ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սիրելի՜, հարազատ, անդադրում, պայծառ Վարսիկ Գրիգորյան… Ի՜նչ լավ էր այն օրը, ի՜նչ ուրախ էինք, որ Հասմիկի, Ձեզ խնամող Կարինեի հետ նշում էինք Ձեր ծննդյան 94-ամյակը… Ի՜նչ ուրախանալ գիտեիք… Հարազատս, երեխայի հմայվածությամբ Ձեր աչքերը չեմ մոռանա երբեք, և շատերը չեն մոռանա…
Անդադրում… Ձեր զարմանահրաշ հիշողությունը… Երբ մի երկվայրկյան խոժոռվում էիք` մի ինչ-որ ամսաթիվ ճշգրիտ չհիշելու «խայտառակությունից», իսկ հաջորդ պահին արդեն ժպտում էիք…
Չէ՛, ամեն ինչ կարգին է… Ասել են, որ Ձեր կենսաբանական տարիքը 37-ից չի անցնում… Ու չի անցնելու…
Եվ Ձեր ցուցամատով (միայն ցուցամատն էր դեռ, որ նվիրումով ծառայում էր Ձեզ) գրամեքենայի ստեղնաշարին հպվելով, գրում էիք Ձեր կյանքի սիրելի ընկերոջ` Զարեհ Տեր-Կարապետյանի մասին… Աշխատում էիք… Ձեզ երկինք տանողները գտան այն հազվագյուտ պահը, երբ այդ ցուցամատով էլ «ժամանակավորապես» չէիք կարողանալու աշխատել… Ու տարան… քնած, հենց այն երազների մեջ, որ ամեն գիշեր այցելում էին Ձեզ` Փափազի և բեմի մյուս մեծամեծների հետ` թատրոնում, բեմում, իրենց հետ անցկացրած ու չանցկացրած վայելանքների տեսքով… Խաղաղություն Ձեզ…

Ալիս
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.