Մի քանի հարց Նարեկասեր ընդդիմախոսիս / Հրաչիկ ՄԻՐԶՈՅԱՆ

Թեև սովորություն չունեմ անպայման պատասխանելու բոլոր ընդդիմախոսներիս, բայց «Գրական թերթի» 2017 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 43-ում կարդալով Նարեկասեր (այդպես է ինքն իրեն կոչել) Աշոտ Պետրոսյանի «Անդրադարձ» հոդվածը՝ որոշեցի արձագանքել, որովհետև հեղինակը դիմել է առերևույթ պարզունակ, բայց խորքում շա՜տ վտանգավոր քայլի՝ ներկայանալ անմեղ զոհի կարգավիճակում, իսկ հակառակորդին մեղադրել աչառության մեջ: Ես, իհարկե, նրա բոլոր սխալներին ու […]

ԱՍՏՎԱԾԱԽՈՒՅԶ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄՈԴԱՅԻԿ» ԴԱՌՆԱԼՈՒ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի հետ Կարինե Աշուղյան Արդեն երկար տարիներ խորամուխ եք եղել Գրիգոր Նարեկացու անմահ ստեղծագործությունների բազմաշերտ հետազոտությունների մեջ: Հրապարակի վրա են նրան նվիրված Ձեր հոդվածներն ու գրքերը: Վկայելով դրանց կարևորությունը, իր վերջին աշխատության մեջ (Գրիգոր Նարեկացին և նարեկյան դպրոցը, գիրք Բ, 2016) հրաշալի հայագետ և բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը գրում է. […]

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՏՅԱՆԻ ՄԵԿ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ / Հրաչիկ ՄԻՐԶՈՅԱՆ

Այսօր շատ քչերն են գրաբարով ընթերցում Նարեկացու Մատյանը, ուստի վերջինիս հաղորդակցվելու հիմնական միջոցն աշխարհաբար թարգմանությունն է: Իսկ եթե նկատի ունենանք, որ Մատյանն այլ լեզուներով թարգմանողները կամա թե ակամա ստիպված են դիմելու աշխարհաբար թարգմանություններին, ապա հասկանալի կդառնա, թե որքա՜ն կարևոր է Մատյանի՝ եթե ոչ բնագրին համարժեք, ապա հնարավորինս համահունչ թարգմանությունը: Մատյանն սկսել են աշխարհաբարի վերածել 20-րդ […]

Ոսկան Երևանցու դասերը / Հրաչիկ ՄԻՐԶՈՅԱՆ

Հայ գրքի պատմությանը քիչ թե շատ ծանոթ ամեն ոք գիտի այդ ասպարեզում Ոսկան Երևանցու մատուցած վիթխարի ծառայության մասին, որի մեծագույն արգասիքը եղել ու մնում է հայերեն Աստվածաշնչի հրատարակությունը: Եվ բնավ պատահական չէ, որ հայ գրքի պատմության բոլոր մասնագետներն առանց բացառության անչափ բարձր են գնահատել նրա վաստակը հայ մշակույթի պատմության մեջ: Ի հաստատումն ասվածի՝ բավական է […]