որ ժա­մա­նա­կա­կից­նե­րը ­Մա­րիա­մին էլ են կաս­կա­ծել դա­վա­ճա­նութ­յան մեջ՝ տա­րեց ա­մուս­նուց ի՞նչ հղիութ­յուն, ի՞նչ ­Սուրբ ­Հո­գի…
Ա­ռանց բամ­բա­սան­քի ապ­րե­լը դժվար կեն­ցաղ էր հնում, հի­մա և, հա­մոզ­վում եմ, նաև ա­պա­գա­յում։
Այս նկա­րի ֆո­նը հա­վերժ կներ­կա­յաց­նի ­Մեծ բամ­բա­սան­քի ու­ժը, և, ինչ­քան գի­տեմ, սա ե­զա­կի նկար է, ո­րում ա­ռօր­յա շշու­կա­չա­րա­խո­սութ­յու­նը ար­ժա­նա­ցել է հա­վիտ­յան գո­յատ­ևե­լու բարձր պատ­վին՝ ի նշան մարդ­կա­յին ան­մեռ, ա­մո­թա­լի վար­քի։ Լ­սո՞ւմ եք ինչ են փսփսում այդ գորշ դեմ­քե­րը՝ ­Ռա­ֆա­յել, քեզ կկոր­ծա­նի ­Ֆոր­նա­րի­նա­յի գե­ղեց­կութ­յու­նը… նա հի­վանդ է… դու կմեռ­նես վե­նե­րա­կան ախ­տե­րից…
Ն­կա­րիչն ի՞նչ է ա­րել, որ մենք կտրվենք չա­րա­կամ շշուկ­նե­րից ու վեց­մատ­նա­նի սրբա­զան ­Սիքս­տի (հաշ­վեք աջ ձեռ­քի մատ­նե­րը) հետ վեր նա­յենք՝ նա կա­նաչ ծանր վա­րա­գույր է պատ­կերել, որ բա­ժա­նում է կեն­ցա­ղը Աստ­վածա­յին իջ­վա­րու­մից, վա­րա­գույ­րի խնամ­քով բաց­ված լայն ճեղ­քից, երկ­նա­յին տի­րա­կան բար­ձուն­քից թեթև ի­ջել են նրանք՝ ­Մա­դոն­նան ու ­Մա­նու­կը։ ­Մայ­րը նշխա­րի պես մեզ է մա­տու­ցում նրան։
Գլ­խա­շո­րի թույլ ծփան­քը կա­մա­րում է Աստ­վա­ծա­մոր մա­քուր, ա­ռա­վոտ­յան ցո­ղի պես հմա­յող դեմ­քը, ո­րից ու­ղիղ մեզ են դի­տում գառ­նու­կի պարզ ու մտա­հո­գութ­յու­նը չկոծ­կող (նկար­չութ­յան մեջ, իմ կար­ծի­քով, հա­վա­սա­րը չու­նե­ցող) կեն­դա­նի, կա­նա­ցի, թրթռուն աչ­քեր։
Ն­րա աջ թևին հեն­ված ­Մա­նու­կի ձախ աչ­քը իս­կը կրկնում է ­Մոր աչ­քե­րի ար­տա­հայ­տութ­յու­նը, իսկ աջ աչ­քը, որ ե­րե­խա­յին ու, թերևս, ողջ նկա­րին հա­ղոր­դում է ու­րիշ էութ­յուն՝ վստահ, լայն բաց­ված, դի­մա­ցի­նին հա­վատ ներշն­չող, ոչն­չից չընկր­կող Աստ­վա­ծա­յին տե­սո­ղութ­յան լույս։ ­Մա­նուկն այդ աչ­քով վերս­տին ա­պա­ցու­ցում է գիտ­նա­կան­նե­րի այն հաս­տա­տու­մը, թե մար­դու, եր­ևի նաև կեն­դա­նա­կան աշ­խար­հի, գու­ցե նաև բույ­սե­րի, դեմ­քի մի կող­մը՝ մայ­րա­կան, մյու­սը հայ­րա­կանն է։
­Թույլ տրվի ա­սել՝ ­Ման­կան դեմ­քի աջ կող­մը ­Սուրբ ­Հո­գուց է, աջ աչ­քը՝ վկա, ձախ աչ­քը՝ մայ­րա­կան՝ մարդ­կա­յին ջին­ջութ­յամբ ու մտա­հո­գութ­յամբ։ Ն­կար­չի մայ­րը վաղ էր մա­հա­ցել, ­Ռա­ֆա­յե­լը կա­րոտ էր մայ­րա­կան գգվան­քի։
­Հի­սուսն էլ մա­նուկ է, սա­կայն խիստ մե­ծա­կան, խոս­քիս մեջ մեծ-ը և՛ տա­րի­քա­յին, և՛ հոգ­ևոր ի­մաս­տով։
­Սիքս­տի (որն հե­տո ընտր­վեց Հ­ռո­մի պապ) աչ­քե­րը չեն եր­ևում, խո­նարհ­ված են ­Սուրբ ­Վար­վա­ռա­յի աչ­քե­րը։
Իսկ ա­հա նկա­րից դուրս և ­վեր են նա­յում եր­կու հրեշ­տակ­։ Նրանց աչ­քե­րը տե­սա­ծից տագ­նա­պա­հույզ են։ Ի՞նչ են տե­սել։ Ն­րանք դի­տել են մեզ չեր­ևա­ցող այն պատ­կե­րը, ո­րը փակց­ված է դի­մա­ցի որ­մին, և ա­սում են՝ ­Խա­չե­լութ­յան նկար է։
­Չեմ կա­րող ա­սել այդ­պե՞ս է, թե՞ ոչ։ ­Բայց հրեշ­տակ­ներն այն մա­նուկ­նե­րի ո­գին են կրում, ո­րոնք նա­յում էին ­Մա­դոն­նա­յի նա­խա­տի­պի, այ­սինքն՝ ­Ռա­ֆա­յե­լի սի­րու­հու վա­ճա­ռա­կան հոր խա­նու­թի ցու­ցա­փեղ­կի ետ­ևի բուլ­կի­նե­րին։
Հ­րեշ­տակ են՝ սո­վից ու տե­սա­ծից ա­հա­բեկ ե­րե­խա­յա­կան ու միա­ժա­մա­նակ հա­մա­մարդ­կա­յին աչ­քե­րով։
Ես չեմ նկա­րագ­րի ­Ռա­ֆա­յե­լի կեր­պար­նե­րի հա­գուստ­նե­րի գույ­նե­րը, գործ­վածք­նե­րի ո­րա­կը, բազ­մա­շեր­տութ­յու­նը, լույ­սի և ստ­վե­րի նրբա­գույն ներ­դաշ­նա­կու­մը, նաև մերկ հրեշ­տակ­նե­րի և ­Ման­կան նմա­նութ­յունն ու անն­մա­նութ­յու­նը (աջ աչ­քը)։
­Կա­նաչ վա­րա­գույ­րի բաց­ված­քի եզ­րե­րով գծեր եմ ի­ջեց­նում՝ շո­շա­փե­լով սրբա­զան ­Սիքս­տի մեջ­քը, իսկ մյուս կող­մից շո­շա­փե­լով ­Սուրբ ­Վար­վա­ռա­յին, և­ ի՞նչ եմ տես­նում, գու­ցե մեկ ու­րիշն էլ միա­նա ինձ՝ նմա­նա­դի­տութ­յամբ, եր­ևում է տա­ճա­րի գծա­գիր, մեջ­տե­ղում՝ լույ­սի սյան մո­գա­կան դյու­թան­քով Աստ­վա­ծա­մոր գե­ղու­ղեշ հա­սակն ու գրկի նույն­քան մո­գա­կան ­Ման­կան ան­տա­րիք, ան­ժա­մա­նակ խոր­հուր­դը։
Է՜հ, ­Ռա­ֆա­յե՛լ, ոչ ոք չի կա­րող ա­սել քո ա­նա­սե­լին, տվել ես այն­քան նշան, որ­քան կա­րե­լի է մեզ այժմ և ­հա­վիտ­յան։
Ու­ղիղ 500 տա­րի ա­ռաջ, ապ­րի­լի 6-ին (քո ծննդյան 37 տա­րե­կա­նում) կնքեցիր մահ­կա­նա­ցուդ Հ­ռո­մում, ո­րի դա­րա­վոր ար­ժեք­նե­րի պա­հա­պանն էիր, կա­ռուց­վող ­Սուրբ ­Պետ­րոս տա­ճա­րի շի­նա­րա­րութ­յան հսկիչ ճար­տա­րա­պե­տը, և ­հո­ղին հանձն­վե­ցիր փա­ռա­պանծ Հ­ռո­մի մե­ծե­րի պան­թեո­նում։ ­Տե­րը քեզ հետ։
­Շեշ­տեմ, իմ նպա­տա­կը չէր վե­րա­պատ­մել նկա­րը, աս­վեց այն­քա­նը, որ­քան տրվեց իմ զգա­յութ­յա­նը և մտ­քին, մնաց­յա­լը տպվել է հո­գու անն­կա­րագ­րե­լի, անշր­ջա­նակ կտա­վին՝ հյուս­ված Աստ­ծո, մար­դու, հրեշ­տակ­նե­րի ոս­կե­ղե­նիկ թե­լե­րից։
­Հա՛, մեկ էլ ա­սեմ, որ քո նկա­րը դյու­թել է ­Պուշ­կի­նին (նկա­րին հա­վերժ հանդի­սա­տես լի­նե­լու փա­փագ է հայտ­նել), ­Տոլս­տո­յին, շատ մե­ծե­րի, իսկ ­Դոս­տոևս­կին իր սեն­յա­կի պա­տից է կա­խել ար­տատ­պութ­յու­նը, նա­յել, նա­յել չգիտեմ ի՞ր, թե՞ հո­րի­նած հե­րոս­նե­րի, ասենք՝ իշ­խան ­Միշ­կի­նի կամ ­Կա­րա­մա­զով եղ­բայր­նե­րից կրտսե­րի աչ­քե­րով։
­Գու­ցե եր­բեմն՝ ­Ռաս­կոլ­նի­կո­վի՞։
­Պատմ­ված­քի գե­ղե­ցիկ ա­վար­տը լրիվ գոր­ծի խտա­ցած պատ­կերն է։
­Վեր­ջա­կետ։ Եր­կու կետ, եր­կու Աչք։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.