ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍՆԻԿԸ Ասում են` բանաստեղծները չեն հեռանում կյանքից, նրանք մոտենում են երկնքին: Երկիրն ու երկինքը` որպես հոգեվիճակ, ինչքա՛ն է երգել բանաստեղծ Լևոն Մուրադյանը` խոնարհ դպիրն ու ազնիվ մտավորականը, բանաստեղծ, որը, իր խոսքերով ասած, կարող է լինել պահի տիրակալ ու զգալ իրեն տիեզերքի մի մասնիկ: Այս տարվա ապրիլի 28-ին նա կբոլորեր իր կյանքի ընդամենը 70-րդ գարունը: […]