ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ՄԵՐ ՏՈՀՄԸ / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

– Արդյոք կարևո՞ր է գրողի սեռը… – «Պոեզիան մի բան է, որ, այնուամենայնիվ, հողից վեր է, թեկուզ՝ մեկ սանտիմետրով, բայց այդ մեկ սանտիմետրը բարձրանալով՝ մոտեցնում է երկնքին: Եվ եթե երկինքը կարևոր է, եթե երկինքը ամենակարևորն է, ուրեմն՝ պոետը նույնպես կարևոր է և անհրաժեշտ»: Մ. Ցվետաևա Մի՞թե այս մտքի հետ համաձայն բանաստեղծի կամ ընթերցողի համար կարևոր […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Հմայագիր մայրերեն Երկարարև լինես, ազատ ու պարզերես, մինուճարս, տղաս, և թող կանաչ-կարմիր, խինդով ու անձանձիր անցնի ամեն օրդ, թող զորանա զորդ, միշտ աջ կտրի թուրդ, քո ժողոված հողը դառնա ծիլ-ծիլ ոսկի, թող երբ չոր փուշ բռնես՝ ձեռքերիդ մեջ ծաղկի, և գազաններն անգամ քո դեմ թող մարդանան, թող աչթերդ միշտ չոր և կայծկլտուն լինեն, թող օրհնանքը […]

Գայանե Բաբայանին / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Արցունքի աղջիկ Արցունքի ու լացի աղջիկ, քո Հաղպատի վայրի հանդի կաթլուկ մոշը հալվեց շուրթիդ, դարձավ երազ, ճակատագիր: Արցունքի ու լացի աղջիկ, մոշենու պես՝ քաղցրապտուղ, մոշենու պես՝ սուր փշփշոտ. դեպի քո կյանքն ու քո հոգին, դեպի գրած և ավելի՝ քո երազած գիրը դեպի՝ ով քայլ արեց, սիրտն արյունեց, մրմուռ ցավով և դառնաղի արցունքով ու լացով լցվեց: […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

ՄԱՄ… Այսօր ես թաքուն արցունքդ տեսա… մինչ քնած ես, մամ, ես քեզ կօրորեմ մի հին, արևոտ վերհուշի ճոճքում, այն օրերի մեջ՝ սիրուն-սիրալույս, քեզ սիրահարված հորս սիրով լի և մեր մանկության զվարթությամբ զիլ: Երբ եղբորս և իմ աչքերով դեռ ջինջ մենք չէինք փնտրում Տեր՝ ձեզնից բացի: Կփորձեմ պատմել հանկարծ ընդհատված, հորս հորինած հեքիաթն այն անգիր՝ թվում […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐԻՆ (Հին բանաստեղծություն՝ թարմացած, ինչպես այս պատերազմը և ցավը) Առավոտը՝ սև, արնածոր, Ծաղկաբույրին խառնված բոթ, Մղկտում է հողի սիրտը՝ Ինչպե՞ս գրկի այսքան կարոտ, Չվայելած սեր ու համբույր: ………………………………………….. Խոնարհվել են երկինքները՝ Դեպի հավերժ, դեպի անդին Արծիվների վերջին, վերջին, Անվերադարձ վերջին չուն է Երկինքներից բարձր ձգվում: Ձյունաճերմակ փետուրները՝ Ընկած վերջին խիզախումին, Վերջին սլացք, վերջին ճախրին, […]

Սամվել Մկրտչյանի զվարթ ու զրնգուն առաջին սերը՝ «Միջամառային գիշերվա երազ»-ը / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Թե այն ձեզ դուր չի գալիս, Ճվռնեկն է խոսք տալիս,- Որ,-խուսափենք լեզվից չար,- Կփոխի այն վերից վար, Թե չէ՝ փչան լինեմ ես, Հիմա ձեզ բարի գիշեր, Դե, ծափ զարկեք միաձայն. Ճվռնեկը կուղղի այն: Այսպես է ավարտվում Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգություն-հեքիաթը՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ, ասես, թույլ տալով և հրավիրելով համահեղինակ լինելու, մասնակցելու և ներկա գտնվելու […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Աշնան առաջին տաքուպաղ օրերի մեջ մտովի ամբարում եմ լիաբեռն ու բարի իմ ամառը, որ Տիրոջ կենդանագիր պատկերով՝ Դաստառակով լուսագծված Միջերկրյածովյա պտույտ էր. նախ՝ Պոեզիայի միջազգային փառատոնն էր Ջենովայում (որտեղ գտնվող ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում սրբորեն պահպանվում է այն), ապա Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնի» (որ Դաստառակի ճակատագրի և խորհրդի պատումն է) շնորհանդեսն էր Բեյրութում: Եվ ոչինչ պատահական […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ / ՋԵՆՈՎԱ՝ ՋԵՐՄ

Դեռևս չտեսած՝ Ջենովայի իմ մտապատկերին սրբազանություն էր հաղորդում քաղաքի հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում պահպանվող Եդեսիայի հայ արքա Աբգարի համար մ.թ. 32 թ. Քրիստոսի կենդանագիր պատկերի՝ Դաստառակի գոյությունը: Ջենովայի անունը առաջին անգամ տպավորված պատմական անցուդարձերի և դեպքերի զուգորդություններով էր պատկերանում նաև՝ Կոլումբոսի, Գարիբալդիի, հայկական Կիլիկիայի հետ առևտրային ու մշակութային կապերի… Մտքումս հնչող Պագանինիի ջութակի հնչյունների ներքո […]

Երանի Աստծու խելքին մոտ լինի / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախորդող ու հաջորդող լրահոսին հետևելով՝ և՛ հուսահատվում, և՛ նոր հույսերով ես համակվում: Իհարկե, պիտի այնքան ուժեղ լինեինք, այնքան պինդ կանգնած մեր մի բուռ հողին, Արարատին այնքան վստահ հայացքով նայելու իրավունքով, որ պահանջատիրությունը ցնորք չթվար, որ ոխերիմ հարևանը մտածեր բացառապես հատուցման և մեր կորսված հայրենիքի մի մասը վերադարձնելու՝ իր համար պակաս ցավոտ […]

Յակով Իվանի Խաչիկյան. ակադեմիկոս՝ ըստ էության / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Երբ Յակով Իվանի Խաչիկյանն ինձ նվիրեց «Յա. Ի. Խաչիկյանի կյանքը և աշխատությունները ժամանակակիցների գնահատականներում» վերնագրով շքեղ գիրքը, թերթելուց հետո մտածում էի գրել նրա մասին, որովհետև ինքս էլ ասելիք ունեի անխոնջ գիտնականի և գիտության բացառիկ կազմակերպչի, նաև պարզապես մարդկային նրա արժանիքների մասին: Եվ ուրեմն, սա ոչ թե մահախոսական պիտի լիներ, այլ գնահատանք: Իհարկե, հասկանում էի, որ […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

1. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Ես ընծայում եմ Բառերն անձրևին Եվ գետն եմ լցնում Բառերը բուռ-բուռ. Որ մշտապտույտ ջրերի լեզվով Թարգմանեն Բառերն ամպերից մինչ ծով: Քամիներին եմ նվիրում բոլոր` Շշուկով` հովին հեզ ու մեղմօրոր, Ճիչով` փոթորկին` անսանձելի խոլ: Ես զույգ ափերս երկնքին պարզած` Թռչուններին եմ կերակրում Բառ առ Բառ, Բառերը հանձնում նրանց անսահման Ու սահմանախախտ բնազդին ի պահ: […]

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԾՈ ՆՎԵՐԸ / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Սամվել Մկրտչյանի հանգչելու օրը ստիպում է հավատալ թվերի մոգությանը. նա հեռացավ իր սիրելի Գյումրու անամոք ցավի օրը… Իսկ հաջորդ օրը Լևոն Խեչոյանի 59-ամյակն էր և Սամվելի երկնային կյանքի սկիզբը: Նրանք, որ ոչ թե պարզապես գրչընկեր էին, այլ իսկապես ընկեր՝ աշխարհայացքով, տղամարդկային վարքաբանությամբ, քաղաքացիական դիրքորոշմամբ, և ճակատագիրը նաև այսպես խաչաձևեց մեծերի ճանապարհը: Բայց երբ նաև մտաբերեցի, […]

ՄԱՐՏԻՆ ԿԱԿՈՍՅԱՆ՝ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

«Տափաստաններից երբեմն-երբեմն հայտնվում էին վայրի նժույգների գիժ ու կատաղած երամակները չգիտես որտեղից և ինչ ոգով առաջնորդվելով` խրտնած սլանում էին դաշտերով, հաճախ իրենց հետ տանելով ընտանի ձիերին, նույնիսկ Share on Facebook