Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ
(Նմանողությամբ)

Ամեն այծի գործ չէ ցորեն կալսելը,
Առնական եզ կուզի ու հնամենի մարդ:
Պարսկական առած

Մի օր թոռնիկը հարցում է
անում պապիկին.

– Պապի՛կ, նախկինում այդ
ինչպե՞ս էիք ապրում`
Առանց արհեստագիտության
ու արվեստաբանության,
Առանց համացանցի,
Առանց համակարգչի,
Առանց բջջային հեռախոսի,
Առանց տեսահոլովակների,
Առանց դրոնների,
Առանց բիտկոնների,
Առանց ֆեյսբուքի…

Պապիկը պատասխանում է.
– Ճիշտ այնպես,
ինչպես ապրում է քո սերունդը`
Առանց մարդկայնության,
Առանց արժանապատվության,
Առանց գութի ու կարեկցության,
Առանց ամոթի ու խպնության,
Առանց պատվի ու պատկառանքի,
Առանց նկատառման ու վերաբերմունքի,
Առանց անհատականության
ու հնազանդության,
Առանց նկարագրի,
Առանց սիրո ու նվիրվածության,
Առանց համեստության
ու հարմարության…

Այսօր, որ մեզ ծեր ու
պառավ եք անվանում,
Օրհնված ենք եղել մեր կյանքով ու
ապրուստով,
Որ հայրը աշխատում էր,
Եվ մայրը տանը
զավակներ էր դաստիարակում.
Մեր կյանքը դրա ապացույցն է:

Հեծանիվ քշելիս սաղավարտ չէինք դնում,
Դպրոցից հետո մեր դասերը
մենակ էինք սովորում,
Ապա փողոց էինք գնում`
խաղալու մեր ընկերների հետ,
Խաղում էինք մինչև երեկո.
Մենք իրական ընկերների
հետ էինք խաղում,
Այլ ոչ թե համացանցային
նմանակների հետ.
Երբ ծարավում էինք,
ծորակից էինք ջուր խմում,
Այլ ոչ թե պլաստիկ շշերից.
Ընկերների հետ նույն բաժակով խմելուց
Երբեք չէինք հիվանդանում.
Մեր ոտքերին ոչ մի բան չէր պատահում,
Թեև բոբիկ էինք քայլում, վազվզում.
Մեր խաղալիքները մենք
ինքներս էինք սարքում,
Մեր ծնողները հարուստ չէին,
Բայց մեր հանդեպ
Հրաշալի սեր ու
գուրգուրանք էին տածում,
Եվ մենք էլ զգում էինք
նույն սերն ու գուրգուրանքը:

Բջջային հեռախոս չունեինք,
Վիդեոխաղեր չունեինք,
Անձնական համակարգիչ չունեինք.
Մատիտ ու գրիչով էինք գրում:

Տարին մի երկու զույգ կոշիկ,
Այլ ոչ թե այսքան ու խայտաբղետ.
Դպրոցը ավարտելով
ստանում էինք ժամացույց.
Հեռախոսը տանն էր,
Դպրոցում էր
Կամ գրասենյակներում,
Ոչ թե մեր ձեռքում,
Առանց ժամացուցային ավելվածության:

Իսկական ընկերներ ունեինք,
Որոնց տները այցելում էինք
առանց հրավերի,
Նրանց հետ հաց ու պանրի
պատառ էինք վայելում.
Զրուցում էինք իրար հետ,
Այլապես հաղորդագրություն
չէինք ուղարկում:

Մենք սև-սպիտակ և քիչ գունավոր
նկարներ ունեինք,
Բայց բազմագույն հուշեր ունեինք`
ընկերների հետ կապված.
Հուշերը մեզ ավելի էին
մտերմացնում իրար:

Մենք գուցե եզակի սերունդ չենք,
Բայց ավելի համապարփակ ենք
ու երախտավոր,
Որովհետև զգում ենք`
Վերջին սերունդն ենք,
որ լսում ենք մեր ծնողներին
Ու հնազանդվում,
Եվ դարձել ենք առաջին սերունդը,
Որ լսում ենք մեր զավակներին:

Մենք մի սահմանափակ
հրատարակություն ենք`
Պարզ ու նպատակային
բովանդակությամբ,
Որ սպառվելիս
Էլ չենք վերահրատարակվի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։