Ճերմակի բովանդակությունը մաքուրն է / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Տեսել ենք բանաստեղծների, ովքեր տառապում են այլոց տառապանքով, որովհետև ստիպված են ապրել այլոց ապրումներով, ստիպված են այրվել, բայց չմոխրանալ, տառապել ու բացել ծաղկի ճանապարհը նույն այդ տառապանքի ճյուղին… Տեսել ենք բանաստեղծների, որոնց խոհերը պտտվել են հովվերգության պարգևած երանության գրկում, ու տեսել ենք նաև նրանց, ովքեր ելքեր են փնտրել անելանելիի հոլովույթում, ովքեր սիրել են ու սիրվել, […]

Բանաստեղծություն ծաղկող աղջիկ՝ Նոնա Պողոսյան / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ինքնագիտակցման արդյունքում բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը վաղուց է արել իր բացահայտումները և ոչ թե լքել է լռության տարածքը, այլ նրանք կանգնել են կողք կողքի, դեմ դիմաց ու ճանաչել իրար՝ ինքն ու լռությունը: Ճանաչել ու միահյուսվել են, ինչպես մեկը մյուսի մեջ ապրող պտուղն ու կորիզը: Ժամանակը կորցրել է իր զորությունը, չի խեղդել նրանց իրար մեջ, այլ թույլ […]

ԳՐԵԼՈՒ ՏԱՆՋԱՆՔԸ ԵՎ ԳՐԵԼՈՒ ՀՐՃՎԱՆՔԸ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայ գրականության բազմադարյա անդաստանի մեջ, ինչպես կասեր սփյուռքահայ բանաստեղծության նահապետը` Թեքեյանը, մի «նոր-նոր ծիլ էլ հառնեց»` «Էդվարդ Միլիտոնյանի «Քարկապ» ժողովածու» անունով: Գրողի երկմտանքն ու տագնապը` փո՞ւշ է այն, թե՞ցորեն, փարատվում է ժողովածուի դեռ ամենաառաջին պատմվածքից: Այո՛, թերևս փուշ է կուշտ ու հղփացած ստամոքսների համար, մինչդեռ հոգու քաղցից ուժասպառ «նոթիին» համար հաստատ ցորեն է… Մինչ պատմվածքների […]

Ամբողջատեսական իմաստասիրության պոետական հմայքը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նորայր Գրիգորյանը փիլիսոփայական բանաստեղծություն կերտող ստեղծագործողների շարքում է: Միևնույն ժամանակ, նա բանաստեղծական փիլիսոփայության հրաշալի ներկայացուցիչ է՝ հայ գրականության և հայ իրականության մեջ: Նրա գրիչը գեղեցկագույն պատկերներ է գծագրում հոգևոր մտածողության ոլորտում և, եթե բացես այդ պատկերների խորհուրդները, կմտնես հզորագույն զգացողությունների այն տարածքը, որը վայելում է ինքը՝ լայնատարած վայելքների բանաստեղծ Նորայր Գրիգորյանը: Վաղուց արդեն տեսել ու […]

ԱՆՀԱՏԱԿ ԳԱՆՁԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ/ Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հիրավի, մեծ են նրանք, ում սիրտը ծփում է բոլորի համար: Ռոմեն Ռոլան Սուրեն Մուրադյանի կյանքի շղթան կազմող պահերից յուրաքանչյուրը լի է անհատակ խորություններով, որոնք վերաբերում են մեծին ու փոքրին, ծեր ու մանուկին, սեր ու հարգանքին, կրթության գործին, արվեստագետին, ստեղծագործողին, ժողովուրդների ծոցից դուրս եկած արժանավորին, բնության հրաշք դրսևորումներին, հայրենի երկրին, ծննդավայրին… Այսինքն՝ նրա սիրտը ծփացել ու […]

Սաքսոֆոնյան համանվագ` Սամվել Կոսյան բանաստեղծի հետ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

«XXI դար. հայ պոեզիա» մատենաշարը համալրվեց Սամվել Կոսյանի «Բառը հենարան չէ այլևս» բանաստեղծությունների ժողովածուով: «…Ծնվել եմ 1947 թվականի հունվարի 24-ի օրը… ասում են` ձեռքերս միանգամից եմ մեկնել իրականությանը, ու երկար սպասել եմ, որ իրականությունն էլ իր ձեռքերն ինձ մեկնի…»,- գրում է Սամվել Կոսյանն ու իրականության խորդուբորդ ճանապարհներում իր և իրականության գրկախառնման վայրը գտնելու որոնումներում հասնում […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև «…ԻՍԿ ԵՍ, ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՌԵՐԻ ՆՄԱՆ, ՎԻՇՏՍ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՄ ՄԵՂՐԱՀԱՄ ԾԻՐԱՆ…» / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սփյուռքի հեռուներից առ հայրենի հողն իր կարոտն ու պաշտամունքն էր հղում Սուքիաս Քյուրքչյանը, երբ հայեցի դաստիարակության դասերը և արմատների միջով իրեն հասած ավիշը Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» դպրոցում արդեն կանոնակարգել էին նրա ազգային պահվածքը: 18-ամյա պատանու բանաստեղծությունների առաջին ժողովածուն էլ հենց թրթռում է հայրենակարոտ Սփյուռքի սրտի ելևէջներով, որ եկել, հասել է պատանու նուրբ սրտին ու զգայարաններին դարերի […]

«Մայրերու հրեշտակներ» / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մի օր, երբ աշխարհը քնած էր խոր քնով, և լույսն ու մութը կռիվ ունեին իրար հետ, հրեշտակներն իջան երկիր` երկինք տանելու հայոց մայրերին: Նախ նրանց տարան, որովհետև Աստծու կամոք որդիներն են հիշատակ պահողները երկրի երեսին: Հայոց ջարդի ուրույն մեկնաբանություն է «Մայրերու հրեշտակները», որտեղ ամեն ինչ հոգու ոլորտներին հատուկ չափորոշիչներով է հոլովվում ու փորձում ամբողջացնել նուռը` […]

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ… / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը փոխեց մարդկության պատկերացումները կարեկցանքի, գթասրտության ու բարության մասին: Աշխարհի ամենաերախտագետ մարդը, ում հանդեպ երախտագիտության անափ զգացում են տածել միլիոնավոր մարդիկ: Նրա մասին ասվել են գնահատանքի բազում խոսքեր ամենատարբեր լեզուներով, գրքեր են գրվել: Նանսենի միջոցով աշխարհին ճանաչելի ու սիրելի են դարձել մի ամբողջ ժողովուրդ ու երկիր` Նորվեգիան ու նորվեգացիները, որոնց Նանսենը […]

Նոյյան աղավնի լինելու դժվարությունը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Իմ միջից դուրս են հորդում մտքերը հանց հանդարտ ջրերը սուրբ գետ Գանգեսի, Ուզում եմ, որ ջրերում այդ հանդարտ ընկղմվեն բոլոր հոգիները վիրավոր, բորոտները բուժվեն անհապաղ… Այսպես է Անուշ Վարդանյանն ընթերցողին հրավիրում առաջին հայացքից հանդարտ թվացող, բայց խորունկ վայրիվերումներով, ալեկոծ փոթորիկներով, մակընթացությամբ ու տեղատվությամբ հարուստ ջրերի իր աշխարհը. մի աշխարհ, որ հառնում է 100 տարվա հեռուներից […]

Բանաստեղծը վերացումի, վերացած լինելու և վերանցման ճանապարհների մասին (Շանթ Մկրտչյանի դիմանկարի էսքիզ) / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մանկության վարդագույն քամիների հետ այլևս միայն վերհուշների մեջ տուրևառություն ունեցող բանաստեղծական այս հոգին կյանքի արևային կողմերին ձգտող հայացքն այս ու այն կողմ տանելուց հետո էլ դեռևս փնտրում է մանկության «կորուսյալ երկինքն» ու իր «եթերային շապիկը»` նրա մեջ: Ճանաչումի լուսախառն դառնություններն իր շրթունքներին` նա փնտրում է արևի համը, նույն այդ արևային զգացումներով կյանքի հետ «սոսնձվելու», շփումներ […]

Հեքիաթի աղջկա մասին / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թե ինձ չհասկանաք, մոտեցրեք ձեր ունկին, Չէ՞ որ ես երգում եմ ականջին շատ մոտիկ: Այն, ինչի մասին խոսում է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը, լսելով լսել է պետք: Այսինքն՝ ասվածը մոտեցնել իրեն և ներսով անցկացնել է պետք: Բանաստեղծական խոսքով արարված իր միտքը հասկանալի դառնալու, բանաստեղծություն կոչված Աստվածային պարգևն արժևորելու համար այս տարբերակն, այս հնարավորությունն է առաջարկում Նոնա […]

Կրկնակի արժեքների պատգամաբերը՝ Սեյրանուհի Գեղամյան /Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Չի կարող պատահել»,- վերնագրում է Սեյրանուհի Գեղամյանը մի ինքնակենսագրական պատում, ուր ներկայացնում է իր աշխատանքային ուղու երկար ճանապարհի մի մասնիկը: Բայց, պարզվում է, որ «կարող է պատահել» և շատ «լավ է պատահում», երբ մարդը հայտնվում է կյանքում զուտ իր համար պահված տեղում ու ճիշտ ժամանակին, ինչպես հենց ինքը՝ Սեյրանուհի Գեղամյանը: Ահա նա՝ մտավորական հայուհին՝ թեքված […]

Հովհաննես Մելքոնյան – 80 / Բայց Դու տանը չես…

Կանգնում եմ Քո շենքի մոտ: Նայում եմ պատշգամբին: Դատարկ է: Պատուհանից ներս վառվում են լույսերը, լուսավորվում են վարագույրները: Նշանակում է` Ձերոնք տանն են: Մի պահ տխրում եմ. Ձեր փողոցն ամայի ու դատարկ է: Ձերոնք տանն են: Գուցե, զանգահարեմ ու բարձրանամ: Աշնանային տրամադրությունս կիսելու և պահպանելու ավելի հարմարավետ բույն, ինչպիսին Ձեր տունն է, չեմ կարող գտնել […]

ՄԱԵՍՏՐՈ ՌՈՒԲԵՆ ՇԱՐԲԱԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Արդեն չորս տասնամյակ անձնվեր հոր՝ Մովսես Շարբաթյանի գործը շարունակում էր որդին՝ ճանաչված խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը: 1974 թվականին հիմնել է «Նավասարդ» երիտասարդական երգչախումբը, որն արդեն չորս տասնամյակ էջմիածնի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ունի: Երգչախումբը համերգներով հանդես է եկել հանրապետությունում և արտասահմանում, մասնակցել բազմաթիվ մրցույթների ու փառատոների: Ռուսաստանում, Լիտվայում, Գերմանիայում, Կանադայում կայացած […]

Մկրտիչ Գրաբսկու բանաստեղծական աշխարհը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մկրտիչ Գրաբսկին ինքնահայեցող, միևնույն ժամանակ մարտիկ պոետ է: Անափ է նրա ոգևորությունը և բավականությունը Համընդհանուր ներդաշնակություն կոչվող տիեզերքի օվկիանը խուզելու, պրպտելու, նրա անհատակ խորքերից հանված գիտելիքներն ու զգացումները ոսկեզարդելով մեզ մատուցելու համար: Մկրտիչ Գրաբսկին գրականություն է մտել մարտական և ոչ թե ճամփորդական կառքով, որոնց լծված են երկու պեգասներ` անձ և էություն: Ճամփորդական կառքի անիվները երբեմն […]

«Գիշերային էսքիզներ»` բառափշուր շուշան / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Երջանկության ընկալումը վերաիմաստավորող բանաստեղծուհի է Նաիրա Սիմոնյանը: Ասվածն ապացուցելու համար հարկ չկա թերթել նրա «Գիշերային էսքիզներ»-ը, կամ ետ գնալով, իրար ետևից բացել մինչ այդ հրատարակված նրա բանաստեղծական բոլոր երեք ժողովածուները: Այդ մասին խոսում է «Գիշերային էսքիզների» մուտքը պահող հենց առաջին «էսքիզը». Ինչ երջանկություն, կանգնել հինավուրց վանքերիդ առջև ու լուռ աղոթել, աղոթել մեռած հին աստվածներին, նորին` […]

Այրվեց հանուն հայրենիքի, հայրենի հողի, իր երկրի ապագայի

Նոյեմբերի 16-ին ՀԳՄ դահլիճում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի՝ Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Հույսի և հավատի ասպետը» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով նաև գրքի խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է, նշեց, որ Ֆ. Բախչինյանը անդրադարձել է Ա. Մարգարյանի գիտական, հասարակական, կուսակցական գործունեությանը` ներկայացնելով նրա տաք, կրքոտ, նաև բանաստեղծություններ գրողի կերպարը: «Այն մարդը, որ սիրում […]

Պոետ, ով ճանաչում է Տիեզերքն ու Մարդուն / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ահա քեզ հետ կողք կողքի ապրում է նա, ում համար կյանքի արարումն անվերջ ու անսկիզբ մի իրողություն է, հզոր, առինքնող, խոշոր կտավի ստեղծագործություն, որ հունցվում, խմորվում է հենց իր մտքի ու հուզաշխարհի տուրևառության մեջ: Երկինք ու երկիր արևից այրվեն,//Երկրում քարանա բոցաշունչ լավան,//Դարաշրջաններ իրար հաջորդեն,//Արևաթխսից ծովեր տաքանան://Մակընթացության խաղը լուսնային// Խմորվող նյութեր ծանծաղուտ տանի,//Տեղատվության դոնդողի խյուսին//Կայծակը խփի` […]

Լույսի և հավերժության ճամփորդը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Մարդը, արվեստագետը միշտ էլ առաքելություն ունի, ո՞րն է Ձեր առաքելությունը»,- երիտասարդ լրագրող Նազենի Ղարաբաղցյանի այս հարցը` ուղղված հայ անվանի արվեստագետներից մեկին, նրա հետ ունեցած հարցազրույցի ընթացքում, մի պահ ինձ կտրում է վերջինիս զուտ անհատական պատասխանն իմանալու հետաքրքրությունից և դառնում ավելի ընդհանրացված մի հարց, որը կարող է վերաբերել յուրաքանչյուրիս` սկսած նեղ մասնագետներից մինչև հանրահայտ ու նշանավոր […]