Դա­րի  ա­ղե՞տ,  թե՞  ազ­գա­յին  նի­հի­լիզմ… / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

­

2018 թվա­կա­նի ­Թավշ­յա  հե­ղա­փո­խութ­յու­նը ­Հա­յաս­տա­նին բե­րեց նոր  աշ­խար­հա­ճա­նա­չում, ո­րով­հետև աշ­խար­հում ա­ռա­ջին ան­գամ ի­րա­կա­նաց­վեց անար­յուն հե­ղա­փո­խութ­յուն և ­կոտր­վեց «հայ­կա­կան մա­ֆիա­յի» մեջ­քը, ո­րը  30 տա­րի եր­կիրն ու ժո­ղովր­դին պահե­լով  ստրկութ­յան մեջ, հա­յա­թա­փեց ու քա­մեց  ­Հա­յաս­տա­նը՝ ցե­ղաս­պա­նութ­յուն ապ­րած ժո­ղովր­դին  են­թար­կե­լով նոր,  «սպի­տակ  ե­ղեռ­նի»:
Ինչ­պես 1990 թ.  ար­ցախ­յան  ա­զա­տագ­րա­կան  շարժ­ման օ­րե­րին,  աս­տե­ղա­յին նոր պա­հեր ապ­րեց ե­րեք տաս­նամ­յակ իր երկ­րում «յու­րա­յին­նե­րի» կող­մից գա­ղու­թաց­վա­ծի հո­գե­բա­նութ­յամբ ապ­րող ազ­գը, և  ար­դա­րութ­յան վե­րա­կանգն­ման  հայ­կա­կան հույ­սը ողջ  հա­յութ­յա­նը  ոտ­քի  հա­նեց: ­Քա­ղա­քա­գետ­ներն ա­սում են՝ ա­վե­լի հեշտ է  հե­ղա­փո­խութ­յուն ա­նել, քան դրա­նից հե­տո եր­կի­րը ղե­կա­վա­րել, մա­նա­վանդ որ այդ եր­կի­րը ա­գահ ու ան­հայ­րե­նիք մարդ­կանց իշ­խա­նութ­յան տակ է ե­ղել: Ճշ­մար­տութ­յունն այն է, որ նոր զար­թոն­քի, երկ­րի ու  ժո­ղովր­դի  հոգ­ևոր  ա­ռող­ջաց­ման  բա­զում խնդիր­ներ պա­հան­ջում էին հա­մա­ժո­ղովր­դա­կան ակ­տի­վութ­յուն,  ցա­վոք, իշ­խա­նութ­յան լծակ­նե­րը դեռևս նա­խորդ­նե­րի ձեռ­քին էին, ո­րոնք, հե­ղա­փո­խութ­յու­նը ար­ժե­քա­վո­րե­լու և օգ­նե­լու փո­խա­րեն, կա­մա­կա­տա­րի դե­րում մնա­ցին, որի պատ­ճա­ռով ե­տըն­թաց ապ­րե­ցին երկ­րի տնտե­սա­կան ու բա­րո­յա­կան զար­գա­ցում­նե­րի ծրագ­րե­րը: ­Հե­ղա­փո­խութ­յան ժա­ռան­գութ­յու­նը թա­թախ­ված էր  կո­ռուպ­ցիա­յի և­ աղ­քա­տութ­յան ճահ­ճում, իսկ ար­դա­րութ­յուն վե­րա­կանգ­նող դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գը սար­սա­փում էր  ար­դա­րութ­յուն բա­ռից… ­Հու­սադ­րող սկիզ­բը մեծ դի­մադ­րութ­յան ար­ժա­նա­ցավ գո­ղա­պե­տութ­յան  ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րի եղծ­ված   պայ­քա­րի զեն­քե­րով, որ­պես­զի ի­րենց հրե­շա­վոր գոր­ծու­նեութ­յուն­նե­րով հան­կարծ մի­ջազ­գա­յին դա­տա­րան­նե­րի առջև չհայտն­վեին… ­Պայ­քա­րի այս օր­հա­սա­կան ժա­մա­նակ­նե­րում  անս­պա­սե­լիո­րեն վրա տվեց  հա­մաշ­խար­հա­յին ա­ղետ կոչ­վող կո­րո­նա­վի­րու­սը:  ­Մա­հե­րը՝  շփո­թեց­նող, ի­րա­վի­ճակն՝ ան­կան­խա­տե­սե­լի: Երկ­րի դժբախ­տութ­յան պա­հե­րին է եր­ևում՝ ով է ի­րա­կան հայ­րե­նա­սե­րը  և­ ով է մտա­ծում այն ա­մե­նա­թան­կի՝ պե­տութ­յան կա­յու­նութ­յու­նը պահ­պա­նե­լու, ժո­ղովր­դին հու­սա­հա­տութ­յան չմատ­նե­լու և  ­Հա­յաս­տա­նը նոր փոր­ձութ­յուն­նե­րի չտա­նե­լու  հույժ կար­ևոր խնդրի մա­սին: Ա­վա՜ղ, ­Հա­յաս­տա­նում միան­գա­մից «սրբերն» այն­քան շա­տա­ցան, որ ար­դա­րութ­յան հա­մար ա­ղո­թող­նե­րին տեղ չմնաց…
Ա­յո՛, քա­ղա­քակր­թութ­յուն­ներն  ստեղ­ծել  են  մար­դիկ  և  ոչն­չաց­րել ի­րենց  ան­հա­վա­սա­րակշ­ռութ­յան պատ­ճա­ռով, ո­րով­հետև կա մի ան­թույ­լատ­րե­լիի  սահ­ման, ո­րը  չպետք  է անց­նել, երբ մար­դուն  թվում է, թե   կա­րող է փո­խա­րի­նել  Աստծուն, իսկ Ա­րար­չի աչ­քից ո­չինչ չի վրի­պում: ­Սե­փա­կան ժո­ղովր­դի դեմ սան­ձա­զեր­ծած վայ­րի պայ­քա­րը ոչ թե հա­զա­րամ­յակ­ների եր­կի­րը հզո­րաց­նե­լու, այլ սե­փա­կան կո­ղո­պու­տը պահ­պա­նե­լու հա­մար, ան­հայ­րե­նիք ու­րա­ցող­նե­րին մղեց քայ­լե­րի, ո­րոնց խմո­րում­նե­րից  մեր տա­րածք­նե­րին ա­տամ­նե­րով կառ­չած թշնա­մի հար­ևան­նե­րը՝ ­Թուր­քիան ու  Ադր­բե­ջա­նը, չնա­յած ՄԱԿ-ի քար­տու­ղա­րի այն  հայ­տա­րա­րութ­յա­նը, որ կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում ար­գել­վում է պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ, 2020 թ. հու­լի­սի 12-ին հար­ձակ­վե­ցին  ­Տա­վու­շի սահ­մա­նա­յին գյու­ղե­րի խա­ղաղ բնա­կիչ­նե­րի վրա՝ ա­վե­րե­լով 50-ից ա­վե­լի բնա­կե­լի տներ… ­Փառք  ­Հա­յոց բա­նա­կին՝  իր ժո­ղովր­դի հե­ղա­փո­խութ­յան ան­խոնջ նվիր­յա­լին. հե­րո­սա­բար ար­ժա­նի դաս տվեց նոր ե­նի­չե­րի­նե­րին, քան­զի բա­նա­կը զենք ու­ներ, իսկ զին­վո­րը չէր սնվում գո­մե­շի մսով, այլ կա­նո­նա­վոր սնունդ էր ստա­նում: ­Զին­վո­րը արժ­ևոր­ված էր, որ­պես ինք­նա­պաշտ­պա­նութ­յան խորհր­դա­նիշ, չէին գո­ղա­նում զին­վո­րի հա­ցը, զեն­քը, պա­տի­վը:
Ար­դա­րութ­յան ճա­նա­պար­հը միշտ էլ դժվար է ե­ղել:
Այ­սօր  ողջ  ընդ­դի­մա­դիր  մա­մու­լը հե­ղեղ­ված է հե­ղա­փո­խութ­յան  առաջ­նոր­դին սո­րո­սա­կան ծրագ­րե­րին  ըն­դա­ռա­ջե­լու ան­հա­րիր մե­ղա­դրանք­նե­րով: 25-30 տա­րե­կան այն ե­րի­տա­սարդ­նե­րը, ո­րոնք ինչ-ինչ հո­վա­նա­վոր­չութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով  գնում են նման քայ­լե­րի և երկ­րի վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի կո­չե­րով են հան­դես գա­լիս, չգի­տեն, որ երբ  1997 թվա­կա­նին՝ ա­ռա­ջին  նա­խա­գահ Լ­ևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նի և ­վար­չա­պետ ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նի  օ­րոք, ԱՄՆ  քա­ղա­քա­ցի, ՍՈՐՈՍ հիմ­նադ­րա­մի տնօ­րեն ու նա­խա­գահ  ­Ջորջ  ­Սո­րո­սի կող­մից  ­Հա­յաս­տա­նում  հիմ­նադր­վում էր մաս­նաճ­յուղ՝  ­Լա­րի­սա  ­Մի­նաս­յա­նի ղե­կա­վա­րութ­յամբ, ի­րենք ըն­դա­մե­նը յոթ տա­րե­կան են ե­ղել՝ հե­ռու քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձե­րից ու սո­ցիա­լա­կան ա­ղետ­նե­րից, և ­ժո­ղո­վուրդն էլ նոր էր դուրս ե­կել կտրո­նով հա­ցի և բ­նա­կա­րան­նե­րը ինք­նա­թի­ռի տոմ­սի ար­ժե­քով վա­ճա­ռե­լու տխուր ի­րա­կա­նութ­յու­նից: Երբ երկ­րին պատ­ճառ­ված ցա­վի և պե­տա­կան մշա­կույ­թի նստված­քը բա­ցա­կա­յում է սերն­դի հո­գուց, ազ­գը մտա­հոգ­վե­լու խնդիր ու­նի…
Երկ­րա­շար­ժից ու պա­տե­րազ­մից դալ­կա­ցած երկ­րի հա­մար ա­մեն չնչին գրոշ ար­ժեք էր, և­ ոչ ոք չէր մտա­ծում, որ փող տվո­ղը նաև թե­լադ­րում է, ժո­ղովր­դա­կան ի­մաստ­նութ­յան մա­սին, ու ­Սո­րոս «հայ­րիկն» իր ծրագ­րե­րը դան­դաղ ի­րա­կա­նաց­րեց՝ ­Նո­յի եր­կիր ներ­մու­ծե­լով ազ­գու­րաց բար­քեր, ո­րոնց մա­սին այ­սօր բարձ­րա­գոչ թմբկա­հա­րում են՝ ա­ռա­ջին, երկ­րորդ և­ եր­րորդ նա­խա­գահ­նե­րի կող­մից հայ ժո­ղովր­դին, որ­պես ժա­ռան­գութ­յուն թո­ղած՝ լգբտնե­րը, ա­ղան­դա­վոր­ներն ու միա­սե­ռա­կան­նե­րը (հի­շեց­ման կար­գով՝ 2002 թ. դեկ­տեմ­բե­րին ՀՀ Ազ­գա­յին ժո­ղովն ըն­դու­նեց նոր Ք­րեա­կան Օ­րենս­գիր­քը, որ­տե­ղից հան­վեց այն հոդ­վա­ծը, ո­րի հա­մա­ձայն՝ միա­սե­ռա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մար նա­խա­տես­ված էր քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն: Իսկ 2003 թ. օ­գոս­տո­սին ՀՀ նա­խագահ ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նը վա­վե­րաց­րեց նոր ՔՕ-ն՝ այդ­պի­սով օ­րի­նա­կա­նաց­նե­լով միա­սե­ռա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ՀՀ-ում): ­Հետ­ևանք­ներն՝ ի­րենց բա­զում ծրագ­րե­րով, այ­սօր մեր աչ­քի ա­ռաջ են: ­Սա­կայն, վստա­հե­լով հա­յոց գե­նի կա­յու­նութ­յանն ու ինք­նա­պաշտ­պա­նա­կան ո­գուն, հա­մոզ­ված եմ, որ հայ գե­նը ինք­նա­մաքր­ման հզոր դի­մադ­րութ­յամբ կհաղ­թա­հա­րի ­Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ ներ­մուծ­ված բո­լոր օ­տար բար­քե­րը: Եվ այ­սօր, չա­րա­բաս­տիկ ժահ­րի ներ­կա­յութ­յան պայ­ման­նե­րում, մեր հա­մա­ժո­ղովր­դա­կան միաս­նութ­յու­նը ոչ թե պետք է խարխ­լել, այլ՝ մեկ բռունցք դար­ձած ար­գե­լա­փա­կել նրա ներ­խու­ժումն ու տա­րա­ծու­մը: ­Հար­գե՛նք մեզ…
­Բա­զում  դա­րեր գե­հե­նի  մի­ջով ան­ցած հա­յերս    հայտն­վել ենք մեզ հա­մար  անս­պա­սե­լի, ան­հայտ  թշնա­մու  ճի­րան­նե­րում, ո­րը մեզ­նից հան­գիստ  ու սա­հուն տա­նում է  մեր մտե­րիմ­նե­րին: Ա­յո՛, բա­րե­կամ­նե՛ր, չխոս­տո­վա­նե­լով, մենք հայտն­վել ենք  եր­րորդ  հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի սար­դոս­տայ­նում, այս ան­գամ ոչ թե դեմ առ դեմ, սրով ու թրով կռվող թշնա­մու, այլ՝  մար­դա­ծին, «թա­գա­վա­րակ» կոչ­վող կեն­սա­բա­նա­կան զեն­քի շրջա­փակ­ման  տի­րույ­թում, ներ­փակ­վել ինք­ներս մեր մեջ, մե­կու­սաց­վել մեզ շրջա­պա­տող ի­րա­կա­նութ­յու­նից, մարդ­կա­յին  ա­մեն բան մեր հո­գու խոր­քե­րում թաքց­րել  և ­թո­ղել, որ «թա­գա­վա­րակ»  կոչ­վող   հա­մաշ­խար­հա­յին խու­ճա­պը   ինք­նա­կամ հե­ռա­նա: Թշ­նա­մին ինք­նա­կամ չի հե­ռա­նում և ­չի հե­ռա­նա, քա­նի դեռ մեր ինք­նա­գի­տակ­ցութ­յան մեջ նստած է մեր ես-ը, ոչ թե ­Հա­յոց պե­տա­կա­նութ­յան պահ­պա­նութ­յան գե­նե­տիկ պատ­գա­մը…
2017 թ. նո­յեմ­բե­րի 24-ին ­Հա­յաս­տա­նի  եր­րորդ  նա­խա­գահ ­Սերժ ­Սարգս­յա­նը ստո­րագ­րել է  ­Հա­յաս­տան-Եվ­րա­միութ­յուն  հա­մա­ձայ­նա­գիր, ո­րով պար­տա­վոր­վել է ըն­դու­նել  եվ­րո­պա­կան  ար­ժեք­ներն ու պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, որ­պես Եվ­րա­միութ­յան  խորհր­դի ան­դամ… Ա­յո՛, հե­ղա­փո­խութ­յու­նը  ոչ միայն ժա­ռան­գեց  խարխլ­ված եր­կի­րը՝ իր  յոթ մի­լիարդ  պարտ­քով, այլև  ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պար­տադր­ված հա­մա­ձայ­նագ­րե­րը, իսկ թե որ­քա՞ն գու­մար են ստա­ցել այդ խոս­տում­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար և­ արդ­յոք այն ծա­ռա­յե՞լ է ժո­ղովր­դին, դա ար­դեն ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի խղճին է մնում:
­Մարդ­կութ­յան  կրճատ­ման մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի ծրա­գի­րը,  թե ինչ­պի­սի նոր ու անս­պա­սե­լի ա­ղե­տա­բեր շա­րու­նա­կութ­յուն կու­նե­նա և  բիլ­գեյթս­նե­րը ի­րենց  հի­վան­դա­գին  ու­ղեղ­նե­րով մարդ­կութ­յան  ոչն­չաց­ման ինչ նոր ու­ղի­ներ կո­րո­նեն, կար­ծում եմ, դեռ ա­կա­նա­տես կլի­նենք… ­Վա­րակ­ված­նե­րի թի­վը  27  մի­լիո­նից է ան­ցել, իսկ մա­հա­ցած­նե­րի թի­վը դեռ կմոտե­նա  մեկ մի­լիո­նին: ­Մենք ա­մեն գնով պետք է պա­հենք մեր  հայ­րե­նի­քը: ­Նա միշտ էլ թանկ  է ե­ղել մեզ հա­մար ու կլի­նի…
­Հա­յաս­տա­նում հինգ հա­զա­րից ան­ցել է հա­սա­րա­կա­կան, բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի թի­վը: ­Թե որ­քան են կազ­մում օ­տար երկր­նե­րի կող­մից մեղմ ու քնքուշ անուն­նե­րով կնքված «բա­րե­սիրտ բա­րե­գոր­ծա­կան» ըն­կե­րութ­յուն­նե­րը, այդ­պես էլ ան­հայտ մնաց, և ­թե որ­տե­ղից սնկի պես ա­վե­լա­ցան զա­նա­զան ա­ղանդ­ներն ու տա­րա­տե­սակ հա­կաազ­գա­յին խմբա­վո­րում­նե­րը, իշ­խա­նութ­յու­նը լուրջ մտա­հո­գութ­յուն­ներ պետք է ու­նե­նա այս հար­ցում:
­Հե­ռու մնա­ցեք ազ­գերն  ի­րենց ազ­գա­յին  ա­վան­դույթ­նե­րից ար­ժե­զրկե­լու, հայ­րե­նիք  ու հայ­րե­նա­սի­րութ­յուն ի­մաստ­նե­րից  հե­ռու պա­հե­լու, ժա­ռան­գա­կան  հոգ­ևոր հարս­տութ­յու­նը  նսե­մաց­նե­լու հա­մա­հար­թեց­ման  չա­րա­գու­շակ  ծրագ­րե­րից,  հա­մոզ­ված ե­ղեք, այն, ինչ ու­նի սկիզբ, ու­նի նաև վերջ: Այդ գոր­ծոն­նե­րով    ոգ­ևոր­ված  նոր  սերն­դին ան­չափ  դժվար  է լի­նելու  դար­ձի բե­րել, քան­զի ազ­նիվ   ա­ռաք­յալ­նե­րի  պա­կասն ար­դեն ա­հա­զանգ է: Ուշ  է, բայց  ոչ  ու­շա­ցած, մենք նա­հան­ջե­լու ի­րա­վունք չու­նենք, մենք պար­տա­վոր ենք հաղ­թել և՛ քա­ղա­քա­կան, և՛ սո­ցիա­լա­կան պա­տե­րազմ­նե­րում: ­Պետք է գի­տակ­ցել, որ  նման   ի­րա­վի­ճակ­նե­րում ճկվում է մեր գո­յա­պահ­պա­նութ­յան  ող­նա­շա­րը, քան­զի ե­թե ներ­կա  ու  ա­պա­գա սերնդի դա­սագր­քե­րում ազ­գա­յին  ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան հի­մունք­նե­րը կախ­ված  են  դրա­մաշ­նորհ­նե­րի ա­ռա­տութ­յու­նից  և ­թե­լադ­րող­նե­րի նպա­տակ­նե­րից, ա­պա, ա­յո՛, գրքե­րից կօ­տար­վեն ազ­գա­յին,  հոգ­ևոր ար­ժեք­նե­րը՝  գրա­կա­նութ­յան ու պատ­մութ­յան մեր անկրկ­նե­լի տա­ղանդ­նե­րը, կփոք­րաց­վի ազ­գի պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ­Հայ­կա­կան  լեռ­նաշ­խար­հի  փո­խա­րեն կգրվի  Ա­նա­տո­լիա կամ ­Կով­կաս­յան լեռ­ներ… ­Մեր աչ­քի ա­ռաջ է ազ­գա­յին  նի­հի­լիզ­մը, ո­րի դեմ  մի բուռ մտա­վո­րա­կան­ներ պայ­քա­րում ենք ա­մեն օր, ա­մեն վայրկ­յան և  պայ­քա­րե­լու ենք մինչև վերջ այն գրո­հի դեմ, որն սկսվել է  անց­յալ դա­րի 90-ա­կան­նե­րից  և ­շա­րու­նակ­վում է մինչև  օրս: Ա­յո՛, այս ի­րա­րա­մերժ ի­րա­վի­ճակ­նե­րում ա­վե­լի քան զգոն պետք է լի­նենք, որ­պես­զի ոչ թե ի­րար դեմ դուրս գանք, այլ սերն­դին դուրս բե­րենք ներ­մուծ­վող մի­ջազ­գային քաո­սից՝ հա­նուն երկ­րի ներ­կա ու գա­լիք օ­րե­րի, հա­նուն նոր սերն­դի ու նոր ­Հա­յաս­տա­նի:  ­Հայ­րե­նի­քը մեր ա­մե­նօր­յա հո­գա­տա­րութ­յան կա­րիքն ու­նի, ինչ­պես մեզ աշ­խար­հին պարգ­ևող մեր ծնող­նե­րը: ­Ծանր  վի­ճա­կում է հայտն­վել մեր եր­կի­րը.   մի կող­մից ժահ­րը՝ իր պատ­ճա­ռած վնաս­նե­րով, մի կող­մից՝   հա­րատև  շրջա­փա­կում­նե­րը, մյուս կող­մից՝  ընդ­դի­մութ­յան՝  պե­տութ­յան դեմ նա­խա­հար­ձակ լի­նե­լը… և­ այլ բա­ներ թու­լաց­նում են  այն  հե­րո­սա­կան  բա­նա­կի  թի­կուն­քը, ո­րը մեզ հաղ­թա­նակ­ներ է պարգ­ևում, իսկ մենք  պա­տե­րազ­մի մեջ ենք և ­գի­տակ­ցո­րեն  այն մո­ռա­նա­լու  ի­րա­վունք  չու­նենք:
Ե­րե­սուն  ար­ծա­թով  վա­ճառ­վող­ներ  միշտ  էլ  ու­նե­ցել ենք  ու է­լի կու­նե­նանք,  ­Հայ­րե­նի­քը  կապ չու­նի  նրանց  հետ:  Ապ­րե­լու հա­մար պայ­քա­րել է անհ­րա­ժեշտ, միաս­նա­կան պայ­քար:  ­Կո­րո­նա­վի­րուսն այն­քան  սար­սա­փե­լի չէ, որ­քան այն վի­րուս­նե­րը, ո­րոնց ան­տար­բե­րութ­յունն ու հա­լա­ծանք­նե­րը  1,5  մի­լիոն հա­յի օ­տա­րե­ցին երկ­րից: ­Ներ­կա  իշ­խա­նութ­յու­նը, կրկնա­կի բե­ռան տակ  կքած, այ­նո­ւա­մե­նայ­նիվ,  պետք է խու­սա­նա­վի  ժո­ղովր­դի  զգա­յուն ե­րա­կին վնա­սող օ­րենք­ներ ըն­դու­նե­լուց, որ­քան էլ մեծ լի­նեն ար­տա­քին պար­տադ­րանք­նե­րը, քան­զի բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րը ժո­ղովր­դի  ու­սե­րին են,  և   հայ­րե­նի­քը պա­հում են ժո­ղովր­դի  զա­վակ­նե­րը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։