21-րդ դարի մարտահրավերների առջև Թորոս Թորանյանն աննման ասացող է… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նրա հիշողությունը երբեք չի դավաճանում տիրոջը: Կարելի է ժամերով լսել նրա բազմաթիվ ու բազմատեսակ հանդիպումների մասին՝ աշխարհի բոլոր ծագերում… Ցավոք, մեր բազմազբաղ, բազմաժանր, բազմածավալ այս ժամանակներում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ մի սիրուն սեղանի շուրջ, մի անուշ պատշգամբում նստել ու, ամեն ինչ մի կողմ դրած՝ ժամերով ունկնդրել Թորոսի զարմանահրաշ իրապատումները: Սակայն, Թորոսը այն […]

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ / ՄԵՆՔ ԱՆՑՅԱԼԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ…

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ – Ավելի քան տպավորիչ էր Ձեր մուտքը գրականություն. ամեն մեկին չի վիճակվում 22 տարեկանում ոչ միայն վիպակ գրել, այլև տպագրվել «Գարուն» ամսագրում: Ստեփան ԶԱՔԱՐՅԱՆ – «Գարուն» ամսագրում երեք վիպակ եմ տպագրել 1979, 1981 և 1983 թվականներին£ […]

Երեք հարց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին

«ԳԹ» – Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողների առաջին համատեղ համաժողովը մեր գրական կյանքի կարևոր իրադարձություն դառնալու հայտ ունի: Համաժողովը արժանավայել և արդյունավետ անցկացնելու համար ի՞նչ կազմակերպչական աշխատանքներ են տարվում: Էդ. Միլիտոնյան – Հոկտեմբերի 8-12-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի կունենա Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողների առաջին համատեղ համաժողովը: Մինչ այս, երկու […]

«Մէկ է մեր ճակատագիրը» / Հրանդ Մարգարեան

Հարցազրույց դրամատուրգ, Համազգային հայ կրթական և մշակութային միության և Նյու Յորքի մասնաճյուղի թատերախմբի ղեկավար Հրանդ Մարգարեանի հետ Գ.Թ. – Ամեն տարի գալիս եք Հայաստան Ձեր տիկնոջ` տիկին Ժանէթի հետ և ամեն անգամ գալիս եք անակնկալներով: Միշտ չէ, որ այդ անակնկալը լինում է գրական կամ թատերական: Օրինակ, անցյալ տարի, ինչքան տեղյակ եմ, Ձեր բեռը ավելի շատ […]

ԵՌԱՏՈՆԸ` ԳՈՐԾՈՂ ՃԱԿԱՏ / Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ – Մայիսը հաջորդում է ապրիլին, ի հեճուկս մեզ պատուհասած ահասարսուռ ապրիլների, մենք ապրիլն էլ կոչում ենք` ապրելու ապրիլ` ապավինելով մայիսյան հաղթանակներին: Տոնն ինչպե՞ս է տոնում բանաստեղծ, արցախյան պատերազմի հրետանավոր Ռոբերտ Եսայանը: Ռոբերտ ԵՍԱՅԱՆ – 2016-ի ապրիլը օրհասական էր և ցնցող, բայց միաժամանակ բեկումնային էր, ուժի կուտակման և հարվածի ահագնության ամիս: Ես այսպես կասեմ. […]

ՀԱՅԵՐԻ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՆ

Լույս է տեսել արձակագիր, հրապարակագիր Լարիսա Գևորգյանի տասներորդ երկը՝ գրողի հայապատումը համալրող «Աստված հարստացրեց իմ կյանքը» վավերագիրքը: – Տիկի՛ն Լարիսա, Հաննա Քրիստեննի անունը հայտնի անուն չէ Հայաստանում: Ինչո՞ւ որոշեցիք գրել այս գիրքը: – Մենք իրավունք չունենք չճանաչել հայերիս նվիրված այլազգիներին: Տարեցտարի գրվող իմ հայապատումը կատարյալ Զոհաբերում իրականացրած 87-ամյա միսիոներուհու կերպարով հարստացավ, ով իր հոգևոր ծառայությունն […]

Մեկ հարց ՀԳՄ նախագահին

– Պարոն Միլիտոնյան, ինչպես գիտենք, մարտը գրական տոների ամիս է` Գրողի միջազգային օր, Պոեզիայի միջազգային օր, Մանկական գրքի շաբաթ: Ի՞նչ անելիքներ է նախատեսել Գրողների միությունը: – Մարտի 3-ին ՀԳՄ-ում լինելու են գրական հանդիպումներ, իսկ մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, Հ2 հեռուստաընկերության հետ կազմակերպվելու է համահայկական գրական հիմնադրամի մարաթոն, որին կոչ ենք անում մասնակցել Հայաստանի Հանրապետության […]

Արագիլները վերադարձան / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, Աստծու տվածն է: Հայրս ասում էր՝ տարին ունի չորս եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն: Մայրս ասում էր՝ էլի ցեխոտել ես շալվարդ, դու փնթի տղա ես: Իսկ ես […]

Հուլիսի 18-ին բերման է ենթարկվել ՀԳՄ անդամ, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը: Այս առնչությամբ նա պատասխանել է «Գրական թերթի» հարցերին

Հուլիսի 18-ին բերման է ենթարկվել ՀԳՄ անդամ, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը: Այս առնչությամբ նա պատասխանել է «Գրական թերթի» հարցերին: ԳԹ. – Ի՞նչն էր առիթը: Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ – Ինչպես միշտ, նման դեպքերում, եկա Ազատության հրապարակ` պարզելու իրավիճակը: Որպես գրող` ես պարտավոր եմ միշտ լինել իրադարձությունների կենտրոնում: Հրապարակը դատարկ էր, միայն ոստիկաններ էին խմբված տարբեր անկյուններում: Այնտեղից պետք […]

ՀԳՄ անդամակցությունը նախևառաջ աշխատանք է (Պատասխանում է ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը)

– Այս տարի հայտարարվել է ընդունելություն Հայաստանի գրողների միության մեջ: Այդ կապակցությամբ շատերն են դիմում նաև խմբագրությանը՝ որոշ հարցերի պարզաբանման խնդրանքով: Մենք ուզում ենք դրանցից մի քանիսը փոխանցել Ձեզ: Թերևս, սկսենք նրանից, թե ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը: Պետրոս Դեմիրճյան – Նախ և առաջ դա, իհարկե, բնական ընթացք է: Վերջին ընդունելությունը եղել էր 2013 թվականին, […]

Հայերը համաշխարհային պարարվեստում

Լույս է տեսել գրող, հայագետ Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը: Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ – Ինչպե՞ս ծնվեց «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը գրելու գաղափարը: ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ – Ինձ մշտապես հետաքրքրել է, թե մեր ժողովրդի զավակները ի՛նչ չափով և ի՛նչ որակով են մասնակցություն ունեցել համաշխարհային քաղաքակրթությանը, մասնավորապես՝ արվեստին (անկախ նրանից, թե որերորդ սերնդի ու քանի տոկոսանոց հայ են, […]

«ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՐՔԸ՝ ԱՐԱԲԵՐԵՆ

Վերջերս արաբ ընթերցողի սեղանին դրվեց «Կոմիտասը և հայկական երաժշտությունը» խորագրով արժեքավոր մի գիրք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ և Կոմիտասի մահվան 80-րդ տարելիցների: Այս առիթով զրուցեցինք գրքի թարգմանիչ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի արաբերեն կայքէջի գլխավոր խմբագիր, Արաբ գրողների միության միակ հայ անդամուհի, Դամասկոսի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի պատասխանատու, մի շարք մենագրությունների և թարգմանական գրքերի հեղինակ, պատմաբան, […]

Գրականության պատմությունը գիտական նոր լուսաբանմամբ / ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ – Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հրատարակության է պատրաստել «Հայոց գրականության պատմություն»-ը 6 հատորով: Լույս է տեսել 3-րդ հատորը, որն ընդգրկում է նոր շրջանի գրականությունը 17-18-րդ դարերից մինչև 19-րդ դարի 70-80-ական թվականները:Սկսենք առարկայի անվանումից. ինչո՞ւ «Հայոց գրականություն» և ոչ թե «Հայ գրականություն», չէ՞ որ վերջինս համընդհանուր ճանաչում ունի և դրան է սովորել մեր […]

ԱՆՑՅԱԼԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԳԱԼԻՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ / ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

«Գրական թերթի» հարցերին պատասխանում է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ» – Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ավանդույթ դարձած «Գրական թերթի» տարեվերջյան հարցազրույցն սկսենք ավանդական հարցով՝ ինչպե՞ս կգնահատեք գրողական համայնքի ստեղծագործական կյանքը անցնող տարում: ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – 2015 թվականը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի տարին է, և ամբողջ տարին Հայաստանն ու […]

ԳՐՈՒՄ  ԵՄ ԻՆՉ  ՏԵՍՆՈՒՄ  ԵՄ / Քոնստանցե Յոհն

«Գրական թերթի» հարցազրույցը Քոնստանցե Յոհնի հետ Քոնստանցե Յոհնը ծնվել է 1959 թ. Լայպցիգում: Ուսանել է գերմանիստիկա, պատմություն և մանկավարժություն Լայպցիգի համալսարանում: Աշխատել է ուսուցիչ և այլ մասնագիտություններով: 1997-ից ազատ գրող է: Նրա դրամաները բեմադրվել են գերմանական թատրոններում ու ռադիոյում, ըստ նրա լիբրետոյի գրվել է օպերա: Վերջերս Քոնստանցե Յոհնը Հայաստանում էր: Նա այցելեց Հայաստանի գրողների միություն, […]

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Օրերս Երևանում էր փարիզաբնակ հայ երաժիշտ ԿՈՄԻՏԱՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով հայրենիք էր եկել՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրելու Կոմիտաս Վարդապետին վերաբերող շուրջ 100 արժեքավոր նյութ: 40 տարի շարունակ մեր զրուցակիցը փնտրել և հավաքել է ոչ միայն Կոմիտասին, այլև 20-րդ դարի մեր մյուս հայ նշանավոր երաժիշտներին ՝ թավջութակահար Տիրան Ալեքսանյանին, ջութակահար Իվան Գալամյանին առնչվող բացառիկ նյութեր՝ նամակներ, բացիկներ, լուսանկարներ, […]

Ամառային հանգիստ

1. Ինչպիսի՜ հիշողություն… Այդ հարցը դեռ տրվո՞ւմ է մտավորականներիս… Գրողը տանի, ո՞ւր դրեցի թաշկինակս… 2. «Վերջին» բառից վախ կա մեջս: Անցած դարի 30-ականներին եթե որևէ մեկը հանդգներ ու ասեր՝ «Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել այսինչ թվին…», նրան, լավագույն դեպքում, Սիբիր կաքսորեին: Պետք է ասվեր՝ նախո՜րդ, քանզի կոմկուսն ու նրա համագումարները անվերջ ու հավերժ էին: […]

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ» ԱԼՅՈՒՐԸ / Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Գրական թերթի» հարցազրույցը Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիայի նախագահ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բաժնի վարիչ Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ ԳԹ – Ֆոլաթթվով ու երկաթով հարստացված ալյուրի անհրաժեշտությունը որքանո՞վ է արդարացված, կա՞ դրա կարիքը: Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ – Միանշանակ՝ չկա, ոչնչով արդարացված չէ այդ ծրագրի ներդրումը Հայաստանում, և իմ կտրուկ մերժումն ունի շատ պարզ բացատրություն: Ֆոլիում նշանակում է […]

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՀԻՄՆԱԴԻՐԸ (հարցազրույց լրագրող, հրապարակախոս Մոլիկ Սեդրակյանի հետ)

ԳԹ – Ինչպե՞ս ծնվեց Տերյանական օրվա գաղափարը: ՄՈԼԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ – Սկսեմ մի փոքր հեռվից: 1965 թ. աշնանը Վրաստանի կոմկուսի Կենտկոմի որոշմամբ՝ Բոգդանովկայի շրջանը պետք է ունենար իր թերթը: Ես նշանակվեցի խմբագիր, իսկ թերթը պետք է կոչվեր… «Սոցիալիստական անասնապահություն»: Հիասթափությունս մեծ էր, դիմեցի շրջկոմի առաջին քարտուղար Վարդ Ղազարյանին: Նա հասկացավ ինձ, անմիջապես մեկնեց Թբիլիսի, և հարցը […]

ԱՆՑՅԱԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ՝ ԳԱԼԻՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ /

Գ.Թ.- Ինչպես եք գնահատում գրողական համայնքի ստեղծագործական կյանքն անցնող տարում: ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Երկու բառով դժվար է 2014 թ.-ի ստեղծագործական հունձքը ամփոփել, գրողները շատ են և յուրաքանչյուրի ստեղծագործական կյանքը յուրովի է հետաքրքիր: Գրական ամսագրերում, թերթերում արտացոլված են նրանց ձեռքբերումները: Ընթացիկ տարին առանձնանում է ոչ միայն միջոցառումների, շնորհանդեսների, քննարկումների առատությամբ, այլև դրանց բովանդակային առավել խորքային ընդգրկումներով: […]