Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

***
սափրվեցի
մազերս խուզեցի
լողացա

մի խոսքով
ես լրիվ կազմ ու պատրաստ եմ
կինս կարող է
ծննդատուն գնալ
վերջապես

***
փոքր աղջիկս
վերջին կաթնատամն էլ
ինքնուրույն հեռացրեց
և ուզեց
որ այսուհետ
իր բոլոր նոր ատամները
սեղանատամ լինեն

***
կարծես չտես լինեմ
երրորդս ուշանում է

***
կրակը ընկա
երբ փոքր աղջկաս ասեցի
որ շամպայն ենք խմելու
երկու ժամ էլ
երկու րոպեն մեկ
աղաչագին կրկնում է
թե երբ եմ բացելու շամպայնը
խելագարվել կարելի է

***
մերոնց էինք գնում
մի տան մոտ
ծաղկեպսակներ կային
և մի շքեղ դագաղի կափարիչ
փոքր աղջիկս թե պա
էս զարդատուփո՞վ են թաղելու

***
Հերակլեսին սպասելիս

խոհանոցի պատուհանը բացում եմ
որ ծխախոտի ծուխը դուրս գա

կնոջս տհաճ է
երեխաներիս վնասակար

բայց անընդհատ ծխացող
քաղաքային աղբանոցն է
իր գարշանքով տուն լցվում

***
Նախամուսնական վերապրուկ
երազներում նորից
սիրահարվում եմ

***
ես մեղավոր չեմ
որ աղջկաս պահած կոնֆետները
գտնում եմ
***
Գյումրիում
զարմանալի գարուն է
չծաղկող ծառերն են ծաղկել

***
Մխիթարական
որ քսաներկու տարի էլ
ինձ
երիտասարդ բանաստեղծ կոչեն
վաթսունամյակիս
մխիթարական նվերը
անպակաս կլինի

2 thoughts on “Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. Ի՜նչ ասես կարելի է հրամցնել իբրև … բանաստեղծություն: Միայն մի պայմանով՝ գրվածքը պետք է տողատված ներկայացնել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.