ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆ՝ «ՀՈԳՈՒ ՏՐՈՅԱՅԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ…» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Լույս է տեսել Նորայր Ադալյանի վերլուծական գրքույկը Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի կյանքի և ստեղծագործության մասին: Այն ընդգրկում է հեղինակի շուրջ մեկուկես տասնամյակ առաջ մտահղացած էսսեն՝ «Իմ եղբայր Ադալյանը» վերնագրով, հայերեն և ռուսերեն: Գրքույկը փոքրածավալ է, բայց տարողունակ: Եվ ունի ավելի ընդհանրական խորագիր՝ «Ռուբեն Ադալյանի ժամանակը և տարածությունը (անշրջանակ դիմանկարի փորձ)» Եր., […]

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԺԻՇԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԺԻՇԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ Հարգարժան պարոն Թորանյան, Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքը Ձեր 90-ամյա փառահեղ հոբելյանի առթիվ: Հաճելի է մեզ համար լինել ժամանակակիցը մի մարդու, ով իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է հայ համայնքին, մարդկանց առողջությանը, գրականությանն ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների […]

Մանկապատանեկան գրքի շաբաթի մեկնարկը

Ավանդույթի համաձայն՝ Մանկապատանեկան գրքի շաբաթը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության մարզերից որևէ մեկում: Ապրիլի 3-ին Մանկապատանեկան գրքի շաբաթի մասնակիցները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Մարդաշատ էր մարզպետարանի դահլիճը, որտեղ հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, քաղաքի գրասեր հասարակության ներկայացուցիչներ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզի գրողներ Ռաֆայել Սահակյանը, Ժաննա Աբրահամյանը, […]

Ամրապնդել գիրք-գրող-ընթերցող կապը

Մարտի 29-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը՝ նվիրված ՀՀ-ում ավանդական Մանկապատանեկան գրքի շաբաթին: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Մանկապատանեկան գրքի շաբաթի բացումը տեղի կունենա ապրիլի 3-ին Արմավիրում, իսկ փակումը՝ ապրիլի 6-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Շաբաթվա ընթացքում տարբեր դպրոցներում կլինեն հանդիպումներ, քննարկումներ, գրքին նվիրված միջոցառումներ: «Մանկապատանեկան գրականությունն իր մեջ […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Արմեն Շեկոյանին հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Արմեն Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը, Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և […]

ԵՐԵՔ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԽՈՒՓ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՔԵՐԸ Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի եւ զառաւօտն նաւասարդի… 1058 թվականի հրոտից ամսի 11-ն էր, Հայոց միջնաշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Բարձրաբերձ լեռնաստանում, գիտատեխնիկական հեղաշրջման ժամանակներից շատ ու շատ դարեր առաջ, ապրում ու իրեն բաժին հանված կյանքի մայրամուտն էր վայելում Հայոց Մամիկոնեից տոհմի և Կամսարական ցեղի վերջին ներկայացուցիչներից Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ Վասակ սպարապետի […]

Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ

Քիմիկոս ճանճը Մի ճանճ կար, գոնչո գլխով, Ամեն գործի մեջ մտնում, Ամեն բանի խառնվում, Բարձրաձայն ու ամենուր Իր կարծիքն էր միշտ ասում. – Տըզզ-հա՜-տզզ, տըզ-տըզ-տըտզզզ. Տնտեսագետ եմ, Ապրանքագետ, աստղագետ, Քաղաքագետ իմաստուն Ու քիմիկոս հանճարեղ… Ինձ հետ հանկարծ չվիճեք… Քթից քիթ էր նա թռնում, տըզտըզում էր, բըզբըզում, Իր երկար քիթը կեղտոտ ամեն տեղ էր նա խոթում, […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Կյանքի 73-րդ տարում իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց արձակագիր, պատմաբան Հովհաննես Զատիկյանը: Հովհաննես Զատիկյանը ծնվել է 1945 թ. հոկտեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում: 1957-ին ավարտել է Վարդաքարի յոթնամյա, այնուհետև՝ Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցները: 1964-1969 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972 թթ. ՀԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1995 թ.` «Կարինի […]

Մանկական գրքի հանրապետական շաբաթ

ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ՉԸՆԿԱՎ ՈՒ ԸՆԿԱՎ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ Լինում է, չի լինում մի հեքիաթ, այդ հեքիաթը շատ տարօրինակ է լինում, ասենք` սկզբից սովորական է թվացել, իսկ վերջում, այ, տարօրինակը վերջում է ի հայտ եկել և… Իհարկե, այնքան էլ լավ չէ, երբ հեքիաթի վերջը սկզբում ասվում է, էլ ի՞նչ հեքիաթ, ո՞վ կլսի նման պատմություն, հատկապես երեխաները, […]

ԵԹԵ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՍ ԳՐՈՂԻՆ… Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Հրապարակախոսությունն այն ժանրն է, որին դեռևս անտիկ աշխարհից որոնել են մարդիկ որպես քաղաքացիական ռազմավարություն: Տեղին ու իմաստուն միտքը միշտ էլ բանակներ է ղեկավարել, և խոսողն ու գրողը անպայման փորձված իմաստախոս պիտի լինեին… Հայ իրականության խորհրդային շրջանի այդ անհատականություններից էին Հովհ. Թումանյանը, Անահիտ Սահինյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, ավելի ուշ շրջանում՝ Վարդգես Պետրոսյանը, Աղասի Այվազյանը, Արմեն […]

Պատմությունը լուսանկարի ձևով ներկայացնելու առաքելությամբ

Մարտի 23-ին, ՀԳՄ-ի, Արցախի ժուռնալիստների միության և Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի նախաձեռնությամբ, ՀԳՄ Ճեմասրահում բացվեց «Շարժում 30-ը՝ Վալերի Պետրոսյանի 30 լուսանկարներում» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Արցախցի լուսանկարիչ Վալերի Պետրոսյանը առաջինն էր, ով լուսանկարել է Շարժումը հենց սկզբից՝ 1988 թ. փետրվարի 13-ի Ստեփանակերտի առաջին հանրահավաքից: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Վ. Պետրոսյանի 30 լուսանկարները: ՀԳՄ […]

Tatron-drama.am կայքը՝ հայ դրամատուրգի տուն

Մարտի 23-ին տեղի ունեցավ tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար: Կայքի հիմնադիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է. «Մտածեցինք, որ ժամանակն է ընդլայնել նրա […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ ՀԹԳՄ «Արտավազդ – 2018» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն պիես» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ «Երկու օր «Դրախտում» պիեսը: Share on Facebook

Նշվեց Պոեզիայի օրը

Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի դպրոցում նշվեց Պոեզիայի միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցում էին ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ Զավեն Պետրոսյանը, բանաստեղծ, երգչուհի Կարինե Ալեքսանյանը, դպրոցի տնօրեն, արձակագիր Ռուսլան Մալինյանը: Ջերմ ու անկեղծ տրամադրությամբ ընթացավ միջոցառումը, որ ութերորդ ու իններորդ դասարանցիների ուժերով կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Գայանե Դալլաքյանը և Աստղիկ Մարտիրոսյանը: Այն […]

Պոեզիայի միջազգային օրը Գյումրիում

Ժողովրդական խոսք կա, որն ասում է` մինչև 19 տարեկան բանաստեղծություններ չգրելը ամոթ է, իսկ 19-ից հետո գրելը՝ ավելի ամոթ: Պոեզիայի միջազգային օրվա ցերեկույթ-մրցույթի մասնակիցները փաստեցին, որ պոեզիան տարիք չի ճանաչում: «Լօֆթ Գյումրի» գրական ակումբը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի հետ համատեղ, Պոեզիայի միջազգային օրը նշեց տարբերվող ձևաչափով: Պոեզիայի ճախրանքին զուգընթաց, կազմակերպվեց մեկ բանաստեղծության մրցույթ, որի բոլոր […]

Հայի հոգին՝ մշտապես պոեզիայով լեցուն

Մարտի 21-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան: Դահլիճում ներկա գրողների, ուսուցիչների, աշակերտների, պարզապես պոեզիայի նվիրյալների համար մեկական նոր բանաստեղծությամբ ելույթ ունեցան ՀԳՄ անդամ բանաստեղծները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել Պոեզիայի միջազգային օրը հանդիպումներ կազմակերպելը ՀԳՄ-ում և հարակից Պոեզիայի պուրակում, ասաց. «Հայի՝ արևելյան հրաշալի լույսերով, գույներով, […]

Հրաշք Սիլվա Կապուտիկյանը

Մարտի 22-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հարկի ներքո հավաքվել էին մտավորականներ, Ս. Կապուտիկյանի պոեզիան սիրող ու գնահատող մարդիկ: Իսկ հրավիրյալներ դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանն ու բանաստեղծուհի Հռիփսիմէն Ս. Կապուտիկյանի մասին իրենց հուշերին մասնակից դարձրին ներկաներին: Ինչպես նշեց Արմենուհի Դեմիրճյանը՝ հրավիրվել են այն մարդիկ, ովքեր ճանաչել ու սիրել են Սիլվա Կապուտիկյանին: Նա միաժամանակ նշեց, որ հանդիպման համար […]

ՁԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹԸ ԿԱՄ Ի՞ՆՉ ՀԵՔԻԱԹ ԵՔ ՊԱՏՄԵԼ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ԹՈՌՆԵՐԻՆ

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Ապրիլի 3-ից հանրապետությունում մեկնարկում է Մանկական գրքի հանրապետական շաբաթը: «Գ.Թ.»-ի հարցախույզը փորձեց պարզել՝ որոնք են եղել մեր թատրոնի նվիրյալների մանկության հեքիաթները: Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀՀ վաստակավոր արտիստ «Մաթիուշ առաջին թագավորը» հեքիաթը առաջին անգամ լսելուց մինչև այսօր եղել ու մնում է իմ մանկության ամենասիրելի հեքիաթը: Ես սիրահարվեցի իմ փոքրիկ հերոսին մեկընդմիշտ, […]

«Անհայտ» բանաստեղծուհու հայտնությունը. Էլիչկա ՓՈՍՏՈՅԱՆ

Առայժմ հեռակա մեր ծանոթության միջնորդները իր երկվորյակ թոռնիկներն են` Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իմ ուսանողուհիներ Անուշն ու Քնքուշը: Նրանք ինձ նվիրեցին «Հիշողության հուլունքաշար» գրավիչ խորագրով գիրքը. «Մեր տատիկն է գրել,- ասացին հպարտությամբ,- նա հինգ գրքերի հեղինակ է»: Խոստովանեմ` «նվերն» ընդունեցի թերահավատությամբ: Մեր օրերում քիչ չեն գրամոլությամբ տառապող մարդիկ, ովքեր շքեղակազմ ինքնահրատ իրենց «գրքերը» պարտադրում […]

ՇԱՐԺՄԱՆ ԱՐԵՎԻ ՀԵՏԱԳԻԾԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Անուշ Վարդանյանի նորահրատ «Շարժման արևը» գիրքը բանաստեղծուհու հոգու շարժն է օրվա խճանկարի միջով, մի այնպիսի անսպասելի խոհերի զիգզագընթաց դեգերումներում, երբ նա զգում է` «Արյունս շրշում է հորս ձայնով…», ու հասկանում` «ինչ ուժեղ է ձգողությունը Ճա-նա-պար-հի»: Ահա թե ինչպես է ձև առնում ու զարգանում պոետիկ կենսապատումը, որը, որպես ապրումի երգ, վերածվում է անակնկալ գեղարվեստական վավերագրի, ուր […]