ա/ Ես իմ գլուխը վարձու կուտամ, կը ծախեմ նոյնիսկ: Ներկայ կարգերու մէջ ապրողի մը համար մարմնոյն այդ մասը ոչ միայն ավելորդ է, այլեւ վնասակար /Հ. Ա -1, էջ 15/:
բ/ Գաղափարներս սովորաբար մարմնիս վրա եմ կարել տալիս, եւ որպես այդպիսին, ոչ մի խորհրդային բեմ չեմ օգտագործում այդ քարոզելու… /Հ. Բ -2, էջ 40/:
գ/ Իմ գլուխը մտքերի այնպիսի հարուստ «վաճառատուն» է, որ սա յոթանասուն տարվա մէջ չեմ կարողանում «ծախել» եղած ապրանքի նույնիսկ քառորդ մասը:
Այդ անտերի գլուխն էլ ջրհորի նման մի բան է, ջուրը քանի քաշում ես, այնքան շատ է լցվում /Հ. Ե – 5, էջ 186/:
դ/ Եթէ տակառի մէջ գրասեղանի տեղ լիներ, ես ուրախությամբ սենյակս թողած` տակառի մէջ կապրեի:
Իմ կենցաղով ես շատ եմ նման Դիոգենէսին… /Հ. Ե – 5, էջ 134/:
1. Յուրաքանչյուր մարդ իրեն հատուկ «գերագույն պատիժն ունի» /Հ. Ա -1, էջ 126/:
2. Միշտ ու ամեն տեղ միեւնույն հետեւանքները միեւնոյն պատճառեն առաջ կու գան /Հ. Ա – 1, էջ 122/:
3. Մարդիկ, որոնց համոզմունքները արդեն գլխի մէջ չեն գտնվում, դրամապանակի մէջ են…/Հ. Ա -1, էջ 95/:
4. Անարդարությունը քարացած երեւոյթ չէ, եւ էվոլյուցիայի ենթակա, մնացյալ բոլոր երեւույթներու օրինակով /Հ. Ա – 1, էջ 130/ (ինչպես երջանկությունը, որ կանգնած գաղափար չէ Հ. Դ – 4, էջ 415):
5. Այո՛, կան բաներ, որ մարդս կորսնցունելով ավելի կշահի /Հ. Ա – 1, էջ 167/:
6. …իմաստունն ապրում է, հիմարը կորչում: Այդ էլ սուտ դուրս եկավ: Որովհետեւ բոլշեւիկյան կարգերում իմաստունները անխտիր աքսորում կոտորվեցին, իսկ հիմարներն անցան պետության գլուխը /Հ. Ե – 5, էջ 120/:
7. Անգամ մը, որ առարկայի մը հասկացողությունը վերացվեցավ, ալ դժվար է գաղափար կազմել տալ եւ իզուր ստիպված պիտի ըլլաս «նախնական կուլտուրան» քրքրելու /Հ. Ա – 1, էջ 176/…
8. Ինչքան պակաս իրականը, այնքան առատ երեւակայականը /Հ. Բ – 2, էջ 161/:
9. Իր ժողովրդեն… վախցող կառավարություն մը բնավ չի կրնար ժողովրդեն ընտրված ըլլալ /Հ. Ա – 1, էջ 226/:
10. Կար ժամանակ, երբ մահն անսպասելի էր, բայց չէ՞ որ այժմ կյանքն է անսպասելի /Հ. Ա – 1, էջ 223/:
11. Մի՞թէ թշնամին կարող է «ցինիկորեն անկեղծ» լինել իրենից ֆիզիկապես ուժեղ թշնամու առաջ /Հ. Բ – 2, էջ 45/:
12. … բարեկամ մը կը հարցնե մեր դրութեան մասին:
– Սիրելի՛ս, կ’պատասխանեմ իրեն նամակով մը, դրությունը երեքն է` կեցած, նստած, պառկած:
Եթէ կեցած ենք` ուրեմն բանկոոպի դռան հերթի ենք,
Եթէ նստած ենք` Չեկայի մէջ,
Եթէ պառկած ենք` գերեզմանին, միայն… /Հ. Ա – 1, էջ 166/:
13. Ես ազդվում եմ միայն մեծահոգությունից, որն ինձ պարտքի տակ է գցում, եւ ինձ ամեն կերպ հատուցելու պարտադրում /Հ. Բ – 2, էջ 113/:
14. Բարեխիղճ ծառայությունն ամեն դէպքում չէ, որ գովելի է. պատահում է, բարեխղճություն, որ անհուն թշվառության է հասցնում մարդկությանը /Հ. Դ – 4, էջ 50/:
15. Ինչքան քաղցր է ապրիլ ըստ էութեան մարդկանց հետ: Անոնք անկեղծ են, ինչպես կ’ըլլայ մարդ իր ծնունդին ու մահվան ժամանակ միայն: Անոնք հեռագիր վէպեր են, առանց երկարապատում առաջաբանի ու ձանձրալի վերջաբանի /Հ. Բ – 1, էջ 139/:
16. Երբեմն ամենաչնչին պատճառ մը մեծամեծ աղետներու կյանգի, ԱՅԴ ՃԻՇՏ Է /Հ. Բ – 2, էջ 155/: Յուրաքանչյուր պատերազմ խթանում է տեխնիկայի եւ արդյունաբերության զարգացումը, բայց ես չեմ ընդունում այն մշակույթը, որը պատերազմի արդյունք է, քանի որ ինքս դեմ եմ սպանությանը /Հ. Բ – 2, էջ 80/:
17. Լուսժողկոմը համատարած պարտադիր ուսում կը հայտարարե` «կռիւ» հայտարարելով անգրագիտությանը:
…այսօր, եթէ պատահմամբ երկու մարդ ԳՐԱԳԷՏ է մնացեր երկրին մէջ, ան ալ զոհ պիտի երթա այս անհավասար կռվին/Հ. Ա – 1, էջ 230/:
18. Խորհրդային երկրին մէջ ոչինչ չկայ միատեսակ ու ընդհանուր` տխմարութենեն զատ /տե՛ս Հ. Ա -1, էջ 233/:
19. Ձրի, ընդհանուր եւ պարտադիրը մեր երկրին մէջ ոչ թէ ուսումն է, այլ աղքատությունը /Հ. Ա – 1, էջ 278/:
Այո՛, ընդհանուր ու պարտադիր են աղքատությունը, թշվառությունը ու անխելքությունը /Հ. Ա – 1, էջ 279/:….
Ոչինչ չհասկանալը երկրորդ բարեպատեհ հանգամանքն է սոցիալիզմի կառուցման ճանապարհին:
Սոցիալիզմը հենց պահանջում է ոչինչ չ’իմանալ /Հ. Ե – 5, էջ 118/…
…Իմ տառապանքս ոչ թէ սկզբունքի սովեն կը առաջանա, այլ անոնց առատութենեն /Հ. Ա – 1, էջ 281/:
Բայց չէ՞ որ մուրացիկին խոստացած արքայությունը նույնպես գոյություն չ’ունի /Հ. Ա – 1, էջ 283/:
20. Շատ բանի գաղափարը ավելի քաղցր է, քան բուն առարկան: …
Սոցիալիզմն ալ ինչքան հեռու ըլլայ, այնքան քաղցր կուգա, ինչքան մոտիկ` այնքան գանելի:
Աստուծո գաղափարն ալ այնպե՞ս չէ: Մտածե՞ր եք այն անհարմար կացության մասին, երբ օր մը հանկարծ Աստվածը ելլի, փեշերը հավաքե ու իր ԱՆՀԱՍ հեռավորութենեն գա կողքդ նստե:
Սիրո ասպարեզին մէջ այնպես չէ՞: Քեզմե հեռու փախչող աղջկանը դուն ավելի չե՞ս սիրեր, քան այն, որ իր ոտքովը կու գա գիրկդ իյնալու…
Պլատոնը շատ իրավացի է իր փիլիսոփայության մէջ: Եթէ խորը դիտողություն ունինք, դուք հանձին առարկայի կամ նյութի` անոր իդեան է, որ կը սիրեք /Հ. Ա -1, էջ 256/:
21. Դարվինի ու Խորհրդային տեսութեան մէջ տարբերությունը շա՜տ մեծ է: Մինչ Դարվինը մարդոց կապիկեն սերվելու թէզը կըզարգացնե, բոլշեւիկները հասակավոր մարդու եւ մանկան միջեւ եղած կապն ալ կը կտրեն: /ՔԱՆԶԻ/
Մանկանը չի կարելի ապտակել, բայց մեծին կարելի է գնդակահարել /Հ. Ա -1, էջ 165/:
Եթէ մարդկային պատմութեան մէջ չորս հատ Լենին ծնված ըլլար, հասարակածային բոլոր անտառները այժմ ճղակտոր պիտի ըլլային կապիկների ծանրության ներքո /Հ. Ա -1, էջ 227/:
Պատրաստեց՝ Վարդան ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ
Լեռ Կամսարի արդիականությունը ապացուցում է, որ մարդն իր էությամբ չի փոխվում: