ԷԹԻՈՒՆՅԱՆ ԱՂԱՀԵՃ ԱՄՐՈՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ / ԲԱԿՈՒՐ

– Շատ շոգ է,- ասաց հնագետ Գագիկ Սարգսյանը,- ավտոմեքենայի շարժիչը տաքանալու է: Գագիկի 20-ամյա «Նիվան» այնքան էլ հարմար չէր ո՛չ նոր մայրուղուն, ո՛չ էլ Քաշաթաղի լեռներին: Սակայն մեքենայի հռնդյունի տակ հնագետ, ԵՊՀ դասախոս Արտակ Գնունու հետ խոսակցության թեման անընդհատ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտ Գագիկի հայտնաբերած կիկլոպյան ամրոցի Զիկկուրատն էր, նրա պեղումներն ու ավելի խորացված […]

Բարություն բաժանող բանաստեղծը

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպումը կրում էր «Բարություն բաժանող բանաստեղծը» խորագիրը: Ն. Աշտարակեցու, Պ. Պռոշյանի և Վ. Պետրոսյանի անվան դպրոցների աշակերտները, ինչպես նաև գրադարանի ընթերցողները ներկայացրին գրական կոմպոզիցիա գրողի ստեղծագործությունների հիման վրա: Էդ. Միլիտոնյանի «Երազ» պատմվածքի բեմական ներկայացմամբ ելույթ ունեցան «Հովիկ» մանկապարտեզի […]

«ԿԱՄՈՒՐՋ» – 2016

Լույս է տեսել Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի «Կամուրջ» գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական, մշակութային տարեգրքի 2016 թ. համարը, որը վերջինն է տարեգիրքը կազմող և գլխավոր խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջանյանի խմբագրությամբ: Տարեգիրքը բացվում է հենց Անահիտ Բոստանջյանի և քսանից ավելի բանաստեղծների ու արձակագիրների ստեղծագործություններով: «Գրական միջօրեականներ», «Ռուս դասական և արդի պոեզիա», «Հրապարակագրություն, ակնարկ, ռեպորտաժ», «Արևմուտք», «Լեզուն […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ամռանը կայացած միջոցառումներից կարևորեց Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան բացումը, որն այսուհետ, բացի գրական միջոցառումների հանդիպավայր լինելուց, գործելու է նաև որպես գիտաուսումնական կենտրոն: Ամռանը օժանդակել են բոլոր գրողներին, ովքեր դիմել են Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում ստեղծագործելու և հանգստանալու համար: ՀԳՄ նախագահը, հիշեցնելով հոկտեմբերի […]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑԱՏԿ ՉԷ, ՈՉ ԷԼ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԼՈԼԻԿ… / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կարծում եմ, աներկբա և համոզիչ էր պատասխանել ներկայացված հարցերին («Երեք հարց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանին», «ԳԹ» թիվ 27), սակայն թեման այնքան տարողունակ ու արծարծված է, որ այնուամենայնիվ մի բան ասելու, ինչ-որ միտք հավելելու ցանկություն է առաջանում: Առաջինն այն, որ իսկապես. հո նորից հեծանիվ չենք հորինելու և ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ բառն արդեն իսկ ասում […]

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ ՀԳՄ քարտուղար

Քանի՞ տասնամյակ է անցել Ե. Չարենցի հանճարեղ պատգամից`«Ո՜վ Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ ահա, անկասկած, նույնքան անկեղծ մղումից դրդված, ծայր է առել համահայկականության ալիքը` ցավոք, հաճախ ունքը շտկելու փոխարեն, աչքը հանելու հետևանքներով: Օրինակները բազմաթիվ են Հայրենիքում թե Սփյուռքում` համահայկական կառավարություններ, ազգային ժողովներ ու համագումարներ, տնտեսական, գիտական, մշակութային, գրական միություններ, […]

ՀԱՄԱՍՏԵՂԻ ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆԸ / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինձ փրկելով` դու կզուարթանաս: Գր. Նարեկացի (Բան Գ, Ա) Համաստեղը գրական առաջին փորձերից սկսում է Աստված-մարդ առնչությունների քննությունը, իսկ «Աղոթա րան»-ում ամփոփում է իր կենսափորձն ու աշխարհընկալումը: «Աղոթարան»ը գրողի հոգու ինքնակենսագրությունն է` օրագրի անկեղծությամբ, անմիջականությամբ գրված: Ամենակարևորը, մենք «Նարեկ» ունենք, իսկ Համաստեղի նպատակը հավատը քննելը չէ: Երկնքի հետ մարդու կապը վերջնականապես խզված չէ, իսկ մարդկությունն […]

ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ԵՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հավայան կղզիները տեսնելու ցանկությունն առաջացավ, երբ իմացա, որ Մեծ կղզում է գտնվում աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը: Բացի այդ, շատ էի լսել այդ կղզիների չքնաղ բնության մասին: Տեսածս ավելին էր, քան պատկերացնում էի: Հավայան հիմնական կղզիները թվով ութն են, որոնցից առավել բնակեցված են չորս մեծերը: Դրանք գտնվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում: Այդ կղզիները հայտնաբերել է […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. ՎԱՐԱՆԴ

ԱՐԾՒԱԿՌԻՆՉ… Սարդարապատից մինչ Ստեփանակերտ, Միայն տարածք չէ՛ աշխարհագրական. Բաշ-Աբարանից մինչ Շուշին ազատ, Պատմութիւն չէ լոկ՝ երկու թւական. Հա՛յ Ղարաբաղից՝ Ղարաքիլիսա, Մռո՛ւնչ է, շառաչ, Վրէժ եւ ոգի՛, Արդար պահանջն ու կանչն է այն ազգի, Որի միլիոնւա՜ծ նահատակները՝ Ելա՜ծ – ծառացա՜ծ, Նաւ-ու-Նոյ դարձած, Յարութի՛ւն առած, Աստւածաշնչեան Ազդու շո՜ւնչ առած, Հաւատամարտո՛վ վերջնականապէ՜ս ելել են ոտքի, Ելել պայքարի՛, Ելել […]

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻՆ ծննդյան հոբելյանի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ: «Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԳՄ-ի ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2014 թ. հաստատված համագործակցության ծրագրի՝ հայտարարվում է Հայոց նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության 2017 թ. մրցանակա-բաշխություն£ Սահմանվում են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ ա) Գեղարվեստական արձակ (վեպ, վիպակ, պիես, պատմվածք) I մրցանակ – 75.000 դրամ II մրցանակ – 55.000 դրամ III մրցանակ – 35.000 դրամ բ) Պոեզիա (պոեմ, բանաստեղծական շարք) […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Որքան էլ բարձրաձայնվի, թե հայկական կողմը Ռուսաստանի պաշտոնյաների հետ բազմիցս քննարկել է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, հենց վերջերս զենքերի հերթական խմբաքանակը հայտնվեց Ադրբեջանում, և ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին ՀՄՄ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի: «Ինչպիսի հազվագյուտ ցինիզմ, իր դաշնակցի թշնամուն զենք ուղարկել Ռախմանինովի անունը կրող նավով: Ուղարկեիք […]

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՈՐ ՎԵՐԱՃԵՑ ՏՈՆԻ

Այս վերնագրով «Аргументы и факты» թերթի վրացական ռեգիոնալ հրատարակությունը (http://www.tbilisi.aif.ru/static/2306230) մի ամբողջ էջ է նվիրել Թբիլիսիում, Գալուստ Գյուլբենկյանի անվան «Հայարտուն» կենտրոնում կայացած Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակների հանդիսությանը: Հոդվածի հեղինակն է անվանի սոնետագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, թարգմանիչ Վլադիմիր Սարիշվիլին: «Հանդիսությանը ներկա էին,- գրում է նա,- վրացի բանաստեղծներ, մշակույթի գործիչներ, հասարակական շրջանների […]

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ – 95. «ՄԵԿ Է` ԱՊՐԵՄ ՊԻՏԻ ՆՈՐԻՑ, ՄԵԿ Է` ՊԻՏԻ ՀԱՎԵՐԺԱՆԱՄ» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Վահագն Դավթյան բանաստեղծի մասին շատ է գրվել, նրա ստեղծագործական վաստակը վերլուծվել-գնահատվել է գրչընկերների` գրողների, քննադատ-գրականագետների կողմից, իր ուրույն տեղը նվաճել բազմահազար ընթերցողների սրտերում: Այնուամենայնիվ, կա մի շրջան, որի հունձքը, մեղմ ասած, մնացել է համընդհանուր ուշադրությունից դուրս: Պատճառը, սակայն, բանաստեղծն ու բանաստեղծությունը չեն, այլ ծայրաստիճան լարված ժամանակը. մի կողմից` ցուրտ ու մութ, մյուս կողմից` ջերմ ու […]

ՏԵՍԱԴԱՇՏ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Ալեքսանդր Մանթաշովի գրած վերջին նամակով եմ սկսում խոսքիս սկիզբը. «…Հայաստանը՝ սա է ձեր անմահության հանգրվանը, ձեր փառքը: Սա է Աստծո այն տունը, ուր ձեր մասին բարի հիշողությունը իր ամբողջ փայլով կպահպանվի Աստծո և մարդկանց առջև»: Հայոց մեծերը՝ Խորենացուց մինչև Րաֆֆի, Հայկ Ասատրյան, Գարեգին Նժդեհ, Թումանյան ու Չարենց, մինչև Սևակ ու Սիլվա Կապուտիկյան (կարելի է երկար […]

Շեքսպիրի հետ

«Վան Արյան» հրատարակչատունը լույս է ընծայել «Արմեն Խանդիկյանի շեքսպիրականը» հոդվածների ժողովածուն` նվիրված անվանի բեմադրիչի ծննդյան 70 և թատերական գործունեության 50 ամյակներին: Խանդիկյանը մի քանի տասնյակ բեմադրություններ է իրականացրել, որոնց շարքում առանձնապես ուշագրավ է նրա շեքսպիրականը` «Համլետ», «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», որոնք ինքնատիպ գունագծերով ու նորովի հարստացրել են ոչ միայն Դրամատիկական, այլև` ժամանակակից հայ […]

Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը

Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը Ամաղլեբիս (նախկինում` Դավիթաշվիլի) 18 հասցեում, որտեղ 1909-1923 թվականներին` մինչև կյանքի վերջը ապրել է բանաստեղծը ընտանիքի հետ: Այս հյուրընկալ տանն են հավաքվել Աղայանն ու Կոմիտասը, Իսահակյանը, Շիրվանզադեն, Փափազյանը, Վահան Տերյանը, Լևոն Շանթը, Գևորգ Բաշինջաղյանը, Նար-Դոսը, Բրյուսովը և ուրիշներ, կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ […]

ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ

Կյանքի 77-րդ տարում երկրային կյանքը լքեց արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը: Ալեքսան Մեխակյանը ծնվել է 1940 թ. օգոստոսի 22-ին Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1967 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, 1978 թ.` Մոսկվայի կինոսցենարիստների և ռեժիսորների համամիութենական բարձրագույն դասընթացները: 1967-69 թթ. աշխատել է «Շինարար» թերթում, 1969-1971 թթ.` «Գարուն» ամսագրում, 1971-1976 […]

Նա զգում էր, որ ինքը վաղուց էր ծնվել, ու դեռ էլի է ծնվելու ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. / Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ

Գրականությունը միտք է: Գրականությունը երկիր է: Գրականությունը ժամանակ է: Եռամիասնության միասնությունն է որոշում գրողի տեղն ու դերը գրականության մեջ: Երբ Աննա Պետրոսյանն սկսեց գրել, որպես արվեստագետ` անպայմանորեն լիարժեք դրսևորվելու ներքին մղումն ուներ, որովհետև, դեռևս շատ փոքրուց գրաճանաչ ու ընթերցասեր մանուկ, դպրոցն ավարտելով, արդեն երկընտրանքի առջև էր` բանասիրությո՞ւն, թե՞ թատրոն: Գործերը տալով համալսարանի բանասիրության ֆակուլտետ` մի […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

ՑՈԼՈՒՄՆԵՐ Ոչ թե պատահական, Այլ հազվադեպ ես լցվում աչքերիս մեջ, Իբրև ընկեր, ցանկալի, Որ հայտնվում ես, որպես լիրիկ միանձնուհի, Խորհրդավոր ճամփորդ, Տենչեր որոնող, բարերար: Մոտենում ես թեթևակի ողջագուրումի, Հազիվ մի հպումի… Մազերիդ երեկոն Մթնշաղում է տեսողությունս, Ու թեև պսպղում են կանթեղներ, Բայց չեմ հասնում ցոլքերին, Չեմ հասնում ջերմությանդ համովին, Մնում եմ զրկված ու անբավարար Քո […]