Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

 

Հիմա …կամ Կալի Յուգայի մեռյալ գոտու անմեռ ժամանակը…

«Պապ ու տատ»-ի մոտ

….Հիմա երկինքը իմն է

բացարձակորեն ու բնութենական,

Հիմա երկինքը քոնն է` ավելի քան                            երկնաչափական

ու երկրաչափական,

Հիմա կապույտն իմ կարոտն է,

իմ երկինքը` զարմանահրաշ,

Իմ երկինքը, իմ անվերծանելի դռան

ճռինչն է նրա բանալին,

Հիմա ես տիեզերքն եմ,

նրա հավիտենական կանչը,

մտախոկերը,

նրա իրերի, սիստեմների,

խառնվածքի շարժը,

նրա արարումների` օդ ու կրակի,

հողաբույրի,

քամու համբույրները

գաղտնավոր, հրի,

հրեղեն կայծակների,

բանի չափակիրը,

արծաթհնչուն, խոլական,

հարաշարժ ջրիբնույթը,

ոգին ամենայնի` ոգեղենական,

անեզրական, արարչական…

Հիմա… քերթվածի, սիրո,

երկնասրահի աստղական ցավ են

ամենայն կանչերը…,

ցավ են` Ծիրկաթնի շուրթերին…

Ես կնոտագրեմ դրանք ուկնվիրեմ

արևատենչերին` բաժանելու

աշխարհներին,

ամենեցուն` տարաշխարհիկ,

զարմանահրաշ, տարաբնույթ,

անչափելի տրվածքներով,

անմեկնելի գժություններով

արբած,

ֆենոմենալ հանճարեղության

ցուպը ուսին, ու

կուղարկեմ նրան դեգերելու

հավերժի աստղաբույլերին մերձ`

քննելուլույսիու խավարի                                             երկնակարգը`

Լերիք լերանց գագաթներին

ուղարկելու իմաստության քարը`

վաղուց այնտեղից անհետացա՞ծ,

թե՞ գաղտնագրված

հավերժության խորհուրդը,

անմահության պուրանաները`

արևելքի սկիհներով, ծովածավալ

մերկություններով` մեծ սերերով

ծանրաբեռ` ամենայնի

ապսպրանքներով, տրվածքներով…

գերիմացական, սուպրամենթալ

չափություններին`

անչափական ու գաղտնավոր,

հարաշարժ,

ու տիեզերամիտ…

Հիմա «ցնծություն» է մոլորակներում,

ահեղ սուգ անվերադարձներին,

տաք ու սառը մրրիկների

փոթորկաբեր բախում,

նախազգուշացում`

օրինազանցներին, բռնավորներին…

երկնակամարը բոսորափայլ է,

հրաշասփյուռ, դյութանքներով,

մոլորակները` ցաք ուխռիվ,

գեղեցկագույն

անհասանելիությամբ…

անքննելի գաղտնագրերով`

անմեկնելի ժամանակներից`

կարոտագիր սպասումներով` իրենց

փնտրող մեծ սիրահարներից,

խիզախ տիեզերախույզներից…

ՔԵՐԹՎԱԾՆԵՐ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԱԾԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Ութը դռներում…1

  1. Այսպես խոհադեմ ու մտքերի

ծալիկ տված անցումներում,

պատուհանն է իմ ձգտումներին ի տես

հրաշազննումի

հրավիրվել… ութը դռներում…

Հավերժության սահանքներում և

Կալի Յուգայի 2

մտասևեռման աստղաչափերում,

Մորիայի այգու թասի մեջ շրշող ջուրը

զովության,

մի անտես դողով, բայց և

զովալից ընծայահպմամբ

լուռ արծաթվում է իմ

հազարամյա կարոտ

շուրթերին սպասամուտի

արևորդկանց քայլքով… ու հրաշքները

խնդրարկու են

ու քննամիտ են, չստրկացնող…

հոգուս խոյացման`

գաղտնատեսության

դռնեդռներով,

Արևելից երկրի լուռ խոնարհումի,

Մասսյաց կատարի պերճ ու բարեբեր

զմրուխտյա գինդով կբացեն հանդես…,

ու բուրաստանները Մասսյաց

թագակիր բոլորակներով

քառասլացքի

լանդշաֆտն յոթներիզ ու

յոթնացոլումի`

արծվատեսով ու արծվավազանով ու

արծիվներով չափակիրների

ու դշխոյասեր, հպարտ կանդերի,

Հայասսա երկրի բիլ կապույտներին

ի տես, ի՛ զորու,

մտքի ճենճերոտ, բայց ազնվագույն

պարունակներով,

աստվածներին լուռ կխոնարհվեն ու

յոթնահայեցմամբ

արևապաշտություն կաղերսեն երկրի

սիգաճեմ ու ձիգ

պահապաններից…

 

  1. Գերիմացության,

գերպայծառացումի ծայրամիտները,

ոգեկոչումով մի խնդրարկու

ու… աշխարհներից վեհու

բարձրագույն,

կըգան ըմպելու ձեռնադրյալների

եռաքննումի ու եռամեծար

պուրանաները3

տիեզերական փնտրումների լուռ

սրահներում…

ու աբսուրդն այլևս, որ գունատրումի

խոհին էր հլու`

կելնի քննումի… ու անիմանալին`

իմացյալին սուրբ կկանչի

թերթ-թերթ,

ու խորաններում արևն արքենի

սիրափթթումի ու յոթնացոլումի

կըկոչի մերոնց` մերժվածներիս,

ու անդունդներում նագեր կերևան

օձամարմինով ու իմաստնագույն,

ու երկնային անծիրներում բույլ

աստղակիրները կելնեն լույսերի փայլը

սփռելու,

ու անապատների խենթ

սահանքներից,

ու եռամեծար լույս աստվածներից`

առաքվածների`

այն գուրուներիցշնորհ առնելու,

որոնք երբեմնակի ընկերանում են

օձամարմիններին…

 

  1. Իսկ երկրամութ անդնդախորշերը, որ

տարածաչափերում

այլ գոյությունների` ճոխ

անդաստանների մերթ

կվերածվեն,

կպահեն խոհը, կպահեն լռիկ

արարումների

ոգեղենության մենաշնորհները…,

իսկ երկնասփյուռ աստվածաշեմը

անկեզ բույրերիու կրակների

նախահիմերը կբացի զգույշ, ու դեպ

էակներն երկնեղեններիկձգտեն երգով

նորածինները, որոնք

փնտրում են իրենց

նախնական ու երազային

սև պտուկները

մայրամիտների` ծծելու

կաթն ինքնազննումի,

կաթը խնկումի, կաթը

արծաթհունչ ու բարունակված

ընդեղեններով մտահանգումի…,

իսկ մտախորշակները

պատրաստվում են անհագ

ցանկությամբ

այլ գոյություններին, նախորդ

կյանքերից առաքվածներին,

առաքյալներին առանձնաձայնել`

դնել քննումի,

դնել ընդունման, ապա` մերժումի…

 

  1. …կարմայակերպերը

պարտամուրհակներում

խուլ խճճանքներից

ձերբազատվելու տրոհումներ են

զիգզագավորում

ումնում շվար…

և թասը նորից գերիմացության

արծաթաջրով լո՜ւռ կըշորորա…

և աստվածային տրվածքների շուրջ,

մեծ համառությամբ ու

երկնեղենությամբ հայտնության

ժամը դուք փնտրեցեք, ո՜վ

սպասյալներ…

ու նայեք այգու գերիմացության

մենթալ քննումին

երրորդ աչքերով` միայն լռությամբ…

 

___________

 

1.Մարդու հոգևոր զարգացման յոթ աստի­ճանների գերադրական` բարձրագույն աստիճանը:

2.Ագնի յոգայի` Կենդանի բարոյագիտության (արևել­յան մտասևեռումը) մեջ 4 ժամանակաշրջան գոյություն ունի, որից մեկն է` մեր ապրած ժամա­նակաշրջանը. այն 5000 տար­վա տևողություն ունի, որի ընթացքում մարդկային բարո­յական արժեքներն անկում են ապրում, մինչև ժամա­նակա­շրջանի վերջը:

3.Վեդաների 18 պատմական գրությունները:

One thought on “Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։