ՇՎԵԴԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ

գագիկ դավթյանՇվեդիայի Ակադեմիայի պատվելի անդամներ.
Ուրախությամբ ընդունեցի լուրը առ այն, որ Աթանաս Վանչեվ դը Թրասին՝ մեր ժամանակների մեծ մարդասերը, բուլղար և ֆրանսիացի ժողովուրդների արժանավոր զավակը, Ֆրանսիայի ականավոր բանաստեղծը, գրականության բնագավառի 2019 թ. Նոբելյան մրցանակի թեկնածու է:
Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ մեծ բանաստեղծի «Արևային երգեր» գիրքը՝ իմ թարգմանությամբ, Փարիզի Solenzara Մշակույթի ինստիտուտը հրատարակել է հայերեն` աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հնագույն և հավերժ երիտասարդ լեզվով: Աթանաս Վանչեվ դը Թրասիի պոեզիան՝ իր մարդասիրական գաղափարներով, ասելիքի խորությամբ, զարմանահրաշ պատկերավորությամբ, չնաշխարհիկ լեզվամտածողությամբ և աֆորիստիկ ընդհանրացումներով՝ արդի համաշխարհային պոեզիայի գագաթնային երևույթներից է:
Աթանաս Վանչեվը արժանի է Նոբելյան մրցանակի:
Խնդրում եմ ձեզ, Շվեդիայի Ակադեմիայի մեծարգո անդամներ, ընդունեք իմ ամենաբարձր գնահատականները:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ
Բանաստեղծ,
Աթանաս Վանչեվի «Արևային երգեր» գրքի հայերեն թարգմանիչ,
Միջազգային գրական մրցանակների դափնեկիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։