ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ
Թարգմանությունը`
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
* * *
Անիծյալ կիթա՜ռը թող հնչի շարունակ.
Մատնե՛րդ խենթացած գեղեցիկ թող պարեն…
Ախ, երգի՛ր, իմ վերջին բարեկամ՝ դու միակ.
Թող խեղդվե՛մ պանդոկում,
ծխի մեջ ինձ թաղեն:
Մի՛ նայիր դու նրա հմայիչ դաստակին,
Գրգալի, մոգական թևերի՜ն մետաքսյա…
Իմ բա՜խտն եմ նրա մեջ որոնել տենդագին՝
Հասնելով իմ կյանքի վախճանին ակամա:
Ես չէի՛ հավատում, որ վարակ է սերը,
Որ սերը մահացու ժանտա՜խտ է մոլեկան.
Մոտեցավ, չքմեղած կկոցե՜ց աչքերը…
Խենթացա՝ լինելով անհավատ խուլիգան:
Ախ, երգի՜ր, բարեկա՛մ… Թող շնչեմ անցյալիս
Խելահեղ օրերի հրա՜յրքը կուսական,
Թող գրկի՛, համբուրի՛ ու տրվի՜ ուրիշին
Այդ ջահել, սիրունիկ, անպիտա՛ն սրիկան:
Չե՛մ ուզում անիծել ես նրան, ախ, սպասի՛ր,
Ախ, սպասի՛ր, չեմ ուզում հայհոյե՜լ ես նրան,
Դու տո՛ւր ինձ կիթառդ՝ ես երգեմ իմ մասին,
Քնարիս թավաձայն թախիծո՛վ դյութական:
… Օրերս նմա՜ն են վարդագույն գմբեթի,
Սրտիս մեջ՝ ոսկեհուռ անուրջնե՜ր անհամար…
Անթի՜վ աղջիկներ եմ ես սեղմել իմ կրծքին
Ու անթի՛վ կանանց եմ տիրացել ակամա:
Շատ դա՛ռն է դրվածքը այս ունայն աշխարհի.
Դեռ մանկուց՝ ործկալի մի դրվա՛գ եմ հիշում…
Թե ո՛նց են քած շան տռփանքը տենչալի
Որձերը, հե՜րթ կանգնած, հեշտալի լափլիզում:
Էլ ինչո՞ւ եմ նրան դեռ փորձում՝ ես խանդե՜լ…
Էլ ինչո՞ւ եմ տանջվում՝ իմ խղճին հետամո՛ւտ…
Մեր կյանքը՝ կրքերի՛ց
կեղտոտված մահճակալ…
Մեր կյանքը՝ անպատկա՜ռ
կրքերի հորձանուտ…
Ախ, երգի՜ր ու երգի՛ր… Այդ կնոջ թևերին՝
Չարաղետ օրհա՜սն է հույսերի կուսական…
Ինձ նման՝ ո՛չ մի բան չդնես քո [բան]ին,
Որ երբե՛ք չմեռնես… Որ ապրե՜ս հավիտյան…