Մարտի 7-ին ՀԳՄ ճեմասրահում տեղի ունեցավ «Վազգեն Սարգսյանը լուսանկարներումե ցուցահանդեսի բացումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ներկայացված լուսանկարները երբևէ չեն ցուցադրվել: ՀԳՄ-ում ցուցահանդես բացելու գաղափարը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի դստեր՝ Գրետա Սարգսյանինն էր: Վերջինս շնորհակալություն հայտնեց «Արմենպրեսե հայկական լրատվական գործակալությանը, որն իր արխիվներից տրամադրել էր նկարների մեծ մասը, և Անահիտ Ադամյանին, ով ուղղորդել էր նկարները հայթայթելու հարցում:
Ցուցահանդեսը զուգադիպեց նույն օրը ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցած հուշ-ցերեկույթին, որը նվիրված էր Վազգեն Սարգսյանի 60-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ այս հանդիսությունը գրական տուրք է Վազգեն Սարգսյանի հիշատակին, ընդգծեց, որ նա ոչ միայն Գրողների միության անդամ էր, երիտասարդ տաղանդավոր արձակագիր, այլև ՀԳՄ-ում ստեղծել էր Երկրապահ կամավորական միության առաջին օղակը:
«Բանակաշինություն, պետնախարար, Պաշտպանության նախարար, ռազմական, քաղաքական ու պետական գործիչ: Իմ ճանաչած ամենակազմակերպված ու ժողովրդական ոգին ըմբռնած, արագ վերընթացի զավակն էր, ծնված այստեղ և հիմա, ճիշտ տեղում, մեծ նպատակի նշանով ու ջանասիրությամբ: Նա իր ուղնուծուծով նորի ձգտող և կառուցող մեծ անհատ էր՝ խտացած, զսպանակված ժամանակի պատմական անցյալը մի կարճ ընթացքում իր մեջ առած ու պատմական լեգենդ դարձածե,- ասաց Էդ. Միլիտոնյանը և մեջբերելով Վ. Սարգսյանի սիրած ու հավատով լեցուն խոսքը՝ «21-րդ դարը մերն է լինելուե, հորդորեց, որ յուրաքանչյուր ոք այս ջանքով ու համոզմունքով գործի:
Ազատամարտիկ, «Սասունե ջոկատի հրամանատար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, շեշտելով, որ երկրորդ հազարամյակի վերջում համախմբվելու և հանուն մեր հայրենիքի անկախության, Հայաստանի Հանրապետության, մեր պետության ու պետականության, մեր հող ու ջրի համար պայքարելու ճանապարհին իր առանձնակի դերակատարությունն է ունեցել Վ. Սարգսյանը, նշեց, որ նա կարողացավ համախմբել բոլոր ջոկատները, դարձնել կուռ կառույց և պայքարել թշնամու դեմ: «Վազգեն Սարգսյանը հիմք դրեց ու ձևավորեց հայոց բանակը, որն այսօր մեծ դերակատարում ունի ազգապաշտպանության գործում: Եվ այսօր առավել ևս, քան երբևէ, պետք է համախմբվենքե,- ասաց նա:
«Վազգեն Սարգսյանի խոսքերով ասած՝ մշակույթը գաղափարների, մտքերի, տաղանդների, հանճարների հավաքականություն է, որն ընթացք, հաջորդականություն և զարգացում ունի և ներծծվելով ազգի գիտակցության մեջ՝ ձևավորում է մթնոլորտ, ոչ թե մշակույթի նախարարությունե,- ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Արամ Սարգսյանը կոչ արեց գնահատել հայոց հերոսներին, հայկական մշակույթը, խոսքը, բառը, հայոց մեծերին. «Մենք պիտի հասկանանք՝ ինչ հայրենիք ենք պաշտպանում, որովհետև հայրենիքը միայն հողը չէե:
Արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի հավաստմամբ՝ Աստված Վ. Սարգսյանին ստեղծել էր մեծ գործերի համար, և նրան հաջողվեց այդ մեծ գործերն անել՝ ստեղծել բանակ, ստեղծել միություն, ստեղծել մարդկային մթնոլորտ: Խոսելով Վ. Սարգսյանի պարտաճանաչության, կարգապահության մասին՝ Մ. Տեր-Գուլանյանը հիշեց, որ նա որտեղ հայտնվում էր, իր շուրջը տոն էր ստեղծում, որ բխում էր նրա էության մեջ առկա լույսից: «Վազգեն Սարգսյանն անցյալում չէ: Նա մեր դիմաց է, ոչ թե մեր թիկունքում, մենք պիտի հասնենք նրան ու շարունակենք այն գործը, որ սկսել էր Վազգենըե,- ամփոփեց Մ. Տեր-Գուլանյանը:
Արձակագիր Ռոլանդ Շառոյանը, արժևորելով Վ. Սարգսյանի դերը հայոց ազգային բանակի ստեղծման գործում, ինչպես նաև գնահատելով նրան՝ որպես արձակագրի ու հրապարակախոսի, երանի տվեց այն մարդուն, ով քառասուն տարի հետո Վազգեն Սարգսյան գրողի, հրապարակախոսի, մարմնամարզիկի, սպարապետի մասին խոսք կասի, և կտրվի Վ. Սարգսյանի հերոսական կյանքի դրամայի ճշմարիտ գնահատականը: «Մեզնից շատերը դեռևս ինչ-ինչ մտայնությունների ազդեցության տակ շարունակում են մի քիչ վախվորած գնահատումներ տալ մեծ մարդուն, մեծ հայինե,- ցավով փաստեց Ռ. Շառոյանը:
«Վազգեն Սարգսյանը ծնված օրից, առաջին պատմվածքից գրող է, նրա գրականությունը պիտի մնա: Նա պիտի շարունակի ապրել և՛ որպես գրող, և՛ որպես զորավարե,- ասաց արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը և հավելեց, որ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակը, մեր անկախությունը նաև Վ. Սարգսյանի շնորհիվ իրականացավ:
Ըստ Վահագն Մուղնեցյանի՝ Վ. Սարգսյանը շարունակ ներկա է, ապագայում էլ է ներկա լինելու: «Ես Վազգենի ընկերն եմ, նրանցից մեկը, ով ճանաչեց-հարգեց ու սիրեց և երդում կիսեց դեռ այն ժամանակ, երբ նա նոր էր ամբողջացրել իր առաջին գիրքը՝ բոլոր առումներով խիստ անհատական, իր պես անմիջական, ուժեղ ու առնական, երբ դեռ չգիտեր, որ իր առաքելությանն ընդառաջ՝ ստիպված է լինելու գրիչը փոխարինել զենքովե,- ասաց նա և վստահեցրեց, որ Հայոց Սպարապետի հավատամքը Հայաստանի Հանրապետությունը Հայրենիք դարձնելն էր, այնպես, որ բառի կատարյալ և վերջնական իմաստով բոլորի կողմից ընկալվի որպես Հայրենիք:
Վան Արյանը հուշեր պատմեց մոսկովյան օրերից, որ անցկացրել են Վազգեն Սարգսյանի հետ, որոնցում նկատելի են Վ. Սարգսյանի մարդկային նկարագրին բնորոշ գծերը՝ պարտաճանաչություն, ազնվություն, բարություն…
Հանդիսության ընթացքում դերասան Մհեր Մկրտչյանը կարդաց Վ. Սարգսյանի «Էս խելքին ենք, որ այս խելքին ենքե պատմվածքը:
Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ Արտակ Ստեփանյանը (նվագակցող՝ Լևոն Հարությունյան, «Հայաստանե՝ Կոմիտաս, «Սև աչերեն շատ վախեցիրե, խոսք Ավ. Իսահակյանի, երաժշտ. Ա. Տիգրանյանի): Հանդիսության ավարտին ցուցադրվեց տեսանյութ, որում երգում էր Վազգեն Սարգսյանը:
Ցերեկույթը վարում էր Ամիրան Գալստյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ
«21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»
