ՀՐԱՉՅԱ  ՍԱՐՈՒԽԱՆ

ՀՐԱՉՅԱ  ՍԱՐՈՒԽԱՆ Կրկրնաղերս … Բա որ ճամփին լինեմ, ու մութն ընկնի հանկարծ. Օտար լինի ճամփեն ու ամայի, Անքարավան լինեմ ու արևս հանգած, Ու մեղմ ղողանջի տեղ սիրտս մայի, Ու չթվա նույնիսկ, թե ինձ մարդ կկանչե Հայրենիքես անկախ ու ինքնիշխան, Ու քաղցի հետ մեկտեղ ոգու սո՛վը տանջե Ու պահանջե՝ սատկի՛ր, հեգ Սարուխան, Ու անապատ կյանքիս օազներում […]

ԼԵՌՆԱԲԵԿՈՐ / Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

Երեք անգամ Անի քաղաքը մեծ երկրաշարժ է տեսել. 1045 թվականին, երկրորդը` 1132-ին և երրորդը` 1319-ին: Չգիտեմ` որից հետո էր, որ նրա բնակիչները լքել են իրենց հեքիաթային հրաշքը, շարժվել են դեպի Ռուսիա, ապա` Լվով, հետո՝ Լեհաստան ու էնտեղ էլ ուծացվել են, դարձել լեհ… էս է իմ գիտեցածը Անի քաղաքի մասին՝ ճիշտ թե սխալ… Բյուրակն գյուղից դուրս, […]

ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ. «Միշտ ճամփան փնտրող մարդ մը պիտի ըլլամ» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Այս տարի լրանում է հայ մտքի ամենաինքնատիպ դեմքերից մեկի` Եղիա Տեմիրճիպաշյանի ծննդյան 162-ամյակը: Թերևս, ընդունված կարգի համաձայն, տարեթիվը հոբելյանական չէ: Բայց եթե նկատի ունենանք, որ Եղիայի նույնիսկ արժանիորեն հասանելի հոբելյանները անուշադրության են մատնվել Share on Facebook

ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԸ / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Աշխարհի ժողովուրդների պատմության մեջ ամենամեծ հայտնություններից մեկը սեփական կամ փոխառյալ գրերի գյուտն է, որի հիման վրա ստեղծված տպագրական արվեստը դարձել է համաշխարհային երևույթ: Զարգացման այսպիսի առաջընթաց է ապրել նաև հայոց գրերի գյուտը (405-406) և նրանով սկզբնավորված Share on Facebook

Հայի Հայը / Դավիթ Գասպարյան

«Հայը», «Հայն ու Հայը» ծանոթ են մեզ: Բայց կա նաև Հայի Հայը: Հայ մարդը Հայ մարդու հանդիպելիս, որտեղ էլ լինի, հայրենիքում թե սփյուռքում, տանը թե դրսում, եկեղեցում թե շուկայում, սրճարանում թե փողոցում, հատկապես որևէ դպրոցում կամ խմբագրատանը, առաջին ու վերջին խոսքը լինում է Հայրենիքի մասին: Իրարից այնպես են լուրեր հարցնում, կարծես ուր որ է կորցնելու […]

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Մի մասունք դասականի անսպառ գանձարանից Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում հայտնաբերել ենք մինչ օրս անտիպ մնացած ձեռագիր` բաղկացած 24 մատիտագիր Share on Facebook

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Փոքրիկ պատմություն ձիերի կյանքից Ձին վրնջաց լեռան ստորոտից և կատարը ձգվեց առ երկինք` մինչև այնտեղ, ուր վրնջոցի հնչյունները հասան` կապույտ անորոշությունը երկնքի: Քարափի տակ քնած ձիատերը արթնացավ, միզեց, լվացվեց, հեծավ ձին, գնաց դեպի հովտում փռված գյուղերի անորոշությունը: Ձին վարգում էր թեթև Համակերպության սանձը ծամելով Դեպի ձիու անորոշությունը: *** Ասում եմ` մարդ թողնի այս բոլոր գործ ու […]

Օտարի երեխան / Ջալալ ԱԼ ԱՀՄԱԴ

Լավ, ես ի՞նչ կարող էի անել, ամուսինս չէր ցանկանում ինձ պահել երեխայի հետ: Ախր, երեխան իրենը չէր: Իմ նախկին ամուսնուց էր, ով ապահարզան էր տվել ու չէր ցանկացել վերցնել նրան: Եթե իմ տեղը մեկ ուրիշը լիներ, ի՞նչ կաներ: Դե լավ, ախր, ես էլ պետք է ապրեի: Եթե սա էլ ապահարզան տար, ի՞նչ էի անելու: Ստիպված […]

Հայ պոեզիայի յուրօրինակ հրավառություն

Ամերիկաբնակ ասմունքող, հեռուստահաղորդավար Նունե Ավետիսյանը առաջին անգամ պոեզիայի երեկո անցկացրեց Երևանում` «Նարեկացի» արվեստի միու­թյունում: «Ինձ համար մի երազ էր, անհավատալի, որովհետև չգիտեի` արդյո՞ք Հայաստանում ասմունքի իմ տեսակը կընդունվի, որովհետև Share on Facebook

ԴՊՐՈՑԻ 100-ՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան 101-ամյա դպրոցի պատմության մեջ հատուկ տողով գրանցվեց 2013 թ. հուլիսի 2-ը. այսօր իններորդ դասարանն ավարտելու վկայագրեր ստացան դպրոցի հարյուրերորդ շրջանավարտները՝ տասը պայծառ տղաներ ու աղջիկներ: Դպրոցի՝ հայոց լեզվի միամսյակի և մրցույթի մասին պատմող պատի թերթերով զարդարված միջանցքում Share on Facebook

ԿՐԱԿԷ ԱՆԵՐԵՒՈՅԹ ՊԱՐԻՍՊՆԵՐՈՎ ՇՐՋԱՊԱՏՈՒԱԾ / Մարիանա ՊԷՐԹԻԶԼԵԱՆ- ՂԱԶԱՐԵԱՆ

Ամիսներ անցան այն օրուընէ երբ դարանակալ անտես ձեռքեր, հինաւուրց, դարաւոր Հալէպ քաղաքի կողերը սկսան փորփրել: Երկու հազար տարիներ շարունակ Հալէպի բերդի` պատմութեան սխրագործութիւններով տաշուած քարերը այժմ անմտօրէն հրաձգուած հրթիռներու ռմբակոծումներէն սկսան ատամնաթափ ըլլալ եւ Share on Facebook

Մահը որպես ապրելու առիթ ու ընտրության հնարավորություն` կենդանի խոզի ու ճամպրուկի միջև / Հայկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

…ո՞վ ես, ի վերջո: – Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն: Գյոթե «Ֆաուստ» Ֆաուստից բերվող այս բնաբանով է բացվում Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որտեղ մեֆիստոֆելյան` մարդկանց կյանքը մահվան միջոցով, իսկ բարին չարի միջոցով արժևորել Share on Facebook

ՖՐԱՆՑ ԿԱՐԼ ՎԱՅԶՔՈՊՖ / Քույրը և եղբայրը Ռավենսբրուքից

Այս պատմությունը ինձ պատմել է Աննա Զեգերսը, երբ մենք յոթտարյա աքսորից հետո (որը ես Մեքսիկայում, իսկ նա ԱՄՆ-ում էր անցկացրել) կրկին հանդիպեցինք մեր ընդհանուր ընկերոջ տանը Նյու Յորքում: Ողջույնի առաջին խոսքերից հետո Աննան ինձ ասաց. «Ես քեզ մի նովելի նյութ եմ բերել: Խոսքը արվեստի այն նախադեպի մասին է, ինչպիսիք դու նկարագրել ես քո «Անհավանական իսկություններում»: […]

ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ՕՎԿԻԱՆՈՍ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ / Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ

Երկրագնդի այս մասում, ուր շարժումը առավելագույնի է հասել, ուր շենքերը միտում են դիպչել երկնքին` մարդկային այս խառնարանում դեգերում է հայաստանցի մի Հարցական: Հարցականը թող հատուկ անուն դառնա, քանզի այն հայալեզու մտավորականի ամենաբնորոշ Share on Facebook

Շեքսպիրի թատրոնը «Համլետը» կներկայացնի աշխարհին և Հարրի Փոթերի հեղինակի անհաջող դետեկտիվ վեպը

Շեքսպիրի թատրոնը «Համլետը» կներկայացնի աշխարհին Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի պատվին Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը երկու տարով մեկնում է հյուրախաղերի «Համլետ» Share on Facebook

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ֆոնդերը հարստացան ևս մեկ հիշարժան ցուցանմուշով

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը թանգարանին նվիրեց իր «Աբու-Լալա Մահարի» մեծակտավ աշխատանքը: Ավ. Իսահակյանի ստեղծագործությունները հաճախ են ներշնչանքի աղբյուր եղել հայ և օտար արվեստագետների համար, իսկ նրա գլուխգործոցը` «Աբու Լալա Share on Facebook

ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՎ»-Ը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Խոսել Հովիկ Հովեյանի բանաստեղծական աշխարհի մասին՝ կնշանակի Սիլվա Կապուտիկյանի աչքերով հիանալ Հովեյանի պոեզիա բերած մանրանկարչական ու յուրահատուկ հայրենասիրական նրբերանգներով, գնալ Վահագն Դավթյանի նկատառումների ետևից ու նայել հովեյանական «գագաթների, Share on Facebook

ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵՐՋԸ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵՐՋԸ Ամայության աննշան մի ծվեն թափանցում է ներսս, միօրինակության սեղմօղակից չխեղդվելու համար թողնում եմ, որ այն ծավալվի դանդա՜ղ ու ինքնավստահ: Վայելում եմ թոթափման երանությունը այնքան ժամանակ, մինչև ամբողջովին տիրում է ամայությունը՝ խժռելով իր ճանապարհին բոլոր պատկերներն ու շարժումները: Ապա նույն դանդաղությամբ անկաշկանդ ու թեթև ընթանում եմ դեպի Սկիզբը, որպեսզի կարողանամ հստակ տեսնել Վերջը: […]

ԱՐՇԱԿ / Էլիզ ՇԱՐԱՊԽԱՆԵԱՆ

Յունիսի 3-ին, Թորոնթոյի մէջ, մեզմէ յաւէտ հեռացաւ արձակագիր Արշակը: Ան Թորոնթօ գացած էր անցեալ դեկտեմբերին, զգալով իր մօտալուտ մահը եւ ըլլալու իր միակ զաւկին եւ թոռնուհիներուն հետ: Յուլիսի 13-ին, մահուան քառասունքին, ըստ իր կտակին, անոր աճիւ­նափոշին յանձնուեցաւ հողին Ուշի գիւղի մէջ, իր հարազատներուն, հարեւաններուն եւ բարեկամներուն ներկայութեամբ: Ներկայ էին նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանեանը ու […]

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ / In memoria

Հաճախ եմ քեզ հետ զրուցում հիմա, մի բան, որ, խոստովանեմ, վերջին շրջանում այդպես չէր (թեև հանդիպելիս նույնն էր ջերմությունը): Ցավիդ մասին էլ չգիտեի. նախ` որ նվնվան չէիր, ցավիդ չոփերը գերան դարձնող, բոլոր ուղղություններով ճոճող, ապա` ցավդ այլոց վզին փաթաթող չէիր… Ինը տարով կրտսեր էիր ինձնից, և ավելի բնական կլիներ, որ այդ տարբերությունը գնալով քչանար… Բայց […]