XX դարի ռուս գրականության և ինտելեկտուալ տեքստի թարգմանության առանձնահատկությունները* / Գևորգ ԳԻԼԱՆՑ

Նախ կցանկանայի թարգմանիչների ուշադրությունը սևեռել թարգմանության ենթակա ստեղծագործության ընտրության վրա: Չափազանց կարևոր է, թե ինչպես է կատարվում այդ ընտրությունը: Իմ խորին համոզմամբ` հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա, որը վերջին շրջանում շատ հաճախ հաշվի չի առնվում` ելնելով արդի աշխարհի տեխնոլոգիական հագեցվածությունից, գլոբալիզացիոն գործընթացներից, բազմաթիվ մշակույթների քիչ թե շատ հասանելի լինելուց և […]

Լիտվական հետքերը Հայաստանում / Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ

Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եթե Երևանի փողոցներում խոսեք տեղի բնակիչների հետ և հարցնեք, թե ինչ գիտեն նրանք Լիտվայի մասին, կզարմանաք` իմանալով, որ բավականին շատ բան գիտեն: Հայերը հաստատ Լիտվան չեն շփոթում մերձբալթյան հարևան երկրների հետ, իսկ շատերը կարոտով են հիշում այն ժամանակները, երբ հյուրընկալվում էին Լիտվայում: Ուղիղ Արևմուտք էին […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

1969 թ. խորհրդային երկիրը մեծ շուքով տոնեց Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Թե ինչպիսի բարձր մակարդակով նշվեց այն, կարելի է պատկերացում կազմել հայերեն (1972) և ռուսերեն (1974) լույս տեսած «Թումանյան-100. Հոբելյանական տարեգրություն» ժողովածուներից: Եվ ահա մոտենում է բանաստեղծի 150-ամյակը: Այսօր շատ բան է փոխվել… Այնուհանդերձ, Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը կնշվի: Եվ գուցե արժե հիշել նրա 100-ամյակի […]

ՎԱՆՅԱ ԱՆԳԵԼՈՎԱ

Վանյա Անգելովան Բուլղարիայի ճանաչված բանաստեղծներից է, ՀԳՄ պատվավոր անդամ, բազմաթիվ գրքերի հեղինակ: Նաև հայտնի թարգմանչուհի է և բուլղար ընթերցողներին է ներկայացրել Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Հակոբյանի, Գ. Դավթյանի, Էդ. Միլիտոնյանի ստեղծագործությունները: Վանյա Անգելովան մասնակցել է Արցախի միջազգային պոեզիայի փառատոնին` բանաստեղծություններ գրելով Հայաստանի և Արցախի մասին: Ստորև ներկայացնում ենք հայաստանյան շարքի ստեղծագործություններից: ՎԱՆՅԱ ԱՆԳԵԼՈՎԱ Բուլղարիա […]

Հերակլեսի տասներեքերորդ սխրանքը / Ֆազիլ ԻՍԿԱՆԴԵՐ

Բոլոր մաթեմատիկոսները, որոնց հետ ինձ վիճակվել է հանդիպել դպրոցում ու դպրոցից հետո, թափթփված, թուլակամ ու բավական հանճարեղ մարդիկ էին: Այնպես որ, պնդումը, թե Պյութագորասի շալվարի փողքերը հավասարակողմ են եղել, հազիվ թե բացարձակ ճիշտ լինի: Գուցե Պյութագորասի շալվարը հենց այդպիսին էլ եղել է, բայց հետնորդները երևի դա մոռացել ու այնքան էլ ուշադրություն չէին դարձնում իրենց արտաքինին: […]

ԷԴԳԱՐ ԱԼԼԱՆ ՊՈ / ԱԳՌԱՎԸ

Մի անգամ, երբ մութ գիշեր էր, երբ հոգիս իր ցավն հիշել էր, Եվ թերթում էի նիշերը մոռացված մի գիտության. Մինչ ննջում էր իմ մրմուռը, մեկն անդո՜րր բախեց իմ դուռը- Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան: «Հյուր է,- լոկ անցավ մտքովս,- որ բախում է դուռն իմ տան: Հյուր է լոկ, այսքան մի […]

Բաղաթեր ԱՐԱԲՈՒԼԻ

Ծնվել է 1960 թ.: Վրաստանի ճանաչված բանաստեղծներից է: Թարգմանել է հայ ժամանակակից գրողների: «Ցիսկարի» ամսագրի խմբագրի տեղակալն է, Վրաստանի գրողների միության քարտուղարը: ՔՍԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ Քսանի կիրճում մամռապատ, խոնավ Մշուշի բույրն է գետից բարձրանում, Եվ լի է այստեղ պատմություն ու ցավ, Քեզ հանդիպելու համար եմ ձգտում։ Օ՜, երկնավորի ընծա, իմ Քարթլի, Դու թևակոտոր ֆենիքս ես հիմա, […]

ԻՎԱՆ ԴՐԱՉ – 80 ԻՄ ՀՈԳՈՒՄ ՍԵՐՆ Է ԲՈՒՅՆ ՀՅՈՒՍԵԼ… / Օլեքսանդր ԲՈԺԿՈ

Մեծ չէ ուկրաինացի այն բանաստեղծների թիվը, ովքեր նույնքան աշխարհընկալունակ են, որքան Իվան Դրաչը: Եվ բնական է նաև հայ գրականությամբ նրա հրապուրանքը, որի առհավատչյան հայ պոեզիայի լավագույն նմուշների նրա թարգմանություններն են, Հայաստանին նվիրված սեփական ստեղծագործությունները, բազմաթիվ էսսեները: Այս ամենը ուկրաինացի ընթերցողը կգտնի Խարկովի «Ֆոլիո» հրատարակչությունում նոր տպագրված «Հայոց աշխարհ» ժողովածուի մեջ, որը լույս է տեսել բանաստեղծի […]

ՏԵՐԵՆՏԻ ԳՐԱՆԵԼԻ

ՏԵՐԵՆՏԻ ԳՐԱՆԵԼԻ (1898-1934) * * * Եվ օրը մեծ է այնպես, Եվ զանգերի հեծկլտոց, Եվ ինձ ի՞նչ ափ կհանես, Ճամփա իմ խեղճ, ուղեգոց: Եվ մութն է ինձ պատում դեռ, Եվ օրն արև է թեպետ, Ուստի՞ց ո՞ւր է տանում, Տեր, Բախտը ինձ իմ ցավի հետ: * * * Թբիլիսի՝ հոգուս տուն, Տենչ ու վերջ դու իմ: […]

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ / Քառյակներ

*** Դժբախտ իմ հոգի՛, ճակատագրով վերուստ սահմանվա՛ծ, Քեզ այս երկնի տակ ամեն օր ցա՛վ ու տանջա՛նք է տրված: Կյանքը ծիծաղում, չարախնդում է վրադ շարունակ, Ու վիշտն աշխարհում հենց քե՛զ համար է միայն ստեղծված: *** «Պիտի ապրե՛լ,- ասում են մեզ գրո՛վ, խոսքո՛վ սուրբ Ղուրանի,- Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդ ձեր կյանքը կլինի»: Ու անբաժան եմ ես […]

ԱՐԹՈՒՐ ՇՆԻՑԼԵՐ / ԶԲՈՍԱՆՔ

Դանդաղասահ մայրամուտ ապրող հունիսյան արև: Մայրուղու դիմաց լայնատարած ձգվում էր միօրինակ տների բարձր, երկարավուն շարքը՝ անհրապույր սպիտակադեղնավուն մարմրող գույների մեջ: Բաց պատուհաններից նայում էին մի տակ շապիկով տղամարդիկ, որ անտարբեր հայացքով ակամա հետևում էին զրնգացող տրամվայներին, երևում էին անխնամ հագնված կանայք: Երեխաները խաղում էին փողոցներում, փոշեթաթախ, աղմկոտ: Հազիվ կանաչին տվող թոշնած մարգագետիններում, որ տարածվելով գնում, […]

ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է թարգմանչուհի ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ծննդյան 50-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Ռոդոլֆո Վոլշ Կուղբորսները Ռենատոն լսեց կրակոցները: Բադեր ու ձկնկուլներ թռան, և հեռվում ծխի կապույտ մի քուլա դանդաղ հալվեց իրիկվա անսահման անդորրի մեջ: Մութն ընկնելուն պես Չինո Պերեսը վերադարձավ՝ լուռ ու հոնքերը կիտած: Կառանաճոպանով կարմիր ներկված մի նավակ էր քարշ տալիս […]

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ / Արդի իրանական քնարերգություն

*** Որտե՞ղ է հիմա, Ի՞նչ է անում նա, Ում մոռացել եմ: Աբբաս Քիառոստամի *** Մենք մտածում ենք լոկ միմյանց մասին. Դու՝ վայելելով սուրճը Փարիզի, Ես՝ դուրս նայելով Թեհրանի իմ տան բաց պատուհանից, Եվ մեզ միացնող մի կամուրջ անգամ Չկա մեր միջև, Բացի մեր սիրուց, Որ ծերանում է Տարի առ տարի: *** Մենակությունն այն է, Երբ […]

ԱՆՀԱՅՏԱՑՈՒՄ / Գոհար ՄԱՐԿՈՍՅԱՆ- ԿԱՍՊԵՐ

Առավոտը սովորականի պես բացվեց: Ուղիղ ժամը յոթին խռպոտ զնգաց թե հազաց երեխաների ձեռը վերջնականապես հալից ընկած զարթուցիչն ու սկսեց ճիգով արտաբերել «Էրեբունի-Երևանի» խեղված մեղեդին, բայց, ինչպես միշտ, կեսին շնչահեղձ եղավ ու սսկվեց: Հինգրոպեանոց դադար, որից հետո՝ սովորական աղմուկ-աղաղակ, քաշքշոց, իրարանցում, ավանդույթի համաձայն՝ առանց կռվի էլ չկարողացան, տղաները հասցրին իրար մի քանի զնգուն ապտակ տալ և […]

  Ամերիկյան հիմնադրամը կարգի է բերում այն տունը, որտեղ ապրել է համաշխարհային գրականության դասականը՝ Էռնեստ Հեմինգուեյը

Հավանայի արվարձանում, որտեղ գտնվում է Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանը, նախապատրաստական աշխատանքները օր-օրի մեծ թափ են ստանում, ԱՄՆ-ից արդեն տեղ են հասել առաջին բեռները: Ամերիկյան հիմնադրամներից մեկի՝ կարճ ժամանակում հավաքած համարյա մեկ միլիոն դոլարը նախատեսված է ներկայանալի վիճակի բերելու այն տունը, որը թեև Ազատության կղզի ժամանած տուրիստների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, սակայն վերջին շրջանում անմխիթար վիճակում […]

Մարիանե ԳՐՈՒԲԵՐ

* * * Մերկ, ինչպես արշալույսը նախասկիզբ ժամանակի, ինչպես տունը, փողոցը և վարդը: Ոչ մի այլ պատկեր քեզանից. միայն տունը փողոցը վարդը և վախը: * * * Ես գիտեմ՝ հին աշխարհը կործանվում է, ուրիշն է բարձրանում խարխուլ հողի վրա: Ես գիտեմ՝ հին աշխարհի իմ կարոտը ոչ մի ներկա չի մարի: Ուր մի ժամանակ դու էիր, […]

Ասես երբեք էլ չի ապրել… / Քսենյա ՆԵԿՐԱՍՈՎԱ

Ռուս բանաստեղծուհի Քսենյա Նեկրասովան 20-րդ դարի ամենաաննկատ անուններից է: Ապրել և ստեղծագործել է ոչ վաղ անցյալում, սակայն նրա գոյությունը փաստող շատ քիչ ապացույցներ կան. գրեթե չի լուսանկարվել, չի թողել ստորագրություն և շատ քիչ է տպագրվել, սակայն մինչ օրս նրա մասին պամություններ են պատմում և բանաստեղծություններ նվիրում: Ծնվել է 1912 թվականին: Որդին՝ Տարասը, որ պատերազմի ժամանակ […]

ՆԱԽՔԱՆ ԿՄՈՌԱՆԱՄ ԱՆՈՒՆԴ / Մերի ԿԱՆԴԱԼՅԱՆ-ԱՍԼԱՆՅԱՆ

Մարդը միակ արարածն է, որի հույզերը խճճվում են սեփական հուշերի հետ: Մարջըրի Հոլմս1 ԿԻՆԸ Վերջերս մոռանում եմ ամեն բան: Երբեմն մոռանում եմ, թե որտեղ եմ դրել իրերը: Փոքր-մոքր բաներ, որ պատահաբար հետո գտնում եմ: Ասում են՝ իմ տարիքի համար նորմալ է: Երբեմն նեղսրտում եմ, երբ խոսակցության ժամանակ մոռանում եմ բառեր կամ մարդկանց անունները: Ասում են՝ […]

ՃՇՄԱՐԻՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին խիստ անհրաժեշտ և գնահատելի նախաձեռնություն է ցուցաբերում ամերիկահայ հայտնի բժիշկ, արձակագիր և հասարակական գործիչ Ջաք (Հակոբ) Ասլանյանը՝ անգլալեզու հանրությանը ներկայացնելով հայ գրականության լավագույն նմուշները: Ջ. Ասլանյանի թարգմանությունները շահեկանորեն առանձնանում են գրական ստեղծագործության ու հեղինակի հանդեպ խիստ պատասխանատու վերաբերմունքով: Դրա վառ օրինակներից մեկը Հ. Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծության թարգմանությունն է, որը տպագրվել է համաշխարհային գրականության […]

100 լավագույն մանկական գրքերը

Ներկայացնում ենք «100 лучших книг» էլ. կայքի հարցումների արդյունքներով կազմված 100 լավագույն մանկական գրքերը, հույսով, որ ծնողները կփորձեն այն հասանելի դարձնել երեխաներին: Կարդացեք ու սիրեք գրքերը: 1. Անտուան դը Սենտ Էքզյուպերի – Փոքրիկ իշխանը (1942) 2. Վենիամին Կավերին – Երկու կապիտան (1938-1944) 3. Ռոբերտ Լյուիս Ստիվենսոն – Գանձերի կղզին (1883) 4. Մարկ Տվեն – Թոմ […]