«Լևոն Անանյանը ոչ թե սպառեց, այլ մսխեց իր էներգիան»

Հոկտեմբերի 13-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանի ծննդյան 70-ամյակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ գրեթե 12 տարի աշխատելով որպես ՀԳՄ նախագահ, դրանից առաջ` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, Լևոն Անանյանը ամենօրյա գործով ամեն ժամ ամեն ինչ ներդնում էր գրողների, հայ գրականության, այն տարածելու համար: Տեղեկացնելով, որ Լ. Անանյանի հետ […]

Անհանգիստ մտավորականը (Լևոն Անանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) / Հայկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ամուր արմատներից սնվող, քամիների հետ ներդաշնակ զրուցող սաղարթներ: Այսպիսին է ցանկացել զգալ ծննդավայր Կողբն ու իր հայրենի երկիրը Լևոն Անանյանը, նրա ճամփաներին ձեռքն առնելով լրագրողական գրիչը, հավատարիմ մնալով իր ուսումնառությանը` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: Այս ցանկության գուրգուրանքը կա նրա «Արմատ և սաղարթ» (1987 թ.) ժողովածուի առաջին էջից մինչև վերջինը, ուր վավերացված են իր անցած […]

Անկրկնելի մարդ, անկրկնելի ընկեր Լևոն Անանյանը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում, Լևոն Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լ. Անանյանի ծննդյան 69-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ ՀԳՄ-ի և «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախաձեռնությամբ: ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը բացման խոսքում նշեց, որ Լ. Անանյանը այն մտավորականներից էր, ովքեր արժևորում են իրենց ծննդավայրը: Ընդգծելով Լ. Անանյանի` հայրենիքի հանդեպ սրտացավ […]

Լևոն Անանյանը` հրաշալի ընկեր, հրապարակախոս

Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով 70-ականների սկզբներից «Գարուն» ամսագրում Լ. Անանյանի հետ համատեղ աշխատելու մասին, բնութագրեց նրան որպես «գլխապատառ գործի մեջ մտած մարդու, ով երբեք չէր մտածում գնահատվել-չգնահատվելու մասին»: Նրա հավաստմամբ` «Գարունի» աշխույժ, գործուն կյանքը, հատկապես մշակույթի ասպարեզում, պայմանավորված էր Լ. Անանյանով: […]

ԳՆԱՑԻՐ ՈՐՊԵՍ ԳԻՐ, ԵԿԱՐ ՈՐՊԵՍ ԳԻՐՔ / ՀՐԱՉՕ

Մի՞թե մարդու կենսագրությունն ավարտվում է նրա մահով: Լևոն Անանյան Արդեն հիշատակող ես, սիրելի՛ Լևոն: Գիրը Հող է: Հողը Գրով, իսկ Գիրը Հողով են պահում-պաշտպանում: Դու էդ Հողի և Գրի տերը եղար: Մտքիս հետևից ընկած` շատերի հետ եմ խոսում: Խոսում եմ սահմանի բերանին զոհված զինվորի հարազատի հետ: Հուսահատվածի ու հայրենի շեմից հեռացողի հետ: Ճանապարհների հետ եմ […]

ՈՎ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ / Նունե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կանգնած եմ Ճարտարապետական ակադեմիայի պատին փակցված ընդունվածների ցուցակի առջև: Սիրտս ուրախությունից քիչ է մնում դուրս ցատկի կրծքավանդակից: Ցուցակում թոռնիկիս անուն-ազգանունն է, այն էլ` անվճար ուսուցմամբ: Մեկի հետ պիտի կիսվեմ, որ չպայթեմ: Ամենամոտիկը Գրողների շենքն է: Ոտքերս ակամայից ուղղվեցին այն կողմ: Զարմանալի է, բայց Լևոնը տեղում է, այն էլ` մենակ: Անսպասելի հաջողություն: Հենց շեմից բացականչում եմ. […]

ՊԱՐԶԱՊԵՍ ԼԵՎՈՆ` ՈՐԴԻ ԶԱՔԱՐԻ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մեկ տարի է Լևոնը չկա. կամ` նա ինչպես որ կա… Նրան հիսուն տարի (դպրոցից մինչև ՀԳՄ) ճանաչողի պատվին ու հպարտությունն ունեմ: Հընթացս ճանաչել եմ ծնողներին, եղբայր-քույրերին, կնոջը, զավակներին, հարազատներին: Գենը, արմատը, ժառանգականությունը շատ է խոսել իր մեջ: Հայրը՝ Թուխարանց Զաքարը (խունկ ու հիշատակ շիրիմին) գյուղի ամենապատվարժան, ամենախելացի, ամենահումորով մարդկանցից մեկն էր և, իհարկե, ամենաբարձրահասակը: Մի […]

ՔՈ ԼԵՌՆԵՐԻ ՀԵՏՔՈՎ / Լևոն ԱՆԱՆՅԱՆ

ՔՈ ԼԵՌՆԵՐԻ ՀԵՏՔՈՎ 1 Հայաստան, լեռների ամուր կապուկը ձեռքիդ, ցրտից կապտակող օդի մեջ համառ շարժվում ես առաջ. դեպի գերեվար Մայր լեառն Արարատ, դեպի Գեղամա սարերն հեթանոս (Սևանը` քուրմդ զմրուխտ տաճարի), դեպ կտրուկ բացվող լեռնանցքը Շուշվա, որ քեզ հանում է դուռը Արցախի: Ահա ի՛նչ ուժ է քեզ ոգեկոչում` քանդել քարկապը դարավոր իղձիդ… 2 Դու դեռ կքայլես […]

Լևոն Անանյանի ծննդավայր Կողբում բացվեց նրա անունը կրող պուրակ և հուշարձան

Օգոստոսի 28-ին ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ծննդավայր Կողբ գյուղում բացվեց նրա անունը կրող պուրակն ու հուշարձան աղբյուրը: Միջոցառումը նախաձեռնել էին «Լոռվա Ձոր», «Նոյեմբերյան» հայրենակցական միություններն ու Հայաստանի գրողների միությունը: «Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը բացման խոսքում նշեց. «Լևոն Անանյանը մեկ տարի բացակայում է: Ուղիղ մեկ տարի […]

Կյանքի, հավատքի, նվիրումի և սիրո ավետարանը

Հոկտեմբերի 14-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, ինչպես նաև Բեյրութում հրատարակված նրա «Ժամանակ և ոգի» (Անթիլիաս) գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է հրապարակագիր, արձակագիր և գրական գործիչ Լ. Անանյանի գրական ժառանգության վերջին քսան տարիների ընտրանին` էսսեներ, ելույթներ, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, հրապարակախոսություն, նրա մասին գրված խոսքեր, գեղարվեստական ստեղծագործություններ և այլն: Գրքում ընդգրկված […]

ՔԱՂԱՔԸ / Լևոն Անանյան

Երևան դարձած իմ Էրեբունի… Պ. Սևակ 1. ԵՎ ՊՈԵՏՆԵՐ, ՈՐ ԵՐԳԵՑԻՆ, ՔԱՂԱ՛Ք, ԱՆՈՒՆԸ ՔՈ… (Պոետական պոպուրի) Այս է քաղաքն իմ երկնահուպ բլրի վրա` հետերուհի լանջաբաց, նրա առաջ դժնի` սլացք ու անկում։ Պատմության սկզբից անդին` Խալդ աստծո մեծությամբ և ծանր կնիքով Արգիշտիի (ում ամորձու տակ դեռ ազգեր են բազմանում) հիմնեց իր թագադիր ոստանը առաքյալ` ի սարսափ թշնամյաց։ […]

Ցավակցական խոսքեր, հեռագրեր

◆ Հանուն Աստծո Հայաստանի գրողների միության հարգարժան անդամներ Խոր ցավով տեղեկացա Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան մասին: Այդ անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում եմ ձեզ և մտավորական հասարակությանը և Բարձրյալ Տիրոջից հայցում հանգուցյալի հոգուն հավիտենական հանգստություն: Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ ՌԵԻՍԻ ◆ Հայաստանի Share on Facebook

Ցավակացական խոսքեր, հեռագրեր

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ  ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: «Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, Share on Facebook

Լևոն Անանյան

Մեր գրական-մշակութային անդաստանը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ, բանա­ստեղծ Լևոն Զաքարի Անանյանը: Ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1971-ին` «Մանկավարժ» թերթից: Լ. Անանյանի անունը սերտորեն կապվում է լայն համարում […]

ԱՐՄԱՏ ԵՎ ՍԱՂԱՐԹ / Լևոն ԱՆԱՆՅԱՆ

Ես գյուղ եմ եկել նկարչի ու հնագետի հետ, հին, բակունցյան ժամանակների նման: Հնագետը շրջում է լքված գերեզմանոցներում, շոյում հին տապանաքարերը, ասես դրանց տակ իր սիրելիներն են պառկած, և անընդհատ վաղեմությունը կորցրած մեղադրական կարդում: Որտե՞ղ փնտրենք Մխիթար վարդապետի մատուռը, Տվարաեղցին, Սուրբ Նշան ուխտատեղին, Վարդիգյուղի եկեղեցին: Ինչպե՞ս ենք պահպանում զմայլելի սարահարթի գեղեցկուհին՝ սրբատաշ, սպիտակ, տորոնագույն և երկնագույն […]

ՔՆԱՐԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ՝ ԾՆՆԴԱՎԱՅՐ / ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Ես գալիս եմ դեպի քեզ, ինչպես ուխտավայր են գնում, ինչպես հիշողության զրնգուն գնացքներով գնում են դեպի սեփական մանկություն: Ո՛չ հոգին ու մարմինը պճնած տարեց զբոսաշրջիկի նման, որ մի ոտքը էն աշխարհում՝ երեխաներին ամուսնացնում է օտարների հետ, թոռներին կնքում երկու անունով և օտարալեզու կրթության տալիս, իսկ ինքը մեկնում է հայրենիք… հրաժեշտի քաղաքավարական այցով: Ես գալիս եմ […]

Հոգեվիճակս ոչ թե ցավակցություն հայտնողի է, այլ ակնկալողի

Որքան էլ անհավատալի է, այսօր արդեն մեզ հետ չէ Լևոն Անանյանը: Եվ ես, երևի թե, պարզապես պիտի գրեի այսօրինակ դեպքերի համար վաղուց ի վեր հորինված, կարծրատիպային ճշգրտության հասցված մի տեքստ. <<Ցավակցում եմ հայ գրական աշխարհին, Լևոն Անանյանի մերձավորներին, ընտանիքի անդամներին` անդառնալի կորստյան կապակցությամբ>>: Բայց անկեղծ ասած` հոգեվիճակս ոչ թե Share on Facebook

ԼՈՒՅՍ ՏԱԼՈՎ ՍՊԱՌՎԵՑ… / ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Լևոն Անանյանը մշտապես եղել է իմ հիացմունքի արժանի մտավորականը: Մարդասիրությունը նրա մշտական ուղեկիցն էր: Նա Հայաստանի գրողների միությունը գլխավորեց մեր երկրի համար շատ դժվար ժամանակներում. գրողների միությունն այլևս չէր ստանում պետական աջակցություն: Նա նոր կյանք պարգևեց միությանը՝ նրա բոլոր անդամների նկատմամբ պահպանելով աննկարագրելի հոգատարություն: Մեծ հայրենասեր էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ դեր […]

Ցավակցություններ Լևոն Անանյանի մահվան առիթով

Դժվար է հավատալ: Չեմ ուզում հավատալ: Անասելի ցավ է: Ցտեսություն, ընկե’րս: Փիթեր Սուրյան, Նյու Յորք, ԱՄՆ   Սիրելի բարեկամներ, Խորապես ցավում եմ այս տխուր լուրի առիթով: Անկեղծ ցավակցություններս ձեզ բոլորիդ և Լևոնի ընտանիքին: Նենսի Գրիգորյան Նյու Յորք, ԱՄՆ   Բոթն առնելով` անչափ վշտացա: Մեզ հիացնում էր Լևոնի անսպառ եռանդը, վիթխարի նվիրվածությունն ու վեհանձնությունը: Սգում եմ […]

Մահացել է ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ

Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ»թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, […]