Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ / Ցայգ ու այգերի խաղաղ դիմագիծը Արցախամուր աշխարհում

Ամուր պետության հիմքը ազգային միասնականության գաղափարախոսությունն է` բոլոր կարգի թշնամական դրսևորումների դեմ, ազգային միասնական ճակատ ստեղծելը` զերծ ներկուսակցական, ներքաղաքական առճակատումներից, օտարամուտ քաղաքական դավանանքներից, քաղաքական եսասիրական շահարկումներից: Հատկանշական և ուսանելի մի երևույթ է նկատվում 18-րդ դարավերջի հնդկահայ համայնքի գաղափարախոսների` Հակոբ Շահամիրյանի և Մովսես Բաղրամյանի («Նոր տետրակ, որ կոչի հորդորակ») ու Շահամիր Շահամիրյանի («Որոգայթ փառաց») որդեգրած ազգային […]

ՈՃԻ՞Ր, Թե՞ ՊԱՏԻԺ / ՆԱՆԵ

Արդարության պակասի ցավն ու նորմալ գոյատևության անհնարինությունն այդ ցավով մեզանից լավ ո՞վ գիտե: Հարյուր տարի անց էլ թուրքի, ոչ պակաս՝ նաև քրդի և նրանց թիկունքում կանգնածների վայրագության վերքերը դեռ տանջում են իրենց թարմությամբ: Ու սպեղանին մեկն է միայն՝ եղածի համար թշնամու, թշնամիների հայցած ներումը և նրանց շորթածի գոնե հնարավոր մասի վերադարձը: Չկա հայ, որ չապրի […]

Ազգային-պետական մտածողության կորուստը որպես ազգային անվտանգության սպառնալիք / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

20-րդ դարասկզբին Ղազարոս Աղայանն իր հոդվածներից մեկում գրել է, թե Եվրոպայից մի ահավոր հրեշ է գալիս, որի անունը «ես» է: Երևի ստեղծված իրավիճակն էր գրողին այդպիսի մտքեր ներարկում: Իհարկե, դա իր մեջ ճշմարտություն էր պարունակում. Եվրոպան արդեն դարձել էր մարդկային հարաբերությունների ու հոգևոր արժեքների սրբագրման կենտրոն: Եվրոպան էր աշխարհին թելադրում կեցության ու բարոյականության օրենքները: Եվ […]

Հրապարակախոսական մտորումներ. / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ / Գնալ հոգեղենացման ճանապարհով

Տիեզերական նյութի բարելավման ու հոգեղենացման լավագույն օրինակը մարդկության գոյությունն է: Այն փաստը, որ հողագնդի բնակչությունը օրեցօր աճում է, որ մարդկային մտքի ու գործունեության շրջանակները նորանոր ոլորտներ են բացում գիտակցության համար, կասկածից վեր է: Բարեկրթվող ու քաղաքակրթվող մարդկությունը Ադամի և Եվայի կերած առաջին պտուղների և վայելած առաջին հաճույքների հետ առնչվել են մեղքին: Մեղքը արարչական, ասել է […]

ԲԱՆ ԱՍԱ, ԲԱՆ ՀԱՍԿԱՆԱՄ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Եվ հնչում է, որպես աղոթք, Արքայական քո լեզուն: Վահան Տերյան Ես հեռուստացույցը միացրի ճիշտ այն պահին, երբ հաղորդավարը դեռ նոր էր սկսում զրույցը մեր հայտնի քաղաքական գործիչներից մեկի հետ: Դեռ մուտքի ներածականում մի տեսակ տոնական հանդիսություն կար. հաղորդավարը մի այնպիսի ոգևորությամբ ու մեծարանքով ներկայացրեց հյուրին, և հյուրը մի այնպիսի խանդավառ արժանապատվությամբ վարժապետի դիմակ հագավ, որ […]

Անգործ տղամարդը հասարակությանը դժբախտներ է պարգևում / Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ

Ընդունված է ասել, որ հասարակության հայելին նրա կին ազգաբնակչության վիճակն է: Այլ կերպ ասած` ինչպես իրեն զգում է կինը իր ապրած երկրում, այդպիսին էլ հասարակությունն է: Բայց կնոջ բոլոր տեսակի զգացողությունները մի՞թե անմիջականորեն տղամարդուց չեն բխում: Տղամարդը պիտի նախ և առաջ հասարակության մեջ իր տեղն ու դերը գտնի, և որքան լավ ու արժանավոր գտնի, այնքան […]

Ինչո՞ւ են լռում բառերը / Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Կոմիտասի կենսագրության մեջ ցավալի փաստեր կան, որ վերընթերցելիս վերապրում ես հայոց ողբերգությունը… Նրա կենդանության օրոք տպագրվել է երեք փոքրիկ ժողովածու՝ Ալեքսանդրիայում, Կոստանդնուպոլսում և Բաքվում, ընդամենը 97 էջ նրա հսկայածավալ ժառանգությունից, որ դարեր պիտի ապրեցնի հայոց սերունդները: Հայաստանում ոչինչ չի տպագրվել: Գերմանիայում ուսանելու ընթացքում նա հանրահռչակեց հայկական երաժշտությունը և նրա մի քանի ձայնագրություններ կատարվել են Փարիզում, […]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՆ ԵՐԳԸ. ԿԱՄ ՈՐՏԵՂ ԲԱՐԱԿ Է, ԱՅՆՏԵՂ ԷԼ ԿՏՐՎԻ՞ / Անահիտ ԱՐՓԵՆ

Թվում է, թե նախընտրական ցայտնոտների թեմայով ամեն ինչ ասվել է, ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Թվում է՝ ամեն ինչ ոնց կար, այնպես էլ շարունակվելու է, ոչինչ չի փոխվելու, էս ծուռ աշխարհը ոնց եկել, այնպես էլ գնում է, էլ ի՞նչ խոսենք: Խոսենք-չխոսենք, ամեն մեկն իր էշն է քշելու: Եվ այսպես, բոլորը դժգոհ են, բոլորն ըմբոստ […]

ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿԵՐՊ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Օ, ո՞ւր եք, աստղեր, արևներ, Իջնում է ազգիս երեկոն… Եղիշե ՉԱՐԵՆՑ Աշխարհի մութուլույսի վերծանման տքնանքում կյանքը մաշած մեծ իմաստասերը՝ Էմանուել Կանտը, մտասևեռման ինչ-որ մի պահի, իր խոհն ամփոփել, արձանագրել է. «Աշխարհն անճանաչելի է»: Կանտի ասածն ընդունենք ի գիտություն ու մեր հերթին հավելենք. «Իսկ մա՞րդը»: Հավերժ երազող, թե հաշվենկատ պատեհապաշտ, խաչապաշտը խաչագողի հետ շփոթող տհաս, թե […]

Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ / Պետությունն ու գրողը պարտք ունեն միմյանց հանդեպ

Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Բան, գիտ. դոկտոր, պրոֆեսոր Պետությունն ու գրողը պարտք ունեն միմյանց հանդեպ ՀՀ Սահմանադրության համաձայն` պետության հիմնական խնդիրներից է «նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը», իսկ «կառավարությունն իրականացնում է այդ քաղաքականությունը տվյալ բնագավառում»: Երբ պետությունը հրաժարվում է գրահրատարակչության ոլորտում պետաջակցություն ցուցաբերելուց, պարզապես հրաժարվում է Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթից` անորոշ թողնելով գրականության այսօրվա և վաղվա […]

Պետական աջակցություն. լինի՞, թե՞ չլինի / Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արձակագիր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Չե՞նք վախենում մենաշնորհ ստեղծելուց Երբ հետադարձ կարդում եմ իմ գրած հոդվածները, սիրտս ճմլվում է. մենք երբեք չենք քննարկում գրական-ստեղծագործական որևէ հարց, այլ ողջ ընթացքում հասարակության առաջ արդարանում ենք, մեղա ենք գալիս, որ կանք, անընդհատ համոզում ենք՝ մենք լավն ենք, պիտանի ենք, օգտակար ենք, մեզ հանդուրժեք: Ամեն անգամ, երբ […]

ՄԻ ԱՆԳԱՄ ՀԵՌԱՑՈՂԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ / Արսեն ԳԼՋՅԱՆ

1993 թ. ինձ առաջարկեցին գրել փարիզաբնակ գրող Մ. Պչակճյանի՝ նորերս լույս տեսած «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտվիլակներեն» գրքի մասին: Եվ ես այն ժամանակ առիթ ունեցա հաղորդակցվելու ինձ անծանոթ մի զարմանալի հեղինակի հետ, որի առարկան Հայաստանի Հանրապետությունից դուրս իր ազգային դիմագիծը պահպանելու խնդիրներով տառապող նորագույն սերնդի հայ մարդն էր: Նրա ստեղծագործությունը հետաքրքրական էր ոչ թե որպես հայ […]

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ԿԱՄ ՏԱՅԳԱՅԻ ՕՐԵՆՔԸ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անքնությունը սպիտակ, անտեսանելի գազան է: Չի երևում, մոտենում է բարեկամի դիմակով ու իր փափուկ ճանկերով սեղմում է աչքերս: Սեղմում է ճակատս, սիրտս է սեղմում: Էլի քունս չի տանում, քանի որ ցերեկը պատահաբար հանդիպած ծանոթիս եմ հիշել: Թվում էր՝ սովորական պատմություն է, մոռացվելու է շուտով, բայց ահա անքնություն դառած իրար է խառնել ներաշխարհս: Իսկ նա պատմում […]

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՐԱԶԱՆՔ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գրչընկերս՝ Նանեն, մայրաքաղաք Երևանի մասին է գրում, նրա ամեն օր, ամեն ժամ, միշտ ու անդադար բզկտվող, արյունլվիկ արվող դեմքի մասին: Այսպիսին չէր, սիրուն ու անուշ քաղաք ունեինք (ավա՜ղ, ունեինք), որ նման չէր աշխարհի ոչ մի քաղաքի, մի ամենածայրամասային փողոցի, մի պուրակի ու շենքի պատկերով անգամ կարող էինք գլխի ընկնել, հասկանալ ու ջոկել, որ մեր վարդագույնն […]

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԼՌԵԼ. Օրագրային գրառումներ հեռավոր, ոչ շատ հեռավոր և այսօրվա Նախիջևանի մասին / Զորի ԲԱԼԱՅԱՆ

«1985 թ. ապրիլի 23-ին Մ. Գորբաչովը ԽՄԿԿ ԿԿ պլենումում հանդես եկավ ծավալուն զեկուցումով, որը շուտով ծնունդ տվեց չարաբաստիկ վերակառուցմանը: Սկզբում մենք այնքան էլ չհասկացանք, թե որն է երկար սպասված այդ վերակառուցման իմաստն ու էությունը՝ իր հրապարակայնությամբ, խոսքի ազատությամբ, ժողովրդավարացմամբ և ԽՍՀՄ-ի տակ դրված դանդաղ գործողության ռումբի այլ ատրիբուտներով: Համենայն դեպս, Ադրբեջանն այդ նույն ազատությունն անմիջապես […]

Մենք և մենք… / Ով է իրական մտավորականը Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

1990 թ.-ից սկսած, գրեթե բոլոր հանրահավաքներում մտավորականության անունը հնչել է որպես առաջնորդի, ռահվիրայի, հասարակության և ազգի վստահելի հենարանի: Անհրաժեշտ է շեշտել, որ մինչև պատերազմի դադարը՝ 1994 թ., իրոք, բացառիկ ժամանակներ են համարվել նաև հայ մտավորականության զարթոնքի համար, զորօրինակ՝ հակառակ ներկայիս Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ռ. Մարտիրոսյանի խայտառակ հայտարարությանը, թե Հայաստանն ինչպիսի երկիր է… լեզուս չի […]

ՀԵՔԻԱԹԻ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դո՛ւք, մեծ հայերի ընկած զավակներ, Դո՛ւք, ո՜վ ստրուկներ մոլի կրքերի, Դո՛ւք, ո՜վ զեխության խղճալի հյուրեր, Որ շվայտ կյանքին դարձել եք գերի… Հովհ. Թումանյան Մեր ապրած անոտուգլուխ օրերին հարիր սովորական պատմություն էր` մարդուն վիրավորել էին: Զրույցի մեջ խոսքի ետ ու առաջը իրար խառնել, իմ գրող ընկերոջը մահու չափ վիրավորել էին, ու նա ընկել էր հիասթափության խոր […]

Ի՞ՆՉ ՇԱՀԵՑԻՆՔ… / Անահիտ ԱՐՓԵՆ

Չքննարկենք, թե ՊՊԾ գնդի գրավման և դրա առնչությամբ ծավալված իրադարձություններում ով էր ճիշտ, ով՝ սխալ: Չքննարկենք նաև հետո շրջանառված ասեկոսեները, թե ում կազմակերպածն էր ու թե այդպիսի մի գնդակով քանի նապաստակ կարելի էր խփել: Առավել ևս անիմաստ է փորփրել, թե իրո՞ք ինչ-որ մեկը դավաճանեց «Սասնա ծռերին», ու ինչ-որ ուժեր, իրո՞ք, խաբեցին, չմիացան նրանց պայքարին… Բեմադրված […]

ՄԱԿ-Ը ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ Զորի ԲԱԼԱՅԱՆ

Մեր ժողովրդի կողմից անչափ սիրված և հարգված Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մասին ես շատ եմ գրել: Նորին սրբության հարյուրամյակի կապակցությամբ (2008 թ.) «Լիտերատուրնայա գազետա» թերթը տպագրեց իմ ծավալուն ակնարկը: Հիմա, նույնիսկ շատ տարիներ անց, պատահաբար չէ, որ հիշեցի այդ զարմանալի մարդուն: Մի անգամ, հերթական հանդիպման ժամանակ, երկար ձգվող խոսակցության թեմայի արծարծման ընթացքում, ես հարցրի […]

Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ / ՀԱՅԱԿՈՒԼ ՄՈԼՈՒՑՔԻ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ճակատագրի բերումով մայիս ամսին են կատարվել Հայոց պատմության մի շարք բախտորոշ իրադարձություններ. Վարդանանց պատերազմը, Սարդարապատի նոր Ավարայրը, Հայոց արևելյան մայրաքաղաք Շուշիի ազատագրումը: Թեև առաջինները արդեն պատմության խորքում են, բայց շարունակում են մնալ որպես մեր դեռևս չավարտված ազատագրական պայքարի խորհրդանիշներ: 1565 տարի առաջ մեծն Վարդանը, մահի ու կենաց ճակատամարտի տանելով իր զինվորներին, իր քաջ նիզակակիցներին, հիշեցրեց, […]