2019 թվականի հունվարից արձակագիր Սմբատ Բունիաթյանը կյանքի է կոչել «Մեկ պատմվածք» մատենաշարը` հանդես գալով իբրև հրատարակիչ, գլխավոր խմբագիր և թարգմանիչ: Մատենաշարով ներկայացվում են համաշխարհային գրականության լավագույն պատմվածքներ` նոր թարգմանությամբ: Առաջիկայում կտպագրվեն նաև ժամանակակից հայ արձակագիրների ստեղծագործություններ: Բոլոր պատմվածքները հայ ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ:
Հատորյակ 1
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ – «Սպասելու իրավունքը»:
Հատորյակ 2
ԵՐԵՔ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ ԿԱՐՃ ՊԱՏՄՎԱԾՔԻ ԺԱՆՐՈՒՄ
- Իվան ԲՈՒՆԻՆ – «Մատուռ»:
- Հայնրիխ ԲՅՈԼ – «Լուրեր Բեթղեհեմից»:
- Վսեվոլոդ ԳԱՐՇԻՆ – «Չորս օր»:
«Չորս օր» պատմվածքի թարգմանության համար արձակագիր Սմբատ Բունիաթյանն արժանացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակին:
Հատորյակ 3
Ֆումիկո ՀԱՅԱՇԻ – «Տոկիո»: Ճապոներենից թարգմանությունը` Աստղիկ Հովհաննիսյանի (ճապոնագետ, Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի ավագ դասախոս):
Հատորյակ 4
ԱԲՍՈՒՐԴԻ ԺԱՆՐՈՒՄ
- Ֆրանց ԿԱՖԿԱ – «Կամուրջ», «Գիշերով», «Տունդարձ», «Երկաթուղով ճանապարհորդողներ», «Ուրուր», «Ողջ ճշմարտությունը Սանչո Պանսայի մասին»:
- Դանիիլ ԽԱՐՄՍ – «Անկում», «Ծեր մարդու մահը», «Լինչի դատաստան», «Տետր»:
- Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ – «Սահմանադրություն` հավիտյանս հավիտենից», «Մեր անիծյալ օրհներգը», «Հետույքային պատերազմ»:
Հատորյակ 5
ՈՍԿԵ ԳՐԻՉ Վիրջինիա ՎՈԻԼՖ – «Թագավորական այգի», «Ուրվականներով տունը» (պատմվածքներ, հայ ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ):
Ռուսերենից բնագրի համադրությամբ թարգմանել, կազմել և խմբագրել է Սմբատ Բունիաթյանը:
«Մեկ պատմվածք» մատենաշարի հատորյակները կարող եք ձեռք բերել «Նոր գիրք» գրախանութից (Բաղրամյան 3, Գրողների միության շենքի հարևանությամբ):