ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԸ՝ ՇՈՒՇԻԻ ԿԱՎՃԱՑԱԾ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՋ
1
Եվ դո՛ւ,
դո՛ւ,
Օսիպ Մանդելշտա՛մ,
ի՞նչ էիր անո՛ւմ,
հայոց ավերակների դեմ-դիմաց,
սարսափահար կնոջդ ձեռքը պինդ բռնած,
(համակենտրոնացման ճամբարները հետո
կգան քեզ ընդառաջ) տարիներ անց,
Շուշիի
հրեշավոր ավերակների առաջ՝
հիշո՞ւմ էիր Կիևում հրեաների ջարդերը (100 000),
թե՞ մահվան գերանդին հանկարծ
հայտնվեց տեսիլքում,
սերուցքի ու ցորնաբլիթի փոխարեն
դու տեսար մահվան գերանդին
ադրբեջանցի թուրքի…. ձեռքում,
նրանք քեզ զննում էին հին կասկածով,
դու հասկացար, որ մահ կա ամենուրեք,
անգամ այդ ավերված շուկայում,
և դու զգացիր,
որ մահ կա
յաթաղանի պես ծռված փողոցի անկյունում,
միայն լսվում էին երեխայի ճիչերը,
որը ողջակիզվում էր կրակի բոցերում
և դու անպաշտպան էիր մահվան գերանդու առաջ,
և դու գիտեիր, որ դաժան երկիրը արդեն զննում է քեզ,
բայց դու կնոջդ միայն շշնջացիր,
ասացիր՝ զարհուրելի է,
այստեղ՝ Շուշիում
ցեղասպանությունն ավելի ակնառու է,
քան երբևէ իմ տեսած քաղաքներում,
պետք է փախչել ներքև՝
Ստեփանակերտ,
մեր տեսածը պատառոտում է մեզ,
իսկ թուրքերից ոչինչ չառնել,
խնդրում եմ քեզ՝
ոչ մի բլիթ կամ «ղայմաղե,
այդ խոցոտ ձեռքերը
սպանել են հայ երեխաներ՝
չնայած չորացած արյունը դու չես տեսնում…
Եվ այն, ինչ դու ուզում էիր պատկերել,
հանկարծ հեռանում է քեզանից,
մահվան գերանդին,
որ դու մոռացար
Շուշիում…
Կարմրագլուխ հիրիկ,
կարեկցող և բարի,
որ քո ընկերն էր
վորոնեժյան աքսորում,
երբ սևահողը խոսում էր հետդ
տարիներ շարունակ՝
մեռյալների հումուսե լեզվով…
2
Հիշում ես՝
երբ կանգնած էիր
Շուշիի ավերակների առաջ,
շեղաչվի մահվան փաթթոցավոր մի թռչուն
թառեց քո ուսին,
որ կռռաց
հանց գաղութիդ վերակացուն,
որ խռնչում էր գլխավերևդ ամեն անգամ,
երբ առավոտը վեցին որդոտ շիլան
բերում-շպրտում էր
ոսկրացած դեմքիդ…
ասես ստիպում
գրել քո աքսորի
հրաշք տողերը,
ակամա ստիպելով գրել քպչսպվՏՍՌ…… մասին,
Ը վՈՎ վպսՖջÿ, քպչսպվՏՍ…
3
Հետո,
սիբիրյան մի ցուրտ
առավոտ,
համակենտրոնացման ճամբարի
աղբարկղի մոտ,
խռնչացող մարդակերպը,
խոզի խռինչով
«նագանիե երկու չորուկ զարկով,
վերջ կտա
տեսիլքիդ
ամրապինդ
թռիչքին…
4
Եվ
կարմրաշալվար գաղութում
դիակիդ գինը
կլինի
մահվան գրանցման մատյանում (դիակիզում և այլն)՝
2 ռուբլի
16 կոպեկ…
Մեկ տարի անց,
1937 թվականին,
նույն բախտին կարժանանա նաև
քեզ պաշտող
Չարենցը…
ՄԵՐ ՊԱՐՏՔԸ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ, ՈՐՏԵՂ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՇԱՉՅՈՒՆՈՎ ՎԱԶՈՂ ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐ ԱՏԼԵՏՆԵՐ…
1
Պոեզիայի պարտքն է պատկերել նաև
անտիկ աշխարհի հզոր ատլետների վազքը
մինչև վերջին սահմանը՝
մինչև ֆինիշը մամռապատ,
ուր նրանք կշարունակեն զարգացնել
«ողիմպիականե հանգստությամբ վազքի
շաչյունը մինչև վերջ,
պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ…,
որից հետո վրա կտա ագահության կլասիցիզմը,
և վազող ատլետների նկարը ցրիվ կգա
հանց ջնարակված ապակի…
2
Այո՛, գանակոծում են
հիմա անստակ և աննպատակ դարձած ժողովրդին,
խանութի ճաք տված ցուցափեղկում արտացոլված
ինչ-որ ճպռոտ թաղամասում
(ցուցափեղկը ինքը միֆ էր,
հայ ժողովրդի շրջված պատմություն),
որ հիմա հալչում է հանց շաքարը
(փող չկա, սեր չկա, տուն չկա,
մնացել է օրերի չորացած կապուկը պատշգամբում),
«Սովետիե տարիների «չայիե
համար ծնված վիթխարի բաժակում,
որի վրա «ոսկեջրվածե սուրոգատ նկարը
անտիկ աշխարհի արագավազ, օլիմպիական
քերծե-ատլետներ է պատկերում,
որոնց հզոր վազքի շաչյունը
դեռ արձագանքվում է մեր ծռված փողոցներում,
դառնում կյանքի ստահոդ էլիքսիր,
արձագանքվում է, ավա՜ղ, նաև
բանտապետի բանալիների հաստ շաչյունում£
Իսկ նկարում հաստաշուրթ բաժակի
հզոր ատլետներին ֆինիշից բաժանում է
ժամանակի հյութեղ ճաքի բարակ մի շերտ
(որի վրա աշխատել է հազարամյակը),
որ հրամցրել է գիսախռիվ ատլետներին
հազար ու մի պատահական դիպված,
որոնց հետ հզոր պետություններն էին հաշվի նստում,
իսկ հիմա տափարակ է՝ բակլա ցանած…
3
Իսկ ես գրում եմ
ամռան հսկա ծառերով օղակված
հերթական պոեմս
(ուր հազարամյակներով անջրդի հողը ծնում է
հայոց պատմության տարբերակ),
ուր աշխարհը օրեցօր նմանվում է խորտակվող նավի,
միայն լվացված-կոկիկ ածիլված
նավապետն է մնացել
յուղոտ տախտակամածի վրա,
նա ստույգ կանգնած, ծխում է ծխամորճը որդնոտած
(պատրաստ է մահն ընդունել որպես
իրականացող կասկած),
հրամաններ է տալիս հումանիստորեն,
խեղդվելու ձևերի մասին
զգուշացնում (բարձրախոսով),
որ, իր կարծիքով,
անդրաշխարհում փրկության՝ ոչ մի ձև,
ով կարող է թող փրկվի՝ այստեղ, այս պահին,
բրաս լողաձևով կտրելով
համաշխարհային վշտի Ատլանտյան օվկիանոսը£
Օվկիանոսի խորքում Պոսեյդոնը
ձևափոխվել է Քրիստոսի,
և բազմաժանիք,
մարդասպան շնաձկներով շրջապատված,
քարոզում է ջրային իր նախարարությանը
ջերմորեն ընդունել
ջրահեղձների նոր կուսակցությանը…
Իսկ մյուս պետությունները ջուրն են լցվել,
որ աղ է ամբողջովին
և ալեբախությունից թնդում է հանց թնդանոթ,
նավի վառվող սև կորպուսներ և
տարօրինակ ալեբախություն,
և ծովի տակ անցնող նավթատարը,
որ ջրի տակ անգամ հանգիստ չունի
(այս թշվառ դարի կաս-կարմիր կտրած,
շիկացած, հսկա «կռվախնձորըե)
անհայտ մի պետության ռմբակոծությունից հետո
(սա ուզում էր խլել նավթատարը),
վառվում է կիլոմետրանոց խորությունում
հանց օլիմպիական ջահ,
իսկ ջրում թպրտում են մանր պետությունները,
որ զոհ են դառնում
շնաձուկ դարձած մեծ պետություններին,
սրանք՝ «մեծերըե, սուր եռաժանիով
վերևից՝ տախտակամածից,
ծովի խորքն են մղում թշվառ պետություններին,
մղում են թրաձկներին և շնաձկներին ընդառաջ,
խփում վերևից ծանր փայտերով
փոքր պետությունների սուզվող, թրջված գլխին,
որոնց սմքած մարմինները
պանոպտիկումից փախած
մեղրամոմե դիակների հոտն ունեն,
և սուզվելուց առաջ ահավոր գոռում էին
ողջ օվկիանոսով մեկ՝
մենք դեռ կա՛նք…
կեցցե՛ դեմոկրատիան և անկախությունը…
կեցցե՛ փափուկ մահը ջրի խորքում…
Միայն մեծ բանկերի տերերն էին
ջրի վրա տմբտմբում,
բայց շուտով նրանք էլ զոհ դարձան
մի ավելի մեծ բանկի վաստակավոր տնօրենի
շեղ ձողի սոսկալի հարվածներին
(որից հետո ջուրը խաղաղվեց
մաքառողների անհույս ջանքերից),
բայց որի աղջիկը տասնամյակ անց
ինքնասպան եղավ հոր բռնությունից հետո,
հենց հոր կաբինետում…
Մնացյալը՝ թե՛ ծովի վրա, թե՛ կյանքում՝
ահավոր լռություն…