Լիա Իվանյանի «Տղամարդն ու իր կանայքե վեպի ծանուցման մեջ կարդում ենք. «Վեպը կին-տղամարդ փոխհարաբերությունների և անկախացած Հայաստանի դեռևս չձևավորված արժեհամակարգի մասին էե: Հեղինակը պահանջում է անպայման կարդալ գրքի առաջաբանը՝ տղամարդու և կնոջ փոխհարաբերությունը վաղնջական գրական թեմա է, ապացույց՝ Հոմերոսի «Իլիականըե:
Լիա Իվանյանը մեր օրերի կանանց մասին գրում է կենտրոնական հերոսի՝ Կարենի ընտանեկան շրջանակի կանանց իրողություններով: Հետաքրքիր է մատանու՝ այն էլ երեք կարատանոց ադամանդով, դերը ողջ պատումի ընթացքում: Կարենը, որը կարողացել է հաղթահարել խորհրդային տարիներին հաջորդող պատերազմական ցրտի, սովի, մթության ու անվերջանալի թվացող դժվարությունները, դարձել է հավաբուծական ֆաբրիկայի տնօրեն, վարում է թանկարժեք արտասահմանյան մեքենա, ապրում է քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ շենքերից մեկի 170 քմ տարածք ունեցող բնակարանում ու, չնայած սիրում է կնոջը, ունի նաև սիրուհի, որին խանդում է: Վեպն ունի գլուխների յուրօրինակ վերնագրեր՝ «Տղամարդըե, «Կինըե, «Դուստրըե, «Ալլանե, «Գոհար Արշակովնանե, «Քույրըե, «Մայրըե:
Իր նախորդ արձակ գործերում ևս Լիան ցավով գրում է տնտեսական ծանր պայմանների հետևանքով Հայաստանը լքող հայերի մասին, որոնք օտար ափերին գտնում են ապահովված կենցաղ, սակայն մտքով հայրենիքի հետ են: Վեպում հակադրվում են խորհրդային տարիների դաստիարակությունն ու աշխարհայացքը և նորանկախ Հայաստանի քաղաքացու հոգեբանությունը: Կախարդական փայտիկով ամեն ինչ պտտվում է փողի շուրջը: Խորհրդային վարչակարգում մարդկանց ուղեղներում ամրագրված էր «Փողը ձեռի կեղտ աե հասկացողությունը, մինչդեռ նոր օրերում վեպի գլխավոր հերոսը բազմաթիվ աշխատանքներ է փորձում, մինչև հասնում է իր կարիերիայի բարձունքին ու բարեկեցությանը:
Վեպն սկսվում է ադամանդե մատանին գտնելով, որը Կարենի մոտ մնում է մինչև վեպի վերջը, և, ի վերջո, հեղինակն ընթերցողին բացատրում է, թե ուրիշի կորցրած թանկ մատանին, որի վրա կա կորցնողի անեծքը, երբեք չի կարող երջանկություն բերել գտնողին: Կարենն այդպես էլ չի կարողանում մատանին նվիրել ո՛չ կնոջը, ո՛չ աղջկան, ո՛չ սիրուհուն, ո՛չ էլ մորը: Երբ վերջապես որոշում է մատանին նվիրել մորը ու պատկերացնում է, թե նա որքան կուրախանար այդ թանկ նվերից, մորը գտնում է հեռուստացույցի առջև նստած՝ բազկաթոռին մահացած: Այս տեսարանը հեղինակը իրոք գրել է՝ որպես սթափեցում այն մարդկանց, ովքեր ավելի են գնահատում մամոնան, քան մարդկային կյանքը: Կարենը սթափվում է իրական կյանքի հարվածից, և մատանին նրա համար դառնում է չարիքների խորհրդանիշ, շտապ տանում, դնում է խճուղու այն տեղում, ուր մի օր գտել էր:
Անկախության տարիների յուրօրինակ փոփոխություններից է հայ տղամարդու կերպարանափոխումը:
Պատերազմական մութ ու ցուրտ տարիներին ամեն ինչ ընկնում է կանանց ուսերին: Տղամարդիկ խեղճանում են, դառնում կեղտոտ, անթրաշ, անկար: 1992-ին կորչում են բանկերում ունեցած խնայողությունները, հայերը դառնում են միջպետական չարչիներ:
Տղամարդկանց հետ փոխվում են նաև հայ կանայք: Արդեն որոշ չափով հարստացած կանայք սկսում են մտածել սեքսի, պոռնոֆիլմերի մասին. երևույթ, որ չէր կարող լինել խորհրդային տարիներին:
Ընտանեկան միջավայրին զուգահեռ տեսնում ենք ուսանողական միջավայրը, որը ռեալիստորեն պատկերված է «Աղջիկըե հատվածում: Կարենի աղջիկը՝ Թամարը, սովորում է համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ունի ընկերուհիներ, բարեկիրթ է, սակայն չունի կյանքի համար այնքան կարևոր երիտասարդին, որը կդառնար ապագա ամուսինը:
Կարենը հանկարծ հասկանում է, որ բոլորովին չի զբաղվել դստեր դաստիարակությամբ, ամեն ինչ գցելով մոր վրա. «Եվ ընդհանրապես, արդյոք դաստիարակե՞լ ենք, թե՞ մեր հարմարվողականության հրեշավոր դրսևորումներով ջարդել ենք նրանց մեջ ամենաազնիվն ու բարոյականըե (էջ 97): Բանասիրական ֆակուլտետում սովորող աղջիկներն ապրում են տարբեր պայմաններում, ապահով խավի կողքին կան նաև չունևորներ, և կյանքը հենց նրանց է հարվածում ու խեղում վերջիններիս ճակատագիրը: Տղաների յուրօրինակ պակասը աղջիկները լրացնում են սոցիալական ցանցերում կապեր ստեղծելով:
Պարզվում է, որոշ կանայք սիրուհի են դառնում իրենց վրեժը նախորդ տղամարդուց լուծելու համար, և սիրո կապի հիմքը բոլորովին էլ սերը չէ, այլ սեքսը, որը որքան հեշտ առաջացել է, նույնքան հեշտ էլ կարող է վերանալ, որովհետև հիմքում չկա խոր զգացմունք:
Լիա Իվանյանը Գոհար Արշակովնայի կերպարով հաստատում է այն ճշմարտությունը, թե երիտասարդ մնալու գաղտնիքը կրեմների, մերսումների և դիմակների մեջ չէ, այլ մարդու ներքին էության: Այդ կինը էպիկուրյանների նման խորհուրդ է տալիս նպատակային ապրել ամեն օրը. «Դրա համար էլ միշտ ժպտացեք, պատրաստ եղեք ամեն րոպե երջանկություն ընդունելուե (էջ 167):
«Քույրըե հատվածում շոշափվում է մարդասիրական գթասրտության պրոբլեմը: Նորածինը ծնված պահից մնում է առանց մոր. վերջինս ծննդաբերության ժամանակ մեռնում է: Երեխային միանգամից որդեգրում է վեպի գլխավոր հերոսի քույրը՝ Կարինեն, որը երեխային կոչում է մոր անունով՝ Աննա:
Ընտանիքը ևս ընդունում է նորածին երեխային ու համարում սեփականը: Վեպում պատկերված է հայ մարդու և հայ կնոջ վերաբերմունքը երեխայի նկատմամբ: Երեխան աստվածային պարգև է, կյանքի շարունակողը, ամենաթանկ ու իրական գանձը, որին չի կարող փոխարինել ոչ մի ադամանդյա մատանի՝ քանի կարատ էլ այն լինի:
Լիա Իվանյանը վեպում ունի համարձակ տեսարաններ, որոնք լիովին բխում են հերոսների վարքագծից ու շեշտում վեպի ինքնատիպ ռեալիզմը:
Իմ կարծիքով, կին գրողն իր վեպով պահանջում է առավել մեծացնել հայ տղամարդու պատասխանատվությունը նախ` սեփական կնոջ և ապա՝ նրան շրջապատող կանանց նկատմամբ:
ՄԵՐ ՕՐԵՐԻ ՌԵԱԼԻԶՄԸ` ԸՍՏ ԼԻԱ ԻՎԱՆՅԱՆԻ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
