Թավշյա հեղաշրջման պայթյունը անակնկալ էր ոչ միայն հայերիս համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հիացմունքն ու կարծիքը արտահայտեցª շեշտելով, որ անարյուն հեղափոխության այս մոդելը հեղափոխությունների քաղաքակրթական նոր մշակույթ է, և անհրաժեշտ է ուսումնասիրել դրա սկզբունքները: Աշխարհի պատմության մեջ, իմ կարծիքով, երրորդ անգամ հնչեց, հիշատակվեց Հայաստանի անունըª որպես միջազգային միավորի, դա Առաջին համաշխարհայինից հետո Հայոց եղեռնի արձագանքներն էին, 1988 թվականի երկրաշարժը և մեր ժամանակների «թավշյա» հեղափոխությունը, որը մեր ազգի տխուր անցյալի մեջ մի լուսաշող հայտնություն էր, և որի ականատեսն ու մասնակիցներն ենք մենք: Ի°նչ արեց այս հեղափոխությունը և ինչո°ւ:
Հեղաշրջման հեղեղը «Ավգյան ախոռներից» ափ շպրտեց պետությունը սեփականացնողներին, զինվորի հաց գողացողներին, երկիրը աղքատության մատնող ազգային վամպիրներին, պետության բյուջեն թալանողներին, հայոց պետականության դեմ դավեր նյութողներին, սակայն երկրի երակները խցանված են դեռ, և մենք, այս փոքրիկ լույսը փայփայելով, այսօր էլ սպասումների մեջ ենք: Այո°, որովհետև նախկին համակարգի շոշափուկներն ամենուր են և հեղափոխության արժեքները ոչնչացնելու համար ոտքի են հանել իրենց պահուստային ողջ ռեզերվը: Խնդիրն այն չէ, թե այս հեղափոխական ամիսների ընթացքում ինչու ինձ և ձեզ համար որևէ սոցիալական տեղաշարժ չի նկատվել, այլ այն, թե ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որի կեսն է այսօր Հայաստանում, ինչու չկարողացավ անկախություն ձեռք բերելուց հետո ոտքի կանգնել, երբ աշխարհի տարբեր անկյուններից օգնության գետեր էին հոսում Հայաստան: Երեսուն տարի է անցել, մեր Շարժումն սկսվեց 1988 թվականից: Ճապոնիային, անցումային շրջանից հետո, ընդամենը տասներկու տարի պահանջվեց ոտքի կանգնելու համար: Աշխարհի թանկ մետաղների երկիր Հայաստանը ինչո±ւ չկարողացավ կերակրել իր ժողովրդին, զարգացնել ռազմական արդյունաբերությունը, կանխել արտագաղթը, ելք որոնել շրջափակումից դուրս գալու համար: Ինչո±ւ, որովհետև անձինք, որոնց ժողովուրդը իշխանություն ու պետություն վստահեց, տոգորված էին ոչ թե ազգային, պետական շահերը պաշտպանելու խնդիրներով, այլª պետական ունեցվածքը յուրացնելու մարմաջով: Հեղափոխությունը նրանցից այսօր պահանջում է վերադարձնել պետությունից թալանածըª խոստանալով չդիմել վենդետայի: Բայց չէ± որ մեզ տրված էր հնարավորություն, որպեսզի հայն իր հայրենիքից չարտագաղթեր, 2016-ի ապրիլին զինվորի ձեռքին զենք լիներ, իսկ օրվա սննդի մեջª գոնե մեկ «տուշոնկա»:
Ժողովրդի օրինական ցասումի առաջ այսօր նրանք ոչ թե ընկրկում են, այլ իրենց կողոպուտը պահպանելու համար կառչել են փրփուրներիցª չմտածելով, որ դրանք ծովի խորքն են տանելու… Այսօր նրանք փորձ են անում սրբի դիմակ հագնել, բայց ինչպե±ս: Ձեզ համար անցյալը ներկա չէ, դրանում ոչ մի խոսք, բայց ներկան ձեր կուտակած միլիոններն են ու միլիարդները, արքայական պալատները, այն ահռելի հարստությունը, որ բդեշխներդ թալանեցիքª հայրենազրկելով պատերազմի կորուստների միջով անցած սեփական ժողովրդին, նրա ուսերին բարձելով միլիարդավոր պարտքեր: Իսկ հայտնի± է ձեզ, որ ՄԱԿ-ի կոնվենցիայովª հայրենազրկության համար դատի առաջ են կանգնում նրա կազմակերպիչները, և եթե այսօր խուսափում եք պատասխանատվությունիցª ձեր գրպանի համար «չնչին» գրավներ վճարելով, վաղը, միևնույն է, աշխարհասփյուռ հայությունը ձեզ միջազգային դատարանի առաջ է կանգնեցնելու: Փորձ եք անում արդարության քողի տակ սրբի դիմակ հագնել… Եթե դա ինքնապաշտպանություն չհամարեմ, ապա արածներդ մարդկային բանականությունից դուրս է: Գրիգոր Նարեկացին ձեզ նմաններին անվանում էր «հոգեպես անձնասպաններ»: Աշխարհի իրականության մեջ չկա նման բան, որ երկիրը երեսուն տարի խրամատներում լինի, պատկերացնո±ւմ եքª ինչ ավեր եք արել երկրի դեմ ոչ ազգանպաստ բանակցությունների արդյունքում, դուք շարունակեցիք ազգասպան պատերազմըª ձեր զավակներին թաքցնելով աշխարհի տաքուկ անկյուններում, իսկ ազգի որդիներին դարձնելով Ալիև-Հայաստան անօգուտ հարաբերությունների զոհ: Չաուշեսկուիª իր երկրից թալանածն ի±նչ էր ձերª ազգային ունեցվածքը յուրացնելու հետ համեմատած, բայց գնդակահարեցին նրան, իսկ դուքª պատժից խուսափող նորօրյա «սրբերդ», որ փորձում եք արդարանալ ժամանակի առաջ և կրկին ուզում եք վերադառնալ «քաղաքականություն», գնդակահարեցիք ձեր երկրի քաղաքացիներին: Նրանց արյան մեջ խեղդեցիք հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին, բարոյազրկեցիք ազգը, բանակը, հասարակությունը, փոշիացրիք, դիվանագիտությունը, երկրի դռները բաց արեցիք մարդակործան թմրադեղերի, համասեռամոլության, աղանդավորական կրոնամոլների, օտար, ազգադավ սահմանադրությունների, օրենքների ու բարքերի առաջ: Դրամաշնորհների առաջ խոնարհվելով, չբավարարվելով երկրի կողոպուտիցª փորձ էիք անում մինչև վերջ գնալ սպիտակ եղեռնը շարունակելուª ազգի ոչնչացման ձեր ծրագրերով, դուք դատապարտել էիք 13-ամյա աղջիկներինª ապագա մայրերին, «գարդասիլով», որպեսզի կանգնեցնեիք հայ գենի աճը:
Եթե պատրաստվում եք նոր վերադարձի (ձեր կարծիքով), մինչև հիմա որտե±ղ էիք ապրում, ինչո±վ էիք զբաղված, ո±վ էր ձեզ խանգարում զինել հայոց բանակը, աշխատատեղեր ու արտադրություններ բաց անել, դպրոցներ ու գյուղեր վերանորոգել ու շենացնել, դուք իշխանություն էիքª ամենակարող ու հաղթական, պատասխանեք իմ հարցերինª որտե±ղ եմ սխալվում ես և որտե±ղª դուք:
Հաշվեք, թե արցախյան պատերազմից հետո, որքա°ն զոհ է տվել երկիրը, ո°ւմ մեղքով և ինչո°ւ…
Հաշվեք, թե քանի մարդ է արտագաղթել հայրենիքիցª ում մեղքով և ինչու…
Հաշվեք, թե ինչ է մնացել Հայաստանի դեմոգրաֆիական պատկերից, երբ հազար երեխա ունեցող դպրոցներն այսօր 200-300 երեխա ունեն, դպրոցներ կանª մեկ աշակերտ, ում մեղքով և ինչու…
Հաշվեք, թե գալիք սերնդին ինչ վնաս է պատճառվելª վաճառելով երկրի հարստությունըª հանքերը, պետական գույքը, օդը, ջուրը և այլն, ում մեղքով և ինչու…
Հաշվեք, թե քանի գյուղ է դատարկվել, որքան հողատարածքներ են ամայացել, ում մեղքով և ինչու…
Հաշվեք, թե որքան են շատացել հոգեկան շեղում ունեցողների թիվը, ում մեղքով և ինչու…
Հաշվե¯ք, հաշվե°ք, թե ինչպես փոշիացրիք հարյուրավոր գործարանները, ինչպես թալանվեց Նաիրիտը, ում մեղքով և ինչու… ինչպես գործազուրկ մնաց աշխատող հայի ձեռքը:
Հաշվեք, թե ինչ ողորմելի թոշակ նշանակեցիք մարդկանց, ովքեր երկիրը կառուցեցին ու նվիրեցին ձեզ, ում մեղքով և ինչու…
Դուք հաշվում էիք միայն ձեր փողերը. պարտք եք երկրին, շա¯տ պարտք, ձեր յոթը պորտն էլ որ վճարի, չի կարող փակել… Արդª հանգիստ թողեք հայոց աշխարհը, նա հայոց ազգի հացն է, ելք որոնեք երկիրը հզորացնելու, քավեք ձեր մեղքերը, մի կախվեք փրփուրներից, եթե թշնամին ձեզ իրեն բարեկամ է ճանաչում և միջազգային հարթակներում պաշտպանում է ձեր շահերը, նշանակում էª նա ձեզանից հակազգային սպասելիքներ ունի և առիթի դեպքում պատրաստ է ձեզ գլխատելու:
Բավական է, ինչ էլ որ խոստանաք, անցյալը ձեր դեմ է կանգնելու… մեկ անգամ ուրացեք ինքներդ ձեզ, եթե ձեր մեջ դեռևս մի կաթիլ արյուն է մնացել մեր հրաշալի ժողովրդից: Թե ինչ ճակատագիր են ունեցել հայրենիքի դավաճանները, այդ մասին գրել են մեր մեծերըª Խորենացին, Րաֆֆին, Ստեփան Զորյանը, դաժան է եղել նրանց ճակատագիրը, ազգը կործանման տանող Մերուժան Արծրունու գլխին, օրինակ, շիկացած թագ են դրել: Թե ինչ ճակատագիր է սպասվում ձեզ, ես չգիտեմ, բայց անցյալի եղկելի թերությունները թող դաս լինեն ներկա իշխանավորներին, որ երկրի դռները հանկարծ չբացեն ԼԳԲՏ-ների ու օտար բարքերի առաջ, որ չմոլորվեն պետական միջոցները յուրացնելու գայթակղությամբ, բանակում չծառայած թույլիկները հայրենասիրությունը չհամարեն հիվանդություն, հանցագործներին թավշյա զիջումներ չանեն, որ չբարգավաճենª ժողովրդի մնացած կեսն էլ երկրից օտարելու համար, պատվով պահեն ժողովրդի սերն ու վստահությունը: Եթե ոչ իմ, ապա գալիքի ձեռքով մեկ ուրիշը ծանրորեն ձեզ էլ է անցկացնելու ժամանակի հայելու միջով:
Մեծերից մեկի խոսքով ավարտեմ. «Մի±թե կարելի է մերձավորից խլած հացով կշտանալ: Գողացած և ուժի զորությամբ ձեռք բերած հացը շուտ է վերջանում: Անգնահատելի և արդար է այն հացը, որը ձեռք է բերվում ճակատի քրտինքով: Ով այս սկզբունքը ոտնատակ անելով է հաց ուտում, նա քանդում է Աստծո պատվիրանը: Մկրտիչ Խրիմյան»:
Հանդիպում ՀՀ մշակույթի նախարարությունում
Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց միության անդամներին հուզող մի շարք խնդիրներ: Անդրադառնալով ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունըª նա առաջարկեց արմատապես վերանայել որոշ դրույթներ, ինչպես օրինակª վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցության բովանդակությունն ու ձևաչափը: «Վերջին տասնհինգ տարիներին այս ոլորտում էական առաջընթաց չի եղել: Մեր գրողները անվարձ երգիչների նման են ապրում: Հրաշալի է, որ դրամաշնորհային ծրագիր է մշակվել, այն նոր շունչ կտա գրական տարբեր ուղղություններին, բայց մեզ համար չափազանց կարևոր էª ովքե±ր են ընդգրկվելու այն հանձնաժողովում, որը որոշելու է գրողի կամ գրքի ճակատագիրը: Այդ հանձնաժողովների հարցը պետք է քննարկել գրողական ամենածանրակշիռ կառույցիª Հայաստանի գրողների միության հետ»,- մասնավորապես նշեց Էդ. Միլիտոնյանը: Անդրադառնալով և արժևորելով մեր օրերում ստեղծվող գրականությունը, ինչպես նաև արժանին մատուցելով արդեն մշակութային ժառանգության կարգավիճակ ստացած դասական գրական գործերինª նա կարևորեց դրանց հանրահռչակումը որպես պետական քաղաքականության կարևոր պայման. «Հայաստանի ներկայությունն աշխարհում պետք է ամրագրել նաև հայ գրողների միջոցով»,- խոսքը եզրափակեց ՀԳՄ նախագահը:
Անդրադառնալով ներկայացված խնդիրներինª Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արձանագրեց. «Մենք ունենք մի քանի ծրագիր, որոնք միտված են խրախուսելու ոչ միայն գրողին, այլևª ընթերցանությունը: Կարծում եմ, որ գրողին աջակցելու լավագույն ձևերից մեկը նրա համար ընթերցող ապահովելն է: Նման նպատակ ունի, օրինակ, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:
Մեր գրողները բավականին ակտիվ են, և աջակցության հարցում կողմնորոշվելը իսկապես բարդ խնդիր է: Այդ պատճառով որոշել ենք առաջնորդվել հետևյալ սկզբունքով. աջակցության հարցում առաջնորդվել ոչ թե գրողի կերպարով, այլ նրա ստեղծած գրական «արտադրանքով»:
Նախարարը շեշտեց, որ պետպատվերի շրջանակում ոչ թե պատվիրվում է կոնկրետ աշխատանք, այլ ֆինանսավորվում է ներկայացված գաղափարը որևէ թեմայի շրջանակում:
Անդրադառնալով գրադարանների ֆոնդի կրկնապատկմանըª նախարարն ասաց, որ այն ոչ միայն գրադարանները համալրելու, այլև գրողին աջակցելու նպատակ է հետապնդում: Նախապատվությունը տրվելու է առավելապես ժամանակակից գրողներին, որն իրականցվելու է դրամաշնորհային քաղաքականության սկզբունքով:
Անդրադառնալով հանձնաժողովներինª որոնք, Էդ. Միլիտոնյանի բնորոշմամբ, որոշելու են գրողի կամ գրքի ճակատագիրը, Լ. Մակունցը պարզաբանեց. «Հանձնաժողովների ձևավորման սկզբունքը հետևյալն է. դրանցում պետք է ներգրավված լինեն ավանդ ունեցող գրողներ, ինչպես նաև նոր դեմքերª թարմ գաղափարներով: Նոր սերունդը պետք է անպայման ներկայացված լինի: Անաչառությունը հանձնաժողովների ձևավորման կարևորագույն սկզբունքներից մեկն է: Կարևորագույն ևս մեկ նախապայմանª յուրաքանչյուր մրցույթում ներգրավված կլինի նոր հանձնաժողովª նոր կազմով»:
Հանդիպման ընթացքում գրողների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր: Արևշատ Ավագյանն առաջարկեց հայրենասիրական թեմաներով մրցույթ հայտարարելª այդպես հակադարձելով դրամաշնորհային ծրագրով առաջարկվող սարսափ գրականության պատվերին: Հանդիպմանը մասնակցող բոլոր գրողները այն կարծիքին էին, որ գրական գործերը քննող և գնահատական տվող հանձնաժողովներում պետք է անպայման ներգրավվեն ՀԳՄ անդամ գրականագետներ:
Հանդիպումը արդյունավետ էր այնքանով, որ նախնական ինչ-ինչ մտահոգություններ պատասխան ստացան, իսկ պայմանավորվածությունը, որ նման հանդիպումներ էլի են լինելու, հույս է ներչնչում որ գրողական համայնքի և Մշակույթի նախարարության երկխոսությունը շարունակական կլինի: