Մարսել ՊՐՈՒՍՏ. Կորուսյալ ժամանակը որոնելիս Դեպ կողմն Սվանի (հատված)

Հեռվից՝ շուրջ տասը լյո հեռավորությունից, երբ, Ավագ շաբաթ, գնացքով Կոմբրէ էինք հասնում, վագոնի լուսամուտից երևում էր միայն ողջ քաղաքն, ասես, ամփոփող եկեղեցին, որը, կարծես, ներկայացնում էր այն, նրա մասին խոսում ու նրա անունից պատմում հեռուներին, իսկ երբ մոտենում էինք, նա, ասես հովիվը՝ բաց դաշտում, քամու տակ, իր մուգ ու երկար քուրքի շուրջն էր հավաքում իրենց […]

Սերգեյ ԲՈՒԼԻՉԵՎ

Ռուս ժամանակակից բանաստեղծ՝ հայկական արմատներով: Շարքը ծաղկաքաղ է նրա՝ «Հայաստանը Սուրբ Հող է» բանաստեղծական ժողովածուից: *** Ի՜նչ գեղեցիկ ես դու քեզնով, դուդո՛ւկ, Ինչպե՜ս ես երգում՝ լցվելով հոգին, Չէ՞ որ դու վաղուց իմ ընկերն ես հին, Քո երազներին ես եմ ունկնդիր: Նրանց միջոցով ես վեր եմ նայում, Այնտեղ՝ այն հեռու-հեռավոր ծիրում, Ուր որ տունն է քո […]

Վոն ՓԻԼԻԿՅԱՆ

Բրիտանացի բանաստեղծ, կինոբեմադրիչ, թարգմանիչ: Ծնվել է 1976-ին, Լոնդոնում, ռեժիսոր, գրող, մշակութաբան Հովհաննես Փիլիկյանի և ամերիկուհի գրող Գեյլ Ռայդմախերի ընտանիքում: 2006 և 2014 թթ. այցելել է Հայաստան: Վոն (Վահան) Փիլիկյանը սանսկրիտի մասնագետ է, թարգմանում և խմբագրում է սանսկրիտով բնագրերի և դրանց անգլերեն թարգմանությունների համացանցային հրատարակությունը: 2006-ին Նյու Յորքում լույս է տեսել Փիլիկյանի թարգմանած և խմբագրած «Մահաբհարաթա. […]

ՍԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ ՄԵԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ

ՌԻՍՏՈ ՎԱՍԻԼԵՎՍԿԻ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Հավատով ու լուռ Տաճար է մտնում ժողովուրդը հեգ, Փորձում քայլերով չընդհատել հանկարծ Պահը սրբալույս… Ու խոնարհվում է սրբերին բազում, Մոմակալներին մոտենում սիրով, Որ մոմեր վառի Ողջերի համար Ու մեռածների: Մեղմօրոր ձայնով, շշուկով ծածուկ Հիշատակվում են անուննե՜ր լուսե, Եվ հուրհրացող մոմերի լույսից Լուսավորվում է ճամփան մեզ ծանոթ Երկրային կյանքի, Նաև Երկնային: Սեփական հրից […]

Թամար ՇԱՇՄԵԼԱՇՎԻԼԻ

Զատիկ Ետ քաշված վարագույրի ետևից, ինչպես Մարիամի շղարշի միջով, արևի շողերն էին թափանցում. տրտում լույս թողնում հայելու վրա, նկարների, ծաղիկների վրա կակտուսի… Մատները շրշյունով Նոր Կտակարանն էին թերթում, ձգվում էր երգեցողությունը կեռնեխի… Ձեռքերի ափերին աստղեր էին հայտնվում… *** Միայնակ է իմ հոգին- ծալված մի հովհար… Որտեղ ինձ ամպը կորդեգրի Ինչպես երազը գարունի, ինձ ճակատագիր քեզ […]

Յարոսլավ Իվաշկևիչ

Արիետտա Այս ի՞նչ է ծնվում և ի՞նչ է մեռնում: Թե՞ արևային մի արոտ է սա, ուր արածում են թևավոր ձիեր դեմքով Բեթհովենի: Թե՞ ծիրանագույն-նարնջախորշն է Բիսկայան ծոցի, ուր խեցիները փչում ու հնչո՜ւմ է եզակի տոնը նվիրաբերման: Թե՞ հրեշտակներն են Յուրեկ Լիբերտին օրորում երկնում, իսկ նա քնի մեջ ժպտում – ասում է՝ մի՜ լար, Յարոսլավ, մի՜ […]

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ / ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ՌԻՄԱ ԱՎԱՆԻ Ծնվել է 1937 թվականին Բնակության վայրը՝ Սումգայիթ, 5 թաղամաս, Բարեկամության փ., շ. 28/19, բն.1 Թոշակառու (2-րդ կարգի հաշմանդամ), աշխատել է Սումգայիթի տեղական արտադրության կոմբինատում: Եթե իմ երկու որդիները զոհվեին պատերազմում, այնպես չէի մղկտա, ինչպես հիմա եմ մղկտում: Երեխաներիս ես եմ մեծացրել… մեկը երեքուկես տարեկան էր, մյուսը՝ երկու, երբ նրանց հայրը մահացավ գործարանում, […]

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է թարգմանիչ, գրականագետ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին   ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ* ԱԿՆԵՂԵՆԸ Մերկացել էր թանկագին սիրուհին իմ գեղատես և միմիայն զըրընգուն ակնեղենով էր պատված, որի փայլից ու շուքից դարձել էր նա բարձր ու վես, ինչպես հեռու անցյալում ստըրկուհիները մավրաց: Մետաղների, քարերի աշխարհը այդ շողշողուն երբ պարելիս, ծաղրաբար, […]

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

Հունվարի 25-ին Վլադիմիր Վիսոցկին կդառնար 80 տարեկան ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ «Բակային կամ գողական երգեր» շարքից ՔԱՂԱՔԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ Շրջում էի մի օր քաղաքում ինձ համար Ու պատահմամբ երկու անցորդի գրսեցի.- Միլբաժին ընկա էդ դատարկ բանի համար, Տեսա մի աղջկա ու… սիրտս բռնեցի: Գլխի չընկա, թե նա էնտեղ ինչ էր անում,- Անձնագրի համար էր երևի եկել,- Ջահե՜լ ու սպիտա՜կ, […]

Նիկոլայ ՌԵՐԻԽ

ՄՈՐԻԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ Վառվում էին մոմերը, Պայծառ, թրթռուն բոցը ամեն ինչ Լույսով էր պատել, Թվում էր` հանգչի, Մութը հովանոցի պես կկողպի, Կծածկի աչքերն ամբողջությամբ անվերջանալի վախի վարագույրով: Իզուր են մտքերը սահում դատարկությունը ցնորքների, Արդյո՞ք լույսի աղբյուրն է միայն դողդոջուն, Մռայլ ստվերներ նետում ամենուր: Հպարտ մոմերի փայլից մշուշված, երկչոտ, Փիրուզե լուսաբացը թաքուն ու անձայն պատուհանն է լուսավորում, […]

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ / «ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ…»

Վիգեն Իսահակյանը, 1934 թ. առաջին անգամ տեսնելով Բորիս Պաստեռնակին «Մուտուալիտե» դահլիճում, խորհրդային պատվիրակության կազմում, իր օրագրում զարմանալի տողեր է գրել. «Նրանց միջից ինձ շատ էր գրավել Բորիս Պաստեռնակը: Նա ուրիշներին էլ էր շատ հետաքրքրել: Կարծես թե նրա անձից մի լույս էր ճառագում: Բարձրահասակ էր, թուխ»: Այս տողերը գրելիս Վիգենը չէր իմանում, որ 1940 թ. սկզբներին […]

XX դարի ռուս գրականության և ինտելեկտուալ տեքստի թարգմանության առանձնահատկությունները* / Գևորգ ԳԻԼԱՆՑ

Նախ կցանկանայի թարգմանիչների ուշադրությունը սևեռել թարգմանության ենթակա ստեղծագործության ընտրության վրա: Չափազանց կարևոր է, թե ինչպես է կատարվում այդ ընտրությունը: Իմ խորին համոզմամբ` հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա, որը վերջին շրջանում շատ հաճախ հաշվի չի առնվում` ելնելով արդի աշխարհի տեխնոլոգիական հագեցվածությունից, գլոբալիզացիոն գործընթացներից, բազմաթիվ մշակույթների քիչ թե շատ հասանելի լինելուց և […]

Լիտվական հետքերը Հայաստանում / Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ

Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եթե Երևանի փողոցներում խոսեք տեղի բնակիչների հետ և հարցնեք, թե ինչ գիտեն նրանք Լիտվայի մասին, կզարմանաք` իմանալով, որ բավականին շատ բան գիտեն: Հայերը հաստատ Լիտվան չեն շփոթում մերձբալթյան հարևան երկրների հետ, իսկ շատերը կարոտով են հիշում այն ժամանակները, երբ հյուրընկալվում էին Լիտվայում: Ուղիղ Արևմուտք էին […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

1969 թ. խորհրդային երկիրը մեծ շուքով տոնեց Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Թե ինչպիսի բարձր մակարդակով նշվեց այն, կարելի է պատկերացում կազմել հայերեն (1972) և ռուսերեն (1974) լույս տեսած «Թումանյան-100. Հոբելյանական տարեգրություն» ժողովածուներից: Եվ ահա մոտենում է բանաստեղծի 150-ամյակը: Այսօր շատ բան է փոխվել… Այնուհանդերձ, Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը կնշվի: Եվ գուցե արժե հիշել նրա 100-ամյակի […]

ՎԱՆՅԱ ԱՆԳԵԼՈՎԱ

Վանյա Անգելովան Բուլղարիայի ճանաչված բանաստեղծներից է, ՀԳՄ պատվավոր անդամ, բազմաթիվ գրքերի հեղինակ: Նաև հայտնի թարգմանչուհի է և բուլղար ընթերցողներին է ներկայացրել Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Հակոբյանի, Գ. Դավթյանի, Էդ. Միլիտոնյանի ստեղծագործությունները: Վանյա Անգելովան մասնակցել է Արցախի միջազգային պոեզիայի փառատոնին` բանաստեղծություններ գրելով Հայաստանի և Արցախի մասին: Ստորև ներկայացնում ենք հայաստանյան շարքի ստեղծագործություններից: ՎԱՆՅԱ ԱՆԳԵԼՈՎԱ Բուլղարիա […]

Հերակլեսի տասներեքերորդ սխրանքը / Ֆազիլ ԻՍԿԱՆԴԵՐ

Բոլոր մաթեմատիկոսները, որոնց հետ ինձ վիճակվել է հանդիպել դպրոցում ու դպրոցից հետո, թափթփված, թուլակամ ու բավական հանճարեղ մարդիկ էին: Այնպես որ, պնդումը, թե Պյութագորասի շալվարի փողքերը հավասարակողմ են եղել, հազիվ թե բացարձակ ճիշտ լինի: Գուցե Պյութագորասի շալվարը հենց այդպիսին էլ եղել է, բայց հետնորդները երևի դա մոռացել ու այնքան էլ ուշադրություն չէին դարձնում իրենց արտաքինին: […]

ԷԴԳԱՐ ԱԼԼԱՆ ՊՈ / ԱԳՌԱՎԸ

Մի անգամ, երբ մութ գիշեր էր, երբ հոգիս իր ցավն հիշել էր, Եվ թերթում էի նիշերը մոռացված մի գիտության. Մինչ ննջում էր իմ մրմուռը, մեկն անդո՜րր բախեց իմ դուռը- Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան: «Հյուր է,- լոկ անցավ մտքովս,- որ բախում է դուռն իմ տան: Հյուր է լոկ, այսքան մի […]

Բաղաթեր ԱՐԱԲՈՒԼԻ

Ծնվել է 1960 թ.: Վրաստանի ճանաչված բանաստեղծներից է: Թարգմանել է հայ ժամանակակից գրողների: «Ցիսկարի» ամսագրի խմբագրի տեղակալն է, Վրաստանի գրողների միության քարտուղարը: ՔՍԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ Քսանի կիրճում մամռապատ, խոնավ Մշուշի բույրն է գետից բարձրանում, Եվ լի է այստեղ պատմություն ու ցավ, Քեզ հանդիպելու համար եմ ձգտում։ Օ՜, երկնավորի ընծա, իմ Քարթլի, Դու թևակոտոր ֆենիքս ես հիմա, […]

ԻՎԱՆ ԴՐԱՉ – 80 ԻՄ ՀՈԳՈՒՄ ՍԵՐՆ Է ԲՈՒՅՆ ՀՅՈՒՍԵԼ… / Օլեքսանդր ԲՈԺԿՈ

Մեծ չէ ուկրաինացի այն բանաստեղծների թիվը, ովքեր նույնքան աշխարհընկալունակ են, որքան Իվան Դրաչը: Եվ բնական է նաև հայ գրականությամբ նրա հրապուրանքը, որի առհավատչյան հայ պոեզիայի լավագույն նմուշների նրա թարգմանություններն են, Հայաստանին նվիրված սեփական ստեղծագործությունները, բազմաթիվ էսսեները: Այս ամենը ուկրաինացի ընթերցողը կգտնի Խարկովի «Ֆոլիո» հրատարակչությունում նոր տպագրված «Հայոց աշխարհ» ժողովածուի մեջ, որը լույս է տեսել բանաստեղծի […]

ՏԵՐԵՆՏԻ ԳՐԱՆԵԼԻ

ՏԵՐԵՆՏԻ ԳՐԱՆԵԼԻ (1898-1934) * * * Եվ օրը մեծ է այնպես, Եվ զանգերի հեծկլտոց, Եվ ինձ ի՞նչ ափ կհանես, Ճամփա իմ խեղճ, ուղեգոց: Եվ մութն է ինձ պատում դեռ, Եվ օրն արև է թեպետ, Ուստի՞ց ո՞ւր է տանում, Տեր, Բախտը ինձ իմ ցավի հետ: * * * Թբիլիսի՝ հոգուս տուն, Տենչ ու վերջ դու իմ: […]