Ժողովրդի հետ, ժողովրդի մաս, ժողովրդից անբաժան… / Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

  Գաղտնիք չէ, որ մտավորականության մի շերտ հեռացել է ժողովրդից և եթե նույնիսկ ապրում է նրա նման չարքաշ ու դժվար, համենայնդեպս, ոչ նրա կյանքով, համենայնդեպս այդ կյանքը, ըստ էության, չի արտացոլվում գեղարվեստական գրականության մեջ ո՛չ ամբողջական լայն կտավով, ո՛չ դրվագային, իրադարձային պատումներով: Շատերը, մոռանալով մասնագիտական սկզբունքային և ներքին հանձնարարականը, լքում են իրենց վերապահված պատվո դիրքերը […]

ՍՐԲԱԶԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ / Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իմ կենսագրությունը, գրական անցած երկար ճանապարհը հարուստ, խոսուն, նշանակալից է վերելքներով ու վայրէջքներով, հրաշքներով ու թախծոտ պահերով, վարդերով ու փշերով, բանաստեղծական պոռթկումներով ու միապաղաղությամբ, վառ երևակայությամբ ու ձանձրալի տեղատվությամբ, ճամփորդական կախարդանքով ու նստակյացի մենակությամբ, շողարձակ առավոտներով ու սահմռկեցուցիչ գիշերներով, բացառիկ հաջողություններով ու փորձանքներով, մի խոսքով, այն ամենով, ինչ բաժին է ընկնում մարդկային էակին, գրողին, արվեստագետին: […]

«Ի ՍԿԶԲԱՆԷ»-Ի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ՝ ՎԵՐՋՆ ԷՐ, Ի ՎԵՐՋՈ… / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Երբ խոսքը դուրս էր մղվել և բռնաբարող լեզուն՝ աղավաղելով, խեղ շրթունքների արանքից դժկամորեն արտաբերում էր հայերենը` ասես միաժամանակ զզվանք ու սպառնալիք հանդեպ իմ լեզվի, իմ երկրում բառերը ևս գաղթեցին… Այս անգամ գուցե առաջինը հենց սրա՛ պատճառով մարդիկ հեռացան: Իմ երկրի գլխավոր խոսափողից գաղթել էր բառը, և հաճախաբար սայթաքում էր պետական լեզուն, իսկ հիասթափված ու գլուխների […]

Մենք ու Հայաստանի աղճատվող բնության հրամայականը / Մովսես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Շրջակա միջավայրը մեր լեռներն են, ինչով հարուստ ենք, անտառներն են, ինչով աղքատ ենք, մեր ջրերն են` գետերը, լճերը, աղբյուրները, մեր կենսոլորտն է, նաև մեզ չհանդուրժող կենդանական աշխարհը, որոնց կենսապահովման միջավայրը խաթարում ենք: Բնապահպանությունը յուրաքանչյուր մարդ-անհատին բնորոշ հատկություն է, որովհետև մարդն ինքը բնության մի մասնիկն է՝ ընդամենը մասնիկը և ոչ երբեք` տերը: Ուղղակի մարդկանց մի մասի […]

ԱՄՈՒՐ ՍԱՐԻ, ԱՄՈՒՐ ՀՈՂԻ ԵՎ ԱՄՈՒՐ ԵՐԿՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ / ՆԱՆԵ

Ու եղավ այնպես, որ հողն այլևս չէր պահում Դավթի որդուն, քաջին Սասնա աշխարհի. Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր է, Մեջ աշխարքին ես չեմ մնա… Եվ գնաց ու փակվեց Փոքր Մհերը Ագռավաքարում՝ մեր և իր հայացքների ու մտքերի առաջ թողնելով ժայռակոփ փակ դուռը: Բայց նրա պատգամին հավատարիմ չեղանք և «ցորեն քանց մասուր մի ու […]

ԳՈՂԸ ՏՆԻՑ՝ ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԻՇԵՐԱԹՌՉՈՒՆԸ Ուղիղ ժամը 5.30-ից հյուրանոցը շրջապատող ծառերի մեջ նա երգեց, դայլայլեց, հրճվեց, սրտանց պատմեց իր սերը, հուզումները… մոտ կես ժամ: Դա իր երգելու ժամն էր… Դեռ մութ էր, բայց արդեն գիտեր, ավետում էր գալիք լույսը… Երգեց իր ասելիքը, լռեց: Հերթով, առանց միմյանց խանգարելու, երբեմն նաև երգչախումբ կազմելով թռան, եկան մյուս թռչունները, երգեցին իրենց ասելիքը, գնացին […]

ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ / Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

«Այս տարի հանքի բացմանը չեմ հավատում: Նաև գիտեմ, որ հայերը ոչխար չեն: Աֆրիկայի նման չէ, որ կարողանաս մի զինվորական գեներալի ուղարկես ու փակես գյուղացիների բերանը. դա այստեղ չի աշխատի: Ուստի Ամուլսարում խնդիր կա…» Ամուլսարի բաժնետեր Ամուլսարը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում, որի հարևանությամբ հոսում են Դարբ, Արփա և Որոտան գետերը: Այդ սարին հարակից ընդարձակ տարածքը՝ բնակավայրերով […]

Եվ ոտքի ելան կանայք / Աշխեն ԱԲԱԶՅԱՆ

Սա Նոյեմբերյանն է՝ իմ բնաշխարհը: Կար ժամանակ, երբ հանրապետության որևէ վայրում Նոյեմբերյանի շրջան հնչելիս պարտադիր հետևում էր. – Ձեր դեղձերը… Այո՛, մենք հպարտանում էինք մեր մրգերով՝ դեղձ, նուշ, նուռ, թուզ և ավանդական տանձ ու խնձոր: Բա մեր անտառներն իրենց բարիքներո՜վ… Ամեն ինչ մնաց անցյալում: Դարձանք անկախ երկիր: Անկախության ճանապարհին առաջին դաժան հարվածը մեզ՝ նոյեմբերյանցիներիս հասավ: […]

ՆԱՆԵ / ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՄՈԹԸ

Անկախություն ձեռք բերեցինք, բայց խորհրդային ռեժիմի բռնատիրական վիճակից մի բան էլ ավելին ստացանք. չթվեմ՝ դուք էլ լավ գիտեք, միայն արժե նշել այն, որ հիմա հայերով ենք ու… ավելի անարդար բան չկա, քան հայը՝ հայի դեմ, հայը՝ հայի հաշվին, հայը՝ հայի թալանի, ոխի ու ատելության թիրախ: Սահմանի վրա հաղթում ենք, որովհետև դա չկա. ամեն բան արդար […]

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԼՅԱՆՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿԵՂԾԻՔԸ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Երբ Հիսուս ասաց՝ «Սիրիր թշնամուդ», այնժամ թուրքը չկար աշխարհում: Ավ. Իսահակյան Հայ ազգի բնաջնջման՝ նրա էթնիկ տարածքներին տիրանալու, նրա աշխատասեր զավակների ունեցվածքը հափշտակելու, նրա գեղանի դուստրերի առևանգման միջոցով իրենց ճապաղած սերնդի գենը ազնվացնելու, հայոց բազմադարյա մշակույթը իրենց կենսա­գրության չոր ու ցամաք անապատում՝ նախնիների «տաղանդի» կեղծ վկայություն դարձնելու շատ լուջ ու ազգասպան ծրագիրը սկիզբ է առել […]

Խենթերի երկիրը – Հայացք Ծիծեռնակաբերդին / Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ժամանակները փոխվում են, փոխվում են պատկերացումներն ու վերաբերմունքը վայրերի, նաև հուշարձանների հանդեպ, փոխվում են նաև վայրերն ու հուշարձանները, ձեռք բերում նոր խորհուրդ: Կարծում ենք՝ այդպիսի վայրերից և հուշարձաններից մեկը Ծիծեռնակաբերդն է և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Համարում ենք, որ ժամանակն է բլրին և հուշահամալիրին հաղորդելու նաև մեկ այլ խորհուրդ՝ հայ ժողովրդի կենսունակության և […]

Այսպես ո՞ւր ենք գնալու / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Երբ 2009 թվականին ստեղծվեց Հանրային խորհուրդը, մի քանի մտավորականներ մտանք Պաշտպանության և Ազգային անվտանգության ենթահանձնաժողովի մեջ: Չնայած համարյա թե համոզված էինք, որ եթե մի բան ստեղծվում է իշխանությունների նախաձեռնությամբ, ծառայելու է նրանց նպատակների իրականացմանը, բայց մտածում էինք՝ գուցե ինչ-որ բան կարողանանք անել: Ես անմիջապես մշակեցի «Հանրապետության պաշտպանունակության նախազորակոչային բարձրացման նախագիծ» և ներկայացրի Հանրային խորհրդի քննարկմանը: […]

ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ` ԴՐԱԽՏԻՑ ԱՆԴԻՆ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Աշնան օրը երեխայի թաթիկների նման փաթաթվում է պարանոցիդ, և սրտիդ մեջ տաք ու արդար լռություն է լցվում: Աշնան հողը բերքաթափ ու արդեն ծննդաբերած մոր հանդարտությամբ նայում է շուրջբոլորը, և աշխարհը խաղա՜ղ-խաղաղ է: Խաղաղ է նաև իմ հիսուն քառակուսի մետրանոց այգին, և ես շատ եմ սիրում այդ խաղաղությունը: Որքան ժամանակ է, որ անխնամ եմ թողել: Ինքս […]

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը. սպանված հա՞յը, թե՞ մարդասպան ադրբեջանցին: Ակադեմիկոս Ա.Դ.Սախարով Մարդատյացը ատում է նրանց, ում չարիք է պատճառում: Նա ավելի քիչ է ատում ուրիշին, քան ինքն իրեն: Սիլվա Կապուտիկյան Անցած 2017 թվականի մոտավորապես երկրորդ կեսին արդեն հիշեցնում էինք միմյանց, որ 2018 թվականը հարուստ է լինելու պատմական հոբելյաններով: Բնավ զարմանալի չէ, […]

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՐՈՒՆ Է, ՀԱՑԸ… / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մանկությանս տարիներին ինձ հաճախ թվում էր, թե մեր գյուղի երկնքի փետուր ամպերն առաջանում են մեր թոնրի ծխից: Վառում էր մայրս թոնիրը, ծուխը բարձրանում, հասնում էր երկինք, հետո ձուլվում նրան ու դառնում թեթև փետրավոր ամպերի քարավան… Չվում էր քամու բերանն ընկած, սեր էր տանում աշխարհին, հեռո՜ւ-հեռավոր երկրներ աշխատանքի գնացած մեր հայրերից լուր էր բերում և մորս […]

Հարված գիտության զարգացմա՞նը / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Վերջին օրերին ականատես եմ լինում բուհերի ուսանողների ընդվզմանը՝ իշխանությունների հերթական օրենսդրական փոփոխությունների դեմ: Այս անգամ խոսքը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման օրենքի մեջ փոփոխությունների մասին է: Նոր օրենքով, տասնութ տարին լրացած բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել: Իսկ ինչպե՞ս էր հին օրենքով. պետական պատվերով (այսինքն՝ անվճար) սովորող բոլոր ուսանողներն օգտվում էին տարկետման իրավունքից, այնուհետև՝ մինչև […]

ՊՐՈՄԵԹԵՎՍՆ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՄԱՎՈՐԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

1918 թվականի Արարայի ճակատամարտի փառահեղ հաղթանակի 10-ամյակի առթիվ, կամավորական հայ լեգեոնականներին ձոնված «Կամավորը» խոհագրությունում Ավետիս Ահարոնյանը գրում է. «Պրոմեթևսն է առաջին կամավորը. նա, ով խավարի ու ցրտի մեջ խարխափող թշվառ մարդկային ցեղին կարեկցելով` դաժան Աստվածների ցասումը խիզախեց և երկնային հուրը շորթեց աշխարհի հոգին լույսով ու հրով սնելու համար»: Համարյա հարյուր տարի անց նրա պես ես […]

Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ / Ցայգ ու այգերի խաղաղ դիմագիծը Արցախամուր աշխարհում

Ամուր պետության հիմքը ազգային միասնականության գաղափարախոսությունն է` բոլոր կարգի թշնամական դրսևորումների դեմ, ազգային միասնական ճակատ ստեղծելը` զերծ ներկուսակցական, ներքաղաքական առճակատումներից, օտարամուտ քաղաքական դավանանքներից, քաղաքական եսասիրական շահարկումներից: Հատկանշական և ուսանելի մի երևույթ է նկատվում 18-րդ դարավերջի հնդկահայ համայնքի գաղափարախոսների` Հակոբ Շահամիրյանի և Մովսես Բաղրամյանի («Նոր տետրակ, որ կոչի հորդորակ») ու Շահամիր Շահամիրյանի («Որոգայթ փառաց») որդեգրած ազգային […]

ՈՃԻ՞Ր, Թե՞ ՊԱՏԻԺ / ՆԱՆԵ

Արդարության պակասի ցավն ու նորմալ գոյատևության անհնարինությունն այդ ցավով մեզանից լավ ո՞վ գիտե: Հարյուր տարի անց էլ թուրքի, ոչ պակաս՝ նաև քրդի և նրանց թիկունքում կանգնածների վայրագության վերքերը դեռ տանջում են իրենց թարմությամբ: Ու սպեղանին մեկն է միայն՝ եղածի համար թշնամու, թշնամիների հայցած ներումը և նրանց շորթածի գոնե հնարավոր մասի վերադարձը: Չկա հայ, որ չապրի […]

Ազգային-պետական մտածողության կորուստը որպես ազգային անվտանգության սպառնալիք / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

20-րդ դարասկզբին Ղազարոս Աղայանն իր հոդվածներից մեկում գրել է, թե Եվրոպայից մի ահավոր հրեշ է գալիս, որի անունը «ես» է: Երևի ստեղծված իրավիճակն էր գրողին այդպիսի մտքեր ներարկում: Իհարկե, դա իր մեջ ճշմարտություն էր պարունակում. Եվրոպան արդեն դարձել էր մարդկային հարաբերությունների ու հոգևոր արժեքների սրբագրման կենտրոն: Եվրոպան էր աշխարհին թելադրում կեցության ու բարոյականության օրենքները: Եվ […]